
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
- Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ

-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տարբերվում է այսօրվանից։ Վիճակը բավականաչափ կայունացել է, մեր կյանքը իր բնականոն հունին է վերադարձել։ Կարծում եմ, նաեւ մեր երկրի քաղաքացիներից յուրաքանչյուրը ինքն իր մեջ այս ընթացքում փորձեց գնահատել կատարվածը՝ համադրել լավի եւ վատի եզրերը։
-Իսկ ինչպիսի՞ն է մարտի 1-2-ի ձեր գնահատականը։
-Ճշգրիտ գնահատական տալու համար ժամանակ է պետք։ Շատ մարդկանց գիտեմ, որ երեւույթը ըմբռնելու, հասկանալու համար փորձում են մարտի 2-ը համեմատել 1996 թվականի սեպտեմբերի 25-ի հետ։ Երկու դեպքում էլ մեծ էին կրքերը, եւ այդ կրքերի շուրջ հավաքված մարդկանց բազմությունը մեծ էր։ Սակայն այս արտաքին ընդհանրության հետ մեկտեղ, էական եւ որակական են տարբերությունները։
Շատ կարեւոր է, երբ ընդդիմությունը կարողանում է հասարակ մարդկանց համար հստակ եւ պարզ ձեւակերպել այն խնդիրներն ու նպատակները, որոնք ուզում է որեւէ ոլորտում իրականացնել։ 96-ին դա կար։ Օրինակ, արտաքին քաղաքականության ոլորտում Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված ընդդիմության եւ իշխանության մոտեցումների տարբերությունն ընդգծված երեւում էր, եւ դա ընկալելի էր յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նույնը կարելի է ասել նաեւ սոցիալական հարցերի վերաբերյալ։
Աշխատավարձը կտրուկ բարձրացնելու հնարավորության մասին էր խոսում ընդդիմությունը, եւ չնայած սոցիալական խնդիրները շատ-շատ էին, բայց մարդիկ հասկանում էին, որ, գալով իշխանության, ընդդիմությունը փորձելու է ապագա հինգ տարիների ընթացքում աշխատավարձի բարձրացման հարց լուծել։
Մասնավորեցման հարցերում նույնպես ակնհայտ էին մոտեցումների տարբերությունները։ Քաղաքացին հասկանում էր, որ ընդդիմությունը մասնավորեցմանը դեմ չէ, սակայն ուզում է այնպես անել, որ աշխատատեղերը չպակասեն, այլ ավելանան, որ բյուջեի մուտքերը մեծանան։ Ընդդիմությունը դեմ էր թալանի քաղաքականությանը, որը տարվում էր այդ տարիներին, բայց միաժամանակ կառուցողական մոտեցումներ էր առաջարկում։
Այս ամենի հետ մեկտեղ հստակ էին ձեւակերպված նաեւ ժողովրդավարական բարեփոխումների պահանջները, քանի որ այն տարիներին ունեինք կասեցված քաղաքական կուսակցություն, փակված լրատվամիջոցներ։ Փաստը կար, եւ ընդդիմությունը պայքարում էր դրա դեմ։
Այսինքն՝ հասարակությունը ուներ բողոք, եւ ընդդիմությունը կարողացել էր ձեւակերպել ու հասցնել քաղաքացուն այն փոփոխությունների ծրագիրը, որը աստիճանական, էվոլյուցիոն զարգացման ճանապարհով լուծումներ կտար նրան հուզող խնդիրներին։ Սա շատ կարեւոր է եւ փաստն այն է, որ այս անգամ այդպիսի հստակ ձեւակերպումներ արմատական ընդդիմությունը չուներ։
Եւս մի տարբերություն կա, որ 96 թվականի սեպտեմբերի հետ համեմատության մեջ ուզում եմ նշել։ Այն ժամանակ ընդդիմությունը ինքը երկխոսության առաջարկով հանդես եկավ, նա ինքն էր փորձում գտնել երկխոսության մեխանիզմներ։ Այս անգամ ճիշտ հակառակն էր, տեղերը փոխվել էին։ Իշխանությունն էր երկխոսության ճանապարհներ փնտրում, էլ չեմ ասում, որ անգամ կաթողիկոսն ընդունելության չարժանացավ։
-Իսկ ինչո՞ւ այս անգամ գործեց ընդվզման սկզբունքը։
-Հուզումները եւ ընդվզումները պահի դրսեւորման արդյունք չեն, պատճառները ժամանակի ընթացքում կուտակվում են եւ հասունացնում երեւույթը։ ԱՊՀ-ն, Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ են ապրել հետընտրական շրջանի լարված փուլեր։ Իսկ պատճառը անցումային փուլի ոչ ստանդարտ խնդիրներն են։ Ժողովրդական հուզումներ եղան մեր հարեւան Վրաստանում, Ուկրաինայում, Սերբիայում, իսկ սա նշանակում է, որ խնդիրը հարուցող պատճառները չեն սահմանափակվում որեւէ պետության սահմաններով։ Արմատական փոփոխությունների մի ողջ ժամանակահատված ենք ապրել, իսկ արդյոք հասարակությունը կարողացե՞լ է այդ կարճ ժամանակում մարսել կատարվածը։
Կարծում եմ, երեւույթը գնահատելիս հիմնական հարցադրումը սա պետք է լինի։ Երբ սկսվեցին համակարգային փոփոխությունները, ազգային ունեցվածքը գերկենտրոնացված էր պետության ձեռքում. այսօր արձանագրում ենք, որ այդ սեփականության գերկենտրոնացումը մասնավոր հատվածում է։ Կրկնում եմ, սա զուտ հայաստանյան երեւույթ չէ. նույն գործընթացները ԽՍՀՄ փլուզումից հետո ապրել են շատ երկրներ։ Բայց շարքային քաղաքացու համար սա խնդիր չէ, նա մասնակցում է իշխանության ձեւավորմանը եւ այդ իշխանությունից լուծումներ է ակնկալում։ Ճիշտ է, անցում իրականացնելը շատ բարդ խնդիր է, բայց եղած հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ կիրառելու խնդիրը պետք է լուծի ցանկացած երկրի քաղաքական ղեկավարություն։
Գտնում եմ, որ իշխանությունը բարեփոխումների ընթացքը պետք է արագացնի, սակայն այն չպիտի իրականացնի ճշգրիտ հաշվարկների եւ հավասարակշիռ մոտեցումների խախտման հաշվին, այլ պիտի հստակ գործի պետական կառավարման համակարգը։ Իսկ ընդդիմությունը միշտ պետք է հետեւի այդ գործընթացին, առաջարկի այլընտրանքային լուծումներ եւ դրանց վերաբերյալ հասարակությանը ճիշտ եւ պարզ ձեւակերպումներ առաջարկի։ Մեր ընդդիմությունը շատ հաճախ է ընկնում չափազանցությունների մեջ, պոպուլիստական լուծումներ առաջարկում։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ՍՏՐԵՍՆԵՐԸ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՉՀԱՍԿԱՑՎԱԾՆԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

