
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում Հրաչյա Ջավախյանը գրավել է առաջին, իսկ Հովհաննես Դանիելյանը` երկրորդ տեղը։ Սաների հաջող մասնակցությունը, ինչպեսեւ վերջերս նվաճված եւս մեկ օլիմպիական ուղեգիրը նկատելի լավատեսություն են հաղորդել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ՌԱՖԱՅԵԼ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ, որն արդեն պակաս մտահոգ տեսք ունի։

-Ինչո՞վ է պայմանավորված, որ հատկապես երկու բռնցքամարտիկ եք ներկայացրել Վարշավայի մրցաշարում։
-Նախատեսված էր, որ 15 երկրների ուժեղագույն մարզիկներին հավաքած այս մրցաշարում ունենալու ենք երեք մասնակից։ Սակայն հետո որոշեցինք Էդվարդ Համբարձումյանին փորձել այլ միջազգային ստուգատեսում։ Այդպիսով մարտականին մոտ պայմաններում իրենց դրսեւորելու հնարավորություն ստացան 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն ու 64 կգ քաշային կարգում Հրաչյա Ջավախյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, սովորաբար հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, սակայն համարեցի, որ նախապատրաստության այս փուլում նրա քաշ գցելը նպատակահարմար չէ։ Ընդհանրապես Ջավախյանն առաջին անգամ չի հայտնվում նման վիճակում. միջազգային մրցաշարերում միշտ էլ մասնակցել է ավելի բարձր քաշային կարգում, իսկ սովորական պայմաններին վերադարձել պաշտոնական մրցումների ժամանակ։
-Հավանաբար դա նաեւ հնարավորություն է տալիս ավելի բա՞րդ մրցումային պայմաններում դիտարկել մարզիկին։
-Անշուշտ, այդ դեպքում մարզիկը ստիպված է լինում ավելի բարդ խնդիրներ լուծել, տակտիկապես ու տեխնիկապես ճիշտ աշխատել ծանր քաշ ունեցող հակառակորդների դեմ։
-Ի՞նչ գործոններով Դանիելյանը պարտվեց եզրափակիչում։
-Նշեմ, որ 48 կգ քաշային կարգում համեմատաբար քիչ մասնակիցներ էին հավաքվել։ Թեպետ նրանք էլ իրենց երկրների առաջատարներն էին, որոնք հիմնականում նախապատրաստվում են Աթենքի մրցաշարում լուծել օլիմպիական ուղեգիր նվաճելու խնդիրը։ Ինչպես գիտեք, Դանիելյանն արդեն լուծել է այդ խնդիրը, սակայն շատ կարեւոր էր, որ նա հանդիպի մոտիվացված մրցակիցների հետ։ Առաջին մենամարտում բացարձակ առավելությամբ հաղթեց բավական ուժեղ տպավորություն թողած հունգարացուն, իսկ եզրափակիչում պարտվեց լեհ բռնցքամարտիկին, որը տակավին վերջերս Իտալիայում է նվաճել օլիմպիական ուղեգիրը։
Մինչ երրորդ ռաունդն ընթանում էր գրեթե հավասար պայքար, սակայն վերջում զգացնել տվեց «տան պատերի» գործոնը։ Ինչեւէ, ընդհանուր առմամբ գոհ եմ Հովհաննեսից, որն անցած տարվա աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ միջազգային ռինգ դուրս եկավ։ Կարծում եմ, լավ մարզավիճակում կմոտենա օլիմպիական խաղերին։ Մինչ այդ, ի դեպ, նախատեսել ենք մեկնել եւս երեք միջազգային մրցաշարի։ Ըստ այդմ, մերոնք պետք է Պեկինում լինեն՝ թիկունքում ունենալով 10-12 միջազգային մենամարտի մրցափորձ։
-Վերադառնանք Ջավախյանին։
-Հրաչյան մեկնարկում ավելի քան 20 միավորի տարբերությամբ առավելության հասավ ծագումով ուկրաինացի Շվեդիայի բռնցքամարտիկի նկատմամբ։ Շարունակելով հաղթարշավը` պայքարից հանեց ֆիզիկական լավ տվյալներով օժտված ալժիրցի մարզիկին, իսկ եզրափակիչում էլ դարձյալ մեծ առավելությամբ (15-17 միավոր) հաղթեց Բելառուսի մարզիկին։
-Ինչո՞վ եք բացատրում, որ Ջավախյանն իրեն այդքան լավ դրսեւորեց ավելի բարձր քաշային կարգում։
-Պարզապես իր աշխատաոճով համապատասխանում է բարձր քաշի մրցակիցների հետ պայքարելուն։ Նրանք, որպես կանոն, կռվող ոճի բռնցքամարտիկներ են, որոնք ստիպում են մրցակցին ավելի արագ շարժվել եւ մտածել։ Իսկ Ջավախյանը, լինելով խաղակցական ոճի բռնցքամարտիկ, կարողանում է իրեն լավ դրսեւորել այդպիսի պայմաններում։ Ծանր հարվածներ բաց չթողելու համար ստիպված է տեխնիկական եւ տակտիկական ճկունություն դրսեւորել։ Ջավախյանը նաեւ դասվում է այն բռնցքամարտիկների շարքը, որոնք քաշ գցելուց հետո հասնում են անհրաժեշտ կոնդիցիայի։
-Նախապատրաստական այս փուլում ձեզ հատկապես ի՞նչը գոհացրեց եւ լրացնելու ի՞նչ բացթողումներ նկատեցիք նշված բռնցքամարտիկների մոտ։
-Հիմնավոր դժգոհության առիթ չկա։ Կան որոշակի խնդիրներ կապված տեղերում աշխատանքի հետ, հատկապես ձմռանը մարզվելու պայմանների առումով։ Սակայն այդ գործոնը նվազագույնի է հասցվել, քանզի հավաքականի տղաները հիմնականում միշտ ներգրավված են եղել ուսումնամարզական հավաքներում։ Հատկապես ուրախացնում է, որ նրանք անչափ լուրջ են ընկալում օլիմպիական խաղերին մասնակցության պատասխանատվությունը եւ պատրաստվում համապատասխան նվիրվածությամբ։ Բոլորն էլ գիտակցում են, որ կյանքում միգուցե մեկ անգամ է հնարավորություն ընձեռվում մասնակցել օլիմպիական խաղերին։ Իհարկե, մարզումային ծանրաբեռնվածությունը եւ հոգեբանական գործոնի դերը մեծ է, բայց իմ մարզիկները չեն տրտնջում։
-Իսկ շա՞տ եք տանջում։
-Առանց դրա չի լինի։ Որովհետեւ, ինչպես հայտնի է, դժվար է ուսման, հեշտ` մարտի ժամանակ։
-Որքանո՞վ է մեծ Աթենքի վարկանիշային մրցաշարում 5-րդ ուղեգիրը նվաճելու հավանականությունը։
-Ճիշտն ասած, նույնիսկ 6 ուղեգրի հույս կա, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում` մրցավարությունից. վարկանիշային մրցումները սովորաբար սպասարկում են նաեւ ասիացի մրցավարները, որոնք ուրույն տեսակետ ունեն եվրոպական բռնցքամարտի նկատմամբ։ Իսկ Աթենքում իրենց ուժերը փորձելու են Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Արթուր Համբարձումյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (մինչեւ 91 կգ)։ Իհարկե, Ազատը պետք է արդեն լուծած լիներ ուղեգրի խնդիրը, սակայն նախորդ մրցումներում հաջողությունը կարծես երես էր թեքում նրանից։
Իսկ Պեսկարայի վարկանիշային մրցաշարում իրականում երկու ուղեգրի հույս ունեի, սակայն անհետեւանք չմնաց այն, որ մեկնարկից մեկ օր առաջ էինք ընդամենը ժամանել մրցավայր, ու տղաները պարզապես չէին հասցրել ընտելանալ տեղի պայմաններին։ Զորօրինակ Անդրանիկ Հակոբյանը միայն 3-րդ տեղի համար մենամարտում, ինչպես ասում են, նմանվեց ինքն իրեն։
-Ի՞նչը խանգարեց ավելի շուտ լինել Իտալիայում։
-Ֆինանսական սուղ միջոցները։ Հիմա պահանջել եմ, որ Աթենքում լինենք մրցումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ, որովհետեւ դա վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։
-Տղաների այսօրվա մարզավիճակից ելնելով` կարելի՞ է կանխատեսել նրանց հնարավորությունները օլիմպիական խաղերում։
-Մինչ օրս ամեն ինչ արվել է, որպեսզի օլիմպիական խաղերում մրցանակակիր ունենանք։ Համոզված եմ, որ այդպիսի մոտեցման դեպքում մեր բռնցքամարտիկները պետք է որ հաջող մասնակցեն։ Նկատի ունեմ, որ հինգ մասնակից ունենալու դեպքում անհնար է մրցանակակիր չունենանք։
ՏՂԱՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք ունեցող մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը հաջողությամբ են հանձնել նախապատրաստական ծրագրով նախատեսված առաջին ստուգարքը Լեհաստանում։ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարում ...ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի Ամբեր 17-րդ միջազգային մրցաշարի 4-րդ փուլի «կույր» շախմատի պարտիայում Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս ...ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Ինչին է դեմ «Ժառանգությունը»
Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ նախագահի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 106 ԱՆՁԻ
3
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ...«ԶԻՆԱՆՈՑ-2008»
3Մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ ինքը զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հարցազրույց ԱԺ պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Ինչո՞վ ...ՕԵԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Ոչ էլ պաշտոնները
Վերջին օրերին ոմանց կողմից փութաջանորեն քննարկվում է «Օրինաց երկրին» եւ Դաշնակցությանը առաջարկվելիք, խոստացված կամ արդեն իսկ «համաձայնեցված» պորտֆելների թեման։
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳԱՑՎԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հարցազրույց ՀԺԱՄ նախագահ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Շուտով ավարտվում է արտակարգ դրության համար սահմանված ժամկետը։ Ձեր կարծիքով, այս ժամանակահատվածը որքանո՞վ ծառայեց իր նպատակին։
-Ճիշտ այնքանով, որքանով ...ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 3
Արձանագրելով այն իրողությունը, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը դժվար է գնահատել իբրեւ քաղաքական լուրջ հաղթանակ Հայաստանի հանդեպ, չպետք է մոռանալ միաժամանակ, որ տվյալ ...ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 20
Հայտնի կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցն ասում է, թե Լ.Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված մտավորականության մի մասը «աբիժնիկներ» են, մյուս մասը՝ «ռոմանտիկներ»։ Չկա՛ նման բան։
Այն արվեստագետները, ովքեր ...ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՆԽԵԼ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացումը վերջին շրջանում լրջորեն մտահոգում է թե’ հասարակությանը եւ թե’ գործադիր իշխանությանը։
Ակնհայտ է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն ...ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
«Նախագահական ընտրությունները որակական առումով առաջընթաց էին նախորդ տարիներին անցկացված ընտրությունների նկատմամբ»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա նշեց, որ հանրապետությունում ...«ՄԵՌՅԱԼ ԿԵՏ»
1Վերջին մի քանի տասնօրյակում քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններից հասարակությունը սոցիալական ճգնաժամ է ապրում եւ դեռ շարունակում է ապրել: Երեկ նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ...ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ
Կառավարությունում երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ կառավարությանն ...ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հին հունական պատմագիր Ֆլաբիոս Արիանեսը, որն առավել մանրամասն է նկարագրել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, մեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր մի դեպք։
Պատկերացրեք արեւից այրված, անբերրի քարքարոտ ...ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ
Գ.Մ. 1
Յոթ մահացու մեղքերի ցանկը ծանոթ է շատերին, ովքեր կարդացել են Դանտե կամ Ումբերտո Էկո. գոռոզություն, նախանձ, որկրամոլություն, վավաշոտություն, ցասում, ագահություն, ծուլություն։ Եկեղեցական ավանդույթում այս ...ԴԺԳՈՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՆԱ՞ԿՆ ԵՔ ՇԱՏԱՑՆՈՒՄ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեղեկացնում եմ, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի, հանրային սննդի օբյեկտների աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք ...ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Որքան են վաստակում նախագահները
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում։
Մասնավորապես՝ սահմանվեց, որ նախագահի ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 12 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, ...ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ...ՄԵՆՔ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ
1«Եվրոպան ցանկանում է այն, ինչ Հայաստանի ժողովուրդը: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներ կրկնել են, որ ակնկալում են արտակարգ դրության վերացում, երկխոսություն, ցանկանում են, որ ձերբակալությունները ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
Գնահատելով մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը` արտգործնախարար Վ.Օսկանյանը նկատել է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը բացասական ...ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի բոլոր ինը կետերը հեշտությամբ հերքվում են: Երեկ նման համոզմունք հայտնեց ...ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
Սեփ.լրտվ. 3
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի ընդունման հետեւանքով, համոզված եմ, ժողովրդավարությունը որեւէ կերպ չի տուժի, իսկ ժողովրդին ու պետությանը սպառնացող վտանգները էապես կկանխվեն։ ...ԸՆԴՎԶՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՎԶՄԱՆ
1Ըստ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ. «Արմատական ընդդիմության շարժումը ղեկավարում էր մի մարդ, որը տասը տարի լռել էր, բացակայել էր։ Մինչդեռ 96-ին ընդդիմությունը ամենօրյա քաղաքական պայքար էր մղում, նրա խոսքը ընկալելի էր ...ԷԱԿԱՆԸ ԱՆՁԵՐԸ ՉԵՆ
Սեփ.լրտվ. 1«Օրինաց երկիրը», ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, եղել է ե՛ւ կոալիցիայի կազմում, ե՛ւ եղել է ընդդիմություն։ Այսօրվա դրությամբ պաշտոն ստանձնելը մեզ համար առաջնային չէ. կարեւորն այն է, թե տվյալ անձը ...ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ՝ ՕՊԵՐԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Ազգային ժողովը երեկ ընդունեց որոշում՝ ապրիլի 9-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հատուկ նիստ գումարելու մասին: Համաձայն սահմանադրության` ՀՀ նորընտիր նախագահն ...ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԻՆԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՎԱՇՏ
2Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում գործող «Վալենսիա» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում ...
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԿՆՈՐՍԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՍ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

