
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
- Ա.ՊԱՌԱԿՏԱԽՏ

Ինչի մասին ասես չեն գրել մեր պատմաբանները խորհրդային տարիներին, ինչ թեզեր ասես չեն պաշտպանել
Կասեն՝ ժամանակն էր այդպիսին, պահանջվում էր, ասենք, գրել «Էլեկտրացանցի զարգացումը Սովետական Հայաստանում» թեմայով ավարտաճառ, ըստ որում, հանուն անաչառության ասեմ, որ տրամվայի դաժան մահապատժից հետո դա անգամ մեծ նշանակություն ձեռք բերեց: Բայց այդպես էլ չուսումնասիրվեց հայ ժողովրդի հավաքական հոգեբանական, պատմական կերպարը: Այն այդպես էլ առանձին գրողների երկերից դուրս չեկավ ու չդարձավ պատմական լրջագույն հետազոտման առարկա: Իսկ չար բանահյուսությունն անում էր իր գործը. «Հայերը միշտ իրար դավաճանել են», «Որտեղ հաց՝ էնտեղ կաց», «Որ երկիր գնաս՝ էդ ազգի գդակը դիր» ու այսպես շարունակ:
Դրական ու դաստիարակչական օրինակներ ինչքան ասես մատուցվել են ժողովրդին, դրանցով կրթվել են սերունդներ, բայց դա այն ժամանակներում, երբ նա ցանկանում էր բարձրանալ եւ ազգային արժեքների անտեսումն ու ծաղրուծանակումը չէր դարձել «ստեղծագործ» առավել ագրեսիվ մտավորականության՝ կինեմատոգրաֆիստների ու անհատ ձեռներեց դերասանների, բարոյական մուտացիայի ենթարկված գրողների գերխնդիրը: Հայրենասիրության բարձրագույն զգացումը, որը մեզանում հիմնականում դրսեւորվել էր խնջույքային կենացների ժամանակ, մի լավ ուտելուց հետո այժմ սկսում է այդտեղից էլ հեռանալ: Սկսում է ձեւավորվել մի կարծիք, որ հայն ավելի հայրենասեր էր խորհրդային ռեժիմի ժամանակ, ի հեճուկս դրա, պարզապես հակադրվելու համար:
Դիտարկում. 1989թ. մայիսի վերջն էր: Խորհրդային Հայաստանի կառավարությունը վճիռ կայացրեց ընդունել Հայոց եռագույն դրոշը իբրեւ Առաջին հանրապետության խորհրդանշան: Դեռ մեկ տարի առաջ Մատենադարանի հարթակում Մովսես Գորգիսյանի կողմից Եռագույնը բարձրացնելը խիզախ արարք էր: Հիշենք, որ նա նման փորձ արել էր Թատերական հրապարակում, բայց պարզապես քաշքշվել «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստների կողմից: Եւ Գորգիսյանը բարձրացրեց դրոշը, դրա հետ էլ արտասանելով իր այն թեւավոր խոսքը, որն իր այժմեականությունը կպահպանի առհավետ. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Զորեղ խոսք էր, պատահական չէր, որ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ սպանվեց իբրեւ թե «թշնամու գնդակից» (թե՞ թիկունքից...):
Իշխանություններն իրենց հեղինակությունը փրկելու համար ընդունեցին այդ դրոշը: Բուն նպատակը այդ դրոշի նկատմամբ Դաշնակցության մենաշնորհը վերացնելն էր: (Ամենայն հայոց բանաստեղծուհին, յոթանասունականներին Բեյրութ կատարած այցի ժամանակ, հրաժարվել էր մտնել մի վարժարան, որովհետեւ մուտքի վրա կախված էր այդ դրոշը...)։
Մինչ այդ որոշումն ընդունելը Եռագույնն այնքան էր տարածվել ժողովրդի մեջ, որ այն դրոշմվում էր անգամ բեռնատար մեքենաների վրա, պաղպաղակ վաճառողների սառնարաններին: Իսկ պաշտոնականացումից հետո՞... Այն պարզապես անհետաքրքիր դարձավ ու սկսեց ավելի քիչ օգտագործվել:
1990 թվականին Վիլնյուսում էի, երբ լիտվացի ժողովուրդն իրեն անկախ հայտարարեց: Նույն պահին ամբողջ քաղաքում փողփողացին մինչ այդ արգելված, սակայն ամեն մի տանն իբրեւ սրբազան մասունք պահված դեղին-կանաչ-կարմիր եռագույնները: Հայաստանի անկախության հռչակումից հետո, դեռ երկար տարիներ, բանաստեղծուհին տոներին անգամ կարող էր հանգիստ շրջել քաղաքում... Եռագույնը բացակայում էր, որպես նրան բնազդորեն միացած առաջին նախագահի հակադաշնակցական մտածելակերպի դրսեւորում:
Այնուհանդերձ՝ Շուշին ազատագրվեց այդ դրոշի ներքո: Եւ քաղաքում հնչեց ոչ թե դեռ չգրված մի հիմն՝ Չարենցի «Ես իմ անուշ»-ի գրաքննված ու կրճատված խոսքերով, որ հայտնի լեւոնասեր Տ.Մ.-ն պիտի 2007 թվականին անցկացնել փորձեր որպես նոր հիմնը հայոց, այլ թեկուզ խեղճ, բայց կենսագրություն ունեցող «Իմ հայրենիքը»:
Մանրո՞ւք է... Ոչ, ազգի հոգեբանությունն է, որն առանց հասկանալու իրավունք չունենք առաջանալու, թե չէ այն հոգեկան հիվանդության կվերածվի: Անկախության առաջին իսկ տարիներին կոմունիստները քայլարշավի դուրս կգան սովետի դրոշներով ու Ստալինի նկարներով, ահաբեկչական մի կառույց կկոչվի պետականաշինարար Դրաստամատ Կանայանի «կլիչկա»-ով՝ «Դրո», եւ այդպես շարունակ:
«Հայոց Աշխարհ»-ի հարգելի խմբագրակազմ եւ պատվարժան ընթերցողներ: Ուզում եմ ձեզ հետ անկեղծ լինել մինչեւ վերջ, եւ դրա համար այլ հասցե, այս պահի դրությամբ, չգիտեմ: Բավական հավակնոտ ստացվեց նախօրոք ընտրած իմ վերնագիրը, բայց ես դեռ բուն նյութին չեմ էլ մոտեցել: Այնինչ հիմա, այս պահին, թանկ արժե տպագիր մամուլի յուրաքանչյուր տողը: Շատ լրագրեր ինքնահրաժարվել են հրատարկվելուց, քանի որ չեն ցանկանում օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, որն իմ, ականատեսիս աչքերով, երբեք ավելի հավաստի չի եղել:
Վերջապես լեւոնականները հասան իրենց բուն նպատակին՝ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը դարձավ ավելի քան թափանցիկ, անբարյացակամ՝ բազմազգ (կապտաչ, շեղաչք) աչքերը ձուլվելով, մի ահռելի ոսպնյակ դարձան, որով ... ազատություն կոչված արեգակի շողերն են փորձում ուղղել Հայաստանի վրա: Լուցկին (այն է՝ ամեն կարգի զենքերը) խլված է, եւ հիմա, այդ նենգափոխված արեգակի շողերը կենտրոնացնելով միշտ նույն կետում, փորձում են ներոնական հրդեհ բորբոքել մեր կառուցվող քաղաքում...
Փիլիսոփայելու ժամանակը չէ... Հեռուստատեսությամբ շատ պարզ երեւում է, որ «անկախ լրագողները» պարզապես չեն մասնակցում այն մտահոգ, անկեղծ, զուտ չոր փաստերի վրա հենված բրիֆինգներին, որ տալիս են պետականության իսկական պաշտպանները՝ դատախազության, ոստիկանության, զինված ուժերի, կառավարության պատասխանատու պաշտոնյաները: Վաղը մյուս օր սահմանափակումները վերացվելու են, դուք էլի գրելու եք իրադարձությունների մասին, պատմելու՝ նախքան դրանք կկատարվեն... Նոստրադամուսների մի նոր սերունդ, ինչի համար խորապես ցավում եմ, քանի որ մտերիմ եմ եղել անձնապես շատերի հետ: Մեկին՝ որպես քավոր, մյուսին՝ իբրեւ մտերիմ, մեկ ուրիշին՝ 1996 թվականի իրադարձությունների ժամանակ իբրեւ գաղափարակից:
Հարցեր եմ տալիս. երբ հարկ համարեք վերադառնալ տեղեկատվական (իմա՝ ապատեղեկատվական) դաշտ, ինչի՞ մասին եք գրելու, ի՞նչ եք ամբարում առ այսօր, ինչո՞ւ թեկուզ ձեր «անաչառ», իրականում բնավ ոչ էլ հոմերոսյան կույր աչքերով (իրականում՝ քոռ) համակված չեք ուզում տեսնել նժարի մյուս՝ այն էլ ավելի ծանրակշիռ կողմը, ինչո՞ւ բնավ ոչ էլ բեթհովենյան խլությամբ համակված ձեր ականջներով չեք ուզում լսել նրանց տեղեկատվությունը, որոնք չափազանց բարեկիրթ եղան ձեր կռարշավի նկատմամբ:
Դուք, եթե չեք կեղծել հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքի ժամանակ, պահպանել եք մի տոտալիտար համակարգի դեմ ուղղված իմ երգերի մասին հուշերը, իրավունք չունեք ինձ չհավատալու այժմ, երբ մեր ունեցածն ընդամենը մի տասնհինգամյա պատանյակ-երկիր է, որն ավելի հեշտ է կազմաքանդելը, քան կառուցելը...
Այժմ գրողները դարձել են հարցերի հարցը: Բոլորը փորձում են այդ աղքատացած կամ գրանդասուն ստեղծագործողներից ինչ-որ մտքեր լսել այս իրադարձությունների մասին: Աղքատացածները, բնականաբար, լռում են, իսկ գրանդներից սնվողները «յան տալիս»՝ նախընտրելով շարունակել իրենց բուն գործը, որի համար վճարվում են: Որի համար մեր պետականության դեմ մոնղոլ-թաթարական, ավելի ճիշտ՝ լենկթեմուրյան ասպատակությունը «Ավարայրի» ճակատամարտ կարող են անվանել իրենց ոթած խժդժություններն այն դեպքում, երբ իրենց լավ թաքնված գաղափարախոսները, դեռեւս սովետի օրոք, շրջանառության մեջ դրեցին ազգը պառակտող մի բանավեճ՝ «Վարդան Մամիկոնյա՞նն էր ճիշտ, թե՞ Վասակը»: «Սարդարապատ» այն դեպքում, երբ ազգն այն ժամանակ համախումբ էր թուրքի դեմ եւ ոչ թե վասն թուրքի...
Ի՞նչ գրի հայ գրողն այս օրերին, ինչպե՞ս հոգեբանական վերլուծության ենթարկի անհոգին, քննի անցյալը, երբ ներկան ու ապագան է վտանգված պատմության հանդեպ խորքային, վախենամ՝ անբուժելի հիշակորուսության հետեւանքով:
«Գրական թերթը» ոչ եւս է... Մնացած բոլոր գրականամերձ հրատարակությունները գրանդավորված են... Ուրեմն՝ հերթական անգամ, հայ գրողը պետք է մի վերնագիր դնի, բայց հետո, երկար ժամանակ անասպարեզ մնալով, խոսի ընթացիկ բաների մասին, խոստանալով, որ թերեւս մյուս հրապարակման ժամանակ կխոսի այն հարցերի մասին, թե ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս պառակտվեց Հայկ Նահապետով, Արգիշտի թագավորով, Մեծն Արտաշես արքայով եւ Տիգրան Մեծով, Րաֆֆիով եւ Չարենցով սրբազնացած ազգային հավաքականության գաղափարը, ի՞նչ նպատակով:
Շարունակելի
- ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
Քննարկում
vay mez գրել է:
Lsir ay vatjarvats. Tariner araj do cheir vor galis eir Levon Ter Petrosyani ev Kharabakh komitei hanrahavaknerin ev gitar@ dzerkid khndrum eir vor tognen hartak bartsranas u erges. Anund el CHLIK DASTA eir drel. Kartsum es mardik amen inch moratsel en ay himar. Mets pilisopanerits mek@ asel e ATUM EM ANVOGNASHARNERIN.
Ko nmanneri hamar e vor amachum enk mer hay linelu hamar. Do haytni che te kendanakan ashkharhi vor tesakin es patkanum.
ՀԱՅ գրել է:- vay mez
Lsir ay vatjarvats. Tariner araj do cheir vor galis eir Levon Ter Petrosyani ev Kharabakh komitei hanrahavaknerin ev gitar@ dzerkid khndrum eir vor tognen hartak bartsranas u erges. Anund el CHLIK DASTA eir drel. Kartsum es mardik amen inch moratsel en ay himar. Mets pilisopanerits mek@ asel e ATUM EM ANVOGNASHARNERIN.Ko nmanneri hamar e vor amachum enk mer hay linelu hamar. Do haytni che te kendanakan ashkharhi vor tesakin es patkanum.
Իսկապես որ վայ մեզ, որովհետեւ քեց նման դատարկագլուխ պոռոտախոսները դեռ շատ են մեր ազգի մեջ:- vay mez
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 19
Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ
Լ.Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս եւ ինչո՞ւ կարողացավ ստանալ 350000 ձայն, որո՞նք են իշխանությունների թույլ տված սխալները։ Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ...Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ լրագրողների հետ հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ։
Ըստ Վ.Օսկանյանի, անհրաժեշտ է միասնաբար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բնականոն իրավիճակը վերականգնելու համար. «Երկիրը չի կարող տեղապտույտի ...ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 24
«Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային «ընդհատակյա» թերթոնը, ընդհատակ անցած հեղափոխական փանջունիների գլխավորությամբ, բացահայտ հրահրիչ գործունեությամբ է գբաղված. «Լեւոնի վկաներին» հրամայում է ոչ մի ...ՈՒՂՂՈՒՄ
3«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում տպագրված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ հարցազրույցի երկրորդ մասում՝ խմբագրության մեղքով, ցավոք, տեղ են գտել որոշ անճշտություններ։ Մասնավորապես՝ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ՍԿՍՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Երեւանում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ մարտի 1-ի հրամանագրով նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի շարս ժամանակավոր այլ սահմանափակումների, որոշակիորեն «նեղացրել» էր լրատվամիջոցների գործունեության ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ձախողված գիտափորձը արդարացնելու համար միշտ էլ կա պարզագույն միջոց. հայտարարել, թե իրականում ոչ մի գիտափորձ չի եղել, ուստիեւ արդյունքները ոչինչ չեն ապացուցում։
Ժամանակին կոմունիստները պնդում էին, թե ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ ՉՇԱՀԵՑ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները վերստին կրկնակի նոսրացրին պատվավոր մրցանակի հավակնորդների շարքերը։ Առավել շոշափելի կորուստ ունեցավ Անգլիան՝ զրկվելով իր երկու թիմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են երկու երկրների ազգային հավաքականների մակարդակով անցկացնել ընկերական հանդիպում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, խաղը տեղի է ունենալու ...ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ «ՌԵԱԼՆ» Է
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների սանդղակը, որը կազմել է Deloitte հեղինակավոր աուդիտորական ընկերությունը։ Իսպանիայի անցյալ տարվա չեմպիոնի եկամուտը ավելացել է 20 ...«ՌԵԱԼԸ» ԿՊԱՅՔԱՐԻ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՄԱՐ
Մադրիդի առաջատար ակումբը, որոշ երկմտանքից հետո, այնուհանդերձ վճռել է վերադառնալ հաջորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտահղացմանը։ Չնայած ավելի ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 2
Ա.ՊԱՌԱԿՏԱԽՏ
Ինչի մասին ասես չեն գրել մեր պատմաբանները խորհրդային տարիներին, ինչ թեզեր ասես չեն պաշտպանել
Կասեն՝ ժամանակն էր այդպիսին, պահանջվում էր, ասենք, գրել «Էլեկտրացանցի զարգացումը Սովետական ...ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԽԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Գունավոր հեղափոխության իրականացման փորձի պայմաններում ո՞րն է սովորաբար իշխանության թուլությունը։ Ինչո՞ւ են իշխանության եւ հասարակության հակասությունները հաճախ ավելի խոր եւ սուր բնույթ ստանում, քան իշխանության ...ԿՈՍՈՎՈՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՆԱԽԱԴԵՊԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առայժմ շրջանցում են Լեռնային Ղարաբաղը
Դեռ չեն ավարտվել քննարկումներն ու բանավեճերը միջազգային պրակտիկայում «Կոսովոյի նախադեպի» կիրառման հավանականության մասին, երբ հետխորհրդային տարածքում նկատվում ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԴԱՍ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մարտի 1-2-ին եւ դրանից հետո Երեւանում գտնվող տարբեր պարբերականների թղթակիցներն ...ԿՈՍՈՎՈ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անգամ տարբերությունները մեր օգտին են
ՌԱՀՀ կենտրոնը երեկ քննարկում էր կազմակերպել «Կոսովոյի նախադեպը. կիրառելի՞ է այն Արցախի դեպքում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ԱԺԿ նախագահ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ...ՄԵՂՄԱՑՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի՝ նախագահի 2008 թվականի ...ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Նպաստելով ներքին արտադրության աշխուժացմանը
Համաշխարհային շուկայում հատկապես վերջին երկու տարիներին հացահատիկի կտրուկ թանկացումը ստիպում է շատ երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանին մտածել պարենային ապահովության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլեմբերգը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը ճնշումներ են գործադրել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նկատմամբ՝ վարչախմբի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում երեկվա դրությամբ բուժօգնություն էր ստանում մարտի 1-ի անկարգություններից 15 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 11 քաղաքացի: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՌՅԱԿՈՒՄ
2007 թվականի արդյունքներով Հայաստանը բանկային համակարգով տրանսֆերտների տեսքով Ռուսաստանից ստացել է 1 մլրդ ԱՄՆ դոլար: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն, անցյալ տարի Ուկրաինա է փոխանցվել 1,9 մլրդ դոլար, Ուզբեկստան՝ ...ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՈՆՈՒՄԸ ԱՀԱՎՈՐ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ ընտրություններից առաջ Հայ օգնության միությունը առաջինն էր, որ մյուս կանանց ՀԿ-ներին համախմբելով, համերաշխության, զսպվածության եւ հանդուրժողականության կոչ արեց ...ՆԵՌԸ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Որքան վատ՝ այնքան լավ
Մինչ շարունակվում է «Մարտի 1-2-ի» քրեական գործի նախաքննությունը, եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում թաքստոցներից հայտնաբերվում ու ձերբակալվում են Լ.Տեր-Պետրոսյանի կտրիճ տղերքը, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԻ ԳՈՐԾԻ
Եթե Հայաստանում ռուսաստանյան սցենարը (այսինքն՝ նախագահական ընտրություններից հետո նախկին նախագահը զբաղեցներ վարչապետի պաշտոնը) կիրառելու մտադրություն լիներ, այդ մասին կհայտարարվեր մինչեւ ընտրությունները, ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլեմբերգը ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացման: ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ
Սեփ.լրտվ.
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի:
Անդրադառնալով Լեւոն ...ՀՅԴ-Ն ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԻ
«ՀՅԴ-ն եւս մասնակցելու է կոալիցիոն կառավարությանը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, մոտակա 10 օրվա ընթացքում հանրության դատին կներկայացնենք մեր քաղաքական ծրագիրը»,- հայտարարեց երեկ Սերժ Սարգսյանը: ...ԱԶԱՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ
«Իրավապահ մարմիններն իրենց գործողություններով պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում՝ եւ արտաքին»,- երեկ ասել է նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Սերժ Սարգսյանը կարող է հանդիպել Իլհամ Ալիեւի հետ։ «Չենք բացառում, որ առաջիկա հնարավորությունը կարող է լինել Բուխարեստում ապրիլի 3-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ ...ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԻԺԸ
5Ըստ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ. «Այս ծրագրավորված թշնամանքը սարսափելի բան է։ Սեփական ազգի մեջ թշնամու որոնումը ահավոր է։ Ես դրա համար կուզենայի, որ պատասխան տար Լ.Տեր-Պետրոսյանը։ Վերջերս իմ ընկերներից մեկին, ...ՄԻԱՄԻՏ ԵՎՐՈՊԱՑԻՆ
1Ըստ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ներկայումս Հայաստանում անհարկի լայն տարածում ունեն զանազան անհիմն, իրականությանը չհամապատասխանող լուրերը, ինչը հնարավոր կլինի կանխել ...
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

