
Ո՞ՐՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
- ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է

Հետընտրական շրջանում ծավալված քաղաքական պայքարի բարձրակետը արդեն հետեւում է մնացել եւ մտածել, թե արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր է նորից մարդկանց դուրս բերել փողոցներ ու հրապարակներ, առնվազն անմտություն է։
Բնականաբար, ստեղծված կացության մեջ շատերին է հուզում հիմնական հարցը. ինչպե՞ս եւ ի՞նչ հիմքի վրա կարելի է սկսել դիմակայության կողմերի միջեւ կամուրջներ հաստատելու գործընթացը։
Պատահական չէ, որ մարտի 19-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է արել միմյանց հետ հակամարտող Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին՝ նախաձեռնել երկխոսություն իր ներկայացուցիչ Ջոն Պրեսկոտի երեք խումբ առաջարկների հիման վրա։
Դրանցից առաջինը վերաբերում է Սահմանադրական դատարանի հեղինակությանը եւ ընտրությունների արդյունքների մասին ՍԴ որոշմանը, այն է՝ նախագահի ընտրության լեգիտիմությունը ճանաչելու անհրաժեշտությանը:
Առաջարկների երկրորդ խումբը ներառում է մարտի 1-2-ի դեպքերի պատճառով հաստատված արտակարգ դրության ռեժիմի հետ կապված հարցերը, այդ թվում՝ սկիզբ առած ձերբակալությունների խնդիրը եւ նպատակ ունի հնարավորինս մեղմել դրանց բացասական հետեւանքները,
Իսկ ահա երրորդ խումբը ընդգրկում է Հայաստանում իշխանություններ-ընդդիմություն հարաբերությունների ապագայի հետ կապված հարցերը՝ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման, քաղաքական կյանքում ընդդիմությանն ավելի մեծ դերակատարություն հատկացնելու եւ այլ խնդիրների շուրջ երկխոսություն սկսելու առաջարկները։
Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամի հաղթահարման համար ներկա հանգրվանում անհրաժեշտ է համարում, որ հակամարտության կողմերը համարձակություն ունենան լուծել նախ եւ առաջ երկու խումբ հարցեր։ Դրանք հնարավորություն կտան անցնել ապագային միտված քայլերին՝ քաղաքական, այդ թվում՝ ընտրական համակարգերի բարեփոխմանը։ Ակնհայտ է, որ սրանցից առաջինի լուծումը ԵԽԽՎ-ն ակնկալում է Հայաստանի ընդդիմությունից եւ անձամբ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանից, իսկ երկրորդի համար բարի կամք դրսեւորելու, արտակարգ դրությունը վերացնելու, քաղաքական գործիչներին անկարգությունների ու բռնարարքների կազմակերպիչներից տարանջատելու կոչով դիմում է իշխանություններին։
Ի դեմս ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի եւ նրա ներկայացուցիչ Ջ.Պրեսկոտի վերջին նախաձեռնության, մենք գործ ունենք լուրջ եւ հիմնարար առաջարկների հետ, որոնք կարող են հիմք դառնալ Հայաստանում քաղաքական երկխոսություն նախաձեռնելու համար։ Ընտրություններում ընդամենը 21 տոկոս ստացած եւ Սահմանադրական դատարանում բողոքարկման ժամանակ անվերապահ պարտություն կրած կողմը պետք է ճանաչի փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները, իսկ իշխանությունները, իրենց հերթին, հնարավորինս շուտ պետք է վերացնեն արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները։
Կարծում ենք, որ այս միանգամայն հավասարակշռված առաջարկները կարող են հիմք դառնալ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու եւ քաղաքական մթնոլորտը աստիճանաբար բարելավելու համար։ Նման պայմաններում նոր իմաստ կստանա նաեւ արտակարգ դրության վերացումից անմիջապես հետո հանրահավաքները շարունակելու ընդդիմության ցանկությունը։ Եթե ԵԽԽՎ-ն համարում է, որ Տեր-Պետրոսյանը պարտավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի հեղինակությունը եւ նրա ընդունած որոշման օրինականությունը, ապա բնական է, որ նոր հանրահավաքներ կազմակերպելու եւ ընտրությունների արդյունքների դեմ պայքարելու դեպքում ընդդիմությունը ձեռնոց է նետում ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին։
Բացի դրանից, եթե Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը իրենց մեջ կամք գտնեն ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, ապա ինքնին անիմաստ կդառնա իրավիճակը շուտափույթ ապակայունացնելու նրանց ցանկությունը։ Ի վերջո, օրենքի շրջանակներում ընդդիմության քաղաքական գործունեության շարունակման համար առաջիկայում կան բոլոր հնարավորությունները։ Արդեն աշնանը սպասվում են Երեւանի քաղաքապետի ընտրություններ, եւ ընդդիմությունը հնարավորություն ունի շարունակել պայքարը իշխանության հասնելու համար, քանզի Երեւանը, ինչպես հայտնի է, Հայաստանի կեսն է։
Այսպիսով, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի վերջին առաջարկները պարունակում են Հայաստանում իշխանությունների ու ընդդիմության միջեւ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնելու եւ դրանք երկխոսության վերածելու բոլոր անհրաժեշտ պայմաններն ու նախադրյալները։
Կողմերից յուրաքանչյուրը պետք է համարձակություն ունենա անցնել ճանապարհի իր բաժինը՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը հետընտրական շրջանում բազում մարտահրավերների առջեւ կանգնած պետության ու ժողովրդի առջեւ։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
Քաղաքացիական անհնազանդություն
Սիրելի պարոնայք և տիկնայք՝ ինքնանշանակ նախագահ, վարչապետ, կառավարություն, իր բոլոր մետաստազներով, անվտանգությամբ՝ ազգային և ապազգային վտանգներով, ինքնանշանակ խորհրդարան, ինքնանշանակ դատավոր, ոստիկան, ինքնանշանակ կաթողիկոս, մոլլա, կարդինալ, րաբբի, եպիսկոպոս, գողեր - գողականներ, կրթության և մշակույթի ինքնանշանակ կաճառներ.
Ես՝ Հայք աշխարհի ինքնահայտարարած ու ինքնանշանակ քաղաքացիս հայտնում եմ քաղաքացիական անհնազանդությունս ձեր բանդիտական կազմավորումներին: Իմ երկրում միակ օրինական հաստատությունն այսօր քաղաքացին է՝ ես անձամբ, հիմնադրված Հայոց պատմության մեջ միակ օրինական ազգաժողովով և հայտարարությամբ ՝
Անկախության Հռչակագրով
Ես անձամբ, անհատականորեն եմ տերն ու տիրականը և ճանաչում եմ միայն անկախություն հռչակած իմ ցեղակիցների նույն իրավունքը անհատապես, յուրաքանչյուրինը անձամբ, սեփական ինքնիշխանությամբ, նախագահությամբ, դատով և տիրականությամբ։ Մնացյալ ամեն ինչ ֆարս է, անօրինական և արգահատելի։
Հայաստանի հանրապետության քաղաքացի
Vahe Avetyan
Xelk գրել է:
Առաջին հերթին ինձ
Իրեն մտավորական հորջորջող տգետ,
չկարծես հանկարծ, որ կարող ես երբևէ քեզ այնքան խելացի համարել, որ իմ փոխարեն որոշում կայացնելու իրավունք վերապահես քեզ։ ելացի, թե անխելք, տգետ, թե բանիմաց, սխալ, թե ճիշտ՝ ես եմ պատվիրատուն, տերը և որոշում կայացնողը - ես՝ քաղաքացիս։ Եթե ուզում ես «խելացի» որոշում կայացնեմ, ծառայիր իմ կրթությանը, որովհետև անգամ ապուշ իմ որշումը, քո համար օրենք է լինելու և պարտադրվելու է առաջին հերթին քեզ։
Քաղաքացի
Xelk գրել է:
Չփորձեք մարդկանց էշի տեղ դնել, էշը դու՛ք եք
Հայաստանում վիճակն իրականում շատ պարզ է, պարզապես արհեստականորեն բարդացնում են բաբելոնում լեզվական ճարտարվերստական պրակտիկա անցած տղերքն ու աղջկերքը, որովհետև ձուկն այնտեղ հեշտ է բռնվում։ Սթոքհոլմյան խաղաղությունը չարաշահելով՝ թացը չորից բաժանելու փորձ անեմ, դուք դատեք։ Բացարձակապես չեմ վիրավորվի, եթե վերլուծությունս էշություն համարեք, որովհետև ես ինքս ունեմ յուրաքանչյուրիդ էշ համարելու ազատությունը։ Կարծում եմ նաև, որ դժբախտություն չի լինի մեծ, եթե իսկապես հերթական հիմարությունը դուրս տամ, բազում ախմախության մեջ մի հատ ավել, մի հատ պակաս, բայց եթե ճիշտ ու օգտակար մի բան կարող էի ասել ու չասեմ՝ գավառական անլիարժեքության բարդույթի պատճառով, հետո ինձ չեմ ների, ինձ ճանաչողները, ենթադրում եմ, նույնպես։ Հայաստանում մի տասը տոկոս ավազակ, մնացածիս թալանել են, հիմա ուզում են քաղաքակիրթ կյանքով ապրել, որովհետև ոռները «կոմֆորտին» սովորել է, մնացածիս կոչ են անում հաշտվել և նույպես քաղաքակիրթ սպասել լավ օրերին։ Ես էշ եմ համարում այս պնդումին չհամաձայնողներին վերոհիշյալ իրավունքիս համաձայն, ճանչում եմ էշերի ինձ ծեծելու, սպանելու իրավունքը, հիշեցնելով, որ ես ինքս ցանկացածին քացու տակ գցելու ազատությունն էլ ունեմ, ինչպես բոլորը և փողոցային ծեծկրտուքի ջերմ պաշտպան եմ ու սիրահար։ Մի քիչ ամաչում եմ տարիքիցս արդեն և ավելի մեծ սիրով կընդունեմ մենամարտի հրավեր՝ զենքի ընտրությունը թողնելով օպոնենտ էշին։ Ասել կուզե, հայ ռամի՛կ, դու, քո զավակը, քո թոռը ապրեք քաքի մեջ, ձեններդ կտրեք մի հիսուն տարի, ծոռդ վերջապես տեխնիկում կընդունվի, իսկ մենք տասը տոկոսս, մեր երեխաներից երեք սերունդ ձեզնից շարունակաբար կոխած միջոցներով, կկրթենք օրինակ Հարվարդում, մեր թշվառ անտերին այդքան անհրաժեշտ, ինդուստրիալ ֆեոդալների կաստան, որը հետագայում իշխելու է սերնդե սերունդ ձեր ձագերի վրա։ Դու՛, ռամիկ, որ ձենդ կտրես, երեսուն տարի հետո մի խուց էլ ձեռք կբերես, որ երեխաներիցդ մեկն իր կնոջ ու երեխաների հետ տեղափոխվի այնտեղ, մինչ մյուսը մնա հետդ, տասը հոգանոց ընտանիքով երկու սենյականոց բնակարանում։
«Մեր պատասխանը Չեմբեռլենին», կամ «Կոզակները նամակ են գրում թուրքական սուլթանին» սիրելի ոճին հարազատ և ներկայիս հերթական սուլթանի շատ սիրելի, զրնգուն բարբառով, և Ղալաթ եք արա՜լ։
Եթե դուք փորձեք պարտադրել ձեր այլանդակությունը, չգիտեմ, ով ոնց, բայց ես, որ հենց հիմա էլ սատկեմ, գալու եմ ձեր երազներում սերնդե սերունդ ու հալածեմ ձեզ խելագարացնող մղձավանջներով, որովհետև աղոթքներս եմ հղում ամենօրյա իմ հեթանոս քինախնդրության, ատելության, վրեժի և իմաստության աստվածներին ու անգամ կխելագարացնեմ ինքս ինձ՝ սեփական կամքովս, որ հանկարծ չվախենամ ձեզ հալածել։ Սա այն ելման դիրքն է, որի մասին ձեզ նախօրոք հայտնում է Հայքի քաղաքացին, հա՛մ այս կառավարությանը, հա՛մ գալիքներին։ Ելման դիրքս հայտնելուց հետո, ասում եմ - տեսնում եմ հնարավորություն ազգովին քայլ անելու, պետականություն ամրապնդելու։ Դրա համար պետք է ներողություն խնդրեն «վերեվները», հետո օպոզիցիան, հետո քաղաքացիս, գռեհիկ խոսքեր ասելու համար։ Վերջինը ես եմ ասելու, որովհետև ես քաղաքացին եմ՝ տերը, իսկ դուք՝ մի մասդ արդեն հայտարարել եք, մյուս մասդ սկսել եք հայտարարել, որ իմ ծառաներն եք։ Լսե՛ք, ուրեմն, ծառաներ - խոսում է քաղաքացին։
Քանի դեռ վերջին գողացված լուման չի վերադարձել պետական գանձարան, քանի դատապարտված ու մեղա եկած չեն ավազակները, հաշտության կոչեր մի՛ արեք, որովհետև չի լինելու։ Երբեք չեք կարող «թալանվածներին» պարտադրել, որ մոռանան, ներեն, եթե ծնկաչոք, մղկտլով չապաշխարեք, մեղա չգաք և մարդկանց համար համոզիչ ձև չգտնեք հատուցելու կորցրածը։ Ով փորձի հակառակն ապացուցել ու հակառակ ինչ որ բան «բրդել», ասում եմ նախօրոք.
- Չփորձե՛ք մարդկանց էշի տեղ դնել, էշը դու՛ք եք։
Vahe Avetyan
ՖԻՖԱ-Ն ՄՈԼԵԳՆԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով կասեցրել է Ալբանիայի անդամակցությունը նշյալ կազմակերպությանը։ Պատճառը երկրի քաղաքական շրջանակների միջամտությունն է ալբանական ֆեդերացիայի գործունեությանը։ ...ԽԱՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ֆուտբոլ Ֆինանս» կայքի տվյալներով, ներկայումս մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական, որի տարեկան աշխատավարձը 9 մլն եվրո է։ Առաջատարին շատ քիչ է զիջում նրա հայրենակից ...«ՄԻԿԱՆ»` ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Երեւանի «Միկա» կանանց շախմատի ակումբը, նույն՝ 3:1 հաշվով հաղթելով Երեւանի «Շախմատի ակադեմիայի» եւ «Գյումրի» թիմերին, կրկին նվաճեց Հայաստանի կանանց շախմատի ակումբային չեմպիոնի տիտղոսը: «Միկայի» կազմում ...ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպորտակադեմկլուբին» Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաքի ժամանակ տեղի ունեցած վերջին ընկերական խաղում: «Փյունիկի» ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է արագ շախմատի պարտիայում նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցամարտի ...ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր կարճատեւ պատմության ամենադժվարին պահերից մեկը
Նախագահական ընտրությունները հանգեցրին հասարակության պառակտման, ի վերջո՝ անկարգությունների եւ մարդկային ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԻՐ ԻՄԱՍՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի մասին օրենքի վերջին փոփոխությունները լուրջ դժգոհություններ առաջացրին տնտեսավարողների շրջանում։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ կտրուկ փոխվում է հարկային բեռը։ Այժմ նրանք ստիպված են ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 57
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Կեսօրին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կերպ ընդհատում է խոր քունը, նստում անկողնու մեջ եւ ասում. «Ես դեռ երբեք այսքան հանգիստ չէի քնել»։
Ժողովուրդ. - Մի՞թե բանտում, այն էլ առաջին օրը հնարավոր է քնել... ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 106 ԱՆՁ
Հետախուզման մեջ է գտնվում չորսը
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ ...ԳՆԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Համաշխարհային շուկայում ընթացող պրոցեսներն են
Ինչո՞վ են պայմանավորված սննդամթերքի շուկայում արձանագրված հետընտրական վայրիվերումները։ Շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա անմիջականորեն ազդող այս ...Ո՞ՐՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 4
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է
Հետընտրական շրջանում ծավալված քաղաքական պայքարի բարձրակետը արդեն հետեւում է մնացել եւ մտածել, թե արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր է նորից մարդկանց ...ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
«Վերջ դնենք ցեղասպանությունների շղթային» արշավի շրջանակներում մարտի 12-14-ին ավելի քան 100 ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ են այցելել Կապիտոլիում, որտեղ հանդիպել են 300 կոնգրեսականների եւ 60 սենատորների ...ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտու Բագրատաշենի անցակետում գյուղատնտեսության նախարարության երկրագործության եւ բույսերի պահպանության կարանտինի ծառայության տեսուչները կասեցրել են 66 հազար խաղողի արմատակալների ...ՍՈՒՐՃ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀաշվարկների համաձայն՝ հանրապետության յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում տարեկան միջին հաշվով 1,4 կգ սուրճ եւ 80-100 գրամ թեյ:ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Ներկայումս, ինչպես հայտնի է, լարված բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ՝ կոալիցիայի եւ նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Այնուհետ այդ գործընթացը, բնականաբար, «կիջնի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
Պատմում են, որ ֆրանսիական գրական նատուրալիզմի մայրամուտին փարիզյան առաջատար թերթերից մեկում տպագրվեց հոդված՝ «Նատուրալիզմը մահացել է» վերնագրով։ Հենց նույն օրը խմբագրությունը հեռագիր ստացավ, որը նույնպես ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում ...ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ: Սա շատ լավ գիտի Ադրբեջանը, ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Մինչեւ ճիշտ քայլ չարվի «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որ կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հարցուպատասխանին նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը երեկ մասնակցեց վերջին ...ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ» ՏԱԿ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բոլորին է հայտնի, որ Երեւանի Թատերական հրապարակում տասը օր շարունակվող չարտոնված հանրահավաքը՝ իր մի շարք դրսեւորումներով հանդերձ, բացարձակապես դուրս էր Հայաստանի օրենսդրությունից։ Նույնաբնույթ գործողությունները ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ 1
Այն, որ Հայաստանը անկախացումից հետո գտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, փաստ է։ Իսկ վերջին մի քանի ամիսների իրողությունները այդ հատուկ ծառայությունների ջանքերով նախորդ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հնարավո՞ր է արդյոք, որ մարտի 1-2-ի անկարգությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառվի։ Պատասխանելով պատգամավորների այս հարցին, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ նշեց. «Համաներումը որպես քայլ, նպատակահարմար ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ըստ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ. «Ադրբեջանը միանշանակորեն փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած խաղաղ կարգավորման գործընթացը եւ այս նպատակով անում է ամեն ինչ։ Նրանք արդեն ԵԱՀԿ քարտուղարության միջոցով են ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ...
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երեւանում հրավիրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի ...Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
2«Ժառանգության» պատգամավորները համառորեն շարունակում են պնդել, թե մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի։ Նրանք նույնիսկ տեսաերիզ են ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով ցույց ...ՈՐՏԵ՞Ղ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
«Նոր ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Մեծամորում՝ հին ատոմակայանի տարածքում»,- տեղեկացրեց երեկ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Դեռ 80-ականների վերջին Մեծամորի ատոմակայանի տարածքում ...
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԻՄՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

