
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
- Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով սահմանադրությամբ սահմանված ողջ ժամկետը։

Ի դեպ, ինաուգուրացիայի ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ-ում՝ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի օրոք։ Ստանձնելով պաշտոնը 1789 թվականին Նյու Յորքում, նա արտաբերեց «Եւ թող օգնի ինձ Աստված» արտահայտությունը, որը պարտադիր դարձավ ամերիկյան արարողությունների համար։
Պարտադիր պաշտոնաթողության պատրաստվող, բայց դեռեւս գործերը չհանձնած պաշտոնյային, ամերիկյան ավանդույթի համաձայն, անվանում են «կաղ բադիկ»։ Այդ ժամանակ պաշտոնատար անձը, որպես կանոն, կարեւոր որոշումներ արդեն չի ընդունում։
Հենց այդպես է լինում, օրինակ, ԱՄՆ Սենատում եւ Կոնգրեսում։ Ընտրություններից հետո հրավիրվող նստաշրջանը նույնիսկ անվանում են «կաղ բադիկների» նստաշրջան, քանզի դրան մասնակցում են նրանք, ովքեր պարտվել են եւ, հետեւաբար, այլեւս չեն ներկայացնում իրենց ընտրողների շահերը։ Այդ պատճառով էլ «կաղ բադիկների» նստաշրջանը, որպես կանոն, առանցքային որոշումներ չի ընդունում։
«Կաղ բադիկ» են անվանում նաեւ գործող նախագահին՝ երկրորդ ժամկետի վերջում, որից հետո օրենքով այլեւս չի կարելի վերընտրվել։ Որպես կանոն, համաձայն համաշխարհային պրակտիկայի, նրա շրջապատն այդ ընթացքում սկսում է ճանապարհ հարթել դեպի ապագա նախագահի սիրտը՝ կառուցելով իր հետագա բարօրության երաշխիքները։ Հաճախ պատահում է, որ այդ անցումային շրջանում զինակիցները դավաճանում են իրենց ղեկավարին, բացում հասարակայնության աչքերը վերջինիս գործունեության «տհաճ փաստերի» վրա, ցուցադրաբար հեռանում պաշտոններից, նրա թիկունքում կնքում գաղտնի դաշինքներ։
Հենց այդպես է լինում, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ նախագահի քաղաքական կշիռն իր պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում նվազում է, իսկ ընտրապայքարի վերջում, երբ հայտնի է դառնում ֆավորիտի անունը, նախագահին նայում են արդեն որպես թոշակառուի։ Ջորջ Բուշը տիպիկ «կաղ բադիկ» է, դրա համար էլ վերջին ամիսներին իրենց պաշտոնները հոժարակամ լքեցին մի շարք նախարարներ, օգնականներ, խորհրդականներ։ Պատահական չէ եւ այն, որ հենց այս շրջանում մի շարք սկանդալներ բռնկվեցին Բուշի մերձավոր շրջապատում։
«Կաղ բադիկի» չվերածվելու համար քաղաքական գործիչները ստիպված են արտասովոր քայլերի դիմել։ Այսպես. Արգենտինայում վերջերս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ լայն ժողովրդականություն վայելող գործող նախագահ Նեստոր Կիրշները չառաջադրվեց երկրորդ ժամկետին՝ զիջելով տեղն իր կնոջը՝ Քրիստինա Ֆերնանդեսին, որը շռնդալից հաղթանակ տարավ ամուսնու հաջողությունների շնորհիվ։
Կարծում ենք, Տեր-Պետրոսյանը, սրելով իրավիճակն ու գործը բացահայտորեն տանելով բախման, հաշվարկը կառուցում էր հենց «կաղ բադիկի» էֆեկտի վրա։ Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, «կաղ բադիկ» նախագահի ֆենոմենը նշանակում է ե՛ւ համակարգի, ե՛ւ հասարակության կայունությանը սպառնացող վտանգ, քանզի չկան մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն հավասարակշռությունը նավապետի կամրջակում հերթափոխի ժամանակ։
Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն ակնկալում էր, թե հեռացող նախագահ Ռ.Քոչարյանը զերծ կմնա մայրաքաղաքում կարգուկանոնի ուժային վերականգնումից ու արտակարգ դրության հայտարարումից, քանզի դա նրան «պարզապես պետք չէ»։ Այսինքն՝ բացարձակ անտարբերություն կդրսեւորի երկրի եւ ժողովրդի ճակատագրի հանդեպ, ինչպես արեց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, 1998-ին։ Բայց, ինչպես ասում են, պետք չէ բոլորին սեփական արշինով չափել։
Ռ.Քոչարյանը չվերածվեց «կաղ բադիկի», վճռորոշ պահին իր վրա վերցրեց պատասխանատվությունը, պահպանեց եւ շարունակում է պահպանել երկրի նորմալ կառավարումը անցումային փուլում եւ թույլ չտվեց, որ քաոսային վիճակ ստեղծվի։
Դա նախորոշեց նաեւ իշխանության պահվածքն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ անձնական հավատարմությունը չինովնիկների մեծամասնության համար անկայուն մեծություն է։ Չինովնիկը, որպես կանոն, նվիրված է պաշտոնավարող ղեկավարին։ Նրա հեռանալուն պես փոխվում է նաեւ համակրանքի օբյեկտը։ Սակայն պետապարատը մեզանում վերջին ամիսներին գործեց սովորական ռեժիմով եւ չսեւեռվեց սեփական խնդիրների լուծման վրա։
Այսպիսով, «կաղ բադիկի» ֆենոմենը Հայաստանում չգործեց, ինչը զերծ պահեց երկիրը է՛լ ավելի ուժգին ցնցումներից։
- ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
HH գրել է:
mard mi qich tramabanutyun piti unena vor mi hat el xelaci baner gri.
Koxem en mardkanc ov ov chi haskanum esor Qocharyani araci mecutyun@.
Xoracel eq mardu inqnutyan mej...Anasunneri pes apreq u mi gnahateq en inch arecin et txeq@.Chgitem ov uma lizum u vonc, bayc en vor poxadardz lizvum eq erevuma.Koxem aryunaxum u provakator mardkanc` 2koxmani.
Toxeq hangtana krqer@ dzez inch ka HERU HERU taq taq yanim iranq en larel!!!!!!!
................. գրել է:- Hay
Robikn u Serzh@ vor chlineyin, hima qo nman vizhukner@ mi bur hayastann el tsaxel eyin turqerin.....Patmutyun@ nrantc arats@ heto kgnahati...
- Hay
Սարգիս գրել է:- Hay
Robikn u Serzh@ vor chlineyin, hima qo nman vizhukner@ mi bur hayastann el tsaxel eyin turqerin.....Patmutyun@ nrantc arats@ heto kgnahati...
Շատ ճիշտ ես:- Hay
araj գրել է:
Jogovurd hanrain kochvats herusta@nkerutyun@ film e patrastel robiki masin. Aynteg khosum en miayn robiki maman ev arajin bajii maman.Ba ov e es kocharyani papan, voch mi khosk chka, voch el bellayi papayi masin. Inchu? Es lsel em vor robiki hor anun@ sayid e,adrbejantsi, dra hamar el vochinch chen asum. Ay haylurik khndrum em pataskhani im hartsin. Jogovurd jan, ete ays masin mi ban gitek grek khndrum em.
PAYQAR գրել է:
HAYASTANUM HASTATVEC TURQ MONXOL FASHISTA STALINYAN BRNA PETUTYUN HANRAPETAKAN,BARGAVACH ,ORINAC,DASHNAKCUCYUN.
Xelk գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՌԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ: ԿԱՄ ԵԼ ԹԵ ՉԵ БАНДА ЧЕТЫРЕХ.
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
...ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրական հաշվապահություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման ...ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թանկացումները տեղի են ունենում միայն Հայաստանում։ Մանավանդ որ դրանք համընկան հետընտրական գործընթացների հետ, երբ սովորաբար արձանագրվում էր առանձին ապրանքների գների բարձրացում։ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Գ.Հ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի ավարտին ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ պատասխանեց «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին։ -Պարոն Ազարյան, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացրած տեղեկանքում ...ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՊՐՈՑ Է ՄՏՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Գնահատման եւ տեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի ...ՆՈՎՐՈՒԶ ԲԱՅՐԱՄԸ ՀԱՐԱՄ ԵՂԱՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները չեն փոխվելու
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը մի քանի օր այնպիսի իրարանցում էր առաջացրել Ադրբեջանի պետական ու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար
Հարցազրույց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը։
Հիշյալ գործին առնչվող որոշ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը տվյալ ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՉԻ
Երեկ Սոչի մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: Նախապատրաստվելով ապրիլին Ֆինլանդիայում տեղի ունենալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ...ԱՐԳԵԼՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանցի Արմինե Լալայանը «Կովբոյ» նժույգով դարձել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ավարտված արգելքների հաղթահարում մրցումների հաղթողը՝ արժանանալով 550 հազար դրամ մրցանակի:
Երկրորդ տեղում ...ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԵՄ
Մարտի վերջին շախմատային ուշագրավ իրադարձություն տեղի կունենա Ավստրիայում։ «Շախմատի օրեր» ավանդական մրցաշարի շրջանակներում հունգարացի գրոսմայստեր Հուդիտ Պոլգարը կարճ մրցամարտեր կանցկացնի... պրոֆեսիոնալ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Մ.Սարոյանը (50 կգ քաշային), Վ.Խիկիկյանը (55 կգ), Նարեկ Սարոյանը (60 կգ), Կարեն Հունանյանը (66 կգ), ...ՈՉ-ՈՔԻ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի «կույր» շախմատի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Այս շախմատիստների ...ՄԵՐ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի թեթեւատլետ, գյումրեցի նիզականետող Մելիք Ջանոյանը: Նա Հայաստանի առայժմ 16-րդ մարզիկն է, որը կմասնակցի 2008 թվականի օլիմպիական խաղերին:ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով (6:2,6:2) հաղթեց իսպանացի Խուան Ֆերերոյին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինդիան-Ուելս քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում: Նա շարունակում ...ԴԻՆԱՄԻԿ ԲԻԼԻԱՐԴ
Երեւանում ավարտված բիլիարդի մրցաձեւերից մեկի՝ դինամիկ բուրգի առաջնության մրցաշարում Կառլոս Գյուլնազարյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հակոբ Հունանյանը ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դա բնավ այնքան անվտանգ չէ, որքան թվում է
Դատելով ոստիկանության պաշտոնական ամփոփագրերից` ներկայումս երկրում ընթանում է քաղաքացիների զինաթափման ակտիվ գործընթաց։ Ամեն օր հայտնաբերվում եւ բռնագրավվում ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Մարտի 19-ին, ժամը 11:00-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք եւ հայտնել, ...ԻՐԱՐ ԳՏԵԼ ԵՆ
Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունը ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես Կապիտոլիումում հայտարարել է Ցեղասպանությունների ...ԴԻՆ ԳՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայտնաբերվել է մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի դին: Երեկ ժամը 16:40-ին փրկարարները Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում ջրից հանել են 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի դին:«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 7
Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով ...106 ՓՇԵ ՊՍԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոմանց գլխին մի քանի հատ
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունում ...ՓՈՐՁԵՑԻՆ ՍՏՈՒԳԵԼ
Սեփ.լրտվ.Սահմանային միջադեպեր հրահրելով եւ Ղարաբաղի հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի հարթություն՝ Ադրբեջանը չի՞ փորձում վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձանագրեց. «Իսկապես, ...ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ եւ համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործող բանակցային ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, առավել ընդունելին ու արդյունավետն է: Այս մասին երեկ հայտարարեց ...ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Ըստ Վարդան Օսկանյանի. «Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել եւ մեղադրել Հայաստանին իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում ...ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Սեփ.լրտվ. 2
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացմանը, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով այժմ քանի՞սն են հետախուզման մեջ, ովքե՞ր են նրանք։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, դատախազական հսկողություն, դատավարական ղեկավարում իրականացնող ...ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ
1
Գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ երեկ նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ուր հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսները իրեն զրպարտող տեղեկություններ են տարածել:
Մասնավորապես ...ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԵԼ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի համար մինչ այժմ ոչ մի նախատեսված գումար չի սառեցվել: Ինչպես երեկ նշեց «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՍՏՈՒՄ Է
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

