
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
- Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, կատարած աշխատանքը մարզասերներին ներկայացնելու ժամանակը։

Դատելով մինչ օրս ստացված տեղեկություններից` առաջնության մասնակից թիմերի գերակշիռ մեծամասնությունը խիստ բծախնդիր է նախապատրաստվել նոր խաղաշրջանին։ Հայրենիքում մարզումները զուգորդվել են արտագնա հավաքների հետ, որոնց ընթացքում փորձարկվել, ընտրության մաղով են անցկացվել բազում ֆուտբոլիստներ։
Ընդ որում, հաշվի առնելով, որ շատ դեպքերում քննությանը չեն դիմացել նաեւ արտասահմանցի որոշ ֆուտբոլիստներ, կարելի է արձանագրել, որ մերոնք աստիճանաբար քմահաճ են դառնում լեգեոներների ընտրության հարցում։ Նշանակում է, «ձեռքի տակ ընկնողները» կա՛մ չափազանց թույլ են մեզ համար, կա՛մ էլ չեն համապատասխանում խաղը կազմակերպելու մասին մարզիչների պատկերացումներին։ Ասել է թե՝ որակապես նոր երանգ է ստացել սելեկցիոն աշխատանքը։ Սակայն կարծես շատ տարվեցինք դատողություններով։ Ցանկացած պարագայում մարզչական «արտադրանքի» պիտանելիությունը որոշելու է վերջնարդյունքը։ Իսկ գնահատելու ժամանակ եւ առիթ դեռ կունենանք։
Առանձնակի ուշադրություն են գրավում «Միկայում» տեղի ունեցած ներքին փոփոխությունները։ Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրը Հայաստանում առաջինն է ակումբի ղեկավարման առանցքային պաշտոնները վստահել արտասահմանցիների։ Թեպետ, իհարկե, որոշ վերապահումով կարելի է օտարերկրացի համարել «Միկայի» նախագահի աթոռը զբաղեցրած ուկրաինացի ճանաչված մասնագետ Իշտվան Սեկեչին եւ մարզչական տնօրենի գործառույթները ստանձնած երբեմնի հայտնի վրաց ֆուտբոլիստ Լեւան Նոդիային։
Այսինքն՝ մեզանում եւս սկսում են կարեւորել մարզական մենեջմենթը՝ պրոֆեսիոնալ ակումբը ճիշտ կազմակերպելու եւ ղեկավարելու նշանակությունը։ Ի դեպ, Աշտարակի ակումբում «հին ոսկորների» ինքնատիպ եռապետություն է ձեւավորվել, քանզի Սեկեչը, Նոդիան եւ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը սերնդակիցներ են, ժամանակին խաղացել են իրար դեմ եւ գոնե թիմային աշխատանքի վերաբերյալ պետք է որ ընդհանուր պատկերացումներ ունենան։ Ամեն դեպքում, մեզանում այս նորարարության արդյունավետության եւ արդարացված լինելու մասին հնարավոր կլինի դատել ավելի ուշ։
Իսկ առայժմ Սեկեչը կարծում է, որ «Միկայում» ծավալված ակումբային աշխատանքը հիմնավոր սրբագրության կարիք չունի. «Հնարավոր է ավելի պրոֆեսիոնալ մոտենանք որոշ հարցերի, բայց որեւէ բան կատարելու կամ վերակառուցելու անհրաժեշտություն չկա։ Ակումբում աշխատում են իրենց գործն իմացող եւ սիրող պրոֆեսիոնալներ։ Աշխատանքը պետք է կազմակերպենք այնպես, որ ակումբի ողջ ենթակառուցվածքը, որը բավական բարձր մակարդակի է, համատեղ գործի»։
Եւ վերջապես` մի ուշագրավ տեղեկատվություն. «Արարատը» վերստին գլխավորելու է Վարուժան Սուքիասյանը, որին անցյալ մրցաշրջանի եռուն պահին անսպասելիորեն փոխարինել էր սերբ մասնագետ Դուշան Միխիչը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի հեռանալու պահին «Արարատը» զբաղեցնում էր աղյուսակի առաջին տեղը, իսկ բալկանցու ղեկավարությամբ առաջնության վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով։ Ակումբի ղեկավարությունը, հավանաբար գիտակցելով փոխարինման անհրաժեշտությունը, որոշել է վերադառնալ «փորձած թանին»։ Դե ինչ, նույն գետը երկրորդ անգամ սանձելու փորձարարությանը նույնպես հետաքրքիր կլինի հետեւել։
Այս ամենին ավելացնելով նաեւ «Փյունիկի», «Բանանցի», «Գանձասարի» եւ «Ուլլիսի» հավակնոտ նկրտումները, «Շիրակի» ավանդական պատվախնդրությունը եւ «Կիլիկիայի» ցանկությունը, կարող ենք տապակայի ախորժակ պահել։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
...ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրական հաշվապահություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման ...ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թանկացումները տեղի են ունենում միայն Հայաստանում։ Մանավանդ որ դրանք համընկան հետընտրական գործընթացների հետ, երբ սովորաբար արձանագրվում էր առանձին ապրանքների գների բարձրացում։ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Գ.Հ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի ավարտին ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ պատասխանեց «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին։ -Պարոն Ազարյան, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացրած տեղեկանքում ...ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՊՐՈՑ Է ՄՏՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Գնահատման եւ տեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի ...ՆՈՎՐՈՒԶ ԲԱՅՐԱՄԸ ՀԱՐԱՄ ԵՂԱՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները չեն փոխվելու
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը մի քանի օր այնպիսի իրարանցում էր առաջացրել Ադրբեջանի պետական ու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար
Հարցազրույց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը։
Հիշյալ գործին առնչվող որոշ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը տվյալ ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՉԻ
Երեկ Սոչի մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: Նախապատրաստվելով ապրիլին Ֆինլանդիայում տեղի ունենալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ...ԱՐԳԵԼՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանցի Արմինե Լալայանը «Կովբոյ» նժույգով դարձել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ավարտված արգելքների հաղթահարում մրցումների հաղթողը՝ արժանանալով 550 հազար դրամ մրցանակի:
Երկրորդ տեղում ...ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԵՄ
Մարտի վերջին շախմատային ուշագրավ իրադարձություն տեղի կունենա Ավստրիայում։ «Շախմատի օրեր» ավանդական մրցաշարի շրջանակներում հունգարացի գրոսմայստեր Հուդիտ Պոլգարը կարճ մրցամարտեր կանցկացնի... պրոֆեսիոնալ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Մ.Սարոյանը (50 կգ քաշային), Վ.Խիկիկյանը (55 կգ), Նարեկ Սարոյանը (60 կգ), Կարեն Հունանյանը (66 կգ), ...ՈՉ-ՈՔԻ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի «կույր» շախմատի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Այս շախմատիստների ...ՄԵՐ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի թեթեւատլետ, գյումրեցի նիզականետող Մելիք Ջանոյանը: Նա Հայաստանի առայժմ 16-րդ մարզիկն է, որը կմասնակցի 2008 թվականի օլիմպիական խաղերին:ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով (6:2,6:2) հաղթեց իսպանացի Խուան Ֆերերոյին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինդիան-Ուելս քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում: Նա շարունակում ...ԴԻՆԱՄԻԿ ԲԻԼԻԱՐԴ
Երեւանում ավարտված բիլիարդի մրցաձեւերից մեկի՝ դինամիկ բուրգի առաջնության մրցաշարում Կառլոս Գյուլնազարյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հակոբ Հունանյանը ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դա բնավ այնքան անվտանգ չէ, որքան թվում է
Դատելով ոստիկանության պաշտոնական ամփոփագրերից` ներկայումս երկրում ընթանում է քաղաքացիների զինաթափման ակտիվ գործընթաց։ Ամեն օր հայտնաբերվում եւ բռնագրավվում ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Մարտի 19-ին, ժամը 11:00-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք եւ հայտնել, ...ԻՐԱՐ ԳՏԵԼ ԵՆ
Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունը ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես Կապիտոլիումում հայտարարել է Ցեղասպանությունների ...ԴԻՆ ԳՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայտնաբերվել է մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի դին: Երեկ ժամը 16:40-ին փրկարարները Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում ջրից հանել են 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի դին:«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 7
Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով ...106 ՓՇԵ ՊՍԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոմանց գլխին մի քանի հատ
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունում ...ՓՈՐՁԵՑԻՆ ՍՏՈՒԳԵԼ
Սեփ.լրտվ.Սահմանային միջադեպեր հրահրելով եւ Ղարաբաղի հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի հարթություն՝ Ադրբեջանը չի՞ փորձում վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձանագրեց. «Իսկապես, ...ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ եւ համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործող բանակցային ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, առավել ընդունելին ու արդյունավետն է: Այս մասին երեկ հայտարարեց ...ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Ըստ Վարդան Օսկանյանի. «Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել եւ մեղադրել Հայաստանին իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում ...ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Սեփ.լրտվ. 2
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացմանը, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով այժմ քանի՞սն են հետախուզման մեջ, ովքե՞ր են նրանք։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, դատախազական հսկողություն, դատավարական ղեկավարում իրականացնող ...ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ
1
Գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ երեկ նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ուր հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսները իրեն զրպարտող տեղեկություններ են տարածել:
Մասնավորապես ...ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԵԼ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի համար մինչ այժմ ոչ մի նախատեսված գումար չի սառեցվել: Ինչպես երեկ նշեց «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն ...
ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՑԻ ԳԻՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

