
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԹՇՆԱՄԱԲԱՐ
- Մարտի 1-ի իրադարձությունների մասին բավականին ուշագրավ մանրամասներ մեզ պատմեց մայրաքաղաքի տարբեր հատվածներում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ներկայացուցիչը։

ՄԵԶ ԹՈՒՐՔ ԷԻՆ ԱՍՈՒՄ ԵՎ «ԳԱԼԱՎԱՐԵԶ»
«Ժամը 14։00-15։00-ին դեպի Շահումյան հրապարակ շարժվեցինք՝ խնդիր ունենալով պաշտպանել հասարակական կարգը այդ հատվածում։ Ժամը երեքին ավտոբուսից իջանք, շղթա կազմեցինք։ Այդպիսին էր հանձնարարությունը։ Ցուցարարները, որ օրվա ընթացքում հասել էին քաղաքի այդ հատվածը, մեր դեմ կանգնած` է’լ թուրք էին անվանում, է’լ հայհոյանքներ տալիս։
1992-94 թվականներին Արցախյան պատերազմի մասնակիցն եմ եղել, ծառայելով հանուն հայրենիքի, հիմա եթե ինձ ինչ-որ մեկը թուրք է անվանում կամ «գալավարեզ», բնական հարց է առաջանում մեջս՝ ե՞ս եմ թուրքն ու «գալավարեզը», թե՞ ինքը։
Իրավիճակը այսպիսին էր՝ մեզ հրամայված էր կանգնել այդ հատվածում, կանգնել էինք։ Ցուցարարները 18 տարեկան զինվորին հայհոյում էին, ամենավերջին վիրավորանքը հասցնում, բայց նրանք ո՛չ կարող են հակադարձել, ո՛չ սաստել, ո՛չ էլ ձեռք բարձրացնել։ Ավելի ուշ, երբ պիտի դուրս գայինք Շահումյան հրապարակի հատվածից, տեսանք, որ մեր «Իկարուսները» թալանված են՝ բենզինից սկսած, անձնական իրերով վերջացրած։ Ահագին գույք կար ավտոբուսների մեջ։ (Հավանաբար ընթերցողը մարտի 1-ի իրադարձությունները պատկերող կադրերում տեսած կլինի քանդած, ավերակների վերածված «Իկարուսները», որոնց բենզինի բաքերը բաց էին, վառելիքը՝ դատարկված)։
Ավտոբուսները մնացին էնտեղ, մենք շարժվեցինք դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ ձկան խանութի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ցուցարարները Մյասնիկյան հրապարակից շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա շրջադարձի ուղղությամբ, իսկ մեզ հանձնարարված էր այդ հատվածում «պատ» կազմել, որպեսզի թույլ չտանք ցուցարարների ընթացքը դեպի վերեւ։ Այդ ժամանակ նրանք շատ մոտեցան եւ մի 5-6 մետրից սկսեցին քարեր շպրտել։ Մեր դիմաց կանգնած ցուցարարները հիմնականում երիտասարդներ էին՝ հիմնականում գյուղերից եկած։
Կարծում եմ, հենց 20-25 տարեկան այդ տղաներն էին, որ գիշերներ էին անցկացնում օպերայի հրապարակում (շատերը գուցե գործազուրկ էին), ուր ուտելիքը եւ խմիչքը նրանց առատորեն մատակարարվում էր։ Իսկ այն, որ խմիչքից զատ ցուցարարներին առավել ագրեսիվ դարձնելու այլ եղանակներ էլ էին կիրառվել, անկասկած է։ Մի բան վստահ կարող եմ ասել՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետողները «դոպինգի» ազդեցության տակ էին։
Ցուցարարները փողոցների սալիկները ջարդում էին եւ օդ նետում։ Քարերը, շուրջ 5-6 մետր բարձրությունից իջնելով, բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցնում ոստիկաններին։ Սովորական մարդը չի կարող քարը նետել այնպիսի մեծ ուժով, որ այդքան մեծ ընդգրկում ունենա։ Եւ կամ կարող է, եթե «դոպինգի» ազդեցության տակ է։ Իսկ եթե պատկերացնեք, որ ոստիկանների դիմաց կանգնածները մի քանի հոգի չեն, այլ քարերի տարափ տեղացող բազմաթիվ ցուցարարներ, այն ժամանակ հասկանալի կլինի, թե ինչու են այդքան շատ հատկապես գլխի վնասվածք ստացած, ծռմռված կասկաներով (որոք հաճախ այնքան էին դեֆորմացվել, որ գլխներից դուրս չէր գալիս), զինվորները։
Իրենց խնդիրը ոստիկաններին վախեցնելը, նրանց վնաս պատճառելն էր եւ ամեն կերպ փորձում էին դրան հասնել։ Փառք Աստծո, չհասան։ Փորձում էին ոստիկաններին հասցված անձնական վիրավորանքի, հայհոյանքի միջոցով սադրել, մեծ բախում հրահրել, բայց չկարողացան»։
«ԱՆԶԵՆ» ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՆՌՆԱԿՆԵՐ ԷԻՆ ՆԵՏՈՒՄ
Բնականաբար քարերի տեղատարափը եւ ագրեսիվ ցուցարարների առաջխաղացումը պիտի ինչ-որ կերպ կասեցվեր։ Հենց այդ նպատակով էլ թերեւս հատուկ միջոցներ կիրառվեցին, որոնց թվում են արցունքաբեր գազը, «չերյոմուխան», լուսաձայնային զենքը, որը անվնաս է։ Այս բոլոր միջոցներն էլ պարզապես նախատեսված են եւ ամենուր կիրառվում են ամբոխը ցրելու նպատակով։
Երբ ոստիկանները լուսաձայնային զենք կիրառեցին, որպեսզի ցրվեն ցուցարարները, վերջիններիս միջից արդեն մարտական նռնակ կիրառողներ եղան։ Որն էլ առիթ դարձավ բազմաթիվ վիրավորների եւ զոհերի, որից զոհվեց Համլետ Թադեւոսյանը եւ վիրավորվեց Համլետ Մկրտչյանը։ Համլետ Թադեւոսյանի մասին շատ է խոսվել. նա հերոսաբար նռնակը ծածկեց մարմնով՝ այդպիսով պաշտպանելով իր զինվորներին։
Ասում են՝ ոստիկանները մարտական զենք ունեին եւ ինչ-որ տեսաֆիլմ են տարածել ինտերնետով, ուր կադրում երեք գնդակի ձայն է լսվում։ Հարց է ծագում, եթե գնդակը ցույց եք տալիս այդ գնդակների զոհերին ինչո՞ւ ցույց չեք տալիս։ Մինչդեռ կադրերից մեկում պարզորոշ երեւում է, թե ինչպես է Մաշտոցի պողոտայից Լեո թեքվող ցուցարարներից մեկը ձախ ձեռքով նռնակը շպրտում, ինքն էլ հետ քաշվում։
Ցուցարարներն ուղղակի թշնամաբար էին տրամադրված ոստիկանների ու զինվորների հանդեպ։ Իսկ ոստիկանները, ի դեպ, վիրավոր ցուցարարներին պատգարակի վրա դրած տանում էին։ Միանշանակ, անհավասար ուժի կիրառում է եղել։ Ոստիկանները ամեն կերպ ջանում էին հնարավորինս նվազ ուժ կիրառել եւ այդպիսով արդյունքի հասնել, իսկ ցուցարարները անխնա էին բոլոր առումներով։
Այն, ինչ տեղի ունեցավ, նախապես մշակված ծրագիր էր, ճիշտ այն ձեռագրով եւ այն սերիայից, ինչ իրականացվել-իրականացվում են հենց մեր օրերում Վրաստանում, Ուկրաինայում, այլ երկրներում»։
- Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
Քննարկում
hayrenaser գրել է:
Es xorhurd ktayi marti 1-i het kapvac hodvacner qich tpeq, vor avelord angam chlareq joxovrdin , ay apushner.
Vostikanner@ barekamabar krakum ein tshnamabar tramadrvatz tzutzararneri vra.loooooooooooooooooooooooool
dodi gago գրել է:- hayrenaser
Es xorhurd ktayi marti 1-i het kapvac hodvacner qich tpeq, vor avelord angam chlareq joxovrdin , ay apushner.Vostikanner@ barekamabar krakum ein tshnamabar tramadrvatz tzutzararneri vra.loooooooooooooooooooooooool
18 օր է` Ազատության հրապարակի դեպքերի անպատասխան հարցերը անընդհատ թմբկահարում են ազգային հավաքական ուղեղը: Հավաքական միտքը մի պատասխան ունի դրանց, պետական ու պաշտոնական պատասխանն այլ է` սուտ, կեղծիք, զրպարտություն, որ արտակարգ դրության իրավունքով ջանում են ուղղորդել այլ հասցեով: Դեպի Լեւոնը: Չնայած այս մարդը ընդհանրապես վերջին տասնամյակում Հայաստանի իշխողների համար ամենադժվար երեւույթն էր, այսպես ասենք: Նրա դեմ ինչ էլ անեն կամ ասեն, իրենք են սխալ դուրս գալիս:
Հիմա էլ զանգվածային անկարգություն կոչելով նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող հսկայական ընդվզումը` Քոչարյան-Սերժ իշխանությունն այդ անկարգությունը հրահրելու, չհաջողելու դեպքում` իմիտացիա ստեղծելու համար, հարկադրված էր չեզոքացնել Լեւոնին` չնայած չէր կարող չհասկանալ, որ այդ ձեւով չեզոքացնելը նաեւ ազատելու է Լեւոնին` տեղի ունեցածի համար պատասխանատվությունից: Բայց այլ ընտրություն չգտան. հավանաբար վստահ չէին, որ Լեւոնի ներկայությամբ բանակն ու ոստիկանությունն այդ կերպ կգործեին, իսկ ցուցարարների գաղափարական համախմբվածությունը կարելի էր վերածել ամբոխի անկառավարելիության:
Եւ դրանով նրանք ցույց տվեցին, բացահայտեցին շատ կարեւոր մի բան. մի կողմից մենք ունենք` (չթաքցնենք, անհամատեղելի հակոտնյա, որովհետեւ անազնվություն-անարդարությունը եւ արդարության ձգտումը երբեք չեն կարող հաշտվել) ժողովրդական հսկայական զանգվածներին գաղափարի շուրջ համախմբելու, առնվազն 10 օր ու գիշեր օրինապահ քաղաքացի պահելու ունակ խարիզմատիկ առաջնորդ, մյուս կողմում վարչական բոլոր լծակներն ամենավայրագ ձեւով կիրառելու, միմյանց դեմ բանակ ու ազգ հանելու միջոցով իշխանությունից կառչած տիրողներ: Եւ ամենաանհեթեթ սուտն այսօր կարող է հնչել, որովհետեւ երեւի սուտը տրամաբանություն չունի: Թե չէ ի՞նչ է նշանակում, ըստ էության, կալանավորված Լեւոնին ու նրա շրջապատին մեղադրել, ի՞նչ է նշանակում չհասկանալ, որ եթե այդքան շատ մարդ մի տեղում հավաքվել է, ուրեմն ինչ-որ պահանջ ունի, եւ եթե դու այդ երկրում նախագահ ես ընտրվել, պետք է պարզես, թե այդ մարդիկ ինչ են ուզում, ոչ թե բանակը սահմանից հանես բերես մայրաքաղաք կամ էլ խելոք կանգնած, թեկուզեւ շատ մարդկանց շրջապատես դիմակավոր, զինված հատուկջոկատայիններով ու ասես` նախօրոք քար ու փայտ էին պատրաստել: Սալահատակի քարերը հանեցին ու այգու ցանկապատերի ճաղերը կտրտեցին հետո, երբ անզեն, խոսքի համար հրապարակ ելած մարդկանց դեմ կանգնեց բանակային զորաշարք: Դուք, ՀՀ նախագահներ, որ կռվել եք այս ազգի հետ միասին, կարծում եմ` վստահ էիք, որ խելոք ու համբերատար, բայց տաքարյուն կռվող է հայը եւ անպայման կբորբոքվի: Խոսվում է թույլատրված միջոցների մասին` արցունքաբեր գազ, դատարկ կրակոցներ եւ այլն, որոնց նպատակը ուշադրություն շեղելն է: Հարձակվող, ինքնատիրապետումը կորցրած կարգազանցի ուշադրությունը, որպեսզի հնարավոր լինի նրան չեզոքացնել, չէ՞: Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացվեց, բեւեռվեց հրթիռների ու թնդանոթներ թնդյունի վրա`գրգռելու նպատակով: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անհեթեթ բան կլիներ` բանակը կանգնեցնեին, պահեին, պահեին ու պարապ հետ տանեին: Աղավաղված պատկերացումների մեր երկրում դեռ ինչքան պետք է սերունդ փոխվի, որպեսզի գիտակցենք, որ մարտի մեկին ժողովուրդն այնտեղ էր, որտեղ իրավունք ուներ լինելու, եթե այդպես էր ուզում:
Ոստիկանությունը պետք է կողքին լիներ, որ Աստված մի արասցե, ՀՀ քաղաքացուն բան չպատահի, իսկ մեր զինվոր զավակները` զորամասերում, որի խաղաղ ծառայության համար ազգովի ամեն օր պետք է աղոթենք: Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: Չէ, Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում:- hayrenaser
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ 14
Միանգամից որոշեցի հայտնել, որ հոռետես եմ: Ժամանակին, սովետական իշխանության տարիներին, ինձ նմաններին չէին սիրում: Մի անուղեղ լավատեսություն էր թագավորում ամենուր, իսկ իրականում դա խոր վհատության քողարկում ...ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժին 1Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշման 2.1. կետի համաձայն` մինչեւ 2008 թվականի ապրիլի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԼՐԱՀՈՍ
1Անցած օրերին շարունակվել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ մարտի 13-ին խողովակի վրայով անցնելիս ...ԱՆԿԱՇԿԱՆԴ ՄԹՆՈԼՈՐՏ` ԼԱԶՈՒՐԵ ԱՓԻՆ
Շարունակելով գերմրցաշարերի շարքը` մոլորակի ուժեղագույն գրոսմայստերները պայքարի են բռնվել «Մելոդի Ամբեր» ինքնատիպ ստուգատեսում, որն այս տարի Մոնակոյից տեղափոխվել է Ֆրանսիայի ծովափնյա մեկ այլ քաղաք՝ Նիցցա։ ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Հոլանդիա` մասնակցելու մարտի 26-ին Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ...ՋԱՎԱԽՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎարշավայում մարտի 11-15-ը տեղի ունեցած լեհական բռնցքամարտի լեգենդար մարզիչ Ֆելիքս Շթամի միջազգային հուշամրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (64 կգ)՝ տանելով 3 հաղթանակ շվեդ, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 2050 միավորով պահպանել 7-րդ տեղն աշխարհի լավագույն թենիսիստների վերջին ցուցակում: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը (6630 միավոր), 2-րդում՝ ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Քաղաքական լարվածությունը մեզանում սկսել է անմիջական ազդեցությունն ունենալ տնտեսական զարգացումների վրա։ Դա դրսեւորվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք այս կամ այն ձեւով կապված են արտաքին ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ։
Ըստ բանախոսի, վերջին շրջանում Թուրքիայում եւ նրա ...ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 27
Նամակ ընդհատակից
Սիրելի նվիրյալներ, համաժողովրդական շարժման փառապանծ ակտիվիստներ, ես հպարտ եմ ձեզանով, որ մարտի 1-ին ցուցաբերելով անասելի խիզախություն, մնացիք մարտադաշտում եւ մարտնչեցիք մինչեւ ուշ ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԹՇՆԱՄԱԲԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
Մարտի 1-ի իրադարձությունների մասին բավականին ուշագրավ մանրամասներ մեզ պատմեց մայրաքաղաքի տարբեր հատվածներում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ներկայացուցիչը։
ՄԵԶ ԹՈՒՐՔ ԷԻՆ ԱՍՈՒՄ ԵՎ «ԳԱԼԱՎԱՐԵԶ»
...ԿԵՂԾԱՐԱՐԻՆ ԿԴԱՏԵՆ
1ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԻՆՉՈՒ Է ԿԱՏՈՒՆ ԱՅԴՉԱՓ ԿԱՏՎԱԽՈՏ ՍԻՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 13
Այնուամենայնիվ, հայերի գլխավոր խնդիրն այն է, որ նրանք սպիտակամորթ են։ Եթե զոլավոր կամ պտավոր լինեին, ապա եվրոպացիները չէին ընկալի նրանց որպես իրենց նմանների եւ հիասթափությունն այդչափ մեծ չէր լինի։
Իսկ ...ԳՆԱՃԻ ԴԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, ԿԱ հարկային պետական ...ՇՐՋԱՅՑ
Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը երեկ շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...ԺԱՄԱՆՈՒՄ Է Գ.ԿԱՐԱՍԻՆԸ
Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ...ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԵՐԿՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 18
Ինչպես հայտնի է, մարտի 21-ին ավարտվում է արտակարգ դրության քսանօրյա ժամկետը։ Նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ գոհունակությամբ տեղեկացրեց, որ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հայաստանը պետք է ներկայացնի նոր բանաձեւ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում քվեարկության դրված եւ 39 կողմ, 7 դեմ ու 100 ձեռնպահ քվեներով ընդունված «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության իրադրության շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «բանաձեւի նախապատրաստման եւ ընդունման գործընթացում Ադրբեջանի ջանքերը ...ԿԵՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 10
Քաղաքականությունն էլ քաղաքականությանը
Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ
-Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, ձեզ համար կանխատեսելի՞ էր։
-Մահերի իմաստով՝ ոչ։ Չէի կարծում, որ բանը սպանությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ երեկոյան Ազգային ժողովը, սպառելով հերթական քառօրյայի առաջին նիստի օրակարգը, արտահերթ նիստի ընթացակարգով քննարկեց «Ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին մարտի 15-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 334-րդ ...ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Երեւանի կանաչ տարածքներն այս տարի կավելացվեն 100 հա-ով, որից 60 հա՝ Շենգավիթ համայնքի ՋԷԿ-ի հարեւանությամբ գործող տնկարանի հարակից, 30 հա՝ Նուբարաշենի աղբավայրի տարածքում, եւ 10 հա՝ Մալաթիա-Սեբաստիա, ...ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
«Մեզ համար ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումն անակնկալ չէր։ Հստակ հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է: Առաջին դեպքը չէ, երբ նման փորձեր են արվում եւ իրավական հետեւանքներ չունեցող ...ԱՉՔՈՎ ՏՎԵՑ
«Մարտի 1-2-ի դեպքերից նույնիսկ մեկ օր առաջ ասում էի, որ վիճակը ոչ թե լավ է, այլ չափազանց լավ է, որովհետեւ ինն օր տեղի ունեցող հանրահավաքների եւ երթերի նկատմամբ իշխանություններն օրինակելի եւ աննախադեպ ...ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Ըստ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ. «Թուրքիայում տեղի է ունենում ինքնության ճգնաժամ, բնակչության մեծ մասը փորձում է հասկանալ՝ իրենք թո՞ւրք են, թե՞ ոչ։ Թուրքիայում բնակվողների 40 տոկոսը իրենց թուրք չեն համարում։ ...ՕՊԵՐԱՅԻ ՎՐԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵ՞ՍՏ
1
Պարզվում է, այո, այն էլ՝ մեծաքանակ։
Այս փաստին, զարմանալիորեն, ուշադրություն չի դարձվել։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, թե ցուցարարները ինչ նպատակով պիտի օգտագործեին զինվորական համազգեստը։ Կիրառել են, թե ...Ո՞Ր ԵՐԹԵՐՆ ՈՒ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՏՈՆՎԵՆ
Սեփ.լրտվ. 2
«Այն երթերը, ցույցերը եւ հանրահավաքները, որտեղ, ըստ ոստիկանության եւ անվտանգության մարմինների ունեցած տվյալների, կարող են հնչել կամ նախկինում հնչել են բռնություն քարոզող կոչեր, սահմանադրական կարգը բռնությամբ ...ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե արտակարգ դրությունը չվերացվելու կամ երկարաձգվելու դեպքում կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորումը, առեւտրի եւ տնտեսական ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
Մարտի 1-2-ի անկարգությունների վերաբերյալ տարածվող սուտը բացասական ազդեցություն է թողել Հայաստանի ներգնա զբոսաշրջության վրա, ինչի արդյունքներն արդեն ակնառու են: Զբոսաշրջիկները հրաժարվում են դեռ ամիսներ ...
ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

