
ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
- Նպաստելով ներքին արտադրության աշխուժացմանը

Համաշխարհային շուկայում հատկապես վերջին երկու տարիներին հացահատիկի կտրուկ թանկացումը ստիպում է շատ երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանին մտածել պարենային ապահովության մասին։
Դրան հասնելու հիմնական ճանապարհը ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով արտադրողականության բարձրացումն է։ Մյուս կողմից՝ համաշխարհային շուկայում ցորենի թանկացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ներքին արտադրության մրցունակության համար։ Նախկինում նպատակահարմար էր հացահատիկը ներկրել դրսից, քան արտադրել ներսում, որովհետեւ ցածր բերքատվության հետեւանքով ավելի թանկ էր լինում։ Այժմ կացությունը փոխվել է։
Մինչեւ վերջերս միջազգային շուկայում հացահատիկի գների փոփոխությունը կախված էր տվյալ տարվա բերքատվությունից։ Բայց վերջին մեկ-երկու տարիների դրսեւորումները վկայում են, որ հացահատիկը սկսել է թանկանալ նաեւ բարձր բերքատվության դեպքում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։
Վառելանյութի համաշխարհային շուկայում գների բարձրացումը սկսել է իր անմիջական ազդեցությունն ունենալ նաեւ հացահատիկի շուկայի վրա։ Սա այն հիմնական գործոնն է, որի հետեւանքով, անկախ բերքատվությունից, ցորենը թանկանում է։ Վառելանյութի գների բարձրացումը ստիպում է մտածել հացահատիկը որպես բիովառելիք օգտագործելու մասին։ Այսինքն՝ պարենային այս կարեւոր ապրանքատեսակը սկսել են օգտագործել նաեւ էներգետիկ նպատակներով, ինչը հանգեցրել է պահանջարկի մեծացմանը, հետեւաբարեւ ազդում է գների բարձրացման վրա։
Ենթադրվում է, որ այս միտումներն առաջիկայում կշարունակեն պահպանվել։ Մանավանդ որ վառելանյութի գների էժանացման մասին խոսելը կարծես ավելորդ է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում նավթի գինը գրեթե կրկնապատկվել է՝ 1 բարելի գինը 60-ից հասել է շուրջ 105 դոլարի։
Մյուս կարեւոր գործոնը հացամթերքների սպառման ծավալների ավելացումն է։ Որոշ երկրներում, սոցիալական պայմանների բարելավման շնորհիվ, նկատվում է հացահատիկի պահանջարկի ավելացում։
Այս գործոնների հետեւանքով վերջին 1-2 տարվա ընթացքում հացահատիկի գները գրեթե կրկնապատկվել են։
Սրանք միտումներ են, որ գնալով խորանում են։ Այս պայմաններում յուրաքանչյուր երկիր ստիպված է մտածել իր հնարավորությունների արդյունավետ օգտագործման մասին, այլապես հետագայում ստիպված է լինելու ավելի թանկ վճարել դրա դիմաց։ Պատահական չէ, որ այսօր արդեն Հայաստանում դրված է հացահատիկի ինքնաբավության խնդիրը, որին նախատեսվում է հասնել 2010թ.՝ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով։
Հայաստանը տարեկան ներկրում է շուրջ 450 հազար տոննա ցորեն։ Ընդ որում՝ դրա միայն մի մասն է օգտագործվում հացի արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ հացարտադրության մեջ տարեկան սպառվում է 370 հազար տոննա ցորեն, որից 180 հազարը՝ ներքին արտադրության։ Սա նշանակում է, որ ինքնաբավության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել պարենային ցորենի արտադրությունը։
Ցորենի արտադրությանը զարկ տալու նպատակով պետությունը նախատեսում է առաջին հերթին հստակ գներով երաշխավորել իրացումը, ինչպես նաեւ նպաստել բարձրորակ սերմերի ներկրմանը եւ տեղական արտադրության մեջ կիրառմանը։
Իհարկե, միայն այս միջոցառումները չեն կարող բավարար պայման լինել դրված խնդիրը լուծելու համար։ Անտարակույս է, որ Հայաստանում կան բավական մեծ հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հացահատիկի արտադրությունն ավելացնելուն։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին մտածել ցանքատարածությունների ընդլայնման մասին։
Մասնավորեցումից հետո հողը մասնատվեց բազմաթիվ փոքր հողակտորների, որի հետեւանքով խիստ նվազեց դրա օգտագործման արդյունավետությունը։ Պատահական չէ, որ հատկապես հեռավոր շրջաններում շատ հողատարածքներ, որոնք նախկինում գործածվում էին հացահատիկի արտադրության համար, այժմ ուղղակի մատնված են անգործության. ծառայում են ընդամենը խոտհարքի նպատակով։
Կոլեկտիվ տնտեսությունների ձեւավորման ճանապարհով այս հողերի խոշորացումը լուրջ գործոն կարող է դառնալ հացահատիկի արտադրության ծավալների ավելացման համար։ Այս առումով մեծ անելիքներ ունի պետությունը, որպեսզի մասնավոր սեփականատերերը համոզվեն իրենց հողերը միավորելու արդյունավետության եւ օգտակարության մեջ։ Կոլեկտիվ տնտեսությունների ձեւավորման գործում անհրաժեշտ է պետության լուրջ օժանդակությունը ինչպես նոր եւ բարձրորակ սերմերի, պարարտանյութերի, վարկային երաշխիքների, այնպես էլ տեխնիկական օժանդակության տրամադրման տեսքով։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում լուծել հացահատիկի ինքնաբավության խնդիրը։
Հարկ է նշել, որ համաշխարհային շուկայում նկատվում է ոչ միայն հացահատիկի, այլեւ պարենային մյուս ապրանքների թանկացման միտում։ Այդ են վկայում նաեւ անցած տարի յուղի եւ կարագի շուկաներում տեղի ունեցած կտրուկ զարգացումները։ Ենթադրվում է, որ նման դրսեւորումները հետագայում կշարունակվեն։ Ընդհանուր առմամբ սննդամթերքի շուկան ընթանում է թանկացման ուղղությամբ։
Ուստի յուրաքանչյուր երկիր ստիպված է մտածել իր ներքին հնարավորությունների արդյունավետ օգտագործման մասին, որպեսզի կարողանա հնարավորինս խուսափել համաշխարհային շուկայի գնային կտրուկ փոփոխություններից։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 19
Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ
Լ.Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս եւ ինչո՞ւ կարողացավ ստանալ 350000 ձայն, որո՞նք են իշխանությունների թույլ տված սխալները։ Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ...Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ լրագրողների հետ հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ։
Ըստ Վ.Օսկանյանի, անհրաժեշտ է միասնաբար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բնականոն իրավիճակը վերականգնելու համար. «Երկիրը չի կարող տեղապտույտի ...ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 24
«Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային «ընդհատակյա» թերթոնը, ընդհատակ անցած հեղափոխական փանջունիների գլխավորությամբ, բացահայտ հրահրիչ գործունեությամբ է գբաղված. «Լեւոնի վկաներին» հրամայում է ոչ մի ...ՈՒՂՂՈՒՄ
3«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում տպագրված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ հարցազրույցի երկրորդ մասում՝ խմբագրության մեղքով, ցավոք, տեղ են գտել որոշ անճշտություններ։ Մասնավորապես՝ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ՍԿՍՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Երեւանում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ մարտի 1-ի հրամանագրով նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի շարս ժամանակավոր այլ սահմանափակումների, որոշակիորեն «նեղացրել» էր լրատվամիջոցների գործունեության ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ձախողված գիտափորձը արդարացնելու համար միշտ էլ կա պարզագույն միջոց. հայտարարել, թե իրականում ոչ մի գիտափորձ չի եղել, ուստիեւ արդյունքները ոչինչ չեն ապացուցում։
Ժամանակին կոմունիստները պնդում էին, թե ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ ՉՇԱՀԵՑ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները վերստին կրկնակի նոսրացրին պատվավոր մրցանակի հավակնորդների շարքերը։ Առավել շոշափելի կորուստ ունեցավ Անգլիան՝ զրկվելով իր երկու թիմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են երկու երկրների ազգային հավաքականների մակարդակով անցկացնել ընկերական հանդիպում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, խաղը տեղի է ունենալու ...ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ «ՌԵԱԼՆ» Է
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների սանդղակը, որը կազմել է Deloitte հեղինակավոր աուդիտորական ընկերությունը։ Իսպանիայի անցյալ տարվա չեմպիոնի եկամուտը ավելացել է 20 ...«ՌԵԱԼԸ» ԿՊԱՅՔԱՐԻ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՄԱՐ
Մադրիդի առաջատար ակումբը, որոշ երկմտանքից հետո, այնուհանդերձ վճռել է վերադառնալ հաջորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտահղացմանը։ Չնայած ավելի ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 2
Ա.ՊԱՌԱԿՏԱԽՏ
Ինչի մասին ասես չեն գրել մեր պատմաբանները խորհրդային տարիներին, ինչ թեզեր ասես չեն պաշտպանել
Կասեն՝ ժամանակն էր այդպիսին, պահանջվում էր, ասենք, գրել «Էլեկտրացանցի զարգացումը Սովետական ...ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԽԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Գունավոր հեղափոխության իրականացման փորձի պայմաններում ո՞րն է սովորաբար իշխանության թուլությունը։ Ինչո՞ւ են իշխանության եւ հասարակության հակասությունները հաճախ ավելի խոր եւ սուր բնույթ ստանում, քան իշխանության ...ԿՈՍՈՎՈՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՆԱԽԱԴԵՊԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առայժմ շրջանցում են Լեռնային Ղարաբաղը
Դեռ չեն ավարտվել քննարկումներն ու բանավեճերը միջազգային պրակտիկայում «Կոսովոյի նախադեպի» կիրառման հավանականության մասին, երբ հետխորհրդային տարածքում նկատվում ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԴԱՍ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մարտի 1-2-ին եւ դրանից հետո Երեւանում գտնվող տարբեր պարբերականների թղթակիցներն ...ԿՈՍՈՎՈ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անգամ տարբերությունները մեր օգտին են
ՌԱՀՀ կենտրոնը երեկ քննարկում էր կազմակերպել «Կոսովոյի նախադեպը. կիրառելի՞ է այն Արցախի դեպքում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ԱԺԿ նախագահ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ...ՄԵՂՄԱՑՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի՝ նախագահի 2008 թվականի ...ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Նպաստելով ներքին արտադրության աշխուժացմանը
Համաշխարհային շուկայում հատկապես վերջին երկու տարիներին հացահատիկի կտրուկ թանկացումը ստիպում է շատ երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանին մտածել պարենային ապահովության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլեմբերգը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը ճնշումներ են գործադրել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նկատմամբ՝ վարչախմբի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում երեկվա դրությամբ բուժօգնություն էր ստանում մարտի 1-ի անկարգություններից 15 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 11 քաղաքացի: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՌՅԱԿՈՒՄ
2007 թվականի արդյունքներով Հայաստանը բանկային համակարգով տրանսֆերտների տեսքով Ռուսաստանից ստացել է 1 մլրդ ԱՄՆ դոլար: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն, անցյալ տարի Ուկրաինա է փոխանցվել 1,9 մլրդ դոլար, Ուզբեկստան՝ ...ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՈՆՈՒՄԸ ԱՀԱՎՈՐ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ ընտրություններից առաջ Հայ օգնության միությունը առաջինն էր, որ մյուս կանանց ՀԿ-ներին համախմբելով, համերաշխության, զսպվածության եւ հանդուրժողականության կոչ արեց ...ՆԵՌԸ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Որքան վատ՝ այնքան լավ
Մինչ շարունակվում է «Մարտի 1-2-ի» քրեական գործի նախաքննությունը, եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում թաքստոցներից հայտնաբերվում ու ձերբակալվում են Լ.Տեր-Պետրոսյանի կտրիճ տղերքը, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԻ ԳՈՐԾԻ
Եթե Հայաստանում ռուսաստանյան սցենարը (այսինքն՝ նախագահական ընտրություններից հետո նախկին նախագահը զբաղեցներ վարչապետի պաշտոնը) կիրառելու մտադրություն լիներ, այդ մասին կհայտարարվեր մինչեւ ընտրությունները, ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլեմբերգը ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացման: ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ
Սեփ.լրտվ.
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի:
Անդրադառնալով Լեւոն ...ՀՅԴ-Ն ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԻ
«ՀՅԴ-ն եւս մասնակցելու է կոալիցիոն կառավարությանը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, մոտակա 10 օրվա ընթացքում հանրության դատին կներկայացնենք մեր քաղաքական ծրագիրը»,- հայտարարեց երեկ Սերժ Սարգսյանը: ...ԱԶԱՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ
«Իրավապահ մարմիններն իրենց գործողություններով պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում՝ եւ արտաքին»,- երեկ ասել է նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Սերժ Սարգսյանը կարող է հանդիպել Իլհամ Ալիեւի հետ։ «Չենք բացառում, որ առաջիկա հնարավորությունը կարող է լինել Բուխարեստում ապրիլի 3-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ ...ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԻԺԸ
5Ըստ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ. «Այս ծրագրավորված թշնամանքը սարսափելի բան է։ Սեփական ազգի մեջ թշնամու որոնումը ահավոր է։ Ես դրա համար կուզենայի, որ պատասխան տար Լ.Տեր-Պետրոսյանը։ Վերջերս իմ ընկերներից մեկին, ...ՄԻԱՄԻՏ ԵՎՐՈՊԱՑԻՆ
1Ըստ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ներկայումս Հայաստանում անհարկի լայն տարածում ունեն զանազան անհիմն, իրականությանը չհամապատասխանող լուրերը, ինչը հնարավոր կլինի կանխել ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

