<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հայոց Աշխարհ logo
Հրատարակվում է 17.06.1997
Picture of the day
Հրատարակված է Մարտ 15, 2008

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  131 օր առաջ |  ջնջել (3) |  պատասխանել
     ES EM գրել է:
    "YOUTUBE ARMENIA TRUE VALUE SERZH SARGSYAN". KHNDRUM EM NAYEK.
  •  131 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     ES EM գրել է:
    Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:
    Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքն այն էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում են իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամենագիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրաստ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց:
    Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա, ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկյանի արձանի շրջակայքում` զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պառկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային ներքին տապի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր «Նեմեսիս» է: Երբեք չենք ների սեփական ժողովրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մոլագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:
    2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիջման անարժան բիդլո, խաժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցների սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարիկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած «մտավորականները», ոչ ժողովրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ «մասնագետները», ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը...: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էինք պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտացեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խաղաղ քնած մարդկանց ծեծ ու ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկու՞, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը` սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ...: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:
  •  126 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ARABO գրել է:
    • ES EM
      "YOUTUBE ARMENIA TRUE VALUE SERZH SARGSYAN". KHNDRUM EM NAYEK.

    Այս օրերին աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցները հանրահավաքներ են կազմակերպում եւ այսկերպ իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ: Մարտի 15-ին, երբ «Բրյուսելյան ֆորում-2008» համաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Բենիլյուքսում ՀՀ դեսպանատան մուտքի մոտ փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու եւ Հայաստանում տիրող ետընտրական իրադարձությունների առիթով Բելգիայում ապրող մեր հայրենակիցները` մոտ 100 հոգի, հանրահավաք էին կազմակերպել: (Կազմակերպիչներն են` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով իր կնոջ` Ելենայի հետ Իսպանիայից հատուկ այդ նպատակով Բրյուսել էր եկել եւ Վալերի Հակոբյանը): Ինչպես նշեց Մարգարիտա Սարգսյանը, ցուցարարները դեսպանատան պատերին են փակցրել ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են եղել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի «պորտրետները»` «Մարդասպաններ» մակագրությամբ, իսկ Վարդան Օսկանյանի «պորտրետով» ցուցապաստառի վրա գրված է եղել «Սատանայի դատապաշտպան»: Հանրահավաքի մասնակիցներն այնուհետ «Մեր ժամանակների Էնվերներ եւ Թալեաթներ», «Մեր ազգը Թեհլերյաններ էլ ունի», «Չճանաչել ընտրությունների արդյունքները», «Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը փոխարինում են 1915թ.-ին` Թալեաթին եւ Էնվերին, իսկ 1937թ.-ին` Ստալինի եւ Բերիայի լաքեյներին» հայերեն եւ ֆրանսերեն գրություններով ցուցապաստառները ձեռքներին փորձել են երթով հասնել Բրյուսելի հեղինակավոր «Կոնրադ» հյուրանոց, որտեղ այդ ընթացքում Վ.Օսկանյանը հանդիպում էր ունենում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: (Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստել եւ մասնակիցներին են բաժանել միայն «Չճանաչել ընտրությունների արդյունքները» գրությամբ ցուցապաստառները, իսկ մյուս պաստառների հեղինակները ցուցարարներն են): Սակայն, քանի որ երթն արտոնված չի եղել, ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ հյուրանոցին: Հանրահավաքի մասնակիցները նորից վերադարձել են դեսպանատան մոտ, որտեղից որ սկսել էին երթը: Հանրահավաքի մասնակիցներից մեկը` մեր գործընկեր Մարգարիտա Սարգսյանը պատմեց, որ հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին, «օրինավոր եւ բարձրակարգ մարդիկ, որոնց մեջ ոչ մի, ինչպես «Հայլուրն» է սիրում ասել, թմրադեղերի ազդեցության տակ գտնվող կամ խմիչք օգտագործած տղամարդ չկար: Մեզ անչափ զայրացնում է «Թալեաթի ազդակի», նույնն է թե` «Հայլուրի» վերաբերմունքը արցախյան պատերազմին մասնակցած եւ հաղթանակած մեր հերոսների` Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի նկատմամբ, որը ցուցադրվում է եթերում: Ինչո՞ւ «Թալեաթի ազդակ», քանի որ ժամանակին Թալեաթն ու Էնվերն էին նույնկերպ վարվում մեր ազգային հերոսների նկատմամբ: Մեր հանրահավաքի նպատակը եվրոպական պաշտոնյաների մոտ հայաստանյան իշխանությունների մարդասպան վարքագիծն արդարացնելու եկած Վարդան Օսկանյանի պլաններն ի չիք դարձնելն էր եւ Եվրոպայի աչքերը բացելն էր Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա», - ասաց Մարգարիտան: Նշենք, որ հաջորդ` ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, որին մասնակցելու են նաեւ Փարիզում ապրող մեր հայրենակիցները: Հանրահավաքի կազմակերպիչները պատրաստվում են նամակներ ուղարկել Բելգիայի սենատորներին եւ ԵԱՀԿ գրասենյակ, որոնց մեջ ներառված կլինեն մարտի 1-ի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների անուններն ու շրջանառվող այն CD-ի պատճենները, որի վրա արձանագրված են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որտեղ կադրեր կան, թե ինչպես են խաղաղ ցուցարարների վրա հատուկ ջոկատայինները կրակ արձակում եւ նռնակ նետում: Հանրահավաքի կազմակերպիչները ժամանակ առաջ նամակ են ուղարկել ԵԱՀԿ Վարշավայի գրասենյակ, որում ներառված է եղել «Արյունոտ տասնամյակ» վերնագրով փաստագրական գրքույկը: Այն ժամանակ առաջ տպագրվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթում: Ինչպես վստահեցրեց Մարգարիտան, թեեւ գրասենյակից դեռ չեն արձագանքել, սակայն կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը տարբեր խողովակներով իրազեկ է դառնում իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սակայն իրականում բռնատիրական Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջին լուրերը, Մարտ 15, 2008