
Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ» ՏԱԿ
- Բոլորին է հայտնի, որ Երեւանի Թատերական հրապարակում տասը օր շարունակվող չարտոնված հանրահավաքը՝ իր մի շարք դրսեւորումներով հանդերձ, բացարձակապես դուրս էր Հայաստանի օրենսդրությունից։ Նույնաբնույթ գործողությունները ԱՄՆ-ում, Եվրամիության կամ Եվրախորհրդի անդամ որեւէ երկրում եթե կատարվեին տեղի բնակչության կողմից, դարձյալ կորակվեին որպես օրենսդրության պահանջների ոտնահարում, կձեռնարկվեին համապատասխան միջոցներ՝ դրանք թույլ չտալու, կարգուկանոն հաստատելու համար։

Սակայն, Հայաստանի իշխանությունները, ի հաշիվ Թատերական հրապարակի հարեւանությամբ ապրող շատ մարդկանց հանգստի ու նյարդերի, երկարաժամկետ այդպես էլ չդիմեցին այդ քայլին։ Տեղի տվեցին նաեւ արտաքին ճնշումներին, որոնցով Հայաստանից պահանջվում էր ժողովրդավարության հարցում պապից ավելի կաթոլիկ լինել։
Նման պահանջներ ներկայացնողներից մեկը ԵԱՀԿ գործող նախագահ ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ է։ Իբր «հետընտրական լարվածությունը մեղմելու համար», նա Երեւանում փետրվարի 26-ին ասել է. «Ես հավատում եմ, որ իշխանությունները կշարունակեն հարգել մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը եւ կապահովեն հրապարակային հավաքների անցկացումը՝ առանց խոչընդոտների»։
Ընդգծենք՝ սա այն դեպքում, երբ այդ օրերին Թատերական հրապարակում շարունակվող հանրահավաքում հենց այդ հետընտրական լարվածությունը Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա զինակիցների կողմից օր օրի շիկացվում էր։
Ավելորդ չենք համարում պարոն Կաներվային հարցնել՝ մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը ներառո՞ւմ է չարտոնված հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու եւ անցկացնելու, մայրաքաղաքի առանձին փողոցներում տրանսպորտի երթեւեկությունը թեկուզ ժամանակավորապես կաթվածահար անելու եւ այլոց իրավունքները խախտելու, այդ հանրահավաքների, երթերի ընթացքում զրպարտելու, հայհոյելու եւ վիրավորելու, սպառնալու, իշխանության բռնազավթման կոչեր անելու «իրավունքը»։
Ի.Կաներվայի հիշյալ խոսքից երեք օր անց՝ փետրվարի 29-ին, ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար ԳԵՐՏ ԱՐԵՆՍՆ ասել է, որ «մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում»։ Այսպիսով ստացվում է, որ զրպարտողները, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, ժողովրդի կեսից ավելիին ազգի տականք անվանողները, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ այլոց անվանապես վիրավորողները, իշխանությունը բռնազավթելու կոչեր անողները, ըստ Գ.Արենսի, օրինապահ են։ Նա օրենսդրության խախտումը, ըստ երեւույթին, միայն գլուխ ջարդելը, միմյանց վրա կրակելն է համարում։
Սակայն Ի.Կաներվայի եւ Գ.Արենսի ասածներն ընդամենը մանկան անմեղ թոթովանք կարելի է համարել այն ամենի համեմատ, ինչ այս օրերին անում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների զանազան պաշտոնյաներ, Եվրախորհրդարանը՝ պահանջելով անհապաղ չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, ընդ որում, չունենալով դրա իրավական կամ քաղաքական որեւէ հիմք։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ, իր հերթին, փորձել է սատարել մարտի 1-2-ին Երեւանում կատարված ծանրագույն հանցագործության կազմակերպիչներին, դրդողներին կամ մասնակիցներին։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում նա կատարված ձերբակալությունների առնչությամբ մարտի 14-ին ասել է. «Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ։ Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները»։
Նախ, հետաքրքիր է, թե Թ.Համմարբերգը ի՞նչ իրավական հիմք ունի նման հայտարարության համար, ինչը բացահայտ ակնարկ է, որ ձերբակալությունները կամ նրանց մի մասը կատարվել են ոչ թե իրավական (հանցանք կատարելու), այլ քաղաքական պատճառով։ Եւ երկրորդ. մարդու իրավունքների հանձնակատարն ինչո՞ւ է այդքան ուզում, որ ձերբակալությունները սահմանափակվեն, արդյոք ո՞չ նրա համար, որ Տեր-Պետրոսյանի զինակիցները բավարար ներուժ ունենան արտակարգ դրության ավարտից հետո կրկնելու մարտի 1-2-ի գործողությունները։ Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են։
Եվրամիության նախագահությունը նույնպես համառորեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ «ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»։ Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները հայտարարել էին, որ այդ անձինք ձերբակալվել են ոչ թե իրենց քաղաքական հայացքների կամ ակտիվության, այլ Քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի արարքներ կատարելու համար։
Հետագա ձերբակալություններից ձեռնպահ մնալու կոչը (ինչը ենթադրում է ձեռնպահ մնալ նույնիսկ իրավական բավարար հիմքերի առկայության դեպքում), թեեւ իրավական տրամաբանությունից դուրս լինելուն, նույնպես հետապնդում է որոշակի նպատակ, ինչը, կարծում ենք, բացարձակապես չի նպաստում Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ընդհակառակը՝ մեր երկրի անվտանգության դեմ է։
Մեր կարծիքն ավելի է ամրապնդվում, քանի որ ինչպես Եվրամիության նախագահությունը, այնպես էլ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի իշխանություններին կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը։ Ընդ որում, բացարձակապես անտեսելով, որ այն ոչ միայն լիովին օրինական եւ Հայաստանի սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետից բխող քայլ է, այլեւ ստեղծված իրավիճակով պարտադրված, սահմանադրական կարգի պաշտպանությանը եւ պետության անվտանգության ապահովմանը նպատակաուղղված միջոցառում։ Ահա թե ինչին են դեմ եվրոպական այդ կառույցները, նաեւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով նրա տեղակալի օգնական Մեթյու Բրայզան եւ ուրիշները դրսում, իսկ Հայաստանի ներսում՝ Լ.Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցությունը եւ Տեր-Պետրոսյանի թիմի այլ անդամներ։
Օրերս նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը նկատեց, որ Հայաստանից գնալուց հետո Մ.Բրայզայի արտահայտություններին զարմանքով է ծանոթացել, քանի որ դրանք, ըստ իրեն, համադրելի չեն ՀՀ նախագահի հետ Մ.Բրայզայի հանդիպման ժամանակ վերջինիս արտահայտած տեսակետներին։
Նշենք նաեւ, որ ամերիկյան այդ նույն պաշտոնյան, կարծես հեռակա բանավեճի մեջ մտնելով Հայաստանի գլխավոր դատախազի հետ, ըստ էության, պաշտպանել է մարտի 1-2-ի ողբերգության կազմակերպիչներին կամ հրահրողներին։ Ավելին. Մ.Բրայզան, ս.թ. մարտի 14-ին «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում տեղի ունեցածը համարելով ողբերգություն ու լուրջ հարված ժողովրդավարությանը, ասելով նաեւ, որ «դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն», «ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից», խայտառակ կերպով հակասելով իր այս խոսքերի տրամաբանությանը, Հայաստանի կառավարությանը եւս մեկ անգամ կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը։
Ինչո՞ւ են այդպիսի կոչեր հնչում նույնիսկ վերջին օրերին, երբ արտակարգ դրությունը, ուր որ է, ավարտվելու է։ Շարունակվող այդ կոչերի իրական նպատակը դժվար թե լինի նախագահի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված 20-օրյա արտակարգ դրության վերացումը։
Վերը շարադրվածը, կարծում ենք, հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ կոչերի բուն նպատակը Հայաստանի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական ճնշում գործադրելն է, որպեսզի մարտի 21-ից, նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, նախագահը կաշկանդված լինի, չհամարձակվի նորից արտակարգ դրություն հայտարարել։
Կարծում ենք, Հայաստանի իշխանությունները Արեւմուտքի համապատասխան կառույցներին ու գործիչներին պետք է աներկբա ու վճռականորեն հասկացնեն, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, տեր է իր ինքնիշխանությանը ու թույլ չի տա նրա նկատմամբ որեւէ ոտնձգություն, որքան էլ այն քողարկված լինի դիվանագիտական բառապաշարով կամ հնարքներով։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
Քաղաքացիական անհնազանդություն
Սիրելի պարոնայք և տիկնայք՝ ինքնանշանակ նախագահ, վարչապետ, կառավարություն, իր բոլոր մետաստազներով, անվտանգությամբ՝ ազգային և ապազգային վտանգներով, ինքնանշանակ խորհրդարան, ինքնանշանակ դատավոր, ոստիկան, ինքնանշանակ կաթողիկոս, մոլլա, կարդինալ, րաբբի, եպիսկոպոս, գողեր - գողականներ, կրթության և մշակույթի ինքնանշանակ կաճառներ.
Ես՝ Հայք աշխարհի ինքնահայտարարած ու ինքնանշանակ քաղաքացիս հայտնում եմ քաղաքացիական անհնազանդությունս ձեր բանդիտական կազմավորումներին: Իմ երկրում միակ օրինական հաստատությունն այսօր քաղաքացին է՝ ես անձամբ, հիմնադրված Հայոց պատմության մեջ միակ օրինական ազգաժողովով և հայտարարությամբ ՝
Անկախության Հռչակագրով
Ես անձամբ, անհատականորեն եմ տերն ու տիրականը և ճանաչում եմ միայն անկախություն հռչակած իմ ցեղակիցների նույն իրավունքը անհատապես, յուրաքանչյուրինը անձամբ, սեփական ինքնիշխանությամբ, նախագահությամբ, դատով և տիրականությամբ։ Մնացյալ ամեն ինչ ֆարս է, անօրինական և արգահատելի։
Հայաստանի հանրապետության քաղաքացի
2004.07.02
Aram գրել է:
Մի քիչ ազնիվ եղեք. Արթուր բաղդասարյանից ու Արտաշես Գեղամյանից շատ,իշխանություններին քննադատող ու պիտակավորող չի եղել տարիներ շարունակ. Ա.Բ."Իշխանությունը դիտմամբ սովածա պահում ժողովրդին, որ հետո փողով առնի նրանց քվեները". Գեղամյանն էլ, հենց միկրոֆոն էր տեսնում,թութակի նման մենակ "Ղարաբաղյան զույգից" էր խոսում ու համոզում ժողովրդին,որ մեր փրկությունը մենակ նրանցից ազատվելնա.Էնքան ժողովրդի ականջին կաթացրեց ,մարդիկ սկսեցին հավատալ. Էս երկուսն ավելի շատ են մեղավոր ատելություն տարածելու համար.
ՖԻՖԱ-Ն ՄՈԼԵԳՆԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով կասեցրել է Ալբանիայի անդամակցությունը նշյալ կազմակերպությանը։ Պատճառը երկրի քաղաքական շրջանակների միջամտությունն է ալբանական ֆեդերացիայի գործունեությանը։ ...ԽԱՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ֆուտբոլ Ֆինանս» կայքի տվյալներով, ներկայումս մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական, որի տարեկան աշխատավարձը 9 մլն եվրո է։ Առաջատարին շատ քիչ է զիջում նրա հայրենակից ...«ՄԻԿԱՆ»` ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Երեւանի «Միկա» կանանց շախմատի ակումբը, նույն՝ 3:1 հաշվով հաղթելով Երեւանի «Շախմատի ակադեմիայի» եւ «Գյումրի» թիմերին, կրկին նվաճեց Հայաստանի կանանց շախմատի ակումբային չեմպիոնի տիտղոսը: «Միկայի» կազմում ...ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպորտակադեմկլուբին» Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաքի ժամանակ տեղի ունեցած վերջին ընկերական խաղում: «Փյունիկի» ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է արագ շախմատի պարտիայում նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցամարտի ...ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր կարճատեւ պատմության ամենադժվարին պահերից մեկը
Նախագահական ընտրությունները հանգեցրին հասարակության պառակտման, ի վերջո՝ անկարգությունների եւ մարդկային ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԻՐ ԻՄԱՍՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի մասին օրենքի վերջին փոփոխությունները լուրջ դժգոհություններ առաջացրին տնտեսավարողների շրջանում։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ կտրուկ փոխվում է հարկային բեռը։ Այժմ նրանք ստիպված են ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 57
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Կեսօրին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կերպ ընդհատում է խոր քունը, նստում անկողնու մեջ եւ ասում. «Ես դեռ երբեք այսքան հանգիստ չէի քնել»։
Ժողովուրդ. - Մի՞թե բանտում, այն էլ առաջին օրը հնարավոր է քնել... ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 106 ԱՆՁ
Հետախուզման մեջ է գտնվում չորսը
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ ...ԳՆԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Համաշխարհային շուկայում ընթացող պրոցեսներն են
Ինչո՞վ են պայմանավորված սննդամթերքի շուկայում արձանագրված հետընտրական վայրիվերումները։ Շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա անմիջականորեն ազդող այս ...Ո՞ՐՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 4
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է
Հետընտրական շրջանում ծավալված քաղաքական պայքարի բարձրակետը արդեն հետեւում է մնացել եւ մտածել, թե արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր է նորից մարդկանց ...ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
«Վերջ դնենք ցեղասպանությունների շղթային» արշավի շրջանակներում մարտի 12-14-ին ավելի քան 100 ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ են այցելել Կապիտոլիում, որտեղ հանդիպել են 300 կոնգրեսականների եւ 60 սենատորների ...ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտու Բագրատաշենի անցակետում գյուղատնտեսության նախարարության երկրագործության եւ բույսերի պահպանության կարանտինի ծառայության տեսուչները կասեցրել են 66 հազար խաղողի արմատակալների ...ՍՈՒՐՃ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀաշվարկների համաձայն՝ հանրապետության յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում տարեկան միջին հաշվով 1,4 կգ սուրճ եւ 80-100 գրամ թեյ:ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Ներկայումս, ինչպես հայտնի է, լարված բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ՝ կոալիցիայի եւ նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Այնուհետ այդ գործընթացը, բնականաբար, «կիջնի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
Պատմում են, որ ֆրանսիական գրական նատուրալիզմի մայրամուտին փարիզյան առաջատար թերթերից մեկում տպագրվեց հոդված՝ «Նատուրալիզմը մահացել է» վերնագրով։ Հենց նույն օրը խմբագրությունը հեռագիր ստացավ, որը նույնպես ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում ...ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ: Սա շատ լավ գիտի Ադրբեջանը, ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Մինչեւ ճիշտ քայլ չարվի «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որ կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հարցուպատասխանին նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը երեկ մասնակցեց վերջին ...ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ» ՏԱԿ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բոլորին է հայտնի, որ Երեւանի Թատերական հրապարակում տասը օր շարունակվող չարտոնված հանրահավաքը՝ իր մի շարք դրսեւորումներով հանդերձ, բացարձակապես դուրս էր Հայաստանի օրենսդրությունից։ Նույնաբնույթ գործողությունները ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ 1
Այն, որ Հայաստանը անկախացումից հետո գտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, փաստ է։ Իսկ վերջին մի քանի ամիսների իրողությունները այդ հատուկ ծառայությունների ջանքերով նախորդ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հնարավո՞ր է արդյոք, որ մարտի 1-2-ի անկարգությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառվի։ Պատասխանելով պատգամավորների այս հարցին, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ նշեց. «Համաներումը որպես քայլ, նպատակահարմար ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ըստ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ. «Ադրբեջանը միանշանակորեն փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած խաղաղ կարգավորման գործընթացը եւ այս նպատակով անում է ամեն ինչ։ Նրանք արդեն ԵԱՀԿ քարտուղարության միջոցով են ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ...
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երեւանում հրավիրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի ...Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
2«Ժառանգության» պատգամավորները համառորեն շարունակում են պնդել, թե մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի։ Նրանք նույնիսկ տեսաերիզ են ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով ցույց ...ՈՐՏԵ՞Ղ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
«Նոր ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Մեծամորում՝ հին ատոմակայանի տարածքում»,- տեղեկացրեց երեկ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Դեռ 80-ականների վերջին Մեծամորի ատոմակայանի տարածքում ...
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժինԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

