
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
- Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
Ռ.Քոչարյանի գնահատմամբ, «արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն տվեց խուսափել ավելի մեծ կորուստներից եւ ավելի ծանր հետեւանքներից, կայունացնել իրավիճակը եւ կոնկրետ գործողություններով ամրապնդել կայունացման պրոցեսը»։ Արդյունքները գոհացուցիչ են. «Անցած 20 օրում արտակարգ ռեժիմի որեւէ խախտում չի արձանագրվել, բանակը եւ ոստիկանությունը իրենց ծառայության ընթացքում ցուցաբերում էին զսպվածություն, եւ բնակչության ճնշող մեծամասնությունն ըմբռնումով էր վերաբերվում այս միջոցառումներին։ Այսօրվա դրությամբ բոլոր պետական մարմինները աշխատում են անխափան, կյանքը մտնում է բնականոն հուն»։
Ըստ այդմ՝ նախագահը որեւէ պատճառ չի տեսնում երկարաձգելու արտակարգ դրության ռեժիմը, այնպես որ, ինչպեսեւ նախապես որոշված էր, այսօրվանից մայրաքաղաքը կվերադառնա իր սովորական ռիթմին։
«Իմ նպատակը իրադրության ամբողջական կայունացումն է։ Իրավիճակը պետք է բերել կառավարելիության այն աստիճանին, որ ունեցել ենք մինչեւ ընտրությունները։ Այդ կայուն, կառավարելի վիճակում իշխանությունը պետք է փոխանցեմ նորընտիր նախագահին, եւ այդպես էլ լինելու է»,- հավաստիացրեց Ռ.Քոչարյանը։
Ինչ վերաբերում է զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցված քրեական գործին, նախաքննությունը շարունակվում է. «Նախկինում հայտարարված մոտեցումը մնում է ուժի մեջ. այն մարդիկ, ովքեր, մոլորության մեջ լինելով կամ ուղղակի հայտնվելով դեպքի վայրում, մասնակցել են անկարգություններին, կամավոր ներկայանալու եւ քննչական խմբին աջակցելու դեպքում կարժանանան շատ ավելի մեղմ վերաբերմունքի։ Արտակարգ դրության ռեժիմը որեւէ լրացուցիչ արտոնություններ կամ իրավունքներ չէր նախատեսում իրավապահ մարմինների համար՝ քննչական գործողություններ անցկացնելու առումով, եւ նրանց գործունեությունը շարունակվելու է նույն օրենսդրական դաշտի շրջանակում»։
Ի՞նչ դասեր կարելի է քաղել տեղի ունեցածից։ «Առաջին՝ ժողովրդավարությունը կարիք ունի պաշտպանվելու ամբոխավարությունից։ Դա համարում եմ ամենակարեւոր դասերից մեկը։ Մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացրել ամենատարբեր ոլորտներում՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ պետական կառավարման համակարգում, ե՛ւ հասարակական կյանքի, բայց կյանքը ցույց տվեց, որ պետք է ամրապնդել մեխանիզմները, որոնցով պետք է ապահովվի մեր քաղաքացիների եւ իրենց գույքի անվտանգությունը։ Պետականության հիմքերը օրենսդրորեն պետք է պաշտպանվեն։ Ցավոք, այս իրադարձություններից հետո պարզվեց, որ մեր օրենսդրությունը չի նախատեսում մի շարք հոդվածներ, որ գործում են գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Օրինակ՝ զինվորներին եւ ոստիկաններին ուղղված կոչերը՝ չծառայել, անցնել ցուցարարների կողմը, չկատարել իրենց պարտականությունները, եթե հնչեին Գերմանիայում, այդ կոչերը հնչեցնողները եւ հանրահավաքի կազմակերպիչները կստանային մինչեւ 5 տարի ազատազրկում»։
Շատ երկրներում նմանների համար շատ ավելի խիստ պատիժ է կիրառվում, այնպես որ, միջազգային փորձը հաշվի առնելով, մեր օրենսդրությունը, նախագահի համոզմամբ, պետք է համալրվի պետականության հիմքերը նման ոտնձգություններից պաշտպանող հստակ մեխանիզմներով։ Մինչեւ հիմա դա չի արվել, քանզի որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, թե «Հայաստանում կարող էին գտնվել մարդիկ, որոնց համար պետությունը կազմալուծելու պատվերը կարող էր դառնալ կյանքի նպատակ։ Մենք այդպիսի դաժան իրականության հետ բախվեցինք եւ համարժեք եզրակացություններ պետք է անենք դրանից։ Այդ ուղղությամբ լուրջ օրենսդրական քայլեր պետք է ձեռնարկվեն»։
Հաջորդ դասը հետեւյալն է. «Վճռական քայլեր պետք է ձեռնարկել՝ բացառելու որոշ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Օրինակ՝ պատերազմի վետերանների «Ոգու փորձություն» կազմակերպությունը գրեթե ամբողջությամբ ներքաշված էր հետընտրական գործընթացներում. անկարգությունների ակտիվ մասնակիցներ են եղել այդ կազմակերպության բազմաթիվ անդամներ։ Հայտնի է, որ «Երկրապահի» ակտիվիստների մի զանգված նույնպես մասնակցել է այդ ամենին։ Այսօր չենք կարող ասել, թե որ կազմակերպությունն է մասնակցել, բայց մի մասը մասնակցել է։
Այս հեռանկարը հետագայում պետք է բացառվի։ Եւ ոչ մի կազմակերպություն քաղաքական գործընթացներում իրեն «ջոկերի» տեղ դնելով՝ չպետք է փորձի այս կամ այն կողմ թեքել իրադարձությունները։ Սա լրջագույն վտանգ է երկրի համար։
Համոզված եմ, որ նաեւ պետք է խստացվի պատասխանատվությունը բռնություն քարոզելու, այն քայլերի համար, որոնք կարող են բերել բռնության կիրառման։ Այստեղ եւս դրսի փորձի ուսումնասիրության կարիք կա»,- արձանագրեց Ռ.Քոչարյանը՝ հավելելով, որ այս դեպքում էլ եվրոպական երկրների օրենսդրությունը ավելի խիստ պատիժ է նախատեսում օրինախախտների համար։
Ի՞նչ քայլեր է մտադիր իրականացնել իշխանությունը, եթե ընդդիմությունը, իր «խոստմանը» հավատարիմ, արտահերթ դրությունը չեղյալ համարելու պատմական պահը նշանավորի՝ վերսկսելով ուղեղների զանգվածային լվացման ակցիաները։ «Եթե հանրահավաքներն արտոնված չլինեն, ոստիկանության պարտքն է լինելու անմիջապես դադարեցնել դրանք։ 9 օր շարունակ չարտոնված հանրահավաքները ոստիկանության կողմից չէին դադարեցվում մեկ պատճառով. ես արգելում էի դա անել, քանի որ գնում էր վերահաշվարկ, եւ կտրուկ գործողությունները կարող էին դիտվել որպես փորձ՝ խաթարելու բողոքարկման գործընթացը։
Վստահ չեմ, որ ճիշտ եմ արել։ Եթե չարտոնված հանրահավաքների երկրորդ օրը ավելի կտրուկ միջնորդություն լիներ, շատ հնարավոր է, որ այսպիսի ծանր հետեւանքներ չէինք ունենա։ Հիմա չեմ միջնորդելու, հակառակը՝ պահանջելու եմ անմիջապես կիրառել այն քայլերը, որոնք բխում են օրենքից»,- հավաստիացրեց Ռ.Քոչարյանը։
Մանավանդ «դեռ հետախուզման մեջ են գտնվում մարդիկ, որոնք զենք եւ պայթուցիկ նյութեր են կիրառել ոստիկանության դեմ, եւ որեւէ երաշխիք չկա, որ նրանք չեն փորձի նոր սադրանքների գնալ՝ իրավիճակը ավելի խառնելու եւ պատասխանատվությունից խուսափելու նպատակով»։
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախագահը խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին խոսակցություններին։ «Ծանոթ եմ այդ կարծիքին։ Այդ մոտեցումը ընդհանրապես չեմ ընդունում շատ պարզ պատճառով. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են մի դեպքում. եթե խորհրդարանը չի կարող կազմել քաղաքական մեծամասնություն եւ ձեւավորել կառավարություն։ Այդպիսի խնդիր մենք չունենք։ Սա ուղղակի այբուբեն է պետական շինարարության, ընդհանրապես՝ քաղաքականության մեջ։
Բացի դրանից, մենք լավ գիտենք, որ ոչ մի ընտրություն Հայաստանում կրքերի հանգստացման չի բերել։ Ուրեմն, ի՞նչ իմաստ ունի մտնել նոր ցիկլի մեջ, որը վիճակը ավելի է բարդացնելու»,- փաստեց Ռ.Քոչարյանը։
Ոչ պակաս անտրամաբանական եւ անհասկանալի են «անկախ հետաքննություն» նշանակելու վերաբերյալ ներսուդրսից լսվող «պահանջները»։ Ինչը, սակայն, չի նշանակում, թե նախագահը դեմ է դրսից փորձագետներ հրավիրելու եւ տեղի ունեցածի, առաջին հերթին՝ մահվան դեպքերի բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու տարբերակին, ավելին՝ նախաքննական մարմինն արդեն իսկ օգտվում է դրսի փորձագետների ծառայություններից։ Չի բացառում նաեւ այդ դեպքերի ուսումնասիրության նպատակով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, բայց դա կարող է լինել միայն այն բանից հետո, երբ դատարանը իրավական գնահատական կտա տեղի ունեցածին եւ ամբաստանյալների գործողություններին։
Այնուհանդերձ, ինչպե՞ս վարվել ԼՏՊ-ի օգտին քվեարկած 350 հազար ընտրողների հետ, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքները, ի՞նչ անել շարունակվող լարվածությունը թուլացնելու համար։ Այս հարցին ի պատասխան՝ նախագահը վկայակոչեց արեւմտյան փորձը, որտեղ նախագահները, որպես կանոն, ընտրվում են ձայների 1-2 տոկոս առավելությամբ, բայց «որեւէ մեկը դրանից ողբերգություն չի սարքում, չի ասում՝ քանի որ ժողովրդի 40,9 տոկոսն այլ կերպ է մտածում, ուրեմն, պետք է փոխել սահմանադրությունը, համակարգային փոփոխություններ իրականացնել, ցրել խորհրդարանը եւ այլն։ Քաղաքական մշակույթի հարց է։
Այո, ցանկացած ընտրությունից հետո լինելու է ընտրողների մի մեծ զանգված, որը չի քվեարկել գործող իշխանության օգտին։ Մենք չենք կարող ամեն անգամ սա դրոշ դարձնել պետական համակարգը փոխելու համար։ 2003թ. Ստեփան Դեմիրճյանը ավելի շատ ձայն էր հավաքել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այս ընտրություններում, ի՞նչ է, պետք է պետական համակարգը փոխեի՞նք»։
Ավելին՝ «աննորմալ կլինի, եթե նախագահներն ընտրվեն 80-90 տոկոս ձայներով։ Մենք ունենալու ենք սովորաբար 52-55-ից մինչեւ 60, առավելագույնը՝ 65 տոկոսով ընտրված նախագահներ։ Մնացածը շատ ավելին է լինելու, քան այդ 350 հազար ձայնը», եւ եթե փորձենք փոքրամասնության «խաթրով» գնալ, երկիրը երկիր չի դառնա, համոզված է Ռ.Քոչարյանը. եթե թեկնածուներից մեկն իրեն 65 տոկոսով ընտրված թեկնածու է հռչակում, նրա հետեւորդների որոշ զանգված, անկասկած, հավատալու է նրան եւ թերահավատ է լինելու ընտրությունների արդյունքների նկատմամբ, անկախ նրանից, թե իրականում ինչքան ձայն է հավաքել իր նախընտրած թեկնածուն։ Անգամ այն դեպքում, երբ ընտրված նախագահն իր մրցակցից կրկնակի ավելի շատ ձայն է ստացել, ինչպես դա եղավ 1998-ին եւ 2003-ին՝ երկրորդ փուլում, եւ 2008-ին՝ հենց առաջին փուլում։
Մեկնաբանելով եվրոպական կառույցների՝ իրականությանը ոչ միշտ համարժեք հայտարարությունները, մասնավորապես «ծանր հանցագործություններ» չկատարած օրինախախտներին անհապաղ ազատ արձակելու եւ անկախ հետաքննություն նշանակելու վերաբերյալ, նախագահը հակընդդեմ հարցադրում արեց. «Իսկ միջին հանցագործություն չկատարածների նկատմա՞մբ ինչպես վարվենք։ Եթե իրականում ուզում ենք ունենալ կայացած իրավական համակարգ, ոչ թե պետք է անհապաղ ազատ արձակել, այլ քննությունը մինչեւ վերջ տանել, գործը հասցնել դատարան»։ Դատարանն է, որ իրավասու է խիստ կամ մեղմ, անգամ պայմանական պատիժ նշանակել հանցագործներին, իր հերթին՝ նախագահը ցանկության դեպքում կարող է օգտվել դատապարտյալներին ներում շնորհելու իր իրավասությունից։
Մինչդեռ եվրոպացի որոշ չինովնիկեր, ըստ էության, նախագահից պահանջում են իրավական խնդիրը լուծել քաղաքական հարթության վրա, այլ կերպ ասած՝ դատախազի կամ դատավորի գործառույթ ստանձնել, ինչը անթույլատրելի է։
Նախագահը համաձայն չէ, թե օրինախախտների նկատմամբ ոչ համարժեք, այսինքն՝ չափից ավելի խիստ խափանման միջոց է կիրառվել. բերման ենթարկված մոտ 800 քաղաքացիներից կալանավորվել է ընդամենը 106-ը, որոնց զգալի մասը շուտով (դատական «ռազբորկաներից» հետո) թերեւս ազատ կարձակվեն։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին մոլորյալներին, որ իրենք էլ չգիտեն՝ ինչպես են հայտնվել անկարգությունների հորձանուտում, ոմանք էլ պարզապես թմրանյութերի՝ կազմակերպիչների կողմից բաժանված հաբերի ազդեցության տակ են եղել։
Իսկ, ընդհանրապես, Ռ.Քոչարյանի համոզմամբ, եվրապաշտոնյաների հայտարարությունների առանցքը Սահմանադրական դատարանի որոշումն անվերապահորեն ընդունելու առաջարկությունն է. «Սրանից է բխելու մյուս առաջարկների կիրառման հնարավորությունը»։ Այսինքն՝ եթե արմատականներն ընդունեն ընտրությունների արդյունքները, կնշանակի ապակայունացման վտանգը երկրին այլեւս չի սպառնում, եւ, ուրեմն, մոտեցումներն էլ կարող են ավելի մեղմ լինել։
Ինչպե՞ս հասկանալ, որ Բուշը չի շտապում շնորհավորել նորընտիր նախագահին։ Ռ.Քոչարյանը սրա հետ կապված խնդիր չի տեսնում. «2003թ. ես նախագահ Բուշից շնորհավորանք եմ ստացել ապրիլի 10-ին՝ պաշտոնն ստանձնելուց հետո։ Եւ դա չի խանգարել ինձ արդյունավետ աշխատելու, չի խանգարել Հայաստանին՝ ունենալու տարեկան մինչեւ 13 տոկոս տնտեսական աճ, շատ արդյունավետ համագործակցելու նույն Միացյալ Նահանգների հետ եւ շատ արդյունավետ ծրագրեր իրականացնելու։ Միգուցե դա լա՞վ նշան է։ Չեմ կարծում, որ մենք ընտրություններ ենք անցկացնում ինչ-որ տեղից շնորհավորանքներ ստանալու համար։ Այդ հոգեբանությունը նույնիսկ ինչ-որ տեղ նվաստացուցիչ է. մեկը կարող է մի քիչ շուտ շնորհավորել, մեկը՝ մի քիչ ուշ։ Դա կախված է նաեւ քաղաքական հաշվարկներից, տեղում աշխատող դեսպանների զեկույցներից եւ այլն։ Այնպես որ, պետք է հանգիստ վերաբերվել այդ հանգամանքին»։
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքներին անդրադառնալով՝ նախագահը նկատեց. «Այդ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ծրագիրը ցանկացած պահի կարող է դադարեցվել կամ սառեցվել, բայց այս դեպքում հարցեր են առաջանում»։ Օրինակ՝ ի՞նչ անել պայմանագրային հիմունքներով այդ ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների, կապալառուների, շինարարական կամ այլ նախագծերի մյուս մասնակիցների հետ։ Բոլոր դեպքերում, «մենք պետք է միշտ պատրաստ լինենք նրան, որ այդ ծրագիրը կարող է սառեցվել։ Բայց դա մե՛ր ծրագիրն է։ Ծրագրի տերը մենք ենք։ Մենք ունենք շատ ավելի մեծ ծրագիր՝ ուղղված մարզերի, գյուղական վայրերի զարգացմանը։ Եւ «Հազարամյակի մարտահրավերները» այդ ծրագրի մի մասն է կազմում»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Alexan գրել է:
Nayel! http://www.youtube.com/watch?v=Lnm3boILBHs&feature=email
abc գրել է:- Alexan
Nayel! http://www.youtube.com/watch?v=Lnm3boILBHs&feature=email
- Alexan
karinyan գրել է:
Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասաց.«Տեսել ենք 12-ամյա մի երեխայի, ում նկատմամբ դաժան բռնարարքներ են կիրառել: Որեւէ օրենք չի գործում երկրում, պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված անձանց: Ծանր վիրավորներ կան` մենք անձամբ ենք տեսել: Բազմաթիվ հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ են գտնվում: Նույնիսկ ահազանգ ստացանք, որ «Լեչկոմիսիայի հիվանդանոցը շրջապատված է ոստիկաններով»: Միանշանակ է: Սպանդ: Ուրիշ բառով չես կոչի: Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն է, ապրիլի 12-13-ի վանդալիզմի շարունակությունն է, բոլոր քաղաքական սպանությունների, հետապնդումների, ձերբակալությունների, վերջին 10 տարիներին ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացրած բարոյական-հոգեբանական-ֆիզիկական ճնշումների շարունակությունն է: 1.03.08թ.
karinyan գրել է:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ -
- մատտ մի տնգի ժողովրդի վրա (նայեք նկարը)- տար մորդ վոռը կոխի այ Կեվորկովի դաստիարակած:
Հերիք է ժողովրդի հետ մատ թափ տալով խոսես:
hayreniq գրել է:
այ թւրքի բալա ,էս ամեն ինչը մինիմւմը էրեղեքիտ քթերիցա դւրս գալւ
VAN գրել է:
Ապրես, նաև ԱԶԳԸ տականքից,նաև ՀԱՅՐԵՆԻՔԸ ազգադավից...
Ես գրել է:
Պարոն Ռոբերտ Քոչարյան.
Անկախ Հայաստանի առաջին հաստատուն տասնամյակը անցավ Ձեր իշխանության ներքո: Հայ թագավորության անկումից հետո սա առաջին տասնամյակն էր, իհարկ է լի էր դժվարություններով և շատ անարդարությունների առկայությամբ, այլ կերպ չեր էլ կարող լինել, այլ կերպ չի լինում, նույնիսկ զարգացած ու հարուստ երկրները այդ ամենից զուրկ չեն: Մեր ժողրդի բնավորության մեջ կա ծայրահեղականություն և դա իհայտ է գալիս ո՛չ միայն կուլմինացիոն պահերին, ինչպիսք են ընտրությունները, այլ առօրյա կյանքում, սոցիալական հարաբերությունների մեջ, որը ցավոք սրտի շատ հեշտ է օգտագործել հենց մեր դեմ: Պարզվում է, որ մենք չունենք սոցիալական հարաբերությունների կուլտուրա, ինչ որ ունենք դա սոցիալական կուլտուրա համարվել չի կարող, դա ռուսերեն կոչվում է «բեսպրիդել»: Անհերքելի է, որ պետական մարմինների շարքերում տեղ են գրավել բազում անմակարդակ մարդիք կամ ուղղակի կրիմինալ տարրեր, կասեի, որ սա էլ է օրինաչափ երևույթ ո՛չ միայմ մեր համար, այլ բոլոր պոստսովետական պետությունների համար, այս օրինաչափությունը շատ հեշտ է նկատվում քսաներորդ դարի պատմության մեջ:
Բնավ չեմ ուզում մեղադրել Ձեզ վերը նշված անարդարությունների համար, Դուք աստված չեք այլ ընդհամենը նախագահ, Մարդ, որի ուսերին է ընկել հոգալ Հայոց պետության մասին բավականին դժվար ու անցումային պատմական ժամանակահատվածում: Եվ Դուք ծառայեցիք ժողովրդին ու պետությանը ամենայն նվիրվածությամբ, անձամբ չեմ լսել կամ ընթերցել որևիցե աղբթուրից, որ Դուք որևե հարստություն էք կուտակել, դղյակ էք գնել կամ նման մի բան, այդ հարցում Դուք առաջին անբիծ նախագան էք:
Բալթյան երկրներում, որոնք արդեն եվրոպայի անդամ են, նույնպես կան հազար ու մի պրոբլեմներ, այստեղ էլ կյանքը շաքար չե ու ցանկության դեպքում դժվար չե հասկանալ, որ ժամանակ է պետք, երկիրը մի օրում, մի տարում, երեք տարում, տասը տարում կառուցել անհնար է, քանդելն է հնարավոր, թալանելն է հնարավոր, որի ամենափորձված մեթոդը հեղափոխությունն է: Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2 ին, կարելի է բնութագրել այս կերպ,«ընդիմությունից մինչև հեղափոխություն ընդհամենը մի քայլ է», Դուք կանխեցիք այդ քայլը, Դուք կանգուն մնացիք ժամանակի փորձության դեմ ու պաշտպանեցիկ կայունությունը երկրում: Շնորհակալություն:
mm գրել է:
Stalini pes el mat@ tnkelov e xosum, mer joxovurd@ kez ci moranalu aj arjunarbu.
armen a գրել է:- hayreniq
այ թւրքի բալա ,էս ամեն ինչը մինիմւմը էրեղեքիտ քթերիցա դւրս գալւ
.
հասնում է- hayreniq
Սպալ վերնագիր գրել է:- Vomn
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ, մոլորության մեջ հենց ինքն է՝ Քոչարյանը: Եթե կարծում է այս ամենը անպատիժ է մնալու, ապա սխալվում է: Մի որ իրա գլուխը ջարդելու են: Վաղ թե ուշ, արժանանլու է Պինոչետի կամ Սադամի բախտին: Հիմա Պուտինի ստվերի տակ հոխորտում է, բայց օրը կգա Պուտինի ռեժիմը չի լինի ու դանակը կհասնի իրա կոկորդին:
Վերնագիրը մի փոքր են ընդամենը սխալ գրել,մի բառ :
Պտի լինեռ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Քոչարյանից- Vomn
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 16
Մարտի 1-ի դասերը ամփոփում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ի դասերը եւ արտակարգ իրավիճակով թելադրված արտակարգ միջոցառումների արդյունքները
...ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընտրական հաշվապահություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվեցին նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման ...ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին հայացքից կարող է թվալ, թե թանկացումները տեղի են ունենում միայն Հայաստանում։ Մանավանդ որ դրանք համընկան հետընտրական գործընթացների հետ, երբ սովորաբար արձանագրվում էր առանձին ապրանքների գների բարձրացում։ ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Գ.Հ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստի ավարտին ԿԸՀ նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ պատասխանեց «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հարցերին։ -Պարոն Ազարյան, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացրած տեղեկանքում ...ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՊՐՈՑ Է ՄՏՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Գնահատման եւ տեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի ...ՆՈՎՐՈՒԶ ԲԱՅՐԱՄԸ ՀԱՐԱՄ ԵՂԱՎ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները չեն փոխվելու
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը մի քանի օր այնպիսի իրարանցում էր առաջացրել Ադրբեջանի պետական ու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար
Հարցազրույց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 8
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մարտի 1-2-ի դեպքերի առթիվ հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը։
Հիշյալ գործին առնչվող որոշ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը տվյալ ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՆԱՅԵԼ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղերով հայրենի ֆուտբոլային ակումբներն այսօր պաշտոնապես կազդարարեն «Մրցաշրջան-2008»-ի մեկնարկը։ Եկել է ձմեռային նախապատրաստության վարագույրը բարձրացնելու, ...ԸՄԲԻՇՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՉԻ
Երեկ Սոչի մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ: Նախապատրաստվելով ապրիլին Ֆինլանդիայում տեղի ունենալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, ...ԱՐԳԵԼՔՆԵՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՂՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեւանցի Արմինե Լալայանը «Կովբոյ» նժույգով դարձել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում ավարտված արգելքների հաղթահարում մրցումների հաղթողը՝ արժանանալով 550 հազար դրամ մրցանակի:
Երկրորդ տեղում ...ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԵՄ
Մարտի վերջին շախմատային ուշագրավ իրադարձություն տեղի կունենա Ավստրիայում։ «Շախմատի օրեր» ավանդական մրցաշարի շրջանակներում հունգարացի գրոսմայստեր Հուդիտ Պոլգարը կարճ մրցամարտեր կանցկացնի... պրոֆեսիոնալ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Մ.Սարոյանը (50 կգ քաշային), Վ.Խիկիկյանը (55 կգ), Նարեկ Սարոյանը (60 կգ), Կարեն Հունանյանը (66 կգ), ...ՈՉ-ՈՔԻ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի «կույր» շախմատի 5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Այս շախմատիստների ...ՄԵՐ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՊեկինի օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի թեթեւատլետ, գյումրեցի նիզականետող Մելիք Ջանոյանը: Նա Հայաստանի առայժմ 16-րդ մարզիկն է, որը կմասնակցի 2008 թվականի օլիմպիական խաղերին:ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2:0 հաշվով (6:2,6:2) հաղթեց իսպանացի Խուան Ֆերերոյին` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինդիան-Ուելս քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում: Նա շարունակում ...ԴԻՆԱՄԻԿ ԲԻԼԻԱՐԴ
Երեւանում ավարտված բիլիարդի մրցաձեւերից մեկի՝ դինամիկ բուրգի առաջնության մրցաշարում Կառլոս Գյուլնազարյանը դարձավ Հայաստանի չեմպիոն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հակոբ Հունանյանը ...ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Դա բնավ այնքան անվտանգ չէ, որքան թվում է
Դատելով ոստիկանության պաշտոնական ամփոփագրերից` ներկայումս երկրում ընթանում է քաղաքացիների զինաթափման ակտիվ գործընթաց։ Ամեն օր հայտնաբերվում եւ բռնագրավվում ...ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում շարունակվում է իրավապահ մարմիններին զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը: Մարտի 19-ին, ժամը 11:00-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք եւ հայտնել, ...ԻՐԱՐ ԳՏԵԼ ԵՆ
Թուրքիայի եւ Սուդանի միջեւ անընդհատ զարգացող համագործակցությունը ակամայից ապացուցում է անցյալի եւ ներկայի երկու ցեղասպանությունների միջեւ կապը: Ինչպես Կապիտոլիումում հայտարարել է Ցեղասպանությունների ...ԴԻՆ ԳՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայտնաբերվել է մարտի 13-ին Հրազդան գետն ընկած Վահե Մանուչարյանի դին: Երեկ ժամը 16:40-ին փրկարարները Երեւանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում ջրից հանել են 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի դին:«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 7
Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա ապրիլի 9-ին, մնում է մի քանի օր։ Առաջին անգամ նախագահը կփոխանցի իշխանությունը պետության նոր ղեկավարին՝ իր պաշտոնում աշխատելով ...106 ՓՇԵ ՊՍԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ոմանց գլխին մի քանի հատ
Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորված անձանց ցուցակը։ ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՈՒՄԲ
Հաշվի առնելով սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առիթով հատուկ քննչական ծառայությունում ...ՓՈՐՁԵՑԻՆ ՍՏՈՒԳԵԼ
Սեփ.լրտվ.Սահմանային միջադեպեր հրահրելով եւ Ղարաբաղի հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի հարթություն՝ Ադրբեջանը չի՞ փորձում վիժեցնել Մինսկի խմբի գործընթացը։ Այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձանագրեց. «Իսկապես, ...ԱՆՓՈՓՈԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ռուսաստանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ եւ համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործող բանակցային ձեւաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, առավել ընդունելին ու արդյունավետն է: Այս մասին երեկ հայտարարեց ...ԸՆՏԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Ըստ Վարդան Օսկանյանի. «Սփյուռքը չի կարող, ինչպես ոմանք առաջարկեցին, Հայաստանը բոյկոտել, հայաստանյան կազմակերպությունները մերժել եւ մեղադրել Հայաստանին իրենց երազանքների երկիրը չլինելու համար։ Ես հասկանում ...ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Սեփ.լրտվ. 2
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Ջո Նոլեմբերգի նախաձեռնած ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացմանը, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով այժմ քանի՞սն են հետախուզման մեջ, ովքե՞ր են նրանք։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, դատախազական հսկողություն, դատավարական ղեկավարում իրականացնող ...ԶՐՊԱՐՏԻՉՆԵՐԸ
1
Գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ երեկ նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ուր հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ մյուսները իրեն զրպարտող տեղեկություններ են տարածել:
Մասնավորապես ...ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԵԼ
«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի համար մինչ այժմ ոչ մի նախատեսված գումար չի սառեցվել: Ինչպես երեկ նշեց «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն ...
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.Ո՛Չ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ, Ո՛Չ ՊՐԱԿՏԻԿՈՐԵՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

