
ԱՇԽԱՐՀԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ ԵԹԵ ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ
- Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Դեռեւս 17 տարի առաջ է Լեռնային Ղարաբաղը հռչակել իր անկախությունը, բայց այդպես էլ մինչ օրս միջազգային հանրության կողմից ճանաչում չի ստացել։ Ըստ քաղաքագետի, Կոսովոյի շղթայական ճանաչման գործընթացը ապացուցեց, որ պետությունների տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման սկզբունքները եւ նրա վրա կառուցված միջազգային օրենքները գործում են ըստ պետությունների քաղաքական շահերի. «Եթե գերտերությունների շահերը համընկնում են հակամարտող կողմերից մեկի շահերի հետ, ապա նրանք շահագրգիռ դիրքորոշում են ցուցաբերում։ Փաստորեն միջազգային օրենքը գործում է միայն ու միայն քաղաքական նպատակներից ելնելով։ Արդեն քսան տարի է` ուշադիր հետեւում ենք այդ գործընթացներին եւ տեսնում ենք, որ այն որեւէ այլ դեպքում չի գործում։ Իսկ Կոսովոն այդպիսի մոտեցման ամենավառ օրինակն է»։
ԼՂՀ-ի ճանաչման հարցում, Լ.Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հաջողության կարելի է հասնել կոնկրետ քայլեր ձեռնարկելով. «Իհարկե, օրենքի սահմաններում պետք է վճռական քայլեր անել, այլապես հույս չկա, թե մոտ ապագայում որեւէ պետություն կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։
Արցախյան դիվանագիտության ճակատում շատ աշխատանք է կատարվել, սակայն քաղաքագետը այն նմանեցնում է պարտաճանաչ աշակերտի ջանադրաբար գրված շարադրության, որն այդպես էլ ուսուցիչը չի կարդացել. «Եւ դպրոցականը ամաչում է մոտենալ ուսուցչին եւ առաջարկել կարդալ եւ գնահատել իր աշխատանքը։ Հայ բոլոր դիվանագետները գտնում են, որ իրավական տեսակետից Արցախի անկախության գործընթացն անթերի է, սակայն այդ անթերի կատարված աշխատանքը ուրիշները չեն կարդում եւ գնահատական չեն տալիս։ Սա նախ եւ առաջ մեր բացթողումն է»։
Բանախոսը թվարկեց այն հիմնական հարցերը, որոնց մասին պիտի միշտ բարձրաձայնել՝ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում եղել է Ադրբեջանի սահմաններում, բայց ոչ երբեք կազմում, պետական հսկողությունը, դատախազի նշանակումը իրականացվել է ոչ թե Ադրբեջանի, այլ ԽՍՀՄ-ի կողմից, Լեռնային Ղարաբաղի վարչական եւ պետական շահերը պաշտպանվել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Արցախի ընտրած պատգամավորների կողմից. «Այսինքն՝ գործել է ֆեդերատիվ կազմավորում, որի օրենքներով էլ ի դեպ Արցախը դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից»։
ԼՂՀ-ն արդեն կայացած եւ ինքնաբավ պետություն է, եւ քաղաքագետը այդ փաստի հերքման համար պատճառներ չի տեսնում. «Ես ինձ ՄԱԿ-ի աշխատակցի դերում եմ պատկերացրել, որին Արցախի անկախության ճանաչման հնարավորությունը հերքելու հանձնարարություն են տվել։ Շատ երկար եմ մտածել եւ կարող եմ ասել, որ հերքման համար լուրջ փաստարկներ չկան»։
Լ.Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, մեր լռությունը կարող է մոռացության տալ հիմնախնդիրը, քանի որ արդեն միջազգային հակամարտությունների աշխարհագրությունը նշելիս Արցախը դուրս են թողնում. «Ինչպե՞ս կարելի է ընկալել այս փաստը։ Կամ այն ճանաչվում է որպես արդեն անկախ պետություն, կամ դիտարկվում է որպես անտեսված կոնֆլիկտ։ Ցավոք, իմ կարծիքով, երկրորդ տարբերակը ավելի հավանական է։ Եւ մենք խնդիր պիտի դնենք, որքան հնարավոր է հաճախ Արցախի հարցը ներկայացնել միջազգային հանրությանը»։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի կերպ չի կարող նպաստել ԼՂՀ-ի ճանաչման գործընթացին, այն միայն հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրն է լուծում. «ԵԱՀԿ-ին բոլորովին չի հետաքրքրում, անկա՞խ է լինելու Ղարաբաղը, թե՞ ինչ-որ մեկի կազմում։ Միայն թե պատերազմ չլինի, քանի որ այս տարածքը ԵԱՀԿ-ի որոշ երկրներին էներգակիրներ է մատակարարում։ Մեթյու Բրայզան կովբոյի դիրք է բռնել, ամեն հարցին խառնվում է, բայց չի խորանում»։
Անդրադառնալով Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ Պետդումայում տեղի ունեցած քննարկումներին` Լ.Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ այդ երեք հանրապետությունները իրենք են դիմել ՌԴ-ի օրենսդիր մարմնին ճանաչել իրենց անկախությունը. «ԼՂՀ-ն չի դիմել։ Սակայն կարելի է առանձին դիմել եւ հասնել նաեւ այդ հարցի քննարկմանը։ Հանգիստ նստելը եւ լռելը, իմ կարծիքով, միանշանակ սխալ է»։
Քաղաքագետը գտնում է, որ Ղարաբաղի` որպես բանակցային կողմ հանդես գալը կնպաստեր խնդրի լուծմանը. «Այսօր Ադրբեջանի քարոզչության պատճառով Ղարաբաղը ընկալվում է որպես կիսավայրի եւ կիսառազմական չվերահսկվող տարածք։ Պիտի աշխատել փոխել այդ կարծիքը։ Եթե Ղարաբաղը, որպես երրորդ կողմ վերադառնա եւ մասնակցի բանակցային գործընթացին, Արցախի խնդիրները ավելի հեշտ կլուծվեն»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Սամվել գրել է:
Մեցարգո պարոն Ռոբեռտ Քոչարյան. Սրտիս ցավով իմացա ԱԼԲԱՆԻԱՈՒՄ , զինվորական հենակետերից մեկում 15.03.2008թ. տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի արդյունքում Ձեր շատ հայրենակիցներ են տուժել.խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունները: Քանի որ պայթյունի արդյունքում շատ զոհեր են եղել, Կարծում եմ լավ առիթ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եռօրյա սուգ հյտարարել, դրանով դուք ՀԱՅ ժողովրդի աջակցությունը կհաղորդեք Ձեր ալբան եղբայրներին: բարեմաղթանքներով ՍԱՄՎԵԼ.
P.S. Հայեր բոլոր աշխարհի, խնդրում եմ միացեք իմ ցավակցություններին և ցավակցական հաղորդագրություններ ուղարկեք ԱԼԲԱՆ ժողովրդի մեծագույն զավակ Ռոբերտ Քոչարյանին
ՈՂՋ ՍՈՒՏՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՊԻ ՄԱՍԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թեպետ գարունը հետզհետե մտնում է իր իրավունքների մեջ, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են տառապել հազից, բարձր ջերմությունից, ձեռքից չեն գցում թաշկինակները։
Բժիշկները մինչ օրս չեն կարողանում ...ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Կ.ՇԱՀԻՆՅԱՆ 3
Նման ընկերախմբում կակազը կարող է չամաչել
ՄԻԱՅՆ ԹԵ ՉԿԱԿԱԶԵՍ
Հեռախոսը նրա համար անհաղթահարելի խոչընդոտ է, դրա համար էլ լսափողը վերցնում է լավագույն դեպքում ամիսը մեկ։ Նա երբեք փողոցում չի ծանոթանում ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 34
Պատմում եւ վկայում են ցուցարարները
Այն, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կանխավ ծրագրված սցենարով ընթացող գործողությունների հերթական օղակն էր եւ որ սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու, պետական ...ՍԻՄ-Ի ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ
3Մարտի 13-ին մեր օրաթերթում տպագրվել էր Արմեն Ծատուրյանի «Ազատվել տրոյական ձիուց եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը» հոդվածը, ուր նշված էր. «Նման քաղաքական բեւեռ դառնալու հավակնություն էին դրսեւորում նաեւ ...ՉԵՆ ԳՏԵԼ
1Մարտի 13-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանը սայթաքել եւ ընկել է Հրազդան գետը: Դեպքի վայր է մեկնել ՀՓԾ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
7
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին, ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում՝ զառիթափի վրա, զենք-զինամթերքի առկայության ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 4
ՊԱՌԱԿՏԱԽՏ. Գրողը տանի....
Չարենցն արդեն հարյուր տասնմեկ տարեկա՞ն... Դա մի՞թե հնարավոր է, այդ փոքրամարմին, վատառողջ մարդը երկար ապրեց: Ոչ միայն փոխաբերական, այլեւ բառիս բուն իմաստով:
Նախկինում համոզմունք ...ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզարշավի բաղկացուցիչ մասերից էր Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների հիմնահարցը, որոնք ուղղակիորեն շոշափում են մեր երկրի ազգային անվտանգության, կայունության ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
1Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից թանկարժեք մետաղների սահմանված գները բարձրացել են: Ինչպես տեղեկացրին ֆինանսերի ...ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 45
Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի ու նրա հաղթահարման ուղիների շուրջ ամերիկյան մի շարք ազդեցիկ պաշտոնյաների՝ պետքարտուղար Կ.Ռայսի, Մ.Բրայզայի եւ այլոց վերջին հայտարարությունները գնալով ավելի ու ...ՆԵՌՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 14
Այժմ պետք է գործենք մենք
Ցավով, ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այսօր հայտնվել է բավական ծանր վիճակում։ Բացահայտ թշնամանքի վերածվող փոխադարձ անվստահությունն ու անհանդուրժողականությունը, ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԶԻՆԱՆՈՑԸ
ԱԱԾ մամուլի կենտրոն 9
ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քր.օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
3
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախօրեին ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի՝ խոստանալով նոր ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը: Փաստաթուղթն ստացել է 39 կողմ, 7 դեմ ձայն, ...ԾԱՂԿԱԶԱՐԴ
1Մարտի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
5Պատմում եւ վկայում են ցուցարարները Ըստ գյումրեցի Ռազմիկ Միքայելյանի վկայության, «մարտի 1-ին, առավոտյան 6։10-ին Նիկոլ Փաշինյանը միկրոֆոնով հայտնեց, թե ոստիկանները գալու են, արթնացեք եւ զինվեք ձեզ բաժանված ...ՀԱՎԱՏԻ ՃԳՆԱԺԱՄԸ
5Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետությունում, այո, կա ճգնաժամ։ Դա հավատի ճգնաժամ է, որը տարիներ շարունակ մեր ժողովրդին է ներարկվել հհշական մամուլի ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
«Անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն բացառապես հանդուրժողականության մթնոլորտում։ Իշխանությունը պետք է վերլուծի ու արձանագրի իր սխալներն ու թերացումները, որոնք մեր ժողովրդի դժգոհ հատվածին տարան հրապարակ։ ...ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, մեր տարածաշրջանով զբաղվող միջազգային կառույցների որոշ պաշտոնյաներ անգամ Արցախում չեն եղել. «Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ...ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ
-Հայաստանի Հանրապետությունում, եթե կա ճգնաժամ, ապա դա աշխարհաքաղաքական երանգավորում ու ենթատեքստ ունեցող ճգնաժամ է։ Բանն այն է, որ 2008թ. ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Աբրահամ Լինկոլնը մի անգամ ասել է Մեն նահանգից կոնգրեսական Ջեյմս Բլեյնին. «Երկիրը պետք է կառավարել այնպես, ինչպես գետային շոգենավը։ Եթե դուք պարզապես տեղադրեք կողմնացույցն ու շարժվեք դեպի հարավ, ապա շատ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ
Գ.Մ. 6
Եւ այսպես, նորից Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, պարոնա՛յք։ Ինչպես ասում են՝ let’s twist again։ Եւ մի հարցրեք ինձ. «Չե՞ս ձանձրացել արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նորից ու նորից գրելուց»։ Իսկ եթե հարցնեք ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հետընտրական շրջանում ստեղծված ...ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Ինչի՞ հետեւանք է գների բարձրացումը
Վերջին օրերին Հայաստանում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ դարձյալ թանկացան։ Ինչի՞ հետեւանք է գների այդ բարձրացումը։ Այս առնչությամբ երեկ համատեղ մամուլի ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵրեկ Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Հանդիպման սկզբում Վ.Օսկանյանը ներկայացրեց հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահները պաշտպանում են ապրիլի սկզբին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ...ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ինչպե՞ս մարդուն դարձնել հրապարակային քաղաքական գործիչ։ Ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրան հավատան։ Այս թեմայի շուրջ է մեր զրույցը հոգեբան ՄԻՔԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Շա՞տ ժամանակ ու ջանքեր են պահանջվում, որպեսզի ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրդարադատության խորհուրդը երեկ հրապարակել է հինգ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները: Խորհուրդը ...ՎԵՐՋԻՆ ՈՒԺԵՐՈՎ
2060 թվականին սպորտային ռեկորդները կսպառվեն. այդպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիայի մարզական կենսաբժշկության ինստիտուտի գիտնականները։ Վերլուծելով 1896թ. առաջին ժամանակակից օլիմպիական խաղերից մինչ օրս ...ՇԱՆՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Վիճակահանությունից անմիջապես հետո բուքմեյքերները գնահատել են ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճելու ակումբների հնարավորությունները։ Հատկանշական է, որ նրանք առավել ցածր են դասում Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» շանսերը։ ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳԱՐՈՒՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱնթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն, Երեւանի «Փյունիկը» 1:2 հաշվով զիջել է Ռուսաստանի «Սալյուտ էներգիա» թիմին: Մինչ այդ «Փյունիկը» ոչ-ոքի (0։0) է խաղացել ...ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Այսօր ֆրանսիական Նիցցա քաղաքում մեկնարկելու է Melody Amber ավանդական շախմատային մրցաշարը, որի մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը։
Ինչպես հայտնի է, մրցակարգի համաձայն, գրոսմայստերները խաղալու են արագ ...ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) մտադիր է պրոֆեսիոնալ մենամարտերի վիճելի պահերը պարզելու համար օգտագործել տեսակրկնություններ։ Նախատեսվում է, որ մոնիտորի առջեւ ներկա են լինելու WBC-ի պաշտոնյան ...ԻՍԿ «ԼԻՎԵՐՊՈՒԼԸ» ԴԺԳՈՀ Է
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում (Շվեյցարիայի Նիոնում քաղաքում) երեկ անցկացված վիճակահանությամբ որոշվեցին եվրոպական ակումբային մրցաշարերի 1/4-րդ եզրափակիչի զույգերը։ Մինչ այդ որոշվել էին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ...ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնի տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԲԻԹԼԻՍ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
ԷԼԼԱԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեկնարկել են մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
Հայաստանում ստեղծվել է կառավարական հոբելյանական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ...ԱՇԽԱՐՀԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ ԵԹԵ ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Դեռեւս 17 տարի առաջ է Լեռնային Ղարաբաղը հռչակել իր անկախությունը, բայց այդպես ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴ Է...
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 3
Համոզված է գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ
Մի անգամ արդեն տեսել էինք, թե ինչպես ՀՀՇ-ն եկավ ու ուրիշի ձեռքով՝ խորհրդային ռեժիմի դեմ ընդվզած եւ Ղարաբաղի փրկության գործին զինվորագրված ազնիվ ու խիզախ մարդկանց ...
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԳՈՐԾԵՐԻՆ, ՈՉ ԹԵ ԽՈՍՔԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԻ ԵՎ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԿԻՆԸ ԵՎ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինԳՈՂԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻԴԵԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

