
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
- Ինչի՞ հետեւանք է գների բարձրացումը

Վերջին օրերին Հայաստանում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ դարձյալ թանկացան։ Ինչի՞ հետեւանք է գների այդ բարձրացումը։ Այս առնչությամբ երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
Ըստ Ն.Երիցյանի, վարչապետի հանձնարարությամբ երկու ամիս առաջ ստեղծված աշխատանքային խումբը մոնիտորինգ է կատարել 6 կարեւորագույն սննդային ապրանքատեսակների շուկայում՝ բացահայտելու շուկայական հնարավոր խեղումները։ Այդ ապրանքատեսակներն են՝ ցորենը, ալյուրը, ձեթը, կարագը, շաքարավազը եւ բրինձը։ Ընտրությունը կատարվել է ելնելով նրանից, որ դրանք ամենամեծ տեսակարար կշիռն են կազմում բնակչության սպառման մեջ։ Երկրորդ՝ հիմնականում ներկրվում են՝ դրանց վրա կա միջազգային գների մեծ ազդեցություն։
Կատարված ուսումնասիրությունների առաջին փուլում համադրվել են այդ ապրանքատեսակների միջազգային գները, դիտարկվել են մաքսային արժեքները եւ ներքին շուկայի գները.
-Մինչեւ փետրվարի 25-ը կարծում էինք, թե գները բնականոն ընթացքի մեջ են եւ համահունչ միջազգայինին։ Այդ ընթացքում արտառոց թանկացան միայն բրինձն ու կարագը։ Կարագի դեպքում դա պայմանավորված էր այդ հատվածի հետ մեր դատական վեճերով։ Իսկ բրնձի գինը կապված էր միջազգայինի հետ։ Կտրուկ բարձրացավ հատկապես թայլանդական երկարավուն բրնձի գինը։ Այդ ազդեցությունը մինչեւ փետրվարի 25-ը բրնձի գների վրա տեսել ենք։
Շուկայի ուսումնասիրությունը շարունակվել է նաեւ դրանից հետո։ Իրականացվել է երկու օրվա մոնիտորինգ. պարզվել է, որ փետրվարի 25-ից հետո ձեթի եւ հացամթերքների շուկայում առկա է գնաճ, ինչը «բավական բարձր է»։ Ալյուրը թանկացել է մինչեւ 15, հացը՝ 8-15 տոկոսով.
-Ձեթի մասով ուսումնասիրությունները շարունակեցինք եւ պարզեցինք, որ կա միջազգային գների աճ։ Դա պայմանավորված է ինչպես ցածր բերքով, այնպես էլ բիովառելիքի նկատմամբ պահանջարկի աճով։ Խնդիր կա նաեւ Հնդկաստանում, որն ընդհանրապես փակել է ձեթի արտահանումը եւ ունի ներկրելու մեծ պահանջարկ։ Գները բարձրացել են նաեւ Ռուսաստանում, որտեղից հիմնականում ներկրում ենք ձեթը։ Բայց այստեղ տեսնում ենք նաեւ մաքսային արժեքի էական բարձրացում։ Սա նշանակում է, որ այստեղ գործող տնտեսավարողները միջազգային գների բարձրացմանը զուգահեռ համամասնորեն վճարում են նաեւ իրենց հարկերը։
Այլ է վիճակը հացահատիկի շուկայում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեեւ միջազգային շուկայում այս ապրանքատեսակի գները բարձրացել են, այնուհանդերձ տեղական ներկրողներն այդ գներով ապրանք չեն ներմուծել։ Մաքսային արժեքները մնացել են նույնը.
-Մեր բանավոր քննարկումների ընթացքում ճշտվեց, որ չեն փոխվել նաեւ վաճառողների կողմից ալյուրի գները։ Դրանք փոխվել են մանրածախ շուկայում, որտեղ մենք խնդիր ենք տեսնում։ Պետք է հասկանանք, թե ինչու է մանրածախ շուկան խեղվել։
Այս խնդիրը շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ղեկավարների հետ քննարկել է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հանդիպման ժամանակ, ըստ Ա.Շահնազարյանի, իրենց հավաստիացրել են, որ մինչեւ հունիս հացահատիկի գների նոր բարձրացում չի լինի, իսկ դրանից հետո, կապված բերքահավաքի հետ, գները նույնիսկ կիջնեն։
Հանձնաժողովի դիտարկումներով, «Ռուսաստանում հացահատիկը թանկացել է 20, ԱՄՆ-ում՝ 25, իսկ Ֆրանսիայում՝ 18 տոկոսով։ Վերջին մեկ տարվա ընթացքում Կանադայում եւ Ավստրալիայում ցորենի գները բարձրացել են մոտ 2 անգամ։ Աշխարհի ցորեն արտադրող երկրորդ երկրում՝ Հնդկաստանում, առք ու վաճառքի եւ արտահանման վրա մտցվել է հատուկ սահմանափակում, որը որոշակի դեֆիցիտ է առաջացրել։ Միջազգային շուկայում առաջարկը չի բավարարում պահանջարկին»։ Նույն պատկերն է նաեւ ձեթի արտադրության ոլորտում, որտեղ, Ա.Շահնազարյանի կարծիքով, տատանումները կպահպանվեն՝ «հնարավոր է, որ գները 3-4 տոկոսով բարձրանան»։
Խնդիրը հիմնականում վերաբերում է այս երկու ապրանքատեսակներին։ Կարագի միջազգային շուկայում նկատվում է նույնիսկ գների նվազման միտում.
-Որպեսզի այնպես չթվա, որ ամեն ինչ սահմանափակում ենք միայն միջազգային գներով, ասեմ, որ ունենք ապրանքատեսակներ, որոնց գները բարձրացել են, բայց դրանք արտադրվում են Հայաստանում։ Ասենք՝ խոզի միսը շուրջ 43 տոկոսով թանկացել է։ Մեր ուսումնասիրությունները բերեցին նրան, որ դա հիվանդությունների հետեւանքով գլխաքանակի կրճատման պատճառով է։ Ավելացել է նաեւ մսի սպառումը։
Այնպես որ, ներքին շուկայում գնաճային դրսեւորումները Ա.Շահնազարյանի կարծիքով, պայմանավորված չեն միայն արտաքին թանկացումներով՝ «մենք ունենք նաեւ օրենսդրական բացեր», որոնք կարճ ժամանակահատվածում փորձ կարվի կարգավորել։
Ժողովրդի մեջ թանկացումների վերաբերյալ պտտվող խոսակցությունները կանխելու համար հանձնաժողովի նախագահը հարկ համարեց պաշտոնապես ասել.
-Հայաստանում գնաճի տեմպերն այսօր առնվազն մեկ-երկու անգամ զիջում են միջազգային շուկայի գնաճի տեմպերին։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քննարկում
HYE գրել է:
Նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը անհեթեթություն համարեց ընդդիմության այն պնդումը, ըստ որի բոլոր ընտրություններից հետո Հայաստանում տեղի է ունենում ապրանքների գների բարձրացում:
Նա հայտարարեց, որ ոչ մի կուսակցության ձեռնտու չի նման քաղաքականություն վարելը. «Ինչու՞պետք է թանկացնենք, ես չեմ հասկանում»: Ինչ եռանդով, որ Ս.Սարգսյանը հերքում էր վերոնշյալ փաստը, նույն եռանդով օլիգարխիկ կառույցները այսօր թանկացնում են ապրանքների գները, ինչը ապացուցում է, որ «նորմայից» շեղում չեղավ նաեւ այս անգամ: Թանկացումների հնարավորինս ճիշտ պատկեր ունենալու համար եղանք Երեւանի մանրամեծածախ շուկաներում եւ վաճառողներից ստացած տեղեկություններով պարզեցինք հետեւյալը.
1. Լուսակերտի հավի մեկ կիլոգրամի արժեքը թանկացել է 150 դրամով:
2. Գրեթե բոլոր տեսակի ձեթերի մեկ լիտրը թանկացել է 100դրամով:
3. Բոլոր տեսակի յուղերը: Օրինակ` 2.7 կիլոգրամանոց տարայով «Աֆտաբ» տեսակի յուղի գինը բարձրացել է 600 դրամով` 1700-ից 2300 դրամ:
4. Ալյուրի 50 կգ-անոց պարկի արժեքը 10.400-ից դարձել է 12.500: Երեկոյան, երբ պատրաստվում էր նյութը, ընթերցողներից մեկի պնդմամբ` այն հասել էր 15.000-ի:
5. Իտալական մակարոնեղենի կես կիլոգրամանոց տուփի արժեքը 320-ից հասել է 400 դրամի:
6. Թանկացել է նաեւ սուրճը: Զորօրինակ` 1450 դրամանոց «Արաբիկան» դարձել է 1700:
7. «Վալիո» տեսակի 200 գ կարագի տուփի գինը 470-ից դարձել է 520 դրամ:
Նորզելանդական կարագի 25 կգ-ոց արկղը թանկացել է 1550 դրամով:
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նշում է, որ «թանկացել են սոցիալական բոլոր ապրանքները»: Պատճառը նա կապում է բացառապես ընտրական ծախսերը վերադարձնելու օլիգարխների ցանկության հետ: «Որեւէ այլ բացատրություն գոյություն չունի, որովհետեւ այս ապրանքներից ոչ մեկի թանկացումը չի հիմնավորվում միջազգային գներով, բացի ալյուրի թանկացումից: Վերջին տվյալներով Չիկագոյի բորսայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է 400 դոլարի: Բայց այստեղ հարց է առաջանում` ե՞րբ է գործարարը գնել ապրանքը: Հաստատ կարելի է պնդել, որ այստեղի ապրանքը թանկացած գնով չի գնվել: Ուղղակի ապրանքի տերը, օգտվելով առիթից, գերշահույթներ է ստանում», - ասում է նա: Մեր այն հարցին` մի՞թե գործարարը իրավունք չունի իրեն ապահովագրել բիզնես-ռիսկերից եւ թանկացնել իր էժան գնով ձեռք բերած ապրանքը, երբ մեծածախ շուկայում այն արդեն թանկացել է, Աղաջանովը պատասխանեց. «Նրան ոչ մեկը չի կարող դա արգելել, բայց նորմալ երկրներում նրա եկամուտը կհամարվի գերշահույթ, եւ նա համապատասխան հարկեր կմուծի պետությանը, ինչը չի արվում մեր երկրում: Գերշահույթի մասին օրենք ընդունելու փոխարեն, ստեղծել են մի ինչ-որ տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը պետք է վերահսկի գները: Ինչ վերաբերում է ալյուրի գնի թանկացմանը, գների վերջնական ձեւավորումից հետո կհամոզվենք, որ այստեղի թանկացումները համարժեք չեն բորսային թանկացումներին»:
Ըստ նրա` որոշ երկրներում սոցիալական նշանակության ապրանքների վրա, որոնք են առաջին անհրաժեշտության սննդամթերքները, առեւտրային վերադիրի չափը հստակ սահմանված է: Այն կարող է լինել 10-15 տոկոսի սահմաններում: Սա չի նշանակում, որ առեւտրականը չի կարող ավելի բարձր տոկոսներ դնել, բայց այդ դեպքում նա ստիպված կլինի պետությանը վճարել եկամուտի 90 տոկոսը:
Թանկացումների պատճառների մասին պաշտոնական պատասխան ստանալու նպատակով դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Լրատվության պատասխանատու Արմինե Ուդումյանի ներկայացմամբ հանձնաժողովը տեղյակ է թանկացումներին: Սակայն առայժմ չի շտապում եզրակացություններ անել, քանի որ դեռ ամբողջությամբ պարզ չի, թե որ ապրանքների գներն են թանկացել եւ չի պարզել թանկացումների պատճառները:
Հ.Գ. Հիշեցնենք, որ սա թանկացումների արդեն երրորդ ալիքն է այն «սեւ» օրից հետո, երբ իբրեւ նախատոնական աչքալուսանք իշխանությունները հայտարարեցին, որ աշխատավարձերն ու նպաստները տոներից հետո բարձրացվելու են 60 տոկոսով: Լավ չէ՞ր` չբարձրացնեին:
Manvel գրել է:
joxovord jan mi ahd mdeq u esi nayeq
http://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
ՈՂՋ ՍՈՒՏՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՊԻ ՄԱՍԻՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թեպետ գարունը հետզհետե մտնում է իր իրավունքների մեջ, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ շարունակում են տառապել հազից, բարձր ջերմությունից, ձեռքից չեն գցում թաշկինակները։
Բժիշկները մինչ օրս չեն կարողանում ...ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Կ.ՇԱՀԻՆՅԱՆ 3
Նման ընկերախմբում կակազը կարող է չամաչել
ՄԻԱՅՆ ԹԵ ՉԿԱԿԱԶԵՍ
Հեռախոսը նրա համար անհաղթահարելի խոչընդոտ է, դրա համար էլ լսափողը վերցնում է լավագույն դեպքում ամիսը մեկ։ Նա երբեք փողոցում չի ծանոթանում ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 34
Պատմում եւ վկայում են ցուցարարները
Այն, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կանխավ ծրագրված սցենարով ընթացող գործողությունների հերթական օղակն էր եւ որ սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու, պետական ...ՍԻՄ-Ի ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԻՆՔՆԱԿՈՉՆԵՐԸ
3Մարտի 13-ին մեր օրաթերթում տպագրվել էր Արմեն Ծատուրյանի «Ազատվել տրոյական ձիուց եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը» հոդվածը, ուր նշված էր. «Նման քաղաքական բեւեռ դառնալու հավակնություն էին դրսեւորում նաեւ ...ՉԵՆ ԳՏԵԼ
1Մարտի 13-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985թ. ծնված Վահե Մանուչարյանը սայթաքել եւ ընկել է Հրազդան գետը: Դեպքի վայր է մեկնել ՀՓԾ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
7
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին, ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում՝ զառիթափի վրա, զենք-զինամթերքի առկայության ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 4
ՊԱՌԱԿՏԱԽՏ. Գրողը տանի....
Չարենցն արդեն հարյուր տասնմեկ տարեկա՞ն... Դա մի՞թե հնարավոր է, այդ փոքրամարմին, վատառողջ մարդը երկար ապրեց: Ոչ միայն փոխաբերական, այլեւ բառիս բուն իմաստով:
Նախկինում համոզմունք ...ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Նախագահական ընտրությունների քարոզարշավի բաղկացուցիչ մասերից էր Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների հիմնահարցը, որոնք ուղղակիորեն շոշափում են մեր երկրի ազգային անվտանգության, կայունության ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
1Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից թանկարժեք մետաղների սահմանված գները բարձրացել են: Ինչպես տեղեկացրին ֆինանսերի ...ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 45
Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի ու նրա հաղթահարման ուղիների շուրջ ամերիկյան մի շարք ազդեցիկ պաշտոնյաների՝ պետքարտուղար Կ.Ռայսի, Մ.Բրայզայի եւ այլոց վերջին հայտարարությունները գնալով ավելի ու ...ՆԵՌՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 14
Այժմ պետք է գործենք մենք
Ցավով, ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այսօր հայտնվել է բավական ծանր վիճակում։ Բացահայտ թշնամանքի վերածվող փոխադարձ անվստահությունն ու անհանդուրժողականությունը, ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԶԻՆԱՆՈՑԸ
ԱԱԾ մամուլի կենտրոն 9
ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ քր.օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
3
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նախօրեին ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի՝ խոստանալով նոր ...ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երեկ հավանություն է տրվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը: Փաստաթուղթն ստացել է 39 կողմ, 7 դեմ ձայն, ...ԾԱՂԿԱԶԱՐԴ
1Մարտի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
5Պատմում եւ վկայում են ցուցարարները Ըստ գյումրեցի Ռազմիկ Միքայելյանի վկայության, «մարտի 1-ին, առավոտյան 6։10-ին Նիկոլ Փաշինյանը միկրոֆոնով հայտնեց, թե ոստիկանները գալու են, արթնացեք եւ զինվեք ձեզ բաժանված ...ՀԱՎԱՏԻ ՃԳՆԱԺԱՄԸ
5Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանի Հանրապետությունում, այո, կա ճգնաժամ։ Դա հավատի ճգնաժամ է, որը տարիներ շարունակ մեր ժողովրդին է ներարկվել հհշական մամուլի ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Սեփ.լրտվ. 1
«Անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն բացառապես հանդուրժողականության մթնոլորտում։ Իշխանությունը պետք է վերլուծի ու արձանագրի իր սխալներն ու թերացումները, որոնք մեր ժողովրդի դժգոհ հատվածին տարան հրապարակ։ ...ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, մեր տարածաշրջանով զբաղվող միջազգային կառույցների որոշ պաշտոնյաներ անգամ Արցախում չեն եղել. «Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ...ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ
-Հայաստանի Հանրապետությունում, եթե կա ճգնաժամ, ապա դա աշխարհաքաղաքական երանգավորում ու ենթատեքստ ունեցող ճգնաժամ է։ Բանն այն է, որ 2008թ. ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԻԶՆԵՍԻ ՏԱՐԱՏԵՍԱԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1
Աբրահամ Լինկոլնը մի անգամ ասել է Մեն նահանգից կոնգրեսական Ջեյմս Բլեյնին. «Երկիրը պետք է կառավարել այնպես, ինչպես գետային շոգենավը։ Եթե դուք պարզապես տեղադրեք կողմնացույցն ու շարժվեք դեպի հարավ, ապա շատ ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ
Գ.Մ. 6
Եւ այսպես, նորից Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, պարոնա՛յք։ Ինչպես ասում են՝ let’s twist again։ Եւ մի հարցրեք ինձ. «Չե՞ս ձանձրացել արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նորից ու նորից գրելուց»։ Իսկ եթե հարցնեք ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հետընտրական շրջանում ստեղծված ...ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Ինչի՞ հետեւանք է գների բարձրացումը
Վերջին օրերին Հայաստանում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ դարձյալ թանկացան։ Ինչի՞ հետեւանք է գների այդ բարձրացումը։ Այս առնչությամբ երեկ համատեղ մամուլի ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵրեկ Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Հանդիպման սկզբում Վ.Օսկանյանը ներկայացրեց հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահները պաշտպանում են ապրիլի սկզբին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ...ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Ինչպե՞ս մարդուն դարձնել հրապարակային քաղաքական գործիչ։ Ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրան հավատան։ Այս թեմայի շուրջ է մեր զրույցը հոգեբան ՄԻՔԱՅԵԼ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Շա՞տ ժամանակ ու ջանքեր են պահանջվում, որպեսզի ...ՄԵՐԺԵՑԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱրդարադատության խորհուրդը երեկ հրապարակել է հինգ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները: Խորհուրդը ...ՎԵՐՋԻՆ ՈՒԺԵՐՈՎ
2060 թվականին սպորտային ռեկորդները կսպառվեն. այդպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիայի մարզական կենսաբժշկության ինստիտուտի գիտնականները։ Վերլուծելով 1896թ. առաջին ժամանակակից օլիմպիական խաղերից մինչ օրս ...ՇԱՆՍԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Վիճակահանությունից անմիջապես հետո բուքմեյքերները գնահատել են ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճելու ակումբների հնարավորությունները։ Հատկանշական է, որ նրանք առավել ցածր են դասում Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» շանսերը։ ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԳԱՐՈՒՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱնթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընկերական խաղում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն, Երեւանի «Փյունիկը» 1:2 հաշվով զիջել է Ռուսաստանի «Սալյուտ էներգիա» թիմին: Մինչ այդ «Փյունիկը» ոչ-ոքի (0։0) է խաղացել ...ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Այսօր ֆրանսիական Նիցցա քաղաքում մեկնարկելու է Melody Amber ավանդական շախմատային մրցաշարը, որի մասնակիցների թվում է Լեւոն Արոնյանը։
Ինչպես հայտնի է, մրցակարգի համաձայն, գրոսմայստերները խաղալու են արագ ...ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) մտադիր է պրոֆեսիոնալ մենամարտերի վիճելի պահերը պարզելու համար օգտագործել տեսակրկնություններ։ Նախատեսվում է, որ մոնիտորի առջեւ ներկա են լինելու WBC-ի պաշտոնյան ...ԻՍԿ «ԼԻՎԵՐՊՈՒԼԸ» ԴԺԳՈՀ Է
ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում (Շվեյցարիայի Նիոնում քաղաքում) երեկ անցկացված վիճակահանությամբ որոշվեցին եվրոպական ակումբային մրցաշարերի 1/4-րդ եզրափակիչի զույգերը։ Մինչ այդ որոշվել էին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ...ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեսակետ» ակումբը երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնի տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
...ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԲԻԹԼԻՍ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ
ԷԼԼԱԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեկնարկել են մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
Հայաստանում ստեղծվել է կառավարական հոբելյանական հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ...ԱՇԽԱՐՀԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԸ ԵԹԵ ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ երեկ «Հայացք» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Դեռեւս 17 տարի առաջ է Լեռնային Ղարաբաղը հռչակել իր անկախությունը, բայց այդպես ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴ Է...
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 3
Համոզված է գրականագետ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ
Մի անգամ արդեն տեսել էինք, թե ինչպես ՀՀՇ-ն եկավ ու ուրիշի ձեռքով՝ խորհրդային ռեժիմի դեմ ընդվզած եւ Ղարաբաղի փրկության գործին զինվորագրված ազնիվ ու խիզախ մարդկանց ...
«ՈՒԼԻՍԸ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԳՅՈՒԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

