
ԿԵՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ
- Քաղաքականությունն էլ քաղաքականությանը

Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ
-Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, ձեզ համար կանխատեսելի՞ էր։
-Մահերի իմաստով՝ ոչ։ Չէի կարծում, որ բանը սպանությունների պետք է հասնի, ու դա ինձ համար ամենածանր իրողությունն է։ 1996 թվականին համանման պայմաններում, երբ սադրիչներն իրենց գործն արեցին, նաեւ մեր ստեղծած միասնական դաշտում անզսպվածությունը բացասական դեր կատարեց, Աստված երեւի բարեհաճ էր մեր նկատմամբ, որ սպանվածներ չունեցանք։ Ինձ համար հիմա անսպասելին եւ սարսափելին այն է, որ ունեցանք զոհեր։
Դեպքերից նույնիսկ մեկ օր առաջ ասում էի, որ վիճակը ոչ թե լավ է, այլ չափազանց լավ է, որովհետեւ ինը օր տեղի ունեցող հանրահավաքների եւ երթերի նկատմամբ իշխանություններն օրինակելի եւ աննախադեպ զսպվածություն էին հանդես բերում, իսկ մյուս կողմից՝ հրապարակում հավաքվածները (չեմ ասի՝ ճիշտ կամ սխալ մարդու շուրջ, գաղափարի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է տվյալ դեպքում), իրենց հերթին, քաղաքական պայքարին բնորոշ դիրքորոշում էին որդեգրել։ Բայց, ինչպես ասում ենք, երեւի աչքով տվեցի դեպքերից մեկ օր առաջ տված հարցազրույցում։
-Դուք ընդդիմության դիրքերում գտնվող քաղաքական գործիչ եք, ինչո՞ւ չմիացաք Տեր-Պետրոսյանին։
-Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպես գիտեք, չեն միացել Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը եւ ուրիշներ։ Լ.Տեր-Պետրոսյանն ո՞վ է, որ ես իրեն միանամ։ Հայաստանյան իրականության մեջ բոլորը կարող են խոսել ինձ միանալու մասին, որովհետեւ ես, ճակատագրով տրված իրենց քաղաքական առաջնորդն եմ եղել։ Նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի համար եմ եղել քաղաքական առաջնորդ, ինքը պարկեշտություն ունեցել է՝ ժամանակին դա խոստովանելու։ Այնպես որ, իրեն միանալու մասին խոսք չկար։
Հասարակությունը շատ լավ հիշում է, որ «Մետելիցայի», «Կոնգրես» հյուրանոցի հանդիպումներով իսկապես փորձում էի այս նախագահական ընտրությունները դարձնել եւս մեկ սրընթաց առաջընթացի հնարավորություն, ու որեւէ մեկին՝ թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, մերժելու ճանապարհով չէի գնացել։ Հայտնի է, որ հանդիպումները բավական հաջող ընթանում էին՝ մինչեւ որ օլիգարխիկ մտածելակերպի տեր մարդիկ (այսինքն՝ նրանք, ովքեր ասում են՝ ես եմ դրության տերը, կամ ինձ հետ համաձայն եք, կամ չկաք) չձախողեցին։
Ես մարդկանց վերացական հանդիպման չէի հրավիրել, առաջարկում էի գնալ դեպի իրական ժողովրդավարություն ապահովող մի այնպիսի բարձր գաղափարով, որի պայմաններում, թե ով կլինի նախագահը, դառնում է տասներորդական։ Եւ, որպես նախապայման, ասել էի՝ ես, ամենաարժանավոր ազգային-քաղաքական գործիչս, իմ թեկնածությունը չեմ դնելու, հանգիստ եղեք, ձեզ հավաքել եմ, որ մենք միասին որոշենք, թե ինչ անենք միասին, որ մեր պետությունը դառնա իսկապես ժողովրդավարական պետություն, աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը, որովհետեւ դա շատ ավելի մեծ կապիտալ է, քան նավթը, գազը, երկաթը, ամեն ինչ՝ միասին վերցրած։
-Կմասնավորեցնե՞ք, թե հատկապես ովքեր խանգարեցին։
-Առաջին խանգարողներից մեկը եղան Լ.Տեր-Պետրոսյանի մարդիկ, որոնք միանգամից ընդդիմացան՝ չէ, չէ, մենք ունենք մեր թեկնածուն։ Հակաքաղաքական, կնախընտրեի ասել՝ հակապետութենական (չշփոթել հակապետականի հետ) մտածելակերպ էր դա։ Այնպես որ, Տեր-Պետրոսյանին միանալու մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող, բայց միասնական թիմ ստեղծելու ճանապարհին ոչ մեկին չեմ մերժել, չեմ մերժել նաեւ իրեն։
-Ի՞նչ խորհուրդ կտայիք ներկա իրավիճակում հայտնված հայ հասարակությանը եւ քաղաքական գործիչներին։
-Անկեղծ ասած, նրանց, ումից ինչ-որ բան կախված է, խորհուրդներ տալիս եմ, բայց դրա մասին ոչ միայն հրապարակավ չեմ խոսում, այլեւ իրենց էլ խնդրում եմ, որ դա պահվի ներքին շրջանակներում։ Ինչ վերաբերում է հասարակությանը, քաղաքացիներին, ապա պետք է նկատի ունենալ մի կարեւոր բան. այս մանր կռիվների հետեւում մի ռազմավարական խնդիր կա, որը լուծողները խաղալիք են դարձնում բոլորիս։ Ոմանք կամավոր են խաղալիք դառնում, ոմանք դառնում են՝ առանց գիտակցելու այդ բանը։ Հայաստանը դառնում է եվրոպական արժեքային համակարգի համար խորթ տարր։ Բնականաբար այդ վիճակում հայտնված Հայաստանը պետք է կախվի փրփուրներից։ Դա մեզ հասցված ստրատեգիական հարվածն է։
Ամեն քաղաքացի պետք է թքած ունենա ցանկացած քաղաքական գործչի վրա, պետք է ապրի իր հայրենիքով եւ աստվածային ճշմարտություններով։ Եթե մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ապա մեզ բանալին ու լուծումը վաղուց տրված է՝ չար ծառը բարի պտուղ չի տա, ծառը ճանաչվում է իր պտղով։ Ծառը միջոցներն է, այն միջոցները, որոնցով ձգտում ես որեւէ նպատակի իրականացման։ Սակայն այսօրվա պայմաններում, երբ խոսքի ազատությունը ինչ-որ չափով սահմանափակված է, շատ չեմ ուզում ընդարձակվել եւ անվանապես չեմ ասում։
Գերագույն խնդիրն ընդգծեցի՝ Հայաստանը, որպես պետություն, ունի թշնամիներ։ Այդ թշնամիները ոչ թե հայտարարությամբ են առաջնորդվում, այլ առաջնորդվում են իրենց, այսպես կոչված, կայսերապաշտական շահերով, եւ նրանք շատ հաճախ, ոչ թե մեզ պետք է ասեն՝ այսպես արեք, այնպես արեք, այլ մեզ համար այնպիսի վիճակ ստեղծեն, որ հայտնվենք իրենց գրկում։ Այս բոլոր գզվռտոցները, ցավոք, նաեւ արյունալի դրսեւորումներով, ավարտվում են մի բանով. Հայաստանն իր միակ քաղաքական հանգրվանից (եվրոպական համագործակցությունից) օտարվում է։
-Մարտի 21-ից հետո, ձեր կարծիքով, կշարունակվե՞ն պայքարի այսօրինակ ծայրահեղ դրսեւորումները։
-Հուսով եմ, հավատում եմ, որ այդպիսի բաներ պետք է չլինեն, պետք է հասկանան, որ կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն, քաղաքականությունն էլ քաղաքականությանը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Դու մարտի 1-ի դեպքերի հետ կապված որպես քաղաքական գործիչ մահացար ,շատ եմ ափսոսում բայց ինչ արած «....գործն է ահմահ ...»կասեր ամենայն հայոց բանաստեղծը:
Xelk գրել է:
Paruyr mecamtutyunic hankarc chpaytes.
VAN գրել է:- belgia
ՊԱՐՈՒՅՐԻՆ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ,ՊԱՐՈՒՅՐԸ ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎ ԱՆՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է :ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ 1996-Ի ԿԱՇԸ ,ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱ ԵՄ ԵՂԵԼ ԻՄ ԱՉՔՈՎ ԵՄ ՏԵՍԵԼ ,ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՐՈՒՅՐԸ ԺՈՂՈՎՈՐԴԻՆ ԲԵՐԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՐԴԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ ,ԿԱՇ ՍԱՐՔԵՑ և ՓԱԽԱՎ :ՊԱՐՈՒՅՐԻՆ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՏԵՍԵՔ ՉՄԻԱՑԱՆ ԼևՈՆԻՆ ,ԻՐԵՆՑ ՈԽՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԵԼ:ԴՐԱՆՑ ԹՎԻՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ,ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄԱՆԸ,ՎԱՀԱՆ ՀՈՎՆԵՍՅԱՆԸ և ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԵԾԱՐԳՈ ԴՈԴԸ:ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՆ:ԿԱԽԵԼ
Տղմար դատարկագլուղ,Հայրիկյանը վտարանդի լինելով և ֆրանսիայում կայացաց համաԺղարհային այլաղոհների նիստում 1989թվականին միաձայն այդ միության նաղագահ ընտրվելով ,թքղեց այդ պաԺտոնը,հրաԺարվեց ու 1990—ԻՆ ԵԿԱՎ հԱՅԱՍՏԱՆ,և այն Ժամանակ քո Լևոնն ու «Հայք« թերթը վայնասուն բարձրացրին,թե Հայրիկյանը ուզում Է Լևոնի աթոռին տիրանա,և այսպես տարիներ Ժարունակ նույն վայրահաչությունը,թե Հայրիկյանը պաԺտոնի Է ձգտում,հետո պադգամավոր Էլ դարձավ,ահագին մեց պաԺտոն Էլ ունեցավ,բայց ի վերջո կամովին հրաԺարվեց այդ բոլորից ու անցավ իր կուսակցության աԺղատանքներին,ապացուցելով,որ ոչ մի պաԺտոնի ձգտում Էլ չունի,որ իրեն պաԺտոնը պետք Է միայն ու միայն իր ցրագրերը իրականացնելու համար,հիմա նորից հենց ղոսում Է վայրահաչում եք թե«պաԺտոնի Է ձգտում«.Եվ հետո,ացենք թե այդպես Է ,ինչ ի չի՞ կարելի,այդ ինչպե՞ս Է որ ձեր քաղաքական անգրագիտության մարմնացում Լևոնը ձեզ պես տղմարներին կտանի մահի բերան որ այդ գնով նույնիսկ պաԺտոնի տիրանա ,իսկ Հայրիկյանի նման գրագետ ու ճանաչվաց քաղաքական գորցչին,որն իր ողջ երիտասարդ կյանքն Է դրել ազգի ազատության պայքարում չի կարելի հա՞ գոնե քաղաքակիրթ պայքարով ձգտել այդ նույնին,թե՞ պաԺտոն ունենալը միայն Լևոնի նման ազգադավի մենաԺնորհն Է,ողբամ ձեզ պես անգրագետ ու ձերսեպական քթից այն կողմ չտեսնող «ցու ցըռռռռ առների« վրա,և դեռ այդ ղելքով ուզում եք ու հույս ունեք թե կհաղթեք; Հ.Գ. գոնե ձեզ մեկ անգամ հարց տվե՞լ եք,թե հանուն ինչի եք ուզում հաղթել,հանուն ձեր իրավունքների կամ արդարության վերականգնմա՞ն,թե՞ հանուն ԼՏՊ-ի պաԺտոնի,ողբամ ըզձեեեեզ...- belgia
VAN գրել է:- Xelk
Paruyr mecamtutyunic hankarc chpaytes.
ՄԵՑԵՐԸ մեցամիտ չեն լինում,բարեկամ,նրանք ուղղակի գիտակցում են իրենց արԺեքն ու մեցուտյունը,ինչպես օրինակ Ե.չԱՐԵՆՑԸ,որը գրում Էր. Ես եմ հիմա մի պոետ,
ԵՎ իմ անունն Է չարենց,
Պիտի վառվեմ դարերում,
Պիտի լինեմ բաաարձր ու մեց,
Ես գալիս եմ դարերից ու գնում եմ հաղթական ,
Դեպի դարերը նորից,
ԴԵՊԻ ՎԱՐՎՈՂ ԱՊԱԳԱՆ....
Նույնը Ժիրազը,Սևակը և այլն...- Xelk
VAN գրել է:- VAN
Տղմար դատարկագլուղ,Հայրիկյանը վտարանդի լինելով և ֆրանսիայում կայացաց համաԺղարհային այլաղոհների նիստում 1989թվականին միաձայն այդ միության նաղագահ ընտրվելով ,թքղեց այդ պաԺտոնը,հրաԺարվեց ու 1990—ԻՆ ԵԿԱՎ հԱՅԱՍՏԱՆ,և այն Ժամանակ քո Լևոնն ու «Հայք« թերթը վայնասուն բարձրացրին,թե Հայրիկյանը ուզում Է Լևոնի աթոռին տիրանա,և այսպես տարիներ Ժարունակ նույն վայրահաչությունը,թե Հայրիկյանը պաԺտոնի Է ձգտում,հետո պադգամավոր Էլ դարձավ,ահագին մեց պաԺտոն Էլ ունեցավ,բայց ի վերջո կամովին հրաԺարվեց այդ բոլորից ու անցավ իր կուսակցության աԺղատանքներին,ապացուցելով,որ ոչ մի պաԺտոնի ձգտում Էլ չունի,որ իրեն պաԺտոնը պետք Է միայն ու միայն իր ցրագրերը իրականացնելու համար,հիմա նորից հենց ղոսում Է վայրահաչում եք թե«պաԺտոնի Է ձգտում«.Եվ հետո,ացենք թե այդպես Է ,ինչ ի չի՞ կարելի,այդ ինչպե՞ս Է որ ձեր քաղաքական անգրագիտության մարմնացում Լևոնը ձեզ պես տղմարներին կտանի մահի բերան որ այդ գնով նույնիսկ պաԺտոնի տիրանա ,իսկ Հայրիկյանի նման գրագետ ու ճանաչվաց քաղաքական գորցչին,որն իր ողջ երիտասարդ կյանքն Է դրել ազգի ազատության պայքարում չի կարելի հա՞ գոնե քաղաքակիրթ պայքարով ձգտել այդ նույնին,թե՞ պաԺտոն ունենալը միայն Լևոնի նման ազգադավի մենաԺնորհն Է,ողբամ ձեզ պես անգրագետ ու ձերսեպական քթից այն կողմ չտեսնող «ցու ցըռռռռ առների« վրա,և դեռ այդ ղելքով ուզում եք ու հույս ունեք թե կհաղթեք; Հ.Գ. գոնե ձեզ մեկ անգամ հարց տվե՞լ եք,թե հանուն ինչի եք ուզում հաղթել,հանուն ձեր իրավունքների կամ արդարության վերականգնմա՞ն,թե՞ հանուն ԼՏՊ-ի պաԺտոնի,ողբամ ըզձեեեեզ...
- VAN
hRAYR գրել է:
[quote=VAN][/quote]
viko գրել է:
[quote=VAN][/quote]
լսի այ ոչիլ, եթե մինչև հիմա ետ ղելքին ես գնա հող կեր մեռի: Հայրիկյանը որպես քաղաքական գործիչ դիակա:1998թ.ծախվեց գնաց ՔոՉԱՐյանի հետևը մտավ,դրանից հետո պաշտոն տվին մարդու իրավունքների պաշտպան, իրա կառավարման օրոք ինչեր ասես վոր չեղավ ինքնել դե պարզա դրածո էր խելոք ենթարկվեց ռեժիմին:Եթե քո կարճ խելքով ժողովուրդը էթքան բան չի հասկացել,թե Պարույրը ով էր ով դառավ չարաչար սխալվումես:
Aram գրել է:- VAN
Տղմար դատարկագլուղ,Հայրիկյանը վտարանդի լինելով և ֆրանսիայում կայացաց համաԺղարհային այլաղոհների նիստում 1989թվականին միաձայն այդ միության նաղագահ ընտրվելով ,թքղեց այդ պաԺտոնը,հրաԺարվեց ու 1990—ԻՆ ԵԿԱՎ հԱՅԱՍՏԱՆ,և այն Ժամանակ քո Լևոնն ու «Հայք« թերթը վայնասուն բարձրացրին,թե Հայրիկյանը ուզում Է Լևոնի աթոռին տիրանա,և այսպես տարիներ Ժարունակ նույն վայրահաչությունը,թե Հայրիկյանը պաԺտոնի Է ձգտում,հետո պադգամավոր Էլ դարձավ,ահագին մեց պաԺտոն Էլ ունեցավ,բայց ի վերջո կամովին հրաԺարվեց այդ բոլորից ու անցավ իր կուսակցության աԺղատանքներին,ապացուցելով,որ ոչ մի պաԺտոնի ձգտում Էլ չունի,որ իրեն պաԺտոնը պետք Է միայն ու միայն իր ցրագրերը իրականացնելու համար,հիմա նորից հենց ղոսում Է վայրահաչում եք թե«պաԺտոնի Է ձգտում«.Եվ հետո,ացենք թե այդպես Է ,ինչ ի չի՞ կարելի,այդ ինչպե՞ս Է որ ձեր քաղաքական անգրագիտության մարմնացում Լևոնը ձեզ պես տղմարներին կտանի մահի բերան որ այդ գնով նույնիսկ պաԺտոնի տիրանա ,իսկ Հայրիկյանի նման գրագետ ու ճանաչվաց քաղաքական գորցչին,որն իր ողջ երիտասարդ կյանքն Է դրել ազգի ազատության պայքարում չի կարելի հա՞ գոնե քաղաքակիրթ պայքարով ձգտել այդ նույնին,թե՞ պաԺտոն ունենալը միայն Լևոնի նման ազգադավի մենաԺնորհն Է,ողբամ ձեզ պես անգրագետ ու ձերսեպական քթից այն կողմ չտեսնող «ցու ցըռռռռ առների« վրա,և դեռ այդ ղելքով ուզում եք ու հույս ունեք թե կհաղթեք; Հ.Գ. գոնե ձեզ մեկ անգամ հարց տվե՞լ եք,թե հանուն ինչի եք ուզում հաղթել,հանուն ձեր իրավունքների կամ արդարության վերականգնմա՞ն,թե՞ հանուն ԼՏՊ-ի պաԺտոնի,ողբամ ըզձեեեեզ...
Այ տհաս, ի՞նչ կապ ունի Լեվոնը, թող ուրիշ մեկը կարողանար իր շուրջը հավաքել ժողովրդին, թող Արթուրը լիներ, կամ Հայրիկյանը,կամ Սերժը, կամ...Պողոսը,..Դու քեզ հարց տուր, ինչու՞ էդքան ժողովուրդ գնաց , լավ կյանքի՞ց.- VAN
ARABO գրել է:- Aram
Այ տհաս, ի՞նչ կապ ունի Լեվոնը, թող ուրիշ մեկը կարողանար իր շուրջը հավաքել ժողովրդին, թող Արթուրը լիներ, կամ Հայրիկյանը,կամ Սերժը, կամ...Պողոսը,..Դու քեզ հարց տուր, ինչու՞ էդքան ժողովուրդ գնաց , լավ կյանքի՞ց.
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին` ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտաԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով:
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին: Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ. Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի: Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:- Aram
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ 14
Միանգամից որոշեցի հայտնել, որ հոռետես եմ: Ժամանակին, սովետական իշխանության տարիներին, ինձ նմաններին չէին սիրում: Մի անուղեղ լավատեսություն էր թագավորում ամենուր, իսկ իրականում դա խոր վհատության քողարկում ...ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժին 1Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշման 2.1. կետի համաձայն` մինչեւ 2008 թվականի ապրիլի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԼՐԱՀՈՍ
1Անցած օրերին շարունակվել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ մարտի 13-ին խողովակի վրայով անցնելիս ...ԱՆԿԱՇԿԱՆԴ ՄԹՆՈԼՈՐՏ` ԼԱԶՈՒՐԵ ԱՓԻՆ
Շարունակելով գերմրցաշարերի շարքը` մոլորակի ուժեղագույն գրոսմայստերները պայքարի են բռնվել «Մելոդի Ամբեր» ինքնատիպ ստուգատեսում, որն այս տարի Մոնակոյից տեղափոխվել է Ֆրանսիայի ծովափնյա մեկ այլ քաղաք՝ Նիցցա։ ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Հոլանդիա` մասնակցելու մարտի 26-ին Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ...ՋԱՎԱԽՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎարշավայում մարտի 11-15-ը տեղի ունեցած լեհական բռնցքամարտի լեգենդար մարզիչ Ֆելիքս Շթամի միջազգային հուշամրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (64 կգ)՝ տանելով 3 հաղթանակ շվեդ, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 2050 միավորով պահպանել 7-րդ տեղն աշխարհի լավագույն թենիսիստների վերջին ցուցակում: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը (6630 միավոր), 2-րդում՝ ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Քաղաքական լարվածությունը մեզանում սկսել է անմիջական ազդեցությունն ունենալ տնտեսական զարգացումների վրա։ Դա դրսեւորվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք այս կամ այն ձեւով կապված են արտաքին ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ։
Ըստ բանախոսի, վերջին շրջանում Թուրքիայում եւ նրա ...ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 27
Նամակ ընդհատակից
Սիրելի նվիրյալներ, համաժողովրդական շարժման փառապանծ ակտիվիստներ, ես հպարտ եմ ձեզանով, որ մարտի 1-ին ցուցաբերելով անասելի խիզախություն, մնացիք մարտադաշտում եւ մարտնչեցիք մինչեւ ուշ ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԹՇՆԱՄԱԲԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
Մարտի 1-ի իրադարձությունների մասին բավականին ուշագրավ մանրամասներ մեզ պատմեց մայրաքաղաքի տարբեր հատվածներում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ներկայացուցիչը։
ՄԵԶ ԹՈՒՐՔ ԷԻՆ ԱՍՈՒՄ ԵՎ «ԳԱԼԱՎԱՐԵԶ»
...ԿԵՂԾԱՐԱՐԻՆ ԿԴԱՏԵՆ
1ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԻՆՉՈՒ Է ԿԱՏՈՒՆ ԱՅԴՉԱՓ ԿԱՏՎԱԽՈՏ ՍԻՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 13
Այնուամենայնիվ, հայերի գլխավոր խնդիրն այն է, որ նրանք սպիտակամորթ են։ Եթե զոլավոր կամ պտավոր լինեին, ապա եվրոպացիները չէին ընկալի նրանց որպես իրենց նմանների եւ հիասթափությունն այդչափ մեծ չէր լինի։
Իսկ ...ԳՆԱՃԻ ԴԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, ԿԱ հարկային պետական ...ՇՐՋԱՅՑ
Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը երեկ շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...ԺԱՄԱՆՈՒՄ Է Գ.ԿԱՐԱՍԻՆԸ
Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ...ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԵՐԿՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 18
Ինչպես հայտնի է, մարտի 21-ին ավարտվում է արտակարգ դրության քսանօրյա ժամկետը։ Նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ գոհունակությամբ տեղեկացրեց, որ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հայաստանը պետք է ներկայացնի նոր բանաձեւ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում քվեարկության դրված եւ 39 կողմ, 7 դեմ ու 100 ձեռնպահ քվեներով ընդունված «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության իրադրության շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «բանաձեւի նախապատրաստման եւ ընդունման գործընթացում Ադրբեջանի ջանքերը ...ԿԵՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 10
Քաղաքականությունն էլ քաղաքականությանը
Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ
-Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, ձեզ համար կանխատեսելի՞ էր։
-Մահերի իմաստով՝ ոչ։ Չէի կարծում, որ բանը սպանությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ երեկոյան Ազգային ժողովը, սպառելով հերթական քառօրյայի առաջին նիստի օրակարգը, արտահերթ նիստի ընթացակարգով քննարկեց «Ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին մարտի 15-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 334-րդ ...ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Երեւանի կանաչ տարածքներն այս տարի կավելացվեն 100 հա-ով, որից 60 հա՝ Շենգավիթ համայնքի ՋԷԿ-ի հարեւանությամբ գործող տնկարանի հարակից, 30 հա՝ Նուբարաշենի աղբավայրի տարածքում, եւ 10 հա՝ Մալաթիա-Սեբաստիա, ...ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
«Մեզ համար ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումն անակնկալ չէր։ Հստակ հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է: Առաջին դեպքը չէ, երբ նման փորձեր են արվում եւ իրավական հետեւանքներ չունեցող ...ԱՉՔՈՎ ՏՎԵՑ
«Մարտի 1-2-ի դեպքերից նույնիսկ մեկ օր առաջ ասում էի, որ վիճակը ոչ թե լավ է, այլ չափազանց լավ է, որովհետեւ ինն օր տեղի ունեցող հանրահավաքների եւ երթերի նկատմամբ իշխանություններն օրինակելի եւ աննախադեպ ...ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Ըստ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ. «Թուրքիայում տեղի է ունենում ինքնության ճգնաժամ, բնակչության մեծ մասը փորձում է հասկանալ՝ իրենք թո՞ւրք են, թե՞ ոչ։ Թուրքիայում բնակվողների 40 տոկոսը իրենց թուրք չեն համարում։ ...ՕՊԵՐԱՅԻ ՎՐԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵ՞ՍՏ
1
Պարզվում է, այո, այն էլ՝ մեծաքանակ։
Այս փաստին, զարմանալիորեն, ուշադրություն չի դարձվել։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, թե ցուցարարները ինչ նպատակով պիտի օգտագործեին զինվորական համազգեստը։ Կիրառել են, թե ...Ո՞Ր ԵՐԹԵՐՆ ՈՒ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՏՈՆՎԵՆ
Սեփ.լրտվ. 2
«Այն երթերը, ցույցերը եւ հանրահավաքները, որտեղ, ըստ ոստիկանության եւ անվտանգության մարմինների ունեցած տվյալների, կարող են հնչել կամ նախկինում հնչել են բռնություն քարոզող կոչեր, սահմանադրական կարգը բռնությամբ ...ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե արտակարգ դրությունը չվերացվելու կամ երկարաձգվելու դեպքում կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորումը, առեւտրի եւ տնտեսական ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
Մարտի 1-2-ի անկարգությունների վերաբերյալ տարածվող սուտը բացասական ազդեցություն է թողել Հայաստանի ներգնա զբոսաշրջության վրա, ինչի արդյունքներն արդեն ակնառու են: Զբոսաշրջիկները հրաժարվում են դեռ ամիսներ ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

