
ՖԻՖԱ-Ն ՄՈԼԵԳՆԵԼ Է
- Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով կասեցրել է Ալբանիայի անդամակցությունը նշյալ կազմակերպությանը։ Պատճառը երկրի քաղաքական շրջանակների միջամտությունն է ալբանական ֆեդերացիայի գործունեությանը։ Առաջիկայում նույն բախտին կարող է արժանանալ նաեւ Իսպանիայի պես ֆուտբոլային գերտերությունը։

Մոլորակի գլխավոր ֆուտբոլային կազմակերպությունը հերթական անգամ սկզբունքայնություն դրսեւորեց` չհանդուրժելով պետական կառույցների ճնշումը ազգային ֆեդերացիայի վրա։ Թեպետ Ալբանիայի անդամակցության հարցը դեռ քննարկվելու է մարտի 28-ին Վադուցում տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում, սակայն, ՖԻՖԱ-ի որոշմամբ, մարզաձեւի եվրոպական միությունն արդեն ընդունել է մի շարք պատժամիջոցներ, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես եւ գործում են մինչեւ միջազգային կառույցի պատժամիջոցների վերացումը։
Ըստ այդմ՝ ալբանացիները զրկվել են ընկերական եւ պաշտոնական միջազգային հանդիպումներ անցկացնելու իրավունքից, որի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է մարտի 26-ին նախատեսված Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ։ Ընդ որում՝ Ալբանիայի ներկայացուցիչներն իրավունք չունեն մասնակցելու ֆուտբոլին առնչվող ցանկացած միջոցառման, այդ թվում՝ խորհրդաժողովների եւ դասընթացների։ Միաժամանակ կասեցվել է այդ երկրի մրցավարների եւ ֆուտբոլային մյուս պաշտոնյաների միջազգային գործունեությունը։
Հարկ է նկատել, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հազվադեպ է դիմում բարձրագույն պատժաչափի, սակայն վերջին շրջանում տարբեր երկրների անդամակցության կասեցման դեպքերը հաճախակի են դարձել։ Պատժամիջոցների շարքը սկսվեց 2004 թվականին, երբ իր երկրի ղեկավարության պատճառով տուժեց Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հաջորդ տարի կասեցման որոշում կայացվեց Ադրբեջանի եւ Բարբադոսի նկատմամբ, իսկ 2006-ին տեղի ունեցավ ընդհանրապես աննախադեպ իրադարձություն։ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումներից հեռացվեց Եվրոպայի գործող չեմպիոն Հունաստանի հավաքականը։ Անցյալ տարի այդպիսի սպառնալիքի եզրին էր հայտնվել Մակեդոնիան, սակայն ամեն ինչ շատ հաջող ավարտվեց։
Տիտղոսավոր հավաքականներից առաջինը կարող է որակազրկվել Իսպանիայի ընտրանին, որը, հիշեցնենք, պատրաստվում է ամռանը մասնակցել «Եվրո-2008»-ի եզրափակիչ փուլին։ Տարաձայնություններ է առաջացրել իսպանական կառավարության որոշումը, որի համաձայն, բոլոր մարզական ֆեդերացիաներին ցուցում է տրվել իրենց ղեկավարների ընտրություններն անցկացնել 2008թ. առաջին քառամսյակում՝ մինչեւ Պեկինի օլիմպիադայի մեկնարկը։ Մինչդեռ ՖԻՖԱ-ի կանոնակարգով, ազգային ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամկետը սահմանում է հենց տվյալ երկրի ֆուտբոլային կազմակերպությունը։ Տեղի ունեցածը ՖԻՖԱ-ն բնութագրել է որպես պետական մարմինների անմիջական միջամտություն Իսպանիայի ֆուտբոլի արքայական ասոցիացիայի գործունեությանը։
Ստեղծված կացության առիթով ՖԻՖԱ-ի նախագահը հատուկ հայտարարություն է արել. «Մենք որեւէ մեկին չենք սպառնում եւ ճնշում չենք գործադրում։ Սակայն եթե իրավիճակը ավելի խորանա, ստիպված կլինենք միջամտել»։ Այդ դեպքում հավանաբար «Եվրո-2008»-ի եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականին կփոխարինի այլ երկրի թիմ։ Ի դեպ, ֆուտբոլային պատմությունը նման նախադեպ ունի. 1992-ին նախկին Հարավսլավիայում ծագած պատերազմի պատճառով այդ երկրի հավաքականը զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքից՝ իր տեղը զիջելով Դանիայի հավաքականին, որն էլ դարձավ աշխարհամասի չեմպիոն։
Պատժամիջոցների շեմին են հայտնվել նաեւ Թուրքիայի, Դոմինիկյան Հանրապետության, Քուվեյթի եւ Եթովպիայի ազգային ֆեդերացիաները, որոնց հարցը լրացուցիչ քննարկվելու է առաջիկայում։ Իսկ Մադագասկարի ֆեդերացիան ինքնաբերաբար կհեռացվի ՖԻՖԱ-ի շարքերից, եթե առաջիկա երեք օրերին երկրի կառավարությունը չվերանայի ազգային ֆեդերացիայի ղեկավարությանը ցրելու իր որոշումը։
Որպես կանոն, անդամակցության կասեցումը պրոֆիլակտիկ բնույթ ունի եւ լինում է կարճատեւ։ Պատմության ընթացքում միայն մեկ անգամ է ՖԻՖԱ-ն երկարատեւ պատժամիջոց կիրառել իր անդամներից մեկի նկատմամբ։ 1964-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատված ապարտեիդի ռեժիմի պատճառով նախ՝ կասեցվեց այդ երկրի անդամակցությունը համաշխարհային ֆուտբոլային ընտանիքին, իսկ 12 տարի անց` ՀԱՀ-ի ֆեդերացիան ընդհանրապես հեռացվեց ՖԻՖԱ-ի շարքերից։ Միայն 1992-ին հարավաֆրիկացիները լիարժեք վերադարձան միջազգային կյանք։
ՖԻՖԱ-Ն ՄՈԼԵԳՆԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան անորոշ ժամանակով կասեցրել է Ալբանիայի անդամակցությունը նշյալ կազմակերպությանը։ Պատճառը երկրի քաղաքական շրջանակների միջամտությունն է ալբանական ֆեդերացիայի գործունեությանը։ ...ԽԱՂ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
«Ֆուտբոլ Ֆինանս» կայքի տվյալներով, ներկայումս մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական, որի տարեկան աշխատավարձը 9 մլն եվրո է։ Առաջատարին շատ քիչ է զիջում նրա հայրենակից ...«ՄԻԿԱՆ»` ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ
Երեւանի «Միկա» կանանց շախմատի ակումբը, նույն՝ 3:1 հաշվով հաղթելով Երեւանի «Շախմատի ակադեմիայի» եւ «Գյումրի» թիմերին, կրկին նվաճեց Հայաստանի կանանց շախմատի ակումբային չեմպիոնի տիտղոսը: «Միկայի» կազմում ...ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:4 հաշվով զիջել է Մոսկվայի «Սպորտակադեմկլուբին» Թուրքիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաքի ժամանակ տեղի ունեցած վերջին ընկերական խաղում: «Փյունիկի» ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է արագ շախմատի պարտիայում նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցամարտի ...ԵՐԿԻՐԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ
12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր կարճատեւ պատմության ամենադժվարին պահերից մեկը
Նախագահական ընտրությունները հանգեցրին հասարակության պառակտման, ի վերջո՝ անկարգությունների եւ մարդկային ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԻՐ ԻՄԱՍՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Պարզեցված հարկի մասին օրենքի վերջին փոփոխությունները լուրջ դժգոհություններ առաջացրին տնտեսավարողների շրջանում։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ կտրուկ փոխվում է հարկային բեռը։ Այժմ նրանք ստիպված են ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 57
ՕՐ ԱՌԱՋԻՆ
Կեսօրին Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կերպ ընդհատում է խոր քունը, նստում անկողնու մեջ եւ ասում. «Ես դեռ երբեք այսքան հանգիստ չէի քնել»։
Ժողովուրդ. - Մի՞թե բանտում, այն էլ առաջին օրը հնարավոր է քնել... ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 106 ԱՆՁ
Հետախուզման մեջ է գտնվում չորսը
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ ...ԳՆԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Համաշխարհային շուկայում ընթացող պրոցեսներն են
Ինչո՞վ են պայմանավորված սննդամթերքի շուկայում արձանագրված հետընտրական վայրիվերումները։ Շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա անմիջականորեն ազդող այս ...Ո՞ՐՆ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 4
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է
Հետընտրական շրջանում ծավալված քաղաքական պայքարի բարձրակետը արդեն հետեւում է մնացել եւ մտածել, թե արտակարգ դրության վերացումից հետո հնարավոր է նորից մարդկանց ...ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
«Վերջ դնենք ցեղասպանությունների շղթային» արշավի շրջանակներում մարտի 12-14-ին ավելի քան 100 ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ են այցելել Կապիտոլիում, որտեղ հանդիպել են 300 կոնգրեսականների եւ 60 սենատորների ...ԿԱՍԵՑՐԻՆ
Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտու Բագրատաշենի անցակետում գյուղատնտեսության նախարարության երկրագործության եւ բույսերի պահպանության կարանտինի ծառայության տեսուչները կասեցրել են 66 հազար խաղողի արմատակալների ...ՍՈՒՐՃ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀաշվարկների համաձայն՝ հանրապետության յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում տարեկան միջին հաշվով 1,4 կգ սուրճ եւ 80-100 գրամ թեյ:ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 5
Ներկայումս, ինչպես հայտնի է, լարված բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահի եւ քաղաքական ուժերի միջեւ՝ կոալիցիայի եւ նոր կառավարության ձեւավորման շուրջ։ Այնուհետ այդ գործընթացը, բնականաբար, «կիջնի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
Պատմում են, որ ֆրանսիական գրական նատուրալիզմի մայրամուտին փարիզյան առաջատար թերթերից մեկում տպագրվեց հոդված՝ «Նատուրալիզմը մահացել է» վերնագրով։ Հենց նույն օրը խմբագրությունը հեռագիր ստացավ, որը նույնպես ...ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձ ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում ...ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ: Սա շատ լավ գիտի Ադրբեջանը, ...ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Մինչեւ ճիշտ քայլ չարվի «Ցավով եմ նշում, որ Կոնգրեսն այնքան քաջություն չունեցավ, որ կարողանար թուրքական կառավարության կողմից բարձր ֆինանսավորվող լոբբինգի դեմն առնել եւ ճիշտ քայլ անել»,- Կապիտոլիումում ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պետք է բացահայտվեն բոլոր հանգամանքները
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հարցուպատասխանին նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունը երեկ մասնակցեց վերջին ...ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը
Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ» ՏԱԿ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Բոլորին է հայտնի, որ Երեւանի Թատերական հրապարակում տասը օր շարունակվող չարտոնված հանրահավաքը՝ իր մի շարք դրսեւորումներով հանդերձ, բացարձակապես դուրս էր Հայաստանի օրենսդրությունից։ Նույնաբնույթ գործողությունները ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ 1
Այն, որ Հայաստանը անկախացումից հետո գտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, փաստ է։ Իսկ վերջին մի քանի ամիսների իրողությունները այդ հատուկ ծառայությունների ջանքերով նախորդ ...ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հնարավո՞ր է արդյոք, որ մարտի 1-2-ի անկարգությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառվի։ Պատասխանելով պատգամավորների այս հարցին, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ նշեց. «Համաներումը որպես քայլ, նպատակահարմար ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
Ըստ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ. «Ադրբեջանը միանշանակորեն փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնած խաղաղ կարգավորման գործընթացը եւ այս նպատակով անում է ամեն ինչ։ Նրանք արդեն ԵԱՀԿ քարտուղարության միջոցով են ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ...
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երեւանում հրավիրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի ...Ի՞ՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
2«Ժառանգության» պատգամավորները համառորեն շարունակում են պնդել, թե մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել երկու ցուցարարի։ Նրանք նույնիսկ տեսաերիզ են ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով ցույց ...ՈՐՏԵ՞Ղ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
«Նոր ատոմակայանը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Մեծամորում՝ հին ատոմակայանի տարածքում»,- տեղեկացրեց երեկ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Դեռ 80-ականների վերջին Մեծամորի ատոմակայանի տարածքում ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

