
ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
- Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ցանկը գոյություն ունի դեռեւս 6-րդ դարից՝ Հռոմի պապ Գրիգորիոս Մեծի ժամանակներից։

Օրերս Վատիկանը որոշեց թարմացնել ցանկը, համապատասխանեցնել արդիականությանը։ Այսուհետ կաթոլիկ եկեղեցին մահացու մեղքերի թվին է դասում շրջակա միջավայրի աղտոտումը, գենային ինժեներիան, թմրանյութերի առեւտուրը, աբորտն ու մանկապղծությունը։ Մահից հետո հավերժական տանջանքներ են սպասում նաեւ նրանց, ովքեր հարստանում են «անպարկեշտության աստիճան» եւ ստեղծում սոցիալական անհավասարություն։ Վատիկանի բլուրից դժոխքով սպառնացին աղքատների եւ չունեւորների մասին հոգ չտանող բժիշկներին, գիտնականներին, հաջողակ ձեռներեցներին ու քաղաքական գործիչներին։
Հայրենի ազատագրական շարժման ակտիվիստները միանգամայն այլ հոգսերով են տարված. ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրանք պատրաստվում են դիմել Վատիկան՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ցանկացած փորձերը ամենասարսափելի մահացու մեղքերի թվին շուտափույթ դասելու պահանջով։
Թե ինչու հատկապես Վատիկան՝ նույնպես հասկանալի է։ Այն բանից հետո, երբ ազատարարների առաջնորդ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, հո չէի՞ն դիմելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մնում է Վատիկանը կամ, հաշվի առնելով Թատերական հրապարակում միտինգների ժամանակ իսրայելական դրոշների առատությունը՝ այդ երկրի գլխավոր րաբբին։
Ի՞նչն այդչափ զայրացրեց ազատարարներին։ Մասնավորապես այն, որ հրապարակային միջոցառումը հնարավոր է արգելվի, եթե այն կարող է հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների, ազատությունների ոտնահարմանը։ Նշված վտանգների մասին վկայող տվյալների հավաստիությունը պետք է փաստվի ոստիկանության կամ ազգային անվտանգության մարմինների եզրակացությամբ։
Բացի այդ, հրապարակային միջոցառումների կազմակերպման մասին իրավասու մարմիններին հարկավոր կլինի դիմել ոչ թե 3, այլ 5 օր առաջ եւ պատասխանի սպասել նվազագույնը 72 ժամ։
Ընդհանուր առմամբ ես հանգիստ ու բարի մարդ եմ։ Ինձ բարկացնելը հեշտ չէ։ Թեեւ, իհարկե, եթե խաղաղ ցուցարարն աչքիս առաջ մետաղաձողով հարվածի ոստիկանին, տրամադրությունս կընկնի։ Միգուցե նույնիսկ վշտանամ։ Բնականաբար՝ չեմ միջամտի, բայց կտխրեմ։ Իսկ այստեղ, համաքաղաքացիներ, չեմ կարող լռել ու չեմ կարող չմիջամտել։ Քանզի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները գնահատում եմ որպես մահացու հարված մեր երիտասարդ ժողովրդավարությանը։
Եւ ինչո՞ւ միայն ժողովրդավարությանը։ Ինչո՞ւ չենք խոսում արվեստի մասին։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակակից արվեստը ստեղծագործական կենդանի գործընթաց է, որն արտահայտվում է գեղարվեստական նոր ակցիաների մշտական փնտրտուքով, ինչը մեզ ակներեւ ցույց տվեցին Թատերական հրապարակում` միտինգների ժամանակ։
Արվեստը կառուցվում է անխախտ բանաձեւով։ Կատարվում է որոշակի գործողություն, որը կոպտորեն խախտում է հասարակության մեջ ընդունված պարկեշտության կանոնները, իսկ հասարակ խուլիգանությունից տարբերվում է նրանով, որ անպարկեշտությունը զուգորդվում է քաղաքական բնույթի որեւէ կարգախոսով։ Եթե մերկացնես հետույքդ ու վազվզես Թատերական հրապարակում, դա խուլիգանություն է։ Բայց եթե բացի մերկ հետույքից ցուցադրես նաեւ «Լեւոն VII արքա» կամ «Կորչի՛ ավազակապետությունը» կարգի քաղաքական կարգախոս, ապա դա արդեն արվեստ է, այն էլ ճշմարիտ արվեստ։
Եւ ինչպե՞ս կհրամայեք հիմա ճշմարիտ արվեստի նմուշներ ստեղծել բոլոր այդ հրեշավոր սահմանափակումներից հետո։
Դե, իսկ եթե լուրջ, ապա օրենքում փոփոխությունները կատարվել են միանգամայն արդարացված եւ յուրաժամանակ։ Մարդկային գոյությունը ողջ աշխարհում կարգավորվում է օրենքով։ Մինչեւ Լուսավորության դարաշրջան օրենքները ձեռնտու էին հիմնականում իշխող վերնախավին. բայց այն ժամանակ էլ աշխատում էին հանրության համար տանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Այսօր օրենսդիրները քաղաքակիրթ աշխարհում մշակում են օրենքները՝ հիմք ընդունելով ընդհանուր շահի մասին պատկերացումները։ Եթե մարդիկ համաձայն են ենթարկվել այդ օրենքներին, ապա ազատություն են ձեռք բերում։ Ինչպես ասում են անգլիացիները՝ freedom is the framework։ Ազատ լինելն առանց պատասխանատվության անհնար է։
- Գ.Մ.
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԵ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

