<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Մարտ 15, 2008

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  112 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     HYE գրել է:
    Մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ հրապարակված ձերբակալվածների թվում նշվում էր նաեւ Աշոտ Մանուկյանի անունը, որպես ՀՀ քաղաքացի: Թերեւս միայն վանաձորցիներն անմիջապես կռահեցին, որ դա ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ, Վանաձորի քաղխորհրդի նախագահի նախկին տեղակալ Աշոտ Մանուկյանն է:
    Անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրված նրան, հարկ է հիշատակել, թե Մանուկյանի մասին ինչպե՞ս են ժամանակին արտահայտվել հայտնի քաղաքական ու պետական դեմքերը: Այսպես` ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1996թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարեւորելով Ա.Մանուկյանի առաջադրումը որպես ԱԺ պատգամավորության թեկնածու` ասել է. «Աշոտ Մանուկյանին ճանաչել եմ ազգի համար ճակատագրական Ղարաբաղյան շարժման առաջին օրից: Նա իր բնատուր խելքը, նպատակին հասնելու կամքը, նվիրումը մինչ օրս անմնացորդ ի սպաս է դրել Արցախի հաղթանակի եւ Հայոց պետության կայացման գործին»: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանն էլ ասել է. «Աշոտ Մանուկյանը եղել է այն եզակի անհատներից, որ շարժման առաջին օրից ազգային պետության կայացումը եւ Արցախի հարցի լուծումը կապում էր Հայոց ազգային բանակի ստեղծման հետ: Նա մինչ օրս անմնացորդ նվիրվել է ինքնապաշտպանությանը եւ բանակի ստեղծմանը: Նման նվիրյալների շնորհիվ է, որ պաշտպանված են մեր երկրի սահմանները եւ ունենք ակնառու հաղթանակներ Արցախում»: Իսկ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն էլ «հավելել» էր. «Աշոտ Մանուկյանի համառ ջանքերով Վանաձորն այսօր ունի կամերային երգչախումբ եւ նվագախումբ, քաղաքի մանուկների սիրելի օջախ դարձած տիկնիկային թատրոն, վոկալ գործիքային համույթ, պարուսուցման դպրոց: Էներգետիկ սովի պայմաններում ապահովվեց Աբելյանի անվան պետթատրոնի անընդմեջ աշխատանքը, շարունակվեցին քաղաքի մշակութային կյանքի լավագույն ավանդույթները»: Պատմական այս վկայությունները տեղ են գտել Վանաձորի «Վերածնունդ» թերթի (այժմյան «Լոռու մարզ») 1996թ. մայիսի 26-ի համարում: Հարկ է հիշատակել նաեւ, որ Աշոտ Մանուկյանի մասին բավականին ջերմ խոսքերով արտահայտվեց նաեւ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ այս տարվա նախագահական ընտրությունների նախօրյակին Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, վերջինիս ներկայացնելով որպես Շարժման տարիների իր մարտական ընկեր:
    Իշխանությունների տոնական «նվերը» կանանց
    Գ.Հ
    Հետաքրքիր է, թե կա՞ մի երկիր, բացի Հայաստանը, որտեղ տոն օրով գների բարձրացում է լինում. այս տարվա մարտի 8-ը վանաձորցի կանանց համար նշանավոր էր նրանով, որ այդ օրը «հայտնագործեցին», որ հացը, ալյուրն ու մակարոնեղենը կրկին թանկացել են՝ ի թիվս այլ սննդամթերքների, որոնց հատ-հատ անդրադարձել էր «Ժամանակ Երեւան» ինտերնետային կայքը՝ մարտի 7-ի համարում (1կգ ալյուրի գինը դարձավ 300 դրամ):
    Երբ զայրացած մի տատիկ դատապարտում էր հերթական թանկացումը, վաճառողը շտապեց խորհուրդ տալ. «Մեզնից ինչի՞ ես նեղանում, գնա վարչապետից նեղացիր»: Իսկ արդեն բարձրացրած գնով թխվածքաբլիթ վաճառող տարեց մի կին էլ իր հերթին դժգոհեց. «Մի ձեռքով թոշակ են բարձրացնում, մյուս ձեռքով թանկացում են անում: Ըսենց բան կըլնի՞»: «Էս ժողովրդին տեղն է, շփշփալով գնում էին 5000 դրամով ձայն էին վաճառում, դե թող հիմա ջաններից դուրս գա», - դատապարտում էր մի կին, որն, ի դեպ, նախագահական ընտրությունների ժամանակ ոչ մի թեկնածուի ձայն չէր տվել: Նա միաժամանակ գանգատվեց, որ թանկացել է նաեւ հայ ժողովրդի «հաց հանապազօրյա» սուրճը եւ ավելացրեց. «Ընտրությունների ժամանակ միլիոններ են ծախսել, բա պետք է տեղը հանե՞ն, թե՞ չէ»: Հարկ է հիշատակել, որ դեռեւս նախագահական ընտրություններից առաջ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը զգուշացնում էր, թե «Ամեն ընտրություններից հետո Հայաստանում մթերքների գները բարձրանում են», եւ կոչ էր անում կաշառք չվերցնել: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն էլ «հակահարված» տալով հերքում էր, թե «Սուտ է, ինչու՞ պիտի գները բարձրանան», մինչդեռ գներն աճում են ոչ միայն օրեցօր, այլեւ ժամ առ ժամ: Հետաքրքիր է, վարչապետի հետ կոալիցիա վերակազմած ՕԵԿ նախագահը գոնե գաղտնապես վարչապետի ականջին չի՞ շշնջում, թե՝ «Բա որ ասում էի գները բարձրանալու են՝ չէիր հավատում»: Այս ամենը հիշեցնում է ժողովրդական հայտնի հեքիաթը, երբ թագավորն ասում է. «Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»: ՕԵԿ նախագահն ասեց՝ թանկացում է լինելու, վարչապետն ասեց՝ սուտ է, ու «թագավորության կեսը»՝ անվտանգության քարտուղարի պաշտոնի տեսքով տվեց նրան. չնայած գուշակությունը ճիշտ էր:

Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Mortgages | Peak Oil | Life Insurance | The eBay Song | Mobile Phones