<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Մարտ 20, 2008

ԳՆԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  107 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     hayrenaser գրել է:
    Sut, baradi xosqer. Evropayum, batzi vareliqi gnitz voch mi snndamterqi gni popxutyun chi eghel, togh sut chxosan, prazapes @ntrakan tzaxser@ joghovrdi qtitz en uzum hanel.
  •  107 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Մշեցի գրել է:
    ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ
    .
    http://www.168.am/am/articles/13221
    .
    Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
    .
    Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ապրում են այնպես, ինչպես մահանալուց առաջ ապրում էր սովից մահացած Քրիստինեն, հետեւաբար յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ էս աշխարհում մարդկանց, մասնավորապես՝ իրենց ընտանիքի անդամներին սպառնում է սովից մահանալու վտանգը: Այս տանը բոլորը վախենում են: Սվետլանան ասում է` «Երեխաս սնունդ չունենալու պատճառով մահացավ, սովամահ եղավ: Ամուսինս 20 օր անշարժացավ, ոտքերը բռնվեցին, անկողնային էր: Ես էլ չէի հասցնում, էնքան էլ առողջ էր ծնվել երեխես, բայց սովից մահացավ: Շատ պատահական սկսեց խռխռացնել, հարեւան մանկաբույժը եկավ, տակաշոր ուզեց, ասեց` չխառնվեք իրար, բայց երեխեն մահանում ա: Շատ եմ վախենում, երբ տեսնում եմ, որ ալյուրի պարկը դատարկվում ա` վախից դողում եմ, ինձ թվում ա՝ էլի երեխա եմ կորցնելու: Սովից աննկարագրելի վախենում եմ: Տեսնո՞ւմ եք, պարկի միջի ալյուրը կամաց-կամաց դատարկվում ա, ու դրանից իմ վախը շատանում ա, գիշերները վախից չեմ քնում»: Յոթ երեխաների մայրը երեխաներին պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ է ու հաճախ ինքնասիրությունը մի կողմ դնելով՝ Գեղարդից հաց է հավաքում, մատաղի արարողությունից մնացած փշրանքներն է տուն բերում: Ասում է` «Շատ ա եղել, որ ինձ ստորացրել, նվաստացրել են, բայց հասկանո՞ւմ եք՝ ես մայր եմ, չեմ դիմանում էդ ցավին, երբ երեխաս սոված ա... Եղել ա, որ տաճարից բան-ման եմ հավաքել, դաժե տերտերներն ինձ դուրս են վռնդել, բայց...»:
    .
    Կոտայքի մարզի Գառնի գյուղում անասնագոմի նման մի փոքրիկ հյուղակ կա, որտեղ ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են անչափահաս յոթ երեխաներ: Բետոնե սալիկներից չորս պատ կառուցած այս քառակուսու մեջ անգամ անասուններն իրենց հարմարավետ չէին զգա: Ներսում դրված են կոտրատված մի քանի մահճակալներ: Մանկահասակ երեխաների անորոշ հայացքները լուսանկարում եմ ու վերնագիր եմ դնում` «աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պտուղները»: Ներսում սոսկալի ցուրտ է, դրա համար էլ երեխաներն իրենց դուրս են գցում, որ արեւի ջերմությունը մարմինները տաքացնի: Դուրսն էլ է սոսկալի, քանի որ այս ընտանիքին բաժին հասած բետոնապատ քառակուսին շրջապատված է ցեխակորույս բլուրներով: Հարցնում եմ` «Սա անասնագո՞մ է, թե՞ տուն»: Տան տղամարդը` Արտավազդն, ասում է, որ թոնրատուն է, այս «տունը» կառուցվել է իբրեւ հաց թխելու վայր, բայց քանի որ տուն չունեն ու հաց թխելու համար առանձնապես հնարավորություններ էլ չունեն` այդտեղ են ապրում: Արտավազդը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, 3-րդ կարգի հաշմանդամ է: Մի աչքի տեսողությունից զրկվել է, իսկ մյուս աչքի արցունքածորանը փակվել է ու գնալով մի աչքի տեսողությունն էլ է խավարում: 3-րդ կարգի հաշմանդամության համար 6800 դրամ կենսաթոշակ է ստանում, փաստաթղթերով համարվել է անաշխատունակ: Սվետլանան չի կարող աշխատել այն պարզ պատճառով, որ 7 երեխա եւ հիվանդ ամուսին է խնամում: 9 հոգանոց այս ընտանիքն ապրում է «Փարոսից» ստացած 50.000 դրամ նպաստով, որով ամսական մի քանի պարկ ալյուր են գնում: «Նպաստի գումարով ալյուր ենք առնում, ջուրն ու ալյուրը շաղախում եմ ու որպես հաց երեխաներին կերակրում եմ: Սեփականաշնորհած հող էլ չունենք, որ մի երկու բան ցանենք: Խանութներին էնքան պարտք ենք, որ վախենում եմ հիշել էդ ցուցակը»,- ասում է Սվետլանան՝ պատմելով, որ նախկինում` նկուղում, այնուհետեւ՝ մի փայտաշեն տնակում են ապրել, որից հետո քարերն իրար վրա դնելով, այս փոքրիկ հացատունն են կառուցել ու հանգրվանել: Հացատան խոնավության պատճառով 7-ամյա Արսենը, 4-ամյա Անին ու 2 տարեկան Մանուելը բրոնխիալ ասթմայով հիվանդ են: «Երեխեքս չեն լավանում, որովհետեւ էստեղ միշտ խոնավ ու ցուրտ ա, թոքախտի բուն ա: Ամբողջ տարին քրոնիկ հիվանդ են, ահավոր ցուրտ ա: Ձյան ժամանակ երեխեքս կծկվում, ցրտահարվում են, կռիշից հալվում, լցվում ա գլխներիս»,- ասում է բազմազավակ մայրը: Գարնան ամիսներին երեխաներն առավոտից գնում են ձնծաղիկ հավաքելու: Երեկոյան ձնծաղիկներն իրենց ձեռքով կապկպում ու 30 դրամով վաճառում են: Ծաղիկներից ստացված մի քանի հարյուր դրամով երեխաներն իրենց համար քաղցրավենիք չեն գնում, այլ գումարը հանձնում են ծնողներին, որ այդ օրը, շաղախած խմորից բացի, նաեւ տաք ճաշ ուտեն: Երեխաները ծնողներին խոստացել են զատիկի օրը ձնծաղիկներից ստացված գումարով ձու գնել, ներկել եւ տոնել այդ օրը: Ասում եմ` «Ախր էս ծանր պայմաններում, 7 երեխա...»: Սվետլանան, կարծես մեղանչելով՝ ասում է. «Վախենալով եմ ունեցել, բայց էնպես ա ստացվել, որ չեմ կարողացել հղիությունը դադարեցնել, գումար էին ուզում, որտեղի՞ց տայիգ»,- լաց լինելով պատմում է Սվետլանան ու արցունքները մաքրելուց հետո` հիշում է երեխաներին` մեկիկ-մեկիկ, ու ժպտում է` ասելով, որ իր երեխաների նման երեխաներ արժե շատ ունենալ: Սվետլանայի 7 երեխաներից 5-ը դպրոցական են ու հաճախ դպրոց չեն գնում շոր չունենալու պատճառով: 2-րդ դասարանցի Արսենն ուղիղ մեկ ամիս կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնացել, սակայն դա չի խանգարել, որ տղան հետագայում լավ գնահատականներ ստանա: Սվետլանան վստահեցնում է, որ երեխաները շատ լավ են սովորում, ու ափսոսում է, որ սոցիալական պայմանները լավ ուսում ստանալուն խոչընդոտում են: Մայրն ասում է` «Արյան գնով մի բան ստեղծում ենք: Մեկ-մեկ անճարությունից նստում, լաց եմ լինում, ասում են` մամա՛ ջան, մի՛ լացի, մենք արդեն մեծացել ենք, կօգնենք քեզ»:
    .
    Սվետլանայի տղաները չեն երազում բջջային հեռախոսի, շքեղ տան ու զվարճանքների մասին: Տղաները երազում են բանակ գնալու, հայրենիքին ծառայելու մասին: Գայանեն երազում է իրավաբան դառնալ, որովհետեւ արդարություն է փնտրում: Պատրաստվում եմ հրաժեշտ տալ, երբ մոտենում է փոքրիկ Իլոնան, ով ամբողջ ընթացքում անընդհատ ձնծաղիկների փունջ էր կապկպում։ Մոտենում է, հրաժեշտ է տալիս ու ձնծաղիկի փունջ նվիրում:
  •  107 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     Հայաստանյան գրել է:
    • hayrenaser
      Sut, baradi xosqer. Evropayum, batzi vareliqi gnitz voch mi snndamterqi gni popxutyun chi eghel, togh sut chxosan, prazapes @ntrakan tzaxser@ joghovrdi qtitz en uzum hanel.

    Հետաքրքիր է , ինչպե՞ս է Ֆրանսիան խուսափել սննդամթերքի թանկացումներից
    Քավ լիցի , ոչ մեկին արդարացնելու ցանկություն չունեմ, բայց այստեղ , մոտ 2 ամիս առաջ ալյուրի գինը 1/3 չափով ավելացրեցին, իսկ վերջերս 2/3: Դուրս եկավ , որ կրկնակի թանկացավ... Բրինձը , միսը, մյուս մթերքները համեմատաբար քիչ թանկացվեց... Վառելիքից տեղյակ չեմ՝ մեքենա չունենք ...Այստեղ կովի միսը մեկ ու կես անգամ խոզի մսից թանկ է ...Ու լավ էլ մսամթերքի սիրահար են այստեղ , չնայած փչացնում է մատաղ սերնդին...Մեկ-մեկ հանդիպում են 13-15 տարեկան ճարպակալած երեխաներ...
  •  107 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Հայաստանյան գրել է:
    • Մշեցի
      ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ.

    Սրանք իմ մանկության դրվագներն են , որոնք ձեր ինչ-ինչ շահադիտական նպատակների համար խնդրում եմ չծառայեցնեք ... Ես այս իրավիճակում ապրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ... Եթե աջակցելու միջոց չունեք , փողով չառնեք նրանց արժանապատվությունը ,,, մեզ մայրս հողամաս փորելով կարողացավ հեռու պահել պղծությունից,,, նրանք էլ ոտքի կկանգնեն ,,, մի թունավորեք...
  •  107 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Serjikin es em xpelu գրել է:
    • Հայաստանյան
      Հետաքրքիր է , ինչպե՞ս է Ֆրանսիան խուսափել սննդամթերքի թանկացումներից
      Քավ լիցի , ոչ մեկին արդարացնելու ցանկություն չունեմ, բայց այստեղ , մոտ 2 ամիս առաջ ալյուրի գինը 1/3 չափով ավելացրեցին, իսկ վերջերս 2/3: Դուրս եկավ , որ կրկնակի թանկացավ... Բրինձը , միսը, մյուս մթերքները համեմատաբար քիչ թանկացվեց... Վառելիքից տեղյակ չեմ՝ մեքենա չունենք ...Այստեղ կովի միսը մեկ ու կես անգամ խոզի մսից թանկ է ...Ու լավ էլ մսամթերքի սիրահար են այստեղ , չնայած փչացնում է մատաղ սերնդին...Մեկ-մեկ հանդիպում են 13-15 տարեկան ճարպակալած երեխաներ...

    bayc cer mot vor ushadir lines ktesnes vor ashxatavarcnernel a barcracel toshaknernel,u barcracela voch te 1/3 kam 2/3 ayl @ntamen@ 1/8

Վերջին լուրերը, Մարտ 20, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը

  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Car Credit | Free Ringtone | Loans | Mortgage | Apply for Credit Card