
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
- Նամակ ընդհատակից

Սիրելի նվիրյալներ, համաժողովրդական շարժման փառապանծ ակտիվիստներ, ես հպարտ եմ ձեզանով, որ մարտի 1-ին ցուցաբերելով անասելի խիզախություն, մնացիք մարտադաշտում եւ մարտնչեցիք մինչեւ ուշ գիշեր։ Հոգիս փառավորվեց, երբ տեսա, թե դուք ինչի եք ընդունակ, ձեզանից շատերը գործով ապացուցեցին, որ իրոք պրոֆեսիոնալ դիպուկահարներ են։
Այդ օրը ես կրկին համոզվեցի, որ դեռեւս 2007-ի ամռանը իմ նախաձեռնած ու անցկացրած ակցիաները դրական արդյունք են տվել։ Զուր չէի այդ ակցիաների ժամանակ անընդհատ կրկնում՝ մեկ մետաղաձող + մեկ մետաղաձող + մեկ մետաղաձող + մեկ մետաղաձող...
Եւ լավ է, որ իմ այս կոչը ուղղակի իմաստով եք ըմբռնել, քանի որ դրանում ինչ-որ խորհրդանշական բան էլ կա։ Այն առումով, որ ես՝ Նիկոլ Փաշինյանս, գրանցված եմ Իջեւանի Մետաղագործների փողոցի 8 շենքի 3 բնակարանում։ Եւ զուր չէին ամառային տոթակեզ օրերին օրական 10 անգամ իմ արած բացատրական աշխատանքները։ Երբ ասում էի, մեր պայքարը հաղթական ավարտ կունենա միայն այն դեպքում, եթե վճռական պահին համարձակություն դրսեւորի ձեզանից յուրաքանչյուրը։ Եւ այդ մեկը դո՛ւ ես, եւ այդ մեկը դո՛ւ ես, եւ այդ մեկը դո՛ւ ես..., որ արդեն պատրաստ էիր ջարդելու հայ ոստիկանի, հայ զինվորի գլուխը, ոտքը, ձեռքը։
Եւ այդ մեկը դո՛ւ ես, եւ այդ մեկը դո՛ւ ես, եւ այդ մեկը դո՛ւ ես, որ արդեն պատրաստ էիր ավերելու քաղաքը, թալանելու խանութները եւ հրկիզելու մեքենաները։
Պետք է ասեմ, որ Ֆրանսիայի դեսպանատան հարթակից հրապարակում հերթական գործողություններն սկսելու համար իմ կողմից հնչեցրած գաղտնի նշանաբանից հետո, չափազանց օպերատիվ էիք գործում։ Օրինակ` երբ զինվորների զգոնությունը թուլացնելու համար, երբ ձեզ իբր հանգստացրի, ասելով, թե «հեսա, մեկ-երկու րոպեից Լեւոնը գալու է այստեղ», միանգամայն ճիշտ ընկալեցիք ասածս։ Մեկ-երկու րոպե հանդարտվեցիք եւ հետո ձեր շարքերից թունավոր գազ արձակեցիք՝ ուշաթափության հասցնելով զինվորներից շատերին։ Իսկ դուք անմիջապես հագաք ձեզ հետ բերած հակագազերը եւ հարձակվեցիք նրանց վրա։
Իհարկե, տեղյակ եմ, որ դրանից հետո փախուստի դիմած մի քանի զինվորների ձեզ այդպես էլ չի հաջողվել բռնել։ Հետապնդել եք մինչեւ Պարոնյան փողոց, հասել մինչեւ «Ոսկե պատառաքաղ» ռեստորանի մոտ ու հետ եք դարձել։
Արդեն մերոնց ասել եմ, որ «Հայկական ժամանակի» մարտի 21-ի համարում պետք է լինեն մեր զինված հարձակումները ճնշողների բոլոր լուսանկարները։ Ներսիկ Նազարյանի, Մհեր Սեդրակյանի նկարների կողքին պետք է լինեն ոստիկանության զորքերի հրամանատարների նկարները։ Բացի այդ, մեր թերթը տպագրելու է նաեւ հատուկ քննչական ծառայությունում ներգրավված բոլոր 50 քննիչների, մեր դեմ հարուցված քր.գործի վերահսկող բոլոր դատախազների լուսանկարները։ Եւ նշվելու է, որ նրանք բոլորը, ապրիլի 9-ին տապալվող ինաուգուրացիայից հետո, ապրիլի 15-ին դատվելու են։
Գիտեք, որ ես չեմ խուսափում ձերբակալությունից, պարզապես անցել եմ ընդհատակ, որպեսզի հասցնեմ մշակել մեր հետագա պայքարի սցենարները, որոնք, ի դեպ, արդեն պատրաստ են։ Երեւի վաղը ընդհատակից հարցազրույց կտամ «Ազատություն» ռադիոկայանին եւ իմ խոսքից կհասկանաք, թե մեր պայքարի մարտավարությունը որն է լինելու։
Անցած բոլոր օրերին ես միջնորդավորված ձեւով մշտապես կապը պահպանել եմ հիմնադիր նախագահի հետ, քանի որ ԱԱԾ-ն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի 10 տարեկան թոռան հեռախոսն է լսում։ Չնայած վարչախումբը օր օրի լկտիանում է, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ ե՛ւ ՆԱՏՕ-ն, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ միջազգային հանրությունը մեզ հետ են։
Ես մշտապես կապի մեջ եմ նաեւ Գերտ Արենսի, Մեթյու Բրայզայի, Ջոն Պրեսկորտի, Փենինգտոնի եւ մեր շարժումը սատարող մյուս օտարերկրյա պաշտոնյաների հետ։ Անգամ նամակով դիմել եմ Եվրամիության նախագահությանը, որում արտակարգ դրությունը դիտարկել եմ անձնական տեսանկյունից։ Նշել եմ, որ իմ կինը կերակրող մայր է եւ արտակարգ դրությունը բացասաբար է անդրադառնում նրա վրա։
Գիտեք, իմ երրորդ զավակը, որը հիմա 8 ամսական է, դեռ երեք ամսականից բարուրված վիճակով մասնակցում էր Ազատության հրապարակի հանրահավաքներին՝ գտնվելով հարթակում։ Անհոգ եղեք, ես այստեղ էլ՝ ընդհատակում, շարունակում եմ պերմանենտ հանրահավաքները եւ ամեն օր ելույթներ եմ ունենում վիրտուալ ցուցարարների առջեւ։ Այնպես որ, ձայնալարերս ոչ մի կերպ չեն լավանում։ Բայց ասեմ, որ այստեղ էլ իմ մասին հոգ տանող կա՝ դոշաբ ու մեղր այստեղ էլ են ինձ բերում։
Հիանալի է, որ լուրեր են տարածում, թե ես թաքնվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի առաձնատանը կամ գտնվում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատերի ներսում։ Նման ապատեղեկատվությունը միայն օգնում է ինձ հանգիստ պայմաններում աշխատել։ Նաեւ ուզում եմ ոստիկանությանը տեղեկացնել, որ իզուր չչարչարվեն։ Միեւնույն է, ինչ կարգի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էլ ձեռնարկեն, իմ իրական թաքստոցը չեն կարողանալու հայտնաբերել։ Եւ, իհարկե, կարեկցում եմ մեր մենթերին, որոնք արդեն ճարները կտրած իմ բնակության վայրում՝ Գ.Նժդեհի փողոցում գտնվող մեր շենքի բակի շներին են բերման ենթարկում, մտածելով, թե էդ հայվաններից կարող են մի տեղեկություն իմանալ իմ թաքստոցի մասին։
Կատարյալ զավեշտ է նաեւ ոստիկանության կողմից իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով առաջադրված այդ մեղադրանքը, գիտե՞ք ինչ է նշանակում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Գիտե՞ք դրա պատիժը որն է՝ 6 ամսից մինչեւ 1 տարի պայմանական ազատազրկում։ Հիշում եք, չէ՞, որ ժամանակին Գեղամյանի կնոջը զրպարտելու համար դարձյալ նման պատիժ կրեցի։ Հիմա ի՞նչ է եղել որ, խնդրեմ, պատրաստ եմ նման պատիժ կրել։
Ինչպես այս օրերին ընդհատակում փորձում եմ մեր հետագա պայքարը կազմակերպելու գործում իմ համեստ ներդրումն ունենալ, այնպես էլ պատրաստ եմ պայմանական ազատազրկմամբ իմ համեստ ներդրումն ունենալ այս գործում, որպեսզի վերջապես երկրում օրենքը գերակայի։ Ինչը, դպրոցականին էլ պարզ է, կլինի միայն այն դեպքում, երբ մենք հաղթենք։ Ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ։
- Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ 14
Միանգամից որոշեցի հայտնել, որ հոռետես եմ: Ժամանակին, սովետական իշխանության տարիներին, ինձ նմաններին չէին սիրում: Մի անուղեղ լավատեսություն էր թագավորում ամենուր, իսկ իրականում դա խոր վհատության քողարկում ...ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժին 2Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշման 2.1. կետի համաձայն` մինչեւ 2008 թվականի ապրիլի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԼՐԱՀՈՍ
1Անցած օրերին շարունակվել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ մարտի 13-ին խողովակի վրայով անցնելիս ...ԱՆԿԱՇԿԱՆԴ ՄԹՆՈԼՈՐՏ` ԼԱԶՈՒՐԵ ԱՓԻՆ
Շարունակելով գերմրցաշարերի շարքը` մոլորակի ուժեղագույն գրոսմայստերները պայքարի են բռնվել «Մելոդի Ամբեր» ինքնատիպ ստուգատեսում, որն այս տարի Մոնակոյից տեղափոխվել է Ֆրանսիայի ծովափնյա մեկ այլ քաղաք՝ Նիցցա։ ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է
Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Հոլանդիա` մասնակցելու մարտի 26-ին Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: ...ՋԱՎԱԽՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՎարշավայում մարտի 11-15-ը տեղի ունեցած լեհական բռնցքամարտի լեգենդար մարզիչ Ֆելիքս Շթամի միջազգային հուշամրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (64 կգ)՝ տանելով 3 հաղթանակ շվեդ, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԴԻՐՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 2050 միավորով պահպանել 7-րդ տեղն աշխարհի լավագույն թենիսիստների վերջին ցուցակում: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը (6630 միավոր), 2-րդում՝ ...ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Քաղաքական լարվածությունը մեզանում սկսել է անմիջական ազդեցությունն ունենալ տնտեսական զարգացումների վրա։ Դա դրսեւորվում է հատկապես տնտեսության այն հատվածներում, որոնք այս կամ այն ձեւով կապված են արտաքին ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ։
Ըստ բանախոսի, վերջին շրջանում Թուրքիայում եւ նրա ...ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 27
Նամակ ընդհատակից
Սիրելի նվիրյալներ, համաժողովրդական շարժման փառապանծ ակտիվիստներ, ես հպարտ եմ ձեզանով, որ մարտի 1-ին ցուցաբերելով անասելի խիզախություն, մնացիք մարտադաշտում եւ մարտնչեցիք մինչեւ ուշ ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԹՇՆԱՄԱԲԱՐ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 2
Մարտի 1-ի իրադարձությունների մասին բավականին ուշագրավ մանրամասներ մեզ պատմեց մայրաքաղաքի տարբեր հատվածներում հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ներկայացուցիչը։
ՄԵԶ ԹՈՒՐՔ ԷԻՆ ԱՍՈՒՄ ԵՎ «ԳԱԼԱՎԱՐԵԶ»
...ԿԵՂԾԱՐԱՐԻՆ ԿԴԱՏԵՆ
1ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԻՆՉՈՒ Է ԿԱՏՈՒՆ ԱՅԴՉԱՓ ԿԱՏՎԱԽՈՏ ՍԻՐՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 13
Այնուամենայնիվ, հայերի գլխավոր խնդիրն այն է, որ նրանք սպիտակամորթ են։ Եթե զոլավոր կամ պտավոր լինեին, ապա եվրոպացիները չէին ընկալի նրանց որպես իրենց նմանների եւ հիասթափությունն այդչափ մեծ չէր լինի։
Իսկ ...ԳՆԱՃԻ ԴԵՄ
Վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, ԿԱ հարկային պետական ...ՇՐՋԱՅՑ
Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լինսի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը երեկ շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների ...ԺԱՄԱՆՈՒՄ Է Գ.ԿԱՐԱՍԻՆԸ
Մարտի 18-20-ը Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ...ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԵՐԿՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 18
Ինչպես հայտնի է, մարտի 21-ին ավարտվում է արտակարգ դրության քսանօրյա ժամկետը։ Նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ գոհունակությամբ տեղեկացրեց, որ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Հայաստանը պետք է ներկայացնի նոր բանաձեւ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում քվեարկության դրված եւ 39 կողմ, 7 դեմ ու 100 ձեռնպահ քվեներով ընդունված «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ «պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը», որպեսզի ավարտին հասցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ...ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության իրադրության շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «բանաձեւի նախապատրաստման եւ ընդունման գործընթացում Ադրբեջանի ջանքերը ...ԿԵՍԱՐԻՆԸ՝ ԿԵՍԱՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 10
Քաղաքականությունն էլ քաղաքականությանը
Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ
-Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, ձեզ համար կանխատեսելի՞ էր։
-Մահերի իմաստով՝ ոչ։ Չէի կարծում, որ բանը սպանությունների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ երեկոյան Ազգային ժողովը, սպառելով հերթական քառօրյայի առաջին նիստի օրակարգը, արտահերթ նիստի ընթացակարգով քննարկեց «Ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին մարտի 15-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 334-րդ ...ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Երեւանի կանաչ տարածքներն այս տարի կավելացվեն 100 հա-ով, որից 60 հա՝ Շենգավիթ համայնքի ՋԷԿ-ի հարեւանությամբ գործող տնկարանի հարակից, 30 հա՝ Նուբարաշենի աղբավայրի տարածքում, եւ 10 հա՝ Մալաթիա-Սեբաստիա, ...ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
«Մեզ համար ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումն անակնկալ չէր։ Հստակ հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է: Առաջին դեպքը չէ, երբ նման փորձեր են արվում եւ իրավական հետեւանքներ չունեցող ...ԱՉՔՈՎ ՏՎԵՑ
«Մարտի 1-2-ի դեպքերից նույնիսկ մեկ օր առաջ ասում էի, որ վիճակը ոչ թե լավ է, այլ չափազանց լավ է, որովհետեւ ինն օր տեղի ունեցող հանրահավաքների եւ երթերի նկատմամբ իշխանություններն օրինակելի եւ աննախադեպ ...ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Ըստ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ. «Թուրքիայում տեղի է ունենում ինքնության ճգնաժամ, բնակչության մեծ մասը փորձում է հասկանալ՝ իրենք թո՞ւրք են, թե՞ ոչ։ Թուրքիայում բնակվողների 40 տոկոսը իրենց թուրք չեն համարում։ ...ՕՊԵՐԱՅԻ ՎՐԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵ՞ՍՏ
1
Պարզվում է, այո, այն էլ՝ մեծաքանակ։
Այս փաստին, զարմանալիորեն, ուշադրություն չի դարձվել։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, թե ցուցարարները ինչ նպատակով պիտի օգտագործեին զինվորական համազգեստը։ Կիրառել են, թե ...Ո՞Ր ԵՐԹԵՐՆ ՈՒ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՐՏՈՆՎԵՆ
Սեփ.լրտվ. 2
«Այն երթերը, ցույցերը եւ հանրահավաքները, որտեղ, ըստ ոստիկանության եւ անվտանգության մարմինների ունեցած տվյալների, կարող են հնչել կամ նախկինում հնչել են բռնություն քարոզող կոչեր, սահմանադրական կարգը բռնությամբ ...ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե արտակարգ դրությունը չվերացվելու կամ երկարաձգվելու դեպքում կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորումը, առեւտրի եւ տնտեսական ...ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ
Մարտի 1-2-ի անկարգությունների վերաբերյալ տարածվող սուտը բացասական ազդեցություն է թողել Հայաստանի ներգնա զբոսաշրջության վրա, ինչի արդյունքներն արդեն ակնառու են: Զբոսաշրջիկները հրաժարվում են դեռ ամիսներ ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

