
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը։
-Զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու կարգը սահմանող օրենքը Ազգային ժողովն ընդունել է 2004 թվականին։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդով ու պահանջով այն բարեփոխվեց մեկ տարի անց։ Մասնավորապես կրճատվեց այն տարածքների ցանկը, որտեղ օրենքն արգելում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնել։ Օրենքում նոր վերանայումներ կատարելու անհրաժեշտությունը ակներեւ դարձավ հետընտրական շրջանում ծավալված հանրահավաքների ու երթերի, ապա եւ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համատեքստում։
Ակնհայտ դարձավ, որ օրենքը բավականաչափ թերություններ ունի եւ հատկապես որոշ դրույթներով հակասում է Մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային, միջազգային իրավունքի նորմերին, նաեւ մեր երկրի սահմանադրությամբ նախատեսված այն կարգին, որով պետք է ապահովվի բնակչության անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ։
Օրենքի գործող տարբերակը չէր ներառում միջազգային իրավունքի նորմերում հաստատագրված եւ ժողովրդավարական երկրներում զանգվածային միջոցառումների ժամանակ անվերապահորեն կիրառվող բոլոր արգելքները։
Օրենսդրական առավել ազատական կարգի պայմաններում տեղի ունեցած հայտնի զանգվածային գործողությունների հետեւանքով մեր երկրի ութ քաղաքացի զոհվեց, ավելի քան 200-ը վիրավորվեցին։ Նրանցից երեքը հիմա էլ բավական ծանր վիճակում են։ Այս ամենի կրկնությունն այլեւս կանխելու, ժողովրդի հատվածներին առճակատման տանելու նկրտումները բացառելու նպատակով, իհարկե, նախեւառաջ քաղաքական միջոցառումներ է պետք ձեռնարկել։
-Իսկ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել օրենքում։
-Ոչ մի օրենք քարացած չի կարող լինել։ Հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ու կյանքի թելադրանքով օրենքները մշտապես փոփոխվում են։ Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների պարագայում մենք պարտավոր ենք կանխել առճակատումների, զանգվածային անկարգությունների, թալանի, ավերածությունների, մեր երկիրն ու ժողովրդին բարոյալքող այլ գործողությունների կրկնությունը։
Մենք վերանայել ենք ժողովներն ու հանրահավաքները արգելելու նորմերը։ Արգելված էր նման զանգվածային միջոցառումներ արտոնելը սահմանադրական կարգը տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության կամ պատերազմ քարոզելու պարագաներում։
Մենք օրենքում փոփոխություն կատարելու միջոցով հավելեցինք մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 11-րդ հոդվածի այն մասը եւս, որը դուրս էր մնացել օրենքից։ Ըստ այդմ, զանգվածային միջոցառումները կարող են արգելվել նաեւ այն դեպքերում, երբ դրանք կարող են զանգվածային անկարգությունների պատճառ դառնալ, խաթարել պետության անվտանգությունը, հասարակական կարգը, բնակչության առողջությունը եւ հասարակության բարոյականությունը, ոտնահարել այլոց սահմանադրական իրավունքները եւ ազատությունները։
Օրենսդիրը ակներեւաբար առաջնորդվել է պետական-հասարակական անվտանգության շահերով ու ամբողջացրել է օրենքի տրամաբանությունը։ Այս համատեքստում օրենքը սահմանել է նաեւ զանգվածային միջոցառումները մերժելու լիազոր մարմնի իրավասությունները։ Ժողովներ կամ հանրահավաքներ կազմակերպելու հայտը մերժելու համար լիազոր մարմինը պետք է հավաստի տվյալներ ունենա։ Ըստ մեր օրենսդրական փոփոխության, հավաստի տվյալները պետք է տրամադրեն ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնական եզրակացության տեսքով։ Սա միայն կարող է հիմք դառնալ զանգվածային միջոցառումը արգելելու համար։
Օրենքում հավելված վեցերորդ մասն էլ սահմանում է, որ զանգվածային միջոցառում կազմակերպող մարմինը կարող է մերժում ստանալ, եթե նախկինում նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած հանրահավաքները կամ երթերը ծանր հետեւանքներ են ունեցել կամ հանգեցրել են բռնությունների, մարդկային զոհերի։ Այս սահմանափակումը եւս հավերժ չէ եւ, ըստ օրենքի, չի կիրառվի, եթե պարզվել են կազմակերպիչները եւ նրանցից յուրաքանչյուրի մեղքի բաժինը։ Այսուհանդերձ, օրենքը սահմանել է, որ զանգվածային միջոցառումները կարելի է մերժել միայն ծայրահեղ պայմաններում, երբ սպառվել են ակնհայտ վտանգը կանխելու բոլոր մյուս միջոցները։ Այս գնահատականը, որ կդառնա մերժման հիմք, եւս պետք է տան ոստիկանությունը եւ ազգային անվտանգության մարմինները։
Իններորդ հոդվածի 3-րդ կետում մենք սահմանել ենք, որ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու իրավունքը չի կարող իրացվել, երբ այդ գործողությունները կարող են սպառնալ պետության ու ժողովրդի անվտանգությանը, հանգեցնել հասարակական կարգի խախտման, առաջացնել հասարակության բարոյահոգեբանական վիճակի խաթարման կամ ոտնահարել այլոց սահմանադրական իրավունքները։ Օրենքից հանել ենք «ինքնաբուխ ու ոչ զանգվածային միջոցառումներ» հասկացությունը, ինչը ենթադրում է հարյուրից պակաս մասնակիցների առկայություն։
Մեր սահմանադրության 29-րդ հոդվածն ուղղակիորեն է սահմանում, որ ցույցերը պետք է լինեն խաղաղ, առանց զենքի։ Մենք գործնականում տեսանք, թե ինչպես խաղաղ անվանվող հանրահավաքը ինքնաբուխ վերածվեց զանգվածային անկարգության, ոստիկանության դեմ բռնության, թալանի ու ավերի։ Օրենքն այսօր սահմանել է, որ կազմակերպիչը իրազեկումից հետո երեք օրվա ընթացքում կարող է լիազոր մարմնից հանրահավաք կամ երթ կազմակերպելու թույլտվություն ստանալ։ Արդեն ասացի, որ բոլոր մերժումները պետք է լինեն հիմնավորված եւ երեք օրը այս պարագայում անհրաժեշտ է։
Եթե օրենսդիրը այս անհրաժեշտ փոփոխությունները չկատարեր օրենքում, ապա չէր կարող լինել որեւէ երաշխիք, որ մարտի 1-ի իրադարձությունները չէին կրկնվի մարտի 21-ից հետո, երբ արտակարգ դրությունը արդեն չի գործի։ Պետությունը չի կարող թույլ տալ սպանությունների ու ինքնաոչնչացման շարունակությունը։ Օրենսդիրը պարզապես պարտավոր էր օգնելու հանրապետության նախագահին՝ մեր երկրում օրինականությունը եւ հասարակական բնականոն վիճակը վերականգնելու ու հաստատելու գործում։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Aram գրել է:
Ռաֆիկ Պետրոսյան, էլի թոռնիկ ունե՞ս, ում Օ բալը պիտի քսան դարձնեն ընդունելության քննությունների ժամանակ.
Gagik գրել է:
Ակնհայտ դարձավ, որ օրենքը բավականաչափ թերություններ ունի. Ajn tujl e talis mardun azat linel, usti ev petk e argelel ajd azatutjun@.
DUK ISKAKAN THASNER EK!!!
Նոր գրել է:
Տո պետություն դու էս ,այ պօռնիկ ?
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ՀԱՅԵՐԸ ԿՈՐՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ
ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ս.ՄՈՒՐԱԴՅԱՆԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

