
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴ Է...
- Համոզված է գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ

Մի անգամ արդեն տեսել էինք, թե ինչպես ՀՀՇ-ն եկավ ու ուրիշի ձեռքով՝ խորհրդային ռեժիմի դեմ ընդվզած եւ Ղարաբաղի փրկության գործին զինվորագրված ազնիվ ու խիզախ մարդկանց ձեռքով հիմնաքանդ արին երբեմնի ամուր պետությունը, փոխարենը հիմնելով իրենց բռնապետությունը, որն իրենք էլ տապալեցին։
ՀՀՇ-ն եւ նրա առաջնորդը չէին հանդգնի կրկին վերադառնալ, կրկին իշխանությունը զավթելու նպատակով «նոր շարժում» ձեւավորել, եթե 1998-ին տրվեր նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը։ Դա ժողովրդի պահանջն էր, ինչը, սակայն, անտեսվեց։ Եւ իզուր։ Քանի որ բոլորս տեսանք, թե ինչպես 1990-ին գալով իշխանության, Ղարաբաղյան ազատամարտի ալիքի վրա, շատ շուտ ՀՀՇ-ն քանդեց 70 տարիների ընթացքում ստեղծածը եւ իրենով արեցին համաժողովրդական ողջ սեփականությունը։
Ուղղակի եկան ու «սարանչայի» պես քանդեցին Հայաստանի արդյունաբերությունը, գիտությունը, մշակույթը եւ Հայաստանը դարձրին ֆեոդալական երկիր։ Բայց ժողովուրդը 1996-ին իր գնահատականը տվեց։ Սակայն այն ժամանակ ՀՀՇ-ն 10 օր չսպասեց՝ ընտրություններից հետո, այլ 24 ժամ անց տանկեր հանեցին մայրաքաղաքի փողոցներ եւ «զինվորական կոմունիզմի» միջոցներով խեղդեցին ժողովրդի ձայնը։ Ահա այդպես ամրագրեցին Լ.Տեր-Պետրոսյանի «հաղթանակը»։ Առաջին անգամ 96-ին հենց խեղաթյուրվեցին (ժողովրդական) ընտրությունները։
Այն էլ գիտեինք, որ 10 տարի ՀՀՇ-ն ռեւանշի էր ձգտում։ Երկրում դեմոկրատիա է, ՀՀՇ-ն ուներ իր լրատվամիջոցները, որոնք անցած 10 տարիներին շատ լավ աշխատեցին։
Երկրորդ՝ հավաքվեց այն երիտասարդությունը, որը հավատաց ԼՏՊ-ի խոստումներին, որոնցից շատերը գյուղական վայրերից էին, աշխատանք չունեին (եւ այստեղ էլ կա մեղքը ներկա իշխանությունների, որ տարիների ընթացքում մի ՊՏՈՒ՝ մի հեռավոր հայկական գյուղում չի բացել) չունեին ապրելու տարրական միջոցներ եւ նրանց հավաքագրեցին մարզերից՝ վստահեցնելով, թե շատ շուտով իշխանափոխություն կանեն, ու կբարելավվի նրանց վիճակը։ Դա նաեւ անգիտակ տարրն էր, որը ՀՀՇ իշխանության շրջանում մանուկ է եղել եւ չի հիշում ոչինչ։ Եւ որին շատ հեշտությամբ կարելի էր խաբել։
Ինչպես Անդերսենի հեքիաթում է պատկերված, երբ մի քաղաքից սրտնեղած Սրնգահարը, մոլորեցնում է այդ քաղաքի մանուկներին եւ նվագելով՝ տանում գլորում անդունդը։ Այդ միամիտ, անգիտակ երիտասարդությունն էր հավաքվել ԼՏՊ-ի շուրջ, որ երբ միտինգներում Իսրայելի դրոշն են թափահարում, այդ դեռահասները նայում են ու չգիտեն էլ, թե դա որ պետության դրոշն է։ Դա իրոք, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով ասած. «Սա ձեր խաղը չէ»։
Բնականաբար այդ շարժմանն էին միացել եւ ԼՏՊ-ի հաղթանակին էին սպասում ՀՀՇ իշխանության շրջանում դիրք ու կապիտալ ձեռք բերած ռեւանշի ծարավ մարդիկ։
Եւ երրորդ խումբը նախանձ, քաղքենիական տարրն էր, որը մտածում էր. «Թող իմ սառնարանը լիքը լինի, գրողի ծոցը, թե Ղարաբաղում հայկական դպրոցներ կհրկիզեն, թե դեռատի աղջիկներ կբռնաբարեն...»։ ԼՏՊ-ն վարպետորեն կարողացավ խաղալ այս երեք խավերի վրա։
ՍԱ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂՆ ԷՐ
Ակնհայտ է, որ աշխարհը, Եվրոպան նորովի ձեւավորելու գերտերությունների գեոպոլիտիկ խաղեր են ընթանում։ Հայաստանը դուրս հանել Ռուսաստանի ազդեցության ոլորտից. թուլացնել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ռուսաստանը։ Իսկ հետո Հայաստանի հետ այնպիսի հաշվեհարդար տեսնել, ինչպես որ տեսան Սերբիայի հետ։ Ե՛ւ ամերիկյան Պետդեպարտամենտի թուրքամետ շրջանները, որոնք հենց վերջերս նոր ռազմական պայմանագիր կնքեցին Թուրքիայի հետ, եւ Իսրայելի կողմից հովանավորվող ռեակցիոն ուժերը, ե’ւ Ռուսաստանի դեմ մարտնչող Սորոսի ֆոնդը եւ Բերեզովսկին՝ այս ալյանսը համատեղ ձգտում են մահացու հարված հասցնել։ Առաջին հարվածը՝ հեռացնել հայ-ռուսական դարավոր դաշինքին։ Արդյունքում ագրեսիա կսանձազերծեն՝ թուրքական զորքը կմտնի Ղարաբաղ, հետո՝ Զանգեզուր, եւ այստեղ կհիմնվի մի «Էրիվանյան վիլայեթ», որը կղեկավարի իրենց համար ցանկալի անձը։
Եթե նման ծրագիր չլիներ, ապա ԼՊՏ-ն չէր հայտարարի, որ ինքը անպայման հաղթելու է, որ ազատությունը վեր է ամեն ինչից, վեր է անկախությունից ու պետականությունից։ Նա շատ լավ գիտակցում էր, թե ինչ է ասում։ Եթե անկախությունն ու պետականությունը ոչինչ են, եթե դրանք չկան, ապա ի՞նչ ազատության մասին է խոսքը։ Այստեղ անկախությունը վերածվում է կուշտ ստրկության, ուր բացարձակ ազատություն են վայելում թուրք ենիչերին ու նրա հայ կամակատարը։ Քանի՞ կոպեկ արժե առանց անկախության այդ ազատությունը։
ԼՏՊ-ին հենց հատկացված էր այդ դերը։ Եւ նրա թիկունքին կանգնած ուժեր կային, եւ ինքն էլ հավատում էր, թե հաղթելու է։ Որովհետեւ շատ երկրներում (Ուկրաինա, Վրաստան, Իրաք) տեսնում ենք, թե այդ ուժերը ինչ խաղ են տանում։
Եւ հիմա նույնիսկ մտածում եմ, որ գուցե այդ ներկայացումը դեռ չի՞ վերջացել։ Երբ էինք տեսել, որ այսքան հաճախ ու արագ իրար հետեւից ամերիկացի, եվրոպացի պաշտոնյաներ գան։ Գալիս ու ասում էին, ոչինչ, մի քիչ էլ համբերեք, մի քիչ էլ դեմոկրատիա, ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ես դեռ 2007-ի նոյեմբերին ձեր թերթում հանդես եկա «Զգուշացեք ժանտախտն է մոտենում քաղաքին» հոդվածով։ Եւ այդպես էլ եղավ։ Ցավոք սրտի, ժանտախտն առանց հրդեհի չի լինում։ Հրդեհներ էլ եղան, անմեղ մարդիկ էլ զոհվեցին։ Մինչդեռ ոչ ոք չէր ուզում մահանալ։ Արյուն թափվեց, ինչը մեկ անգամ եւս ապացուցեց այն ճշմարտությունը, որ ատելությունից մինչեւ մահ մեկ քայլ է։
Ինձ համար ապշեցուցիչ էր, երբ ԼՏՊ-ն Վեհափառին անգամ դարպասից ներս չի թողել։ Ես գիտեմ, որ ժամանակին Գեւորգ 6-րդին ընդունել է Ստալինը։ Կենտկոմի քարտուղարներն իրենք էին գնում Վեհափառի մոտ։ Ե՛ւ Հարությունովը, ե՛ւ Զարուբյանը, ե՛ւ Քոչինյանը, ե՛ւ Թովմասյանը։ Երբեք հակառակը չի եղել։ Իսկ մարտի 1-ին Վեհափառը գնաց, որպեսզի արյունահեղությունը կասեցվի, բայց ապարդյուն...
Ես կուզեի, որ գոնե հիմա բոլոր քաղաքական ուժերը գիտակցեն, որ վտանգում են երկրի կայունությունը։ Մի կողմ դնեն իրենց ամբիցիաները եւ ապագա ողբերգությունների առիթ չտան։
Հիմա պետք է բոլորս ամեն ինչ անենք, որպեսզի երկրում իրավիճակը հանդարտ ու խաղաղ լինի։ Ողբերգական ակտը ավարտվի միայն այդ գիշերային արհավիրքով։ Ի տարբերություն շատ ազգերի` կարծում եմ, մեր գիտակցությունը շատ բարձր է, որպեսզի հրահրենք եղբայրասպան քաղաքացիական պատերազմը։
Պետք է բոլորս համախմբվենք, մեր միջից հանենք ատելությունն ու չարությունը եւ շարունակենք մեր դարավոր մաքառումը։ Որովհետեւ ունենք ազգային հիմնախնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է մեր միասնականությունը։
- Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Քննարկում
Havatk գրել է:
Խաչիկ Չալիկյան. «Ճշմարտությունը ճչաց Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»
Կարինե Հարությունյան
Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ:
-Փետրվարի 20-ից սկսած Հայաստանում բազմահազարանոց հանրահավաքներ էին ընթանում: Գիտեմ, որ Դուք էլ էիք մասնակցում: Ինչի՞ համար էր պայքարում ժողովուրդը:
- Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հոկտեմբերի 26-ին հրավիրած հանրահավաքում մեկուկես ժամ ելույթ էր ունենում շատ կիրթ, գրագետ հայերենով, ժողովուրդը շունչը պահած լսում էր` անկախ նրանից նույնիսկ, թե նա ինչ էր ասում: Պարզապես, նրա մտավոր հայերեն խոսքի պահանջը կար ժողովրդի մոտ: Մտավորականի կերպարի պահանջը կար: Այն կերպարի, որը մեզանից խլել էին 10 տարիների ընթացքում: Ժողովուրդը այդ արժեքը տեսավ Լեւոնի մեջ, եւ ճշմարտությունը փնտրող մարդը չէր կարող չգնալ նրա հետեւից:
- Ի՞նչ է, այդ տեսակը չկար՞ նախագահի մյուս թեկնածուների մեջ:
- Ժողովուրդը ինքը ապացուցեց, որ չկա: Մյուս թեկնածուները իրենց քայլերով ապացուցեցին, որ իրենց հետաքրքրում է ոչ թե ազգի շահը, ոչ թե երկրի շահը, այլ ուրիշ ինչ-ինչ խնդիրներ: Եվ, բնականաբար, այս դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր նրանով, որ նրանցից Շարժումը մաքրվում-տարանջատվում էր, որպեսզի վաղը պատեհապաշտները հանկարծ չհայտնվեն իշխանության մեջ, որովհետեւ նրանք այսօր չեն մտածում երկրի ապագայի մասին:
Դառնալով առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն վերադառնալու փաստին` պետք է հիացմունքով նշեմ, որ նա ճիշտ ժամանակին հայտնվեց: Նա կարողացավ արտահայտել ժողովրդին մտահոգող բոլոր խնդիրները, բոլոր պահանջները, որոնք կուտակվել էին, եւ որոնց մասին ժողովուրդը չէր կարողանում բարձրաձայնել:
- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը: Մի՞թե մեր ազատ-անկախ-ժողովրդավարական երկրում դեռեւս չլուծված խնդիրներ կան:
- Սկսեմ նրանից, որ այդ բնորոշումները մեր այսօրվա երկրի հետ ոչ մի կապ չունեն: Ցանկացած երկրի համար շատ կարեւոր է երկրի ղեկավարի նաեւ գեղարվեստական կերպարը, որով էլ պայմանավորվում է ժողովրդի նկարագիրը: Չի կարող գավառամիտ ղեկավարը, որը հեռու է իր ժողովրդի ձեւավորած հոգեւոր-մշակութային-բարոյական արժեքներից, իրենով պայմանավորել քիչ թե շատ տանելի երկիր: Վերջին տասնամյակում բոլորովին այլ արժեքներ էին քարոզվում եւ կամաց-կամաց երկրի թափթփուկը դարձավ երկրի տեր: Ծաղկում ապրեց կեղծիքը, անբարոյականությունը, գործի մեջ դրվեց մոնղոլ-թաթարական սինդրոմը եւ, բնականաբար, ժողովուրդը իր պահանջներով անցավ ընդհատակ:
Այսօրվա պայքարը ավելին է, քան` գաղափարները: Ճշմարտությունը վերագտնելու եւ այդ մասին բարձրաձայնելու պայքար է: Ճշմարտությունը ճչաց եւ այդ ճիչն արդեն անհնար է լռեցնել: Ճշմարտությունը ճչաց Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Պատկերացրեք, թե ինչ ողորմելի քաղաքական իրականություն էր մեզ սպասվելու, եթե նա չվերադառնար: Ցանկացած պարագայում տանուլ էինք տալու:
- Այսինքն` պայքարը շարունակվելու՞ է:
- Շարունակվում է: Միանշանակ: Սա ժամանակների, քաղաքակրթությունների պայքար է: Ավարայրի ճակատամարտը շարունակվում է: Ցանկացած խնդիր իրականություն է դառնում հոգեւոր հարթության մեջ, եւ կուզենայի այս դեպքում երեւույթներին նայել հոգեւոր արժեքների տեսանկյունից: Այս շարունակվող գոյամարտը երկրի նկարագրի, հոգեւոր տեսակի, ժողովրդի ինքնության վերահաստատման համար է: Պայքարը ժողովրդի վերագտած այդ հզոր հոգեւոր ուժի եւ ճղճիմ միջնադարից, աֆրիկյան ինչ-որ ջունգլիներից հայտնված ուժերի միջեւ է, ու եթե նահանջենք, իսկապես կնետվենք միջնադար:
- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Մտավորականությունը ինչու՞ է լռում:
- Ամենացավալին ինձ համար բարիկադի այն կողմում հայտնված մտավորական կոչվածների` այսօրվա դավիթհովհաննեսների, դավոյանների, մերուժանների` անվան ուղղակի իմաստով, գոյության փաստն է: Այդ կողմում, նույն այդ «փղերի» մոտ է հայտնվել նաեւ հոգեւոր դասը` իր առաջնորդի ղեկավարությամբ: Բայց, ի վերջո, խնդիրը մտավորականները չեն, ոչ էլ հոգեւոր այրերը, որոնք իրենց պահվածքով իրենց մահկանացուն կնքեցին որպես այդպիսիք: Շատ ավելի ողորմելի են իշխանությունները, որոնք հենվում են այդ չմտավորականության վրա: Պալատներում անհնար է մտավորական փնտրել, դրանք պալատական խեղկատակներ են միայն:
Ես ամաչում եմ մեր մտավորական դաշտի համար եւ ամաչում եմ, որ ինքս էլ կրում եմ մտավորականի պիտակը: Սակայն հավատում եմ-վստահ եմ, որ պիտի ծնվի նոր երկիր, նոր մտավոր դաշտով:
- Ձեր գնահատականը` վերջին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:
- Ինձ համար վիրավորական է «գնահատական» բառը այս պարագայում օգտագործելը: Գնահատական ինչի՞ վերաբերյալ, մի բանի, որը 21-րդ դարի քաղաքակրթության ընկալումներից դու՞րս է: Իհարկե, դա բարբարոսություն էր: Ես ամաչում եմ, որ այդ թափթփուկները կարող են ապրել նույն երկնքի տակ, որտեղ ես եմ ապրում: Չեմ կարծում, թե մոլորակի որեւէ կետում կարող են ժամանակները, քաղաքականությունները նման հակադրության մեջ հանդիպել միմյանց` նույն տարածքի վրա: Եվ դեռ գործող իշխանությունները փորձում են ժողովրդին կրկին մոլորեցնել, վարկաբեկել, խուճապի մատնել ինչ-որ արհեստածին, ճղճիմ ներկայացումներով: Ի վերջո, ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում:
- Արդեն մի քանի օր է Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված: Քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, ազատ խոսքի իրավունքի նկատմամբ արգելքներ: Իսկ դուք խոսում եք ինչ-որ ճշմարտության, զարթոնքի, արժեքների վերահաստատման մասին:
- Պայքարը չի ավարտվել: Սա քաղաքակրթությունների պայքար է, հոգեւոր պայքար է, եւ սրա հետ ոչ մի կապ չունեն իշխանության հայտարարությունները: Այս պահին էլ կռիվը շարունակվում է: Շարունակվում է մարդու հոգեւոր աշխարհում: Ո՞վ կարող է հարբած փղերով կռվել ոգու հետ: Մենք իրավունք չունենք այս պայքարը տանուլ տալու, եւ վստահ եմ` հաղթելու ենք: Այն ժողովրդին, որը պայքարում է իր ոգու հաղթանակի համար` անհնար է ստորացնել, անհնար է լռեցնել: Կռիվ` ինչ-որ թափթփուկների հե՞տ: Նման պարագայում հաղթողը միշտ ոգին է լինում:
Մենք գերխնդիրներ առաջադրող եւ այդ պարագայում հրաշքներ գործող ժողովուրդ ենք: Եվ հրեական` 40 տարվա մոդելը մեզ հարիր չէ, քանի որ այդ դեպքում մեր նկարագիրը կկործանվի: Մեր ժողովուրդը իսկապես հրաշքներ գործելու համար է ծնվել եւ այն ճանապարհը, որ ուրիշ ժողովուրդներ շատ երկար են անցնում, մենք կարող ենք մեկ օրում անցնել:
Manvel գրել է:
joxovord jan mi ahd mdeq u esi nayeq
http://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
ES EM գրել է:- Manvel
joxovord jan mi ahd mdeq u esi nayeqhttp://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
KHNDRUM EM NAYEK. YOUTUBE ARMRNIA TRUE VALUE SERZH SARGSYAN.- Manvel
ՈՂՋ ՍՈՒՏՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՊԻ ՄԱՍԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թեպետ գարունը հետզհետե մտնում է իր իրավունքների մեջ, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են տառապել հազից, բարձր ջերմությունից, ձեռքից չեն գցում թաշկինակները։
Բժիշկները մինչ օրս չեն կարողանում ...ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Կ.ՇԱՀԻՆՅԱՆ 3
Նման ընկերախմբում կակազը կարող է չամաչել
ՄԻԱՅՆ ԹԵ ՉԿԱԿԱԶԵՍ
Հեռախոսը նրա համար անհաղթահարելի խոչընդոտ է, դրա համար էլ լսափողը վերցնում է լավագույն դեպքում ամիսը մեկ։ Նա երբեք փողոցում չի ծանոթանում ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 34
Պատմում եւ վկայում են ցուցարարները
Այն, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կանխավ ծրագրված սցենարով ընթացող գործողությունների հերթական օղակն էր եւ որ սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու, պետական ...ՍԻՄ-Ի ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ
3Մարտի 13-ին մեր օրաթերթում տպագրվել էր Արմեն Ծատուրյանի «Ազատվել տրոյական ձիուց եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը» հոդվածը, ուր նշված էր. «Նման քաղաքական բեւեռ դառնալու հավակնություն էին դրսեւորում նաեւ ...ՉԵՆ ԳՏԵԼ
1Մարտի 13-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանը սայթաքել եւ ընկել է Հրազդան գետը: Դեպքի վայր է մեկնել ՀՓԾ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
7
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին, ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում՝ զառիթափի վրա, զենք-զինամթերքի առկայության ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 4
ՊԱՌԱԿՏԱԽՏ. Գրողը տանի....
Չարենցն արդեն հարյուր տասնմեկ տարեկա՞ն... Դա մի՞թե հնարավոր է, այդ փոքրամարմին, վատառողջ մարդը երկար ապրեց: Ոչ միայն փոխաբերական, այլեւ բառիս բուն իմաստով:
Նախկինում համոզմունք ...ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզարշավի բաղկացուցիչ մասերից էր Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների հիմնահարցը, որոնք ուղղակիորեն շոշափում են մեր երկրի ազգային անվտանգության, կայունության ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
1Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից թանկարժեք մետաղների սահմանված գները բարձրացել են: Ինչպես տեղեկացրին ֆինանսերի ...ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 45
Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի ու նրա հաղթահարման ուղիների շուրջ ամերիկյան մի շարք ազդեցիկ պաշտոնյաների՝ պետքարտուղար Կ.Ռայսի, Մ.Բրայզայի եւ այլոց վերջին հայտարարությունները գնալով ավելի ու ...ՆԵՌՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 14
Այժմ պետք է գործենք մենք
Ցավով, ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այսօր հայտնվել է բավական ծանր վիճակում։ Բացահայտ թշնամանքի վերածվող փոխադարձ անվստահությունն ու անհանդուրժողականությունը, ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԶԻՆԱՆՈՑԸ
ԱԱԾ մամուլի կենտրոն 9
ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քր.օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
3
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախօրեին ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի՝ խոստանալով նոր ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը: Փաստաթուղթն ստացել է 39 կողմ, 7 դեմ ձայն, ...ԾԱՂԿԱԶԱՐԴ
1Մարտի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
5Պատմում եւ վկայում են ցուցարարները Ըստ գյումրեցի Ռազմիկ Միքայելյանի վկայության, «մարտի 1-ին, առավոտյան 6։10-ին Նիկոլ Փաշինյանը միկրոֆոնով հայտնեց, թե ոստիկանները գալու են, արթնացեք եւ զինվեք ձեզ բաժանված ...ՀԱՎԱՏԻ ՃԳՆԱԺԱՄԸ
5Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետությունում, այո, կա ճգնաժամ։ Դա հավատի ճգնաժամ է, որը տարիներ շարունակ մեր ժողովրդին է ներարկվել հհշական մամուլի ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
«Անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն բացառապես հանդուրժողականության մթնոլորտում։ Իշխանությունը պետք է վերլուծի ու արձանագրի իր սխալներն ու թերացումները, որոնք մեր ժողովրդի դժգոհ հատվածին տարան հրապարակ։ ...ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, մեր տարածաշրջանով զբաղվող միջազգային կառույցների որոշ պաշտոնյաներ անգամ Արցախում չեն եղել. «Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ...ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ
-Հայաստանի Հանրապետությունում, եթե կա ճգնաժամ, ապա դա աշխարհաքաղաքական երանգավորում ու ենթատեքստ ունեցող ճգնաժամ է։ Բանն այն է, որ 2008թ. ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Աբրահամ Լինկոլնը մի անգամ ասել է Մեն նահանգից կոնգրեսական Ջեյմս Բլեյնին. «Երկիրը պետք է կառավարել այնպես, ինչպես գետային շոգենավը։ Եթե դուք պարզապես տեղադրեք կողմնացույցն ու շարժվեք դեպի հարավ, ապա շատ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ
Գ.Մ. 6
Եւ այսպես, նորից Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, պարոնա՛յք։ Ինչպես ասում են՝ let’s twist again։ Եւ մի հարցրեք ինձ. «Չե՞ս ձանձրացել արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նորից ու նորից գրելուց»։ Իսկ եթե հարցնեք ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հետընտրական շրջանում ստեղծված ...ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Ինչի՞ հետեւանք է գների բարձրացումը
Վերջին օրերին Հայաստանում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ դարձյալ թանկացան։ Ինչի՞ հետեւանք է գների այդ բարձրացումը։ Այս առնչությամբ երեկ համատեղ մամուլի ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵրեկ Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Հանդիպման սկզբում Վ.Օսկանյանը ներկայացրեց հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահները պաշտպանում են ապրիլի սկզբին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ...ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ինչպե՞ս մարդուն դարձնել հրապարակային քաղաքական գործիչ։ Ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրան հավատան։ Այս թեմայի շուրջ է մեր զրույցը հոգեբան ՄԻՔԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Շա՞տ ժամանակ ու ջանքեր են պահանջվում, որպեսզի ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրդարադատության խորհուրդը երեկ հրապարակել է հինգ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները: Խորհուրդը ...ՎԵՐՋԻՆ ՈՒԺԵՐՈՎ
2060 թվականին սպորտային ռեկորդները կսպառվեն. այդպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիայի մարզական կենսաբժշկության ինստիտուտի գիտնականները։ Վերլուծելով 1896թ. առաջին ժամանակակից օլիմպիական խաղերից մինչ օրս ...ՇԱՆՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Վիճակահանությունից անմիջապես հետո բուքմեյքերները գնահատել են ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճելու ակումբների հնարավորությունները։ Հատկանշական է, որ նրանք առավել ցածր են դասում Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» շանսերը։ ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳԱՐՈՒՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱնթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն, Երեւանի «Փյունիկը» 1:2 հաշվով զիջել է Ռուսաստանի «Սալյուտ էներգիա» թիմին: Մինչ այդ «Փյունիկը» ոչ-ոքի (0։0) է խաղացել ...ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Այսօր ֆրանսիական Նիցցա քաղաքում մեկնարկելու է Melody Amber ավանդական շախմատային մրցաշարը, որի մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը։
Ինչպես հայտնի է, մրցակարգի համաձայն, գրոսմայստերները խաղալու են արագ ...ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) մտադիր է պրոֆեսիոնալ մենամարտերի վիճելի պահերը պարզելու համար օգտագործել տեսակրկնություններ։ Նախատեսվում է, որ մոնիտորի առջեւ ներկա են լինելու WBC-ի պաշտոնյան ...ԻՍԿ «ԼԻՎԵՐՊՈՒԼԸ» ԴԺԳՈՀ Է
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում (Շվեյցարիայի Նիոնում քաղաքում) երեկ անցկացված վիճակահանությամբ որոշվեցին եվրոպական ակումբային մրցաշարերի 1/4-րդ եզրափակիչի զույգերը։ Մինչ այդ որոշվել էին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ...ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնի տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԲԻԹԼԻՍ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
ԷԼԼԱԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեկնարկել են մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
Հայաստանում ստեղծվել է կառավարական հոբելյանական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ...ԱՇԽԱՐՀԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ ԵԹԵ ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Դեռեւս 17 տարի առաջ է Լեռնային Ղարաբաղը հռչակել իր անկախությունը, բայց այդպես ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴ Է...
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 3
Համոզված է գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ
Մի անգամ արդեն տեսել էինք, թե ինչպես ՀՀՇ-ն եկավ ու ուրիշի ձեռքով՝ խորհրդային ռեժիմի դեմ ընդվզած եւ Ղարաբաղի փրկության գործին զինվորագրված ազնիվ ու խիզախ մարդկանց ...
ԵՂԱՆԱԿ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

