
ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
- Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։

Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել այդ խնդրին։ Պատահական չէ, որ, չնայած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գոյությանը, վարչապետի նախաձեռնությամբ երկու ամիս առաջ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը զբաղված է առաջին անհրաժեշտության ապրանքային որոշ շուկաների գնային հիմնավորվածությունների ուսումնասիրությամբ։
Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին առանձին ապրանքային շուկաներ ենթարկվում են ամենօրյա մոնիտորինգի, ինչը սկսել է տալ իր արդյունքը։ Շատ անգամ, օգտվելով շուկայի խիստ կենտրոնացվածությունից եւ իրենց գրաված դիրքից, տնտեսավարողները համաձայնեցված բարձրացնում էին գները։ Մեկ-երկու ամսվա ստուգումներից հետո հանձնաժողովը պատժել է անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերողներին եւ նշանակել տուգանքներ, որոնք, սակայն, մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր գումարներ են, քան գների բարձրացման միջոցով տնտեսավարողների ստացած շահույթները։ Հենց սա էլ հիմնական պատճառն էր, որ մինչեւ վերջերս անարգել բարձրացնում էին գները։
Այժմ վիճակը որոշ չափով փոխվել է։ Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակներ ենթարկվում են ամենօրյա մոնիտորինգի, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել գների փոփոխություններին։ Սա ստիպում է տնտեսավարողներին ավելի զգույշ լինել եւ զերծ մնալ միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների արձագանքները ներքին շուկայում չհիմնավորված գների տեսքով կիրառելու գայթակղությունից, ինչը սովորաբար լինում էր նախկինում։
Հիշենք թեկուզ անցած տարվա կեսերին կարագի եւ ձեթի թանկացումները։ Թեպետ այդ ապրանքատեսակների թանկ ներկրում տեղի չէր ունեցել, այնուհանդերձ միջազգային շուկայում դրանց գների բարձրացումը շատ ավելի խիստ կերպով դրսեւորվեց Հայաստանում։ Մի քանի ամիս հետո պարզվեց, որ գների նման բարձրացումը հիմնավորված չէ, բայց արդեն ուշ էր։
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում հացամթերքների շուկայում։
Դրսում, անշուշտ, հացահատիկի գները բարձրանում են։ Եթե հունվարին Չիկագոյի բորսայում 1 բուշելի միջին գինը շուրջ 10 դոլար էր, ապա փետրվարի վերջին հասավ 12 դոլարի։ Այլ կերպ՝ մեկ ամսվա ընթացքում ցորենը միջազգային շուկայում թանկացավ 20 տոկոսով։
Մարտին հացամթերքների գները սկսեցին բարձրանալ նաեւ Հայաստանում։ Ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ դա պայմանավորված չէ միջազգային շուկայի զարգացումներով։ Վերջին շրջանում Հայաստան ներկրվող հացահատիկի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ այն ձեռք է բերվել եւ ներմուծվել է նույն գնով։
Այսինքն՝ խնդիրը կապված է առաջին հերթին ներքին հարկային դաշտին։ Հայտնի է, որ երբեմն տնտեսավարողներն ուղղակի խուսափում են ցույց տալ իրական մաքսային արժեքները ավելի քիչ հարկային պարտավորություններ կատարելու համար։
Ինչեւէ, հավատանք ներմուծողներին եւ ալյուր արտադրողներին, որոնք հայտարարում են, թե իրացման գները չեն բարձրացրել։ Դրանով փաստորեն խնդիրը տեղափոխվում է մանրածախ առեւտրի ոլորտ, որտեղ շատ ավելի դժվար է հիմնավորել հացամթերքների թանկացման պատճառները։ Բայց դրանք, անշուշտ, կան եւ անմիջականորեն կապված են չփաստաթղթավորված ապրանքաշրջանառության հետ։ Գիտենք, որ Հայաստանում առեւտրի այս ձեւը լայն տարածում ունի, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հարկային պարտավորությունների պատշաճ կատարումից։
Մեկ այլ մեխանիզմ է գործում փաստաթղթավորված ապրանքի դեպքում։ Քանի որ հաշիվ-ապրանքագրերը ներկայացվում են հարկային մարմիններին եւ դրանց հիման վրա ձեւավորվում են նաեւ հարկերը, միտումնավոր նվազեցվում են իրացման գները։ Ըստ էության, հենց այդ գներն են, որոնք ցորենի եւ ալյուրի իրացման ոլորտում գործող խոշոր տնտեսավարողների մոտ չեն փոխվել։
Իսկ թե ի՞նչ է կատարվել չփաստաթղթավորված ապրանքաշրջանառության դեպքում, հայտնի չէ։ Միաժամանակ պարզ է, որ թանկացումները հիմնականում տեղի են ունենում հենց այս օղակում, որովհետեւ դա որեւէ տեղ չի երեւում եւ դժվար է անգամ մեղավորներ գտնելը։ Ըստ էության, այս երեւույթն էլ դարձել է հացամթերքների գների վերջին բարձրացման պատճառը։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ԳՅՈՒՄՐԻԻ «ԻՆՏՐԻԳԸ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍՆԵՅԴԵՐԸ ԴԵՄ Է ԵՂԲՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԳՆԱՃԸ ԶՍՊԵԼ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

