
ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ փաստն, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքվի համար շոշափելի ձեռքբերում է՝ երկու երկրների միջեւ ծավալվող քարոզչական պատերազմում։

Որքան էլ խորհրդատվական բնույթ ունենա «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը, միայն այն փաստը, որ Գլխավոր ասամբլեան ընդունել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ամբողջովին Ադրբեջանի տեսակետներն արտահայտող մի փաստաթուղթ եւ մեզ «օկուպանտ» է համարել մեր սեփական հողում, արդեն խոսում է քարոզչության ասպարեզում Ադրբեջանի արձանագրած հաջողության մասին։
Կարծում ենք, առավել վտանգավորն արդեն տարիների պատմություն ունեցող այն քարոզչական պրեսինգն է, որ կիրառվում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան բանակցային գործընթացում միջնորդի դեր խաղացող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հանդեպ։ Այն ներառում է ազդեցության ու շանտաժի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք ամեն օր եւ ամեն ժամ գործադրվում են հայկական դիվանագիտության պասիվ եւ անգամ բացահայտորեն ինֆանտիլ կեցվածքի պայմաններում։ Անցած տարիներին մեր դիվանագիտությունը, փորձելով հնարավորինս տեղավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների շրջագծում, անընդհատ նույնն է պահանջել Ադրբեջանից, բայց աստիճանաբար նման պահանջը սկսել է վերածվել «գայլի գլխին ավետարան կարդալու» գործելակերպի։
Մինչ մենք խոսում ենք հնարավորինս կառուցողական լինելու մասին, Ադրբեջանը մեկ ոչնչացնող քննադատության է ենթարկում համանախագահներին, մեկ Հայաստանին պատերազմով է սպառնում, մեկ նավթա-գազային շանտաժի է դիմում միջազգային հանրության հանդեպ, մեկ գործի է դնում ՎՈՒԱՄ-ի, Իսլամական կոնֆերանսի եւ այլ կազմակերպությունների ներուժը, մեկ կիրառում է համանախագահների առաջարկների դեմ իր քաղաքական ուժերի համատեղ հայտարարություններն ու կոչերը հրապարակելու մարտավարությունը։
Ի վերջո, դանդաղորեն, բայց հետեւողականորեն միջազգային հանրության մեջ սկսում է արմատավորվել այն թյուր պատկերացումը, որ պատերազմում հաղթանակած հայկական կողմը աշխատում է հնարավորինս խաղաղ ու քաղաքակիրթ միջոցներով կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը՝ զգուշանալով «օրեցօր հզորացող» Ադրբեջանի հետ նոր ռազմական բախումից։ Այստեղից էլ կամաց-կամաց ուրվագծվում է այն եզրակացությունը, որ բանակցությունների առարկան հանդիսացող մի շարք հարցերում կարելի է հավասարակշռության նժարը թեքել հօգուտ ադրբեջանական կողմի։
Ադրբեջանը հետեւողականորեն կիրառում է «փոքր հաղթանակների» մարտավարությունը. գրավում է ինչ-որ դիրք, եւ անմիջապես փորձում տիրանալ հաջորդին։ Դրա համար էլ մարտի 14-ի բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Բաքուն արդեն բացահայտ շանտաժի է դիմում Մինսկի խմբի համանախագահների հանդեպ։ Սպառնալով հրաժարվել նրանց ծառայություններից` իր «մեծահոգության» դիմաց Ադրբեջանը պահանջում է կատարել հաջորդ զիջումը՝ փոխել Մադրիդում ներկայացված կարգավորման սկզբունքների այն կետը, որը ճանաչում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ադրբեջանի նախարարություններից յուրաքանչյուրը այս շինծու խնդիրների վերաբերյալ արդեն դիմումներ է ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին, իսկ «հրդեհների հարցը» տեղափոխվել է անգամ՝ Գլխավոր ասամբլեայի ամբիոն, այն պարագայում, երբ մեր կողմից Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ավերման փաստի արծարծումը շարունակում է դոփել տեղում։
Ստացվում է, որ մերոնք արձագանքում են միայն այն ժամանակ, երբ Բաքուն հերթական «սյուրպրիզն» է մատուցում եւ մինչեւ կարողանում են ինչ-որ չափով շրջափակել հակառակորդի նախաձեռնությունը, Ադրբեջանն արդեն մեկի փոխարեն երկուսն է ներկայացնում։ Պարզ է, որ նման պայմաններում անխուսափելի են դառնում մարտի 14-ին Գլխավոր ասամբլեայում արձանագրված փաստի կրկնության նոր հնարավորությունները։
Մեր դիվանագիտության նախորդ տարիներին դրսեւորած պասիվության եւ արտասահմանում հետեւողական քարոզչություն ծավալող Հայաստանի պետական կառույցների բացակայության պատճառով, այսօր, Ղարաբաղյան շարժման 20-րդ տարին բոլորած հայ ժողովուրդն ու հայկական երկու պետությունները կանգնել են բարդ մարտահրավերների առջեւ, որովհետեւ քարոզչության ասպարեզում արձանագրվող շարունակական պարտությունները սպառնում են վերածվել արտաքին քաղաքական լուրջ ձախողումների։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
hay գրել է:
apres Vardan
fantomas գրել է:
es karchum em vor azeriner tox kriv sksen mez dzernatu e kriv@. mer generalneri sxal ayn er vor piti uj dneyin hyusisi vra voch te haravi ayt vax rusastani het kap konenayinq . yev turqer naftayin hrasq@ cher lini.indz tvum e rusner@ dran en spasum da klini nor strategyakan uxi russ haykakan nor hamagorchaqchutyun . vor@ klini azerbejani shrjapakum@ asxarich.
Regnum գրել է:
http://www.regnum.ru/news/973642.html
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ՄԵՂԱՎՈՐԸ ԿԼԻՆԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ «ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» Է ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ
Սեփ.լրտվ.ԻՆՉՆ Է ԳԱԶԱԶԵՑՆՈՒՄ «ՀԻՄՆԱԴՐԻՆ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

