
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
- Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։

Այն արվեստագետները, ովքեր հերթով հայտնվեցին Թատերական հրապարակի հարթակում կամ հհշական թերթերում հանդես էին գալիս ԼՏՊ-ին ուղղված ձոներգերով, նրանցից ոչ մեկը Գեւորգյանցի նշած խմբերի մեջ չի տեղավորվում։ Պարզապես այդ մտավորականներից յուրաքանչյուրը իրեն «սպիտակ ագռավ» երեւակայելով, որոշեց կանգնել «ժողովրդի առաջնորդի» կողքին։
Ի դեպ, այդ սատարողների մեջ քիչ չեն նրանք, ովքեր անհիշելի ժամանակներից լքել էին Հայաստանը եւ հիմա հրապարակավ իրենց գոյության մասին հիշեցնելու պատեհ առիթ էր ընձեռվել։ Բայց ուր էր թե միայն այս ցանկությունը լիներ։ Այդ մարդիկ, որոնք նույնիսկ տարին մեկ անգամ հայրենիք չեն այցելել եւ ընդհանրապես անկախությունից հետո նրանց չի հետաքրքրել, թե երկիրն ու ժողովուրդը ինչպես է ապրել ու գոյատեւել, օվկիանոսի այն կողմից սկսեցին քարոզել «ամենաարժանավոր թեկնածուի» օգտին։
Ընդ որում, այստեղ տպագրվող լավաշ հարցազրույցներում սրանք այնպես էին փառաբանում ԼՏՊ-ին, գնահատելով որպես «երկնային պարգեւ», այնպիսի երկրպագության ցույցեր էին անում, հատկապես ընդգծելով իրենց «ընտրյալի» վսեմ կեցվածքն ու չքնաղ հայերենը, որ թվում էր, թե այս կիսախելագարվածները ուր որ է վերջնականապես խելքները կթռցնեն։ Սրանց թառանչանքը մինչեւ հիմա ականջներիս մեջ է։
Բայց, օրինակ, նրանցից մեկին (որը դեռեւս խորհրդային տարիներին է հեռացել Հայաստանից)՝ երգչուհի Մելանյա Աբովյանին, թեկուզ ուշացումով, ուզում ենք հարցնել՝ ձեր մեղրածոր խոսքերը ուղղված «հիմնադիր նախագահին», եւ վերստին նրան գահին նստեցնելու կոչերը, մեզ՝ հայաստանաբնակներիս համար քանի՞ գրոշ արժեն։
Կամ մեկ այլ օպերային երգչի հարցնենք՝ իսկ հիմա որտե՞ղ եք եւ ի՞նչ կասեք ձեր ուզած «բարեկիրթ նախագահի» կազմակերպած բարբարոսական գործողությունների մասին։ Չէ՞ որ ԼՏՊ-ի առնակավորների ջոկատները ավերեցին քաղաքը։
Իսկ հիշում եք, ընտրություններից օրեր առաջ, հայտնի չէ որ մայրցամաքից Թատերական հրապարակի հարթակում հայտնվեց Բարսեղ Թումանյանը եւ իր քաղաքական հյուրախաղերի ընթացքում հայտարարեց. «Որպեսզի մենք ունենանք բարգավաճ Հայաստան, մենք պետք է ընտրենք բարեկիրթ նախագահ, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»։
Իսկ հետաքրքի՞ր է, ինչո՞վ է այս օրերին զբաղված 90-ականներից Մոսկվայում հաստատված կամերային երգչուհի Արաքս Դավթյանը։ Գուցե արդեն մխրճվել է մոսկովյան բեմերում ծրագրված համերգաշարերի մե՞ջ։ Իսկ ընդամենը 10-15 օր առաջ «Հաղթելու ենք» կարգախոսով այստեղ հյուրախաղերի մեջ էր եւ հայտարարում էր, թե «ժողովուրդը պիտի չզիջի իր դիրքերը»։ Տեղեկացնում ենք լեւոնապաշտ տիկնոջը, որ «ժողովուրդը» ոչ միայն դիրքերը չզիջեց, այլեւ հարձակվեց ու վայրագորեն ավերեց Մոսկվայի տունը։
Նաեւ հետաքրքիր է. արդյոք չի՞ պատրաստվում լոսանջելեսաբնակ Հովհաննես Բալայանը իր տնօրինած «Քաջ Նազար» հեռուստաժամի ընթացքում ցուցադրել իր կուռքի կազմակերպած զանգվածային անկարգությունների կադրերը՝ «Որ մին զարկի՝ ջարդի հազար» խորագրի ներքո։
Ի դեպ, «Քաջ Նազարի» տնօրենին էլ այնպես ցնցեց իր սիրասուն Լեւոնի պարտության փաստը, որ, Լոսում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես գալով որպես «Կապուտիկյան-2», հայտարարեց, թե վերադարձնում է հայրենի պետության տված «Մովսես Խորենացի» շքանշանը։ (Հազար ենք ասել՝ մի քիչ ծանրութեթեւ արեք, նոր որոշեք, թե ում եք պարգեւատրում՝ Քաջ Նազարի համար շքանշանն ու սառը զենքը նույն բանն են)։
Էլ ովքե՞ր էին ԼՏՊ-ի կողքին։ Դե, Օհան Դուրյանի եւ Երվանդ Մանարյանի դեպքում ամեն ինչ պարզ է. սիրված արվեստագետները խասյաթ են դարձրել անպայման եւ միայն ու միայն սատարել ցանկացած արմատական լիդերի։ Եւ, օրինակ, վստահ ենք, որ ապօրինի միտինգների ժամանակ, երբ պարային համարների արանքում Երվանդ Մանարյանը իր՝ «ալա մեզոնի» կերպարի մեջ էր մտնում, շարունակելով զվարճացնել «խաղաղ ցուցարարներին», բնավ տեղյակ չէր, որ վրանների ներսում նռնակներ են եւ ընդհանրապես հրապարակը լիքն է զինամթերքով։ Թերեւս հիմա անդրադառնա, որ փաստորեն հանդես է եկել ռազմաճակատայինների առջեւ։
Մեզ անչափ հետաքրքրում է նաեւ այն, թե այս օրերին ինչ են մտածում մատենադարանցիները, քանի որ հարթակում իրենց անունից հանդես էր գալիս Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը՝ կոչ անելով մտավորականությանը միանալ ԼՏՊ-ին։ Որքան հիշում ենք, սրա հայտարարությունից հետո Մատենադարանից ծպտուն չլսվեց։ Ստացվում է, որ բոլոր մատենադարանցինե՞րն էին իրենց փոխտնօրենին գործուղել հարթակ եւ լիազորել խոսելու իրենց անունից։ Այն էլ մեկին, որը «Հիլլի» հանցավոր գործարքի կնքահայրն է։
Բայց դա կարեւոր չէ։ Կրկնում ենք, կարեւորն այն է, թե ի՞նչ են մտածում մատենադարանցիները։ Մտավախություն չունե՞ն, որ մի օր էլ իրենց երբեմնի գիտաշխատողը՝ ԼՏՊ-ն, մատենադարանյան միտինգի ժամանակ հանգիստ հետեւի, թե ինչպես են իր ջարդարարները փշրում տարածքի արձանները կամ ջարդում ձեռագրատան դուռը։
Անշուշտ, կինդերսյուրպրիզի էր նման դերասան Աշոտ Ադամյանի հայտնվելը հարթակում, որն անասելիորեն ազդված «ժողովրդի առաջնորդի» խոսքից, հայտարարեց, թե «ժողովրդի կողքին չլինեմ, ինձ կհամարեմ ամենավերջին տականքը»։ Եւ համոզված պնդեց, թե միակ փրկիչը ԼՏՊ-ն է, որի հետեւից կարող է գնալ ժողովուրդը։ Եւ, իհարկե, փրկության ափ դուրս բերեց, այն էլ չնչին՝ 8 զոհերի գնով։ Իսկ հետաքրքիր է, Մալյանի թատրոնի դերասանը գոնե հիշո՞ւմ է, որ հհշական իշխանությունները առաջինը փակեցին հենց իրենց թատրոնը, որը 98-ից հետո մի կերպ կարողացավ վերստին հառնել ու շարունակել գործունեությունը։
Իր «Սեւ գիրք, ծանր բզեզ» գրքում արձակագիր Լեւոն Խեչոյանը անդրադառնում է ՀՀՇ իշխանության սեւ տարիներին, ներկայացնելով դրվագներ հհշական վերնախավի զեխ կյանքից, ուր ոտքի տակ ընկած, բարոյալքված մտավորականությունը նույնպես պարզորոշ երեւում է։ Իսկ զանգվածային պսիխոզի օրերին, երբ հրացանավոր լեւոնականները գրավել էին հրապարակը, նույն Խեչոյանը շրջում էր նրանց շարքերում եւ հիացած արձանագրում, թե «այստեղ ազգի ողնաշարն է»։ Եւ նաեւ վստահեցնում, թե ԼՏՊ-ն «ուղարկվածն է», որի շուրջ ժողովուրդը համախմբվել է։ Վստահ չենք, թե այսօր Խեչոյանը փոխել է իր դիրքորոշումը։ Ի դեպ, դա մեզ չի էլ հետաքրքրում։
Բայց, իհարկե, ճիշտ էր գրողը, երբ ասում էր, թե «ուղարկվածն է»։ ԼՏՊ-ին ուղարկել էին, որպեսզի վերջնականապես կործաներ երկիրն ու ազգը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

