
106 ՓՇԵ ՊՍԱԿ
- Ոմանց գլխին մի քանի հատ

Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ Կալանավորվել է 106 անձ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
ԼՏՊ-ՊՐԵՍԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորված բոլոր 106 մեղադրյալներն էլ համարվում են քաղբանտարկյալներ։ Ընդ որում՝ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր համարվում են կրկնակի, եռակի ու քառակի քաղբանտարկյալներ։
Ըստ ԼՏՊ-պրեսի, թեեւ առայժմ եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաները չեն շտապում 106-ին որպես քաղբանտարկյալ ճանաչել, այլ միայն բավարարվում են նշելով, որ այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա, սակայն կան զորեղ փաստարկներ, որոնք վկայում են, որ բոլոր կալանավորվածները քաղբանտարկյալներ են։
ԶՆԴԱՆ ՆԵՏՎԱԾՆԵՐԸ, ԻՐՈՔ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՆ
ԼՏՊ-պրեսի տեղեկությունները, բնականաբար, ոչ արժանահավատ համարելով, որոշեցինք ինքներս պարզել, թե իրականում ովքեր են հայտնվել զնդանում։ Օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպող-անցկացնողնե՞ր, թե՞ քաղբանտարկյալներ, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անողնե՞ր, թե՞ քաղբանտարկյալներ, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ գործադրողնե՞ր, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերողներ ու պահողնե՞ր, հանցագործություններ պատվիրողնե՞ր, թե՞ քաղբանտարկյալներ։
Զրուցելով ԼՏՊ-պրեսի մատնանշած մարդկանց եւ այլ արարածների հետ՝ պետք է խոստովանենք, որ գոնե այս անգամ Տեր-Պետրոսյանի քարոզիչները չեն ստում։
Ինչպես հայտնի է, մարտի 2-ի լուսադեմին Շահումյան հրապարակից տաքսի մեքենա նստելով, փորձել է փախչել ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը։ Տաքսու վարորդի գնահատմամբ, իր ուղեւորը քաղբանտարկյալ է, քանի որ դեն չի նետել ծոցում պահած մետաղաձողը, այլ հակառակը, ավելի պինդ է պահել, մտածելով, որ հետագա պայքարի համար էլի պետք է գալու։
Բացի այդ, Մալխասյանն իրեն խնդրել է արագ տեղափոխել միայն այն բանից հետո, երբ արդեն մարդկային զոհեր կային, խանութները թալանված էին, մեքենաները հրկիզված եւ հիմնականում ավերածություններն արվել-վերջացել էին։ Ըստ տաքսու վարորդի, այս հանգամանքը եւս ապացուցում է, որ, ի դեմս Մալխասյանի, գործ ունենք իսկական քաղբանտարկյալի հետ, քանի որ սովորական մարդը դա չէր անի։
Այն, որ քաղբանտարկյալ է համարվում նաեւ կալանավորված մեկ այլ պատգամավոր, հաստատեցին ականատեսները, ովքեր մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ուղղակի չռված աչքերով են հետեւել, թե ինչպես է Հակոբ Հակոբյանն իր «Համերից» զենք բաժանում ակտիվիստներին։ Նկատի ունենալով պատգամավորի խիզախ արարքը՝ ականատեսները պնդում են, որ նման բան կարող է անել միայն ու միայն անկոտրում հեղափոխականը։ Եւ բնականաբար, նա այսօր համարվում է քաղբանտարկյալ։
Հակոբ Հակոբյանին պատկանող կավատության որջի այցելուներն էլ են նույնը պնդում, որպես փաստարկ նշելով, որ որջը ծառայում էր քաղաքական նպատակների, որտեղ այցելելով՝ իրենք ծանոթանում էին քաղաքական թռուցիկներին ու բուկլետներին։
Գուցե անհավանական թվա, բայց այս օրերին անգամ լեզու են առել պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող ռեստորանին հարակից տարածքում գտնվող լճակի ձկները։ Ինչպես հայտնի է, այս ձկնաբուծական լճակում հայտնաբերվեց մի քանի արկղ զենք-զինամթերք։ Հրաշքով կենդանի մնացած ձկների վկայությամբ, Սասունը երբեք նման քայլի չէր դիմի, չէր հրահանգի, որ արկղերը նետեն ջուրը՝ փչացնելով լճակն ու վերացնելով ձկնատեսակները։ Հակառակը, ձկների համոզմամբ, արկղերը կթաքցներ լեռներում, ինչն էլ փորձել է անել հետախուզման մեջ գտնվելու օրերին, բայց չի կարողացել։
Այնպես որ, լճակի փրկված բնակիչների գնահատմամբ, ձկնաբուծությանը զարկ տվող պատգամավորը այսօր համարվում է քաղբանտարկյալ։
Կրկնակի քաղբանտարկյալներ են համարվում նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանը, նախագահի նախկին թեկնածու Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալիկ Արզումանյանը, «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Կարծում եմ, չեք մոռացել, որ տարիներ առաջ բանտապետ Սաղաթելյանի նկատմամբ 4 մեղադրանք առաջադրվեց։ Եւ չնայած կատարած քրեական հանցանքի քանակին, չափազանց արագ հայտնվեց ազատության մեջ։ Թերեւս շտապում էր մասնակցել հեղափոխական գործընթացների նախապատրաստական աշխատանքներին։ Եւ հիմա մեկի փոխարեն երկու փշե պսակ է զարդարում նրա գլուխը։
Իսկ Ալիկ Արզումանյանի գլխին առաջին փշե պսակը դրվեց դեռեւս 2007-ի գարնանը՝ փողերի լվացման գործով։ Մոսկվայից հեղափոխության համար փոխանցված գումարը թեեւ այնքան էլ մեծ չէր, բայց Ալիկը մի քանի ամիս կալանավորված մնալուց հետո դուրս եկավ եւ լծվեց հեղափոխության առաջնորդի ծրագրերի իրականացման գործին՝ վաստակելով 2-րդ փշե պսակը։
Այս անգամ բավարարվենք «քաղբանտարկյալների» ցուցակում ընդգրկվածների այս խմբաքանակը ներկայացնելով։ Պետք է հոգ տանել ընթերցողի մասին, որը կարող է երազում անհաշիվ փշե պսակներ տեսնել ու սարսափից վեր թռչել։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
...ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրական հաշվապահություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման ...ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թանկացումները տեղի են ունենում միայն Հայաստանում։ Մանավանդ որ դրանք համընկան հետընտրական գործընթացների հետ, երբ սովորաբար արձանագրվում էր առանձին ապրանքների գների բարձրացում։ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Գ.Հ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի ավարտին ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ պատասխանեց «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին։ -Պարոն Ազարյան, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացրած տեղեկանքում ...ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՊՐՈՑ Է ՄՏՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Գնահատման եւ տեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի ...ՆՈՎՐՈՒԶ ԲԱՅՐԱՄԸ ՀԱՐԱՄ ԵՂԱՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները չեն փոխվելու
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը մի քանի օր այնպիսի իրարանցում էր առաջացրել Ադրբեջանի պետական ու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար
Հարցազրույց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը։
Հիշյալ գործին առնչվող որոշ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը տվյալ ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՉԻ
Երեկ Սոչի մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: Նախապատրաստվելով ապրիլին Ֆինլանդիայում տեղի ունենալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ...ԱՐԳԵԼՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանցի Արմինե Լալայանը «Կովբոյ» նժույգով դարձել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ավարտված արգելքների հաղթահարում մրցումների հաղթողը՝ արժանանալով 550 հազար դրամ մրցանակի:
Երկրորդ տեղում ...ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԵՄ
Մարտի վերջին շախմատային ուշագրավ իրադարձություն տեղի կունենա Ավստրիայում։ «Շախմատի օրեր» ավանդական մրցաշարի շրջանակներում հունգարացի գրոսմայստեր Հուդիտ Պոլգարը կարճ մրցամարտեր կանցկացնի... պրոֆեսիոնալ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Մ.Սարոյանը (50 կգ քաշային), Վ.Խիկիկյանը (55 կգ), Նարեկ Սարոյանը (60 կգ), Կարեն Հունանյանը (66 կգ), ...ՈՉ-ՈՔԻ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի «կույր» շախմատի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Այս շախմատիստների ...ՄԵՐ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի թեթեւատլետ, գյումրեցի նիզականետող Մելիք Ջանոյանը: Նա Հայաստանի առայժմ 16-րդ մարզիկն է, որը կմասնակցի 2008 թվականի օլիմպիական խաղերին:ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով (6:2,6:2) հաղթեց իսպանացի Խուան Ֆերերոյին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինդիան-Ուելս քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում: Նա շարունակում ...ԴԻՆԱՄԻԿ ԲԻԼԻԱՐԴ
Երեւանում ավարտված բիլիարդի մրցաձեւերից մեկի՝ դինամիկ բուրգի առաջնության մրցաշարում Կառլոս Գյուլնազարյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հակոբ Հունանյանը ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դա բնավ այնքան անվտանգ չէ, որքան թվում է
Դատելով ոստիկանության պաշտոնական ամփոփագրերից` ներկայումս երկրում ընթանում է քաղաքացիների զինաթափման ակտիվ գործընթաց։ Ամեն օր հայտնաբերվում եւ բռնագրավվում ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Մարտի 19-ին, ժամը 11:00-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք եւ հայտնել, ...ԻՐԱՐ ԳՏԵԼ ԵՆ
Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունը ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես Կապիտոլիումում հայտարարել է Ցեղասպանությունների ...ԴԻՆ ԳՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայտնաբերվել է մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի դին: Երեկ ժամը 16:40-ին փրկարարները Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում ջրից հանել են 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի դին:«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 7
Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով ...106 ՓՇԵ ՊՍԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոմանց գլխին մի քանի հատ
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունում ...ՓՈՐՁԵՑԻՆ ՍՏՈՒԳԵԼ
Սեփ.լրտվ.Սահմանային միջադեպեր հրահրելով եւ Ղարաբաղի հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի հարթություն՝ Ադրբեջանը չի՞ փորձում վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձանագրեց. «Իսկապես, ...ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ եւ համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործող բանակցային ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, առավել ընդունելին ու արդյունավետն է: Այս մասին երեկ հայտարարեց ...ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Ըստ Վարդան Օսկանյանի. «Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել եւ մեղադրել Հայաստանին իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում ...ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Սեփ.լրտվ. 2
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացմանը, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով այժմ քանի՞սն են հետախուզման մեջ, ովքե՞ր են նրանք։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, դատախազական հսկողություն, դատավարական ղեկավարում իրականացնող ...ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ
1
Գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ երեկ նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ուր հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսները իրեն զրպարտող տեղեկություններ են տարածել:
Մասնավորապես ...ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԵԼ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի համար մինչ այժմ ոչ մի նախատեսված գումար չի սառեցվել: Ինչպես երեկ նշեց «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

