
ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ընտրական հաշվապահություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ստուգման արդյունքները
Ծառայության պետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկում նախընտրական հիմնադրամ է ձեւավորել ու հաշվեհամար է բացել նախագահի 9 թեկնածուներից 8-ը։ Հիմնադրամում գոյացած միջոցները օգտագործելու վերաբերյալ հայտարարագրերը թեկնածուների լիազոր ներկայացուցիչները ԿԸՀ են ներկայացրել ժամանակին։ Միայն Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարագիրն է ներկայացվել մարտի 3-ին՝ օրենքով սահմանված ժամկետից 5 օր անց։
Նախընտրական հիմնադրամ չի ձեւավորել միայն նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։ Մնացած ութ թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մուտքագրված գումարը կազմել է 252 միլիոն 55 հազար դրամ։ Հիմնադրամներին մուծումներ են կատարել 911 ֆիզիկական, 100 իրավաբանական անձինք։
Սեփական միջոցներից վճարումներ են կատարել թեկնածուներից վեցը։ Այստեղ բացառություն են Արամ Հարությունյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկուսի պարագայում էլ ո՛չ թեկնածուն, ո՛չ էլ առաջադրում կատարած կուսակցությունը հիմնադրամին գումար չեն տրամադրել։ Կուսակցական գանձարանից օգտվել են թեկնածուներից միայն երկուսը՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։
Ըստ ծառայության տրամադրած տեղեկանքի, նախագահի թեկնածու ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ նախընտրական հիմնադրամում 193 ֆիզիկական անձանց ու թեկնածուի կատարած վճարումների միջոցով գոյացել է 46 միլիոն 465 հազար դրամ։ Տպագրական ծախսերի համար ՕԵԿ նախագահը տրամադրել է այս գումարի 12 տոկոսը կամ 5 միլիոն 444 հազար դրամ։ Վարձակալական ծախսերը եղել են 5 տոկոս կամ 2 միլիոն 193 հազար դրամ։ Հիմնադրամի գումարների 83 տոկոսը կամ 38 միլիոն 800 հազար դրամ հատկացվել է քաղաքական գովազդին։
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ նախընտրական հիմնադրամում գոյացել է 14 միլիոն 600 հազար դրամ, որից 2 միլիոնը թեկնածուի անձնական մուծումն է, մնացածը՝ 63 ֆիզիկական անձանց ավանդը։ 12 միլիոն 534 հազար դրամ կամ գումարի 86 տոկոսը հատկացվել է քարոզչական աշխատանքին։ Երկու միլիոն դրամի տպագրական ծախսեր են կատարվել, իսկ վարձակալության համար օգտագործվել է ընդամենը 18 հազար դրամ։
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ նախընտրական հիմնադրամում մուտքագրվել է 15 միլիոն 20 հազար դրամ, որից 10 միլիոնը թեկնածուի սեփական ներդրումն է, իսկ 5 միլիոն 20 հազար դրամ վերցվել է Ժողովրդական կուսակցության գանձարանից։ Միջոցների 99 տոկոսը տրամադրվել է քաղաքական գովազդին եւ միայն 100 հազար դրամի տպագրական ու այլ ծախսեր են կատարվել։
Թեկնածու ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ նախընտրական հիմնադրամը ամբողջությամբ ձեւավորվել է 21 ֆիզիկական անձանց ներդրումների արդյունքում։ Գոյացած 1 միլիոն 190 հազար դրամը ծախսվել է բացառապես վճարովի եթերի ու քաղաքական գովազդի համար։
ՀՅԴ Բյուրոյի անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ նախընտրական հիմնադրամը ձեւավորելու համար կուսակցական գանձարանից հատկացվել է 24 միլիոն 634 հազար դրամ։ 10 միլիոն դրամ թեկնածուն ներդրել է սեփական միջոցներից։ 500 հազար դրամ հիմնադրամի հաշվին է փոխանցել մեկ իրավաբանական անձ, իսկ 158 ֆիզիկական անձանց փոխանցումները կազմել են 25 միլիոն 540 հազար դրամ։ Գոյացել է 60 միլիոն 674 հազար դրամ։ Այս գումարից 834 հազար դրամ վճարվել է վարձակալած տարածքների համար։ 1 միլիոն 173 հազար դրամի տպագրական ու այլ ծախսեր են կատարվել։ Իսկ 97 տոկոսը տրամադրվել է քաղաքական գովազդի համար։
ԱԺՄ նախագահի նախընտրական հիմնադրամը ձեւավորվել է 38 ֆիզիկական անձանց 5 միլիոն 22 հազար դրամ մուտքագրումներից եւ թեկնածու ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 2 միլիոն 859 հազար 500 դրամ հավելումից։ 7 միլիոն 881 հազար դրամի 66,5 տոկոսը կամ 5 միլիոն 241 հազար դրամ տրամադրվել է տպագրական ծախսերին։ Գումարի 15 տոկոսը տարածք վարձակալելու ծախսերն են, իսկ քաղաքական գովազդի համար հատկացվել է 19 տոկոսը։
Վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ նախընտրական հիմնադրամը ճիշտ օրենքով սահմանված առավելագույն թույլատրված չափով է ձեւավորվել՝ 70 միլիոն դրամ։ Այստեղ կուսակցական գումարներ չեն ներառվել։ 8 միլիոն 926 հազար դրամ մուտքագրել է նախագահի թեկնածուն։ 36 միլիոն 821 հազար դրամ է կազմել 97 իրավաբանական անձանց կատարած վճարումները, իսկ 206 ֆիզիկական անձինք հիմնադրամի հաշվեհամարին են փոխանցել 24 միլիոն 253 հազար դրամ։ Քաղաքական գովազդի համար ծախսվել է գումարի 73,5 տոկոսը, իսկ մնացած միջոցներով կատարվել են տպագրական եւ այլ ծախսեր։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ նախընտրական հիմնադրամը ձեւավորել են 2 իրավաբանական անձինք՝ 1 միլիոն դրամով եւ 232 ֆիզիկական անձինք՝ 35 միլիոն 224 հազար դրամով։ Գոյացած 36 միլիոն 224 հազար դրամի 94,5 տոկոսը քաղաքական գովազդին է տրամադրվել, իսկ 5,5 տոկոսը կազմել են տպագրական ու այլ ծախսերը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
...ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրական հաշվապահություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման ...ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թանկացումները տեղի են ունենում միայն Հայաստանում։ Մանավանդ որ դրանք համընկան հետընտրական գործընթացների հետ, երբ սովորաբար արձանագրվում էր առանձին ապրանքների գների բարձրացում։ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Գ.Հ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի ավարտին ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ պատասխանեց «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին։ -Պարոն Ազարյան, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացրած տեղեկանքում ...ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՊՐՈՑ Է ՄՏՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Գնահատման եւ տեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի ...ՆՈՎՐՈՒԶ ԲԱՅՐԱՄԸ ՀԱՐԱՄ ԵՂԱՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները չեն փոխվելու
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը մի քանի օր այնպիսի իրարանցում էր առաջացրել Ադրբեջանի պետական ու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար
Հարցազրույց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը։
Հիշյալ գործին առնչվող որոշ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը տվյալ ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՉԻ
Երեկ Սոչի մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: Նախապատրաստվելով ապրիլին Ֆինլանդիայում տեղի ունենալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ...ԱՐԳԵԼՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանցի Արմինե Լալայանը «Կովբոյ» նժույգով դարձել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ավարտված արգելքների հաղթահարում մրցումների հաղթողը՝ արժանանալով 550 հազար դրամ մրցանակի:
Երկրորդ տեղում ...ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԵՄ
Մարտի վերջին շախմատային ուշագրավ իրադարձություն տեղի կունենա Ավստրիայում։ «Շախմատի օրեր» ավանդական մրցաշարի շրջանակներում հունգարացի գրոսմայստեր Հուդիտ Պոլգարը կարճ մրցամարտեր կանցկացնի... պրոֆեսիոնալ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Մ.Սարոյանը (50 կգ քաշային), Վ.Խիկիկյանը (55 կգ), Նարեկ Սարոյանը (60 կգ), Կարեն Հունանյանը (66 կգ), ...ՈՉ-ՈՔԻ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի «կույր» շախմատի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Այս շախմատիստների ...ՄԵՐ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի թեթեւատլետ, գյումրեցի նիզականետող Մելիք Ջանոյանը: Նա Հայաստանի առայժմ 16-րդ մարզիկն է, որը կմասնակցի 2008 թվականի օլիմպիական խաղերին:ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով (6:2,6:2) հաղթեց իսպանացի Խուան Ֆերերոյին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինդիան-Ուելս քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում: Նա շարունակում ...ԴԻՆԱՄԻԿ ԲԻԼԻԱՐԴ
Երեւանում ավարտված բիլիարդի մրցաձեւերից մեկի՝ դինամիկ բուրգի առաջնության մրցաշարում Կառլոս Գյուլնազարյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հակոբ Հունանյանը ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դա բնավ այնքան անվտանգ չէ, որքան թվում է
Դատելով ոստիկանության պաշտոնական ամփոփագրերից` ներկայումս երկրում ընթանում է քաղաքացիների զինաթափման ակտիվ գործընթաց։ Ամեն օր հայտնաբերվում եւ բռնագրավվում ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Մարտի 19-ին, ժամը 11:00-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք եւ հայտնել, ...ԻՐԱՐ ԳՏԵԼ ԵՆ
Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունը ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես Կապիտոլիումում հայտարարել է Ցեղասպանությունների ...ԴԻՆ ԳՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայտնաբերվել է մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի դին: Երեկ ժամը 16:40-ին փրկարարները Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում ջրից հանել են 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի դին:«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 7
Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով ...106 ՓՇԵ ՊՍԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոմանց գլխին մի քանի հատ
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունում ...ՓՈՐՁԵՑԻՆ ՍՏՈՒԳԵԼ
Սեփ.լրտվ.Սահմանային միջադեպեր հրահրելով եւ Ղարաբաղի հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի հարթություն՝ Ադրբեջանը չի՞ փորձում վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձանագրեց. «Իսկապես, ...ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ եւ համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործող բանակցային ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, առավել ընդունելին ու արդյունավետն է: Այս մասին երեկ հայտարարեց ...ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Ըստ Վարդան Օսկանյանի. «Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել եւ մեղադրել Հայաստանին իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում ...ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Սեփ.լրտվ. 2
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացմանը, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով այժմ քանի՞սն են հետախուզման մեջ, ովքե՞ր են նրանք։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, դատախազական հսկողություն, դատավարական ղեկավարում իրականացնող ...ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ
1
Գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ երեկ նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ուր հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսները իրեն զրպարտող տեղեկություններ են տարածել:
Մասնավորապես ...ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԵԼ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի համար մինչ այժմ ոչ մի նախատեսված գումար չի սառեցվել: Ինչպես երեկ նշեց «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն ...
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՄԱՎՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

