
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
- Պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները

Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հարցուպատասխանին նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը երեկ մասնակցեց վերջին անգամ
ՈՉ ԹԵ ՀԱՃՈՅԱՆԱԼ, ԱՅԼ ԱՇԽԱՏԵԼ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր, թե նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը մտադի՞ր է մարտի 1-ի իրադարձությունների «անկախ քննություն իրականացնելու» համար դիմել միջազգային հանրությանը եւ հայտարարել համաներում։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ խոստովանեց, որ դժվարանում է նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք շաբաթ առաջ որոշակի հստակեցումներ կատարել.
«Ես շատ խիստ դժվարանում եմ ասել, թե որոնք կլինեն իմ քայլերը։ Ուզում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները տեղյակ լինեն, որ միջազգային փորձագետներ հրավիրելը Հայաստան կամ միջազգային հանձնաժողով ստեղծելը ՄԱԿ-ի կանոնակարգով նախատեսված հատուկ ընթացակարգ է ենթադրում։ Եթե դուք ծանոթանաք այդ ընթացակարգերին, ինքներդ կգիտակցեք՝ նպատակահարմա՞ր է այդ քայլին դիմել, թե՞ ոչ։ Սա նաեւ շատ օգտակար կլինի ձեզ համար։
Համաներումը որպես քայլ, նպատակահարմար չեմ գտնում։ Համաներում իրականացնելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Եթե տեղի ունեցածի բոլոր հանգամանքները բացահայտելուց հետո հանգեմ եզրակացության, որ նման անհրաժեշտություն կա, ապա իհարկե համաներում կիրագործվի։ Սակայն եթե նման անհրաժեշտություն չլինի, ապա նման քայլ չի արվի։
Իմ բոլոր քայլերը նպատակաուղղված են լինելու մեր երկրի զարգացմանը, ոչ թե լավ կարծիք ձեւավորելուն։
Այսօր Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։ Եթե ձեզ համար բարձրագույն ատյանը ԱՄՆ պետական դեպարտամենտն է, ապա դա ձեր խնդիրն է»։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԵՆ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ անհրաժեշտ համարեց հավաստիացնել պատգամավորներին, որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ փոփոխվում են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ գլոբալ առումով։ Հայաստանը պետք է կարողանա այս իրավիճակում վարել ճկուն արտաքին քաղաքականություն։ Վ.Օսկանյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ՄԱԿ-ի՝ օրերս ընդունած բանաձեւը միայն խորհրդատվական բնույթ ունի եւ պարտադիր չէ կատարման համար։ «ՄԱԿ-ի անդամ շատ երկրներ, փաստորեն, համամիտ չեն Ադրբեջանի միակողմանի մոտեցումներին։ Լավ կլիներ, իհարկե, որ որոշումը չընդունվեր, սակայն այստեղից դասեր ունենք քաղելու ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը։ Ավելի քան հարյուր երկիր ձեռնպահ է քվեարկել։
Այստեղ չի կարելի անտեղյակորեն պնդել, թե մենք տանուլ ենք տվել քարոզչության ասպարեզում։ Այլ պետք է նաեւ խորհել, որ դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն է։ Վստահեցնում եմ, որ դա հեշտ աշխատանք չի եղել, քանի որ այդ հարյուրից ավելի երկրները Ադրբեջանի հետ ունեն տնտեսական շահեր։ Մեր դիվանագիտությունը աշխատել է քրտնաջան։ Աջակցել է նաեւ Սփյուռքը։ Երեւանից պատվիրակություններ են գնացել տարբեր մայրաքաղաքներ։ Արդյունքը դուք գիտեք»։
Ըստ արտգործնախարարի. «Ադրբեջանը միանշանակորեն փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած խաղաղ կարգավորման գործընթացը եւ այս նպատակով անում է ամեն ինչ։ Նրանք արդեն ԵԱՀԿ քարտուղարության միջոցով են փորձում գործընթաց սկսել Մինսկի խումբը ցրելու համար։ Սա մեզ հայտնի է վաղուց, բայց հրապարակվում է առաջին անգամ։ Մենք ամեն գնով պետք է պայքարենք, որ Մինսկի խումբը շարունակի գործել։
Մի քանի տարի է, որ նրանք գործընթացը փորձում են տեղափոխել ՄԱԿ։ Երկու տարուց ավելի այս բանաձեւը օրակարգում էր։ Ամեն պահ այն կարող էր դրվել քվեարկության։ Սակայն նրանք միշտ վերջին պահին հանել են հարցը, գիտակցելով, որ ստանալու են 30-40 կողմ ձայներ, իսկ մնացածը ձեռնպահ են լինելու։ Այս անգամ նրանք հարցը չհանեցին քվեարկությունից, եւ բանաձեւն ընդունվեց միայն այն իմաստով, որ այն կա։ Քվեարկության արդյունքները թեեւ պարտվողական են, սակայն Կոսովոյի խնդրի առկայության պայմաններում Ադրբեջանը իրեն այս կերպ ապահովագրված է համարում Կոսովոյի նախադեպից»։
ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ պատգամավորների պահանջով ներկայացրեց համաշխարհային տնտեսության որոշ հատվածներում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք անխուսափելի անդրադարձներ են ունենում Հայաստանի ներքին շուկայում եւ դառնում ապրանքային գների բարձրացման պատճառ։
Նախարարը տեղեկացրեց, որ իր ղեկավարությամբ արդեն երկու ամսից ավելի գործում է այս խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական խումբը. «Որոշակի մեթոդաբանությամբ ուսումնասիրում ենք գների աճի պատճառները ե՛ւ միջազգային, ե՛ւ ներքին շուկայում, նաեւ փոխանցման մեխանիզմները։ Դիտարկում ենք վեց ապրանքատեսակներ՝ ցորեն, ալյուր, բրինձ, ձու, ձեթ, կարագ, շաքարավազ, որոնք առավել խոցելի են միջազգային գնաճի տեսակետից։ Կատարում ենք այս ապրանքատեսակի գների մոնիտորինգ ներքին շուկայում։ Մնացած ապրանքատեսաների գների սղաճը բնականոն ընթացքի մեջ է»։
Ն.Երիցյանը, դիտարկումների արդյունքները վկայակոչելով, պնդեց, որ նշված վեց ապրանքատեսակների բարձր գնաճը պայմանավորված է բացառապես միջազգային գների փոփոխություններով. «Մեր ներքին շուկայում գների աճը մոտ 3 անգամ պակաս է, քան միջազգային գների աճն է։ Մեր ներկրողները երկարաժամկետ պայմանագրեր են կնքել, եւ այդ ապրանքատեսակները դեռ կարողանում են ձեռք բերել համեմատաբար էժան գներով։ Միջազգային շուկայում ձեթի եւ ալյուրի գները աճել են 50 տոկոսով, բրնձինը՝ 70 տոկոսով։ Մեր տնտեսական քաղաքականության խնդիրն է, որ ներքին շուկայում գների աճը լինի սահուն եւ բացառվեն խեղումները հարկային եկամուտների ոլորտում»։
Իրավիճակը ներքին շուկայում կարգավորելու եւ գնաճը մեղմելու համար նախարարը անհրաժեշտ է համարում պարենային ապահովության խնդիրը սեփական արտադրական հզորություններով լուծելը. «Ապրանքային շուկայում գների աճը համատարած է»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՖԻՖԱ-Ն ՄՈԼԵԳՆԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով կասեցրել է Ալբանիայի անդամակցությունը նշյալ կազմակերպությանը։ Պատճառը երկրի քաղաքական շրջանակների միջամտությունն է ալբանական ֆեդերացիայի գործունեությանը։ ...ԽԱՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ֆուտբոլ Ֆինանս» կայքի տվյալներով, ներկայումս մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական, որի տարեկան աշխատավարձը 9 մլն եվրո է։ Առաջատարին շատ քիչ է զիջում նրա հայրենակից ...«ՄԻԿԱՆ»` ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Երեւանի «Միկա» կանանց շախմատի ակումբը, նույն՝ 3:1 հաշվով հաղթելով Երեւանի «Շախմատի ակադեմիայի» եւ «Գյումրի» թիմերին, կրկին նվաճեց Հայաստանի կանանց շախմատի ակումբային չեմպիոնի տիտղոսը: «Միկայի» կազմում ...ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպորտակադեմկլուբին» Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաքի ժամանակ տեղի ունեցած վերջին ընկերական խաղում: «Փյունիկի» ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է արագ շախմատի պարտիայում նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցամարտի ...ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր կարճատեւ պատմության ամենադժվարին պահերից մեկը
Նախագահական ընտրությունները հանգեցրին հասարակության պառակտման, ի վերջո՝ անկարգությունների եւ մարդկային ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԻՐ ԻՄԱՍՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի մասին օրենքի վերջին փոփոխությունները լուրջ դժգոհություններ առաջացրին տնտեսավարողների շրջանում։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ կտրուկ փոխվում է հարկային բեռը։ Այժմ նրանք ստիպված են ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 57
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Կեսօրին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կերպ ընդհատում է խոր քունը, նստում անկողնու մեջ եւ ասում. «Ես դեռ երբեք այսքան հանգիստ չէի քնել»։
Ժողովուրդ. - Մի՞թե բանտում, այն էլ առաջին օրը հնարավոր է քնել... ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 106 ԱՆՁ
Հետախուզման մեջ է գտնվում չորսը
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ ...ԳՆԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Համաշխարհային շուկայում ընթացող պրոցեսներն են
Ինչո՞վ են պայմանավորված սննդամթերքի շուկայում արձանագրված հետընտրական վայրիվերումները։ Շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա անմիջականորեն ազդող այս ...Ո՞ՐՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 4
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է
Հետընտրական շրջանում ծավալված քաղաքական պայքարի բարձրակետը արդեն հետեւում է մնացել եւ մտածել, թե արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր է նորից մարդկանց ...ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
«Վերջ դնենք ցեղասպանությունների շղթային» արշավի շրջանակներում մարտի 12-14-ին ավելի քան 100 ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ են այցելել Կապիտոլիում, որտեղ հանդիպել են 300 կոնգրեսականների եւ 60 սենատորների ...ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտու Բագրատաշենի անցակետում գյուղատնտեսության նախարարության երկրագործության եւ բույսերի պահպանության կարանտինի ծառայության տեսուչները կասեցրել են 66 հազար խաղողի արմատակալների ...ՍՈՒՐՃ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀաշվարկների համաձայն՝ հանրապետության յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում տարեկան միջին հաշվով 1,4 կգ սուրճ եւ 80-100 գրամ թեյ:ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Ներկայումս, ինչպես հայտնի է, լարված բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ՝ կոալիցիայի եւ նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Այնուհետ այդ գործընթացը, բնականաբար, «կիջնի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
Պատմում են, որ ֆրանսիական գրական նատուրալիզմի մայրամուտին փարիզյան առաջատար թերթերից մեկում տպագրվեց հոդված՝ «Նատուրալիզմը մահացել է» վերնագրով։ Հենց նույն օրը խմբագրությունը հեռագիր ստացավ, որը նույնպես ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում ...ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ: Սա շատ լավ գիտի Ադրբեջանը, ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Մինչեւ ճիշտ քայլ չարվի «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որ կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հարցուպատասխանին նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը երեկ մասնակցեց վերջին ...ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ» ՏԱԿ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բոլորին է հայտնի, որ Երեւանի Թատերական հրապարակում տասը օր շարունակվող չարտոնված հանրահավաքը՝ իր մի շարք դրսեւորումներով հանդերձ, բացարձակապես դուրս էր Հայաստանի օրենսդրությունից։ Նույնաբնույթ գործողությունները ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ 1
Այն, որ Հայաստանը անկախացումից հետո գտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, փաստ է։ Իսկ վերջին մի քանի ամիսների իրողությունները այդ հատուկ ծառայությունների ջանքերով նախորդ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հնարավո՞ր է արդյոք, որ մարտի 1-2-ի անկարգությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառվի։ Պատասխանելով պատգամավորների այս հարցին, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ նշեց. «Համաներումը որպես քայլ, նպատակահարմար ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ըստ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ. «Ադրբեջանը միանշանակորեն փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած խաղաղ կարգավորման գործընթացը եւ այս նպատակով անում է ամեն ինչ։ Նրանք արդեն ԵԱՀԿ քարտուղարության միջոցով են ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ...
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երեւանում հրավիրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի ...Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
2«Ժառանգության» պատգամավորները համառորեն շարունակում են պնդել, թե մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի։ Նրանք նույնիսկ տեսաերիզ են ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով ցույց ...ՈՐՏԵ՞Ղ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
«Նոր ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Մեծամորում՝ հին ատոմակայանի տարածքում»,- տեղեկացրեց երեկ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Դեռ 80-ականների վերջին Մեծամորի ատոմակայանի տարածքում ...
ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆՈ՞Ր ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՂԻ ՏԱԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

