
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
- Ձախողված գիտափորձը արդարացնելու համար միշտ էլ կա պարզագույն միջոց. հայտարարել, թե իրականում ոչ մի գիտափորձ չի եղել, ուստիեւ արդյունքները ոչինչ չեն ապացուցում։

Ժամանակին կոմունիստները պնդում էին, թե սոցիալիզմ են կառուցել, բայց երբ սոցիալիստական գաղափարի ջատագովներին մատնանշում էին կառուցված հասարակարգի թերությունները, նրանք վճռականորեն նկատում էին, որ, հակառակ հենց խորհրդային առաջնորդների հայտարարությունների, ոչ մի սոցիալիզմ էլ ԽՍՀՄ-ում չի եղել եւ, հետեւաբար՝ խորհրդային գիտափորձն ամենեւին էլ գիտափորձ չի հանդիսանում։
Նույնն էլ «հեղափոխություն» բառի պարագայում է։ Թատերական հրապարակի հռետորների ճառերում այն տարբեր վարիացիաներով հանդիպում էր օրական հարյուր անգամ, սակայն այսօր, երբ «հեղափոխությունը» մտնում է իր ներկայիս, միանգամայն օրինաչափ փուլ, նեոբոլշեւիկները պնդում են, թե ոչ մի հեղափոխության փորձ էլ չի եղել, ուստիեւ անհնար է խոսել գոյություն չունեցող գործընթացի մասին։
Տրամաբանությունը պարզ է. այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Երեւանի փողոցներում մարտի 1-2-ին, ազատարարների գործողությունները որպես հրապուրիչ օրինակ ներկայացնելը բավական դժվար է, պետք է պահպանել գոնե «հեղափոխություն» բառը, որը դեռ կարող է պետք գալ։
Թեպետ, լեզվաբանական այդ նրբությունների մասին թող մտորեն ազատագրական շարժման առաջնորդները։ Մանավանդ որ դատելով նրանց ներկայացված մեղադրանքներից` մտորումների համար առավել քան բավարար ժամանակ կունենան։
Իսկ մեզ այսօր հետաքրքրում է մեկ այլ բան։ Մասնավորապես, թե ինչպե՞ս էին առաջնորդները ակտիվիստներ պատրաստում եւ ինչո՞վ էին նրանց հրապուրում։ Ձերբակալված ջարդարարների ցուցմունքներից երեւում է, որ մեխանիզմը բավական պարզ էր. մարդկանց խոստանում էին պաշտոններ եւ ուրիշի սեփականությունը։ Այսպիսով, մարդկանց նոր տեսակի բուծման գործում հայրենի նեոբոլշեւիկներն ընտրեցին անհամեմատ ավելի արդյունավետ ուղի, քան ժամանակին բոլշեւիկները։
Հայտնի է, որ անցած դարի 20-ական թվականների վերջին անասնաբույծ Իլյա Իվանովն իրականացնում էր գաղտնի գիտափորձ։ «Կարելի է գրեթե երաշխավորել, որ կստանանք նոր տեսակներ»,- գրել է նա Սովժողկոմի նախագահ Ա.Ռիկովին։ «Նոր տեսակներ» ասելով՝ նկատի ուներ մարդու եւ կապկի հիբրիդը. հզոր, բայց հիմար կենսաբանական զենք, որը կարելի էր օգտագործել՝ ելնելով հեղափոխության շահերից։ Իվանովը ծախսում էր կուսակցության հատկացրած փողերը, կամավորները զուգավորվում էին Արեւմտյան Աֆրիկայից բերված կապիկների հետ, ղեկավարությունը՝ համբերատար սպասում արդյունքներին։
Բայց 1930-ին նրանք էլ հույսը կտրեցին «նոր տեսակներ» ստանալուց։ Ելքը գտնվեց շատ արագ. Իվանովին ձերբակալեցին եւ աքսորեցին անծայրածիր երկրի հեռավոր շինարարություններից մեկը, որտեղ էլ նա երկու տարի անց մահացավ։
Հեղափոխությունները վտանգավոր են նրանով, որ կործանում են ամեն շնչավորը։ Կենսաբանության մեջ գոյություն ունի «ցենոզ» հասկացությունը. համակարգ, որը կապակցում է իրար սնող բակտերիաների, բույսերի, միջատների կամ կենդանիների որոշակի տեսակները։ Յուրաքանչյուր տեսակի գործառույթները համակարգի ներսում խստորոշ բաշխված են։ Ասենք՝ որոշակի բզեզն ուտում է միայն որոշակի տեսակի սոճու տերեւափշերը, թռչունների որոշակի տեսակը սնվում է միայն այդ բզեզներով, իսկ նրանց բոլորին անհրաժեշտ սոճիներն աճում են միայն որոշակի հողում, որը պարարտանում է այդ որոշակի թռչունների ծերտով։
Մարդկային հասարակությունը ցենոզի սոցիալական տարատեսակն է։ Այնտեղ եւս գործում է առանձին տարրերը կապակցող համակարգ։
Սակայն բնության մեջ գոյություն ունեն նաեւ «ցենոֆոբներ». այնպիսի տեսակներ, որոնք կարող են գոյատեւել միայն մեկուսի, ցենոզների արանքներում։ Օրինակ` եզնալեզուն աճում է միայն անտառի եզրին կամ ճամփեզրին, իսկ անտառի թավուտում կամ մարգագետնում չի հանդիպում։ Ցենոֆոբների թվին են պատկանում բոլոր այն բույսերը, որոնց մենք սովոր ենք անվանել մոլախոտեր։ Մոլախոտերն առատորեն աճում են այնտեղ, որտեղ խախտված է ցենոզի համակարգը։
Օրինակ՝ վարել են բացատը։ Կամ՝ հեղափոխություն է տեղի ունեցել։
Խորհրդային ժամանակների կրտսեր գիտաշխատողներն ու էժան սրճարանների մշտական հաճախորդները, մեր այդ Շարիկովներն ու Շվոնդերները, որոնք հեղեղեցին խորհրդարանը, կառավարությունն ու նախարարությունները 90-ականների սկզբին, մինչ այդ ծաղկում էին հասարակության հեռավոր ճամփեզրերին։ Բայց ցենոզի համակարգը խաթարվեց, եւ նրանք դարձան «կոմիսարներ»՝ զավթելով իշխանությունը։ Իսկ այժմ իշխանությունից աստիճանաբար դուրս մղված կոմիսարները վերադառնալու անհաջող փորձ ձեռնարկեցին։ Նորից ձգտելով քայքայել մեծ դժվարությամբ ձեւավորված ցենոզի համակարգը։
Եթե ցենոզի բազմակի խաթարումը վտանգավոր է ֆլորայի եւ ֆաունայի համար, ապա մարդկային հասարակության պարագայում այն պարզապես մահացու է։ Դրա համար էլ հասարակությունը ինքնապահպանման նպատակով մեկուսացնում է այդօրինակ գիտափորձերի հեղինակներին։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Hamlet գրել է:
Lriv entaka es mekusacman, tuyn u tarax es shnchum u artashnchum. Arden kez haryur angam aseci vor txmar mard es, gna mi paran gti u kaxvi, dranic aveli mec bani du @ndunak ches. Debil..
Hamlet գրել է:
Ay satkes du el ko cenoz el hetd, cenoz u ceroz du es, Serjn u Robik@, ereked el axtacin mikrob ek Hayastani marmni vra. Tkem eresid, apush.
Hamlet գրել է:
Txerk@ mamuln el en goxakan orenknerov karavarum. Ays debilin beran@ bac en pahum, isk normal mamulin xextel en.
Hamlet գրել է:
a hatuk kez hamar em artatpel vor mi kich apush uxexd sharjes, te che shat tget mnaln el e vnas mez, mi kich lusavorvi himar.
Արկադի Վարդանյան. «Նրանց համար իշխանությունից զրկվելը հավասարազոր է մահվան»
12:57 Yerevan | 8:57 GMT | Friday 14 March 2008
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը:
- Կարծում եմ` իշխանության կողմից ձեռնարկած այն միջոցառումները, որոնց արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավերածություններ եւ այլն, ստեղծեցին բավականին որոշակի իրավիճակ: Եվ հիմա մեր հասարակության մեջ չկա որեւէ մեկը, որը կասկածի, որ ի դեմս Քոչարյան-Սարգսյան զույգի մենք գործ ունենք ոչ թե քաղաքական խուլիգանների, այլ, պարզապես, փողոցային խուլիգանների հետ: Նման վարվելաձեւ նույնիսկ հետամնաց աֆրիկյան երկրներում երբեւիցե չի արձանագրվել: Մինչեւ օրս, միջազգային հանրությունը` ինչպես ամբողջապես, այնպես էլ իր ներկայացուցիչների վերաբերմունքով մեզ բոլորիս ցույց է տվել, որ հույսեր է փայփայում, թե այս իշխանության հետ դեռ կարելի է բանակցություններ վարել եւ նրանցից ժողովրդավարական բարելավումներ ակնկալել: Սակայն գործող իշխանությունները իրենց վերջնագիրը հրապարակեցին վերջին քայլերով եւ վերջակետ դրեցին, համենայնդեպս, մեր՝ հայկական հասարակության համար, այն բոլոր կասկածների հանդեպ, որոնք գուցեեւ կարող էին գոյություն ունենալ մինչ այս իրադարձությունները: Իսկ դա նշանակում է, որ հիմա պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ միտքը արմատավորվի նաեւ միջազգային հանրության մոտ:
- Նկատի ունեք Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցա՞ծը:
- Ոչ միայն: Ամբողջ այդ նախընտրական, ընտրական եւ, իհարկե, հետընտրական ժամանակաշրջանում իշխանությունները իրենց դրսեւորեցին որպես փողոցային խուլիգաններ: Նկատի ունեմ այն ամենը, ինչը կապ ուներ հեռուստատեսային եւ այլ պետական ու իշխանամետ լրատվամիջոցների լուսաբանման, մարդկանց նկատմամբ իրենց որոշակի վերաբերմունքի ցուցադրման, ընտրական ճնշումների եւ հետընտրական վայրագությունների հետ: Այսինքն` բոլոր այն սահմանադրական եւ ոչ սահմանադրական իրավախախտումները, որոնք բարոյական տարրական նորմերի ոտնահարումներ են, ակնհայտորեն ցույց տվեցին, որ մենք գործ ունենք հանցագործների հետ: Հանցագործների, որոնք վաղ թե ուշ դատարանի եւ մեր ամբողջ ազգի առջեւ պետք է պատասխան տան:
- Ձեր կարծիքով` Մարտի 1-2-ի իրադարձությունների հեղինակը իշխանություննե՞րն են, թե՞ ինչպես իրենք են պնդում` ընդդիմությունը:
- Ես օգտվում եմ ոչ միայն «Հայլուրի», այլեւ անկախ աղբյուրների լրատվությունից: Սակայն եթե նույնիսկ հիմնվենք «Հայլուրի» թատերական ներկայացումների վրա, որ ամեն օր հրամցնում են, ապա ակնհայտ է, որ այդ ամենը սարքված էր: Սարքված էր իշխանության կողմից: Դա սադրանք էր եւ սադրիչների հատուկ պատրաստված խմբերի միջոցով կազմակերպված մի խայտառակ բան, որը իրենք փորձում էին իրենց կարճ խելքով հրամցնել նաեւ միջազգային հանրությանը: Սակայն կարող եմ ասել, որ Եվրոպայում, սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած քաղաքական գործիչներով, բոլորը միանշանակ համոզված են, որ այդ ամենը սադրանք էր եւ իրականացված էր բավականին ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Նույնիսկ եթե իրենք նման մտքեր էին փայփայում, գոնե պետք է նախապատրաստվեին: Բայց իրենց խելքի չափով կարողացան անել: Իսկ գործից հասկացող մարդը տեսնում է, որ այդ նկարահանումները սարքված են, ընդ որում` վատ են սարքված: Եվ զուր հույսեր չփայփայեն, թե իրենց հաջողվեց որեւէ մեկին խաբել:
- Ի՞նչ ելք կա: Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը այսուհետ:
- Ոչ միայն ընդդիմությունը, այլեւ բոլորս պետք է աշխատենք միջազգային հանրությանը ցույց տալ, թե ովքեր են այսօր Հայաստանում իշխանավարողները: Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ապրող հարյուր հազարավոր մեր հայրենակիցները ծայրաստիճան զայրացած են եւ կանեն ամեն ինչ, որպեսզի միջազգային ատյաններին հասցնեն այն իրականությունը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ին եւ 2-ին: Բազմաթիվ փաստեր ունենք` տեսագրություններ, լուսանկարներ, որոնք կհամոզեն մարդկանց, որ այն, ինչ կատարվել է Հայաստանում` ուղղակի անընդունելի է: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք մեր նպատակին:
Այդ երկու մարդիկ իրենց քայլերով ապացուցեցին մեր ազգին, որ իրենք այլեւս ճանապարհ չունեն ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ այս կյանքում: Նրանք ելք չունեն:
- Ինչպե՞ս եք գնահատում Երեւանում արտակարգ դրության իրողությունը եւ այդ պայմաններում կատարվող քաղաքական ձերբակալությունների, հետապնդումների փաստը:
- Իշխանությունների այդ քայլը ուղղակի քաղաքական վայրագություն է: Վայրագություն, որն օգտագործվել է սահմանադրական նորմերի ոտնահարմամբ: Դա միտումնավոր արվեց: Փորձում էին վախեցնել մարդկանց եւ հասարակությանը վերջնականապես ճնշել, ստորացնել: Բայց դա շատ խոշոր սխալ էր իրենց կողմից:
- Վարկած է շրջանառվում, որ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցած ընդհարումները Քոչարյանը կարող է օգտագործել Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու եւ իշխանությունը իր ձեռքը պահելու համար: Ի՞նչ եք կարծում, Քոչարյանը կգնա՞ դրան:
- Ես բոլորովին չէի զարմանա, եթե այդ լուրերը հաստատվեին: Նա ամեն ինչի ընդունակ է: Նա քրեական եւ պետական շատ խոշոր հանցագործ է, ինչպես եւ իր ընկեր Սերժիկ Սարգսյանը: Եվ բոլորիս համար միանգամայն պարզ է, որ նրանց համար իշխանությունից զրկվելը մահվանը հավասարազոր բան է:
Որոնում
Արխիվ
Եկ Եք Չր Հն Ու Շբ Կր
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
Վերլուծական
Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»
«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության
Քաղաքական
Տեր-Պետրոսյանի հանդիպումները
Մարտի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ:
Աշխարհ
Ահազանգում են պատգամավորները
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի
hay գրել է:
Ի՞նչ խոսք, որտե՞ղ է տպագրվելու խոսքս: Ինչո՞վ է հնչելու խոսքս, թույնի ու չարիքի աղբյուր դարձած հեռուստաալիքներով անգամ ցավակցական խոսքեր չհնչեցին: Վախենում են զոհերի թիվն ասել, վախենում են ցավակցական խոսք ասել:
Ես խորապես սգում եմ ու ցավում բոլոր զոհերի համար: Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ: Դուք հետ գլորեցիք երկիրը 1937 թվական, ինքներդ ձեզ հռչակել եք երկրի կառավարիչներ եւ ստորացնում, սպառնում, ծեծում ու ջարդում, ձերբակալում ու սպանում եք սեփական ժողովրդին՝ ազատության համար պայքարող, խաղաղ, արժանապատիվ քաղաքացիներին: Դուք զրկել եք մեզ ձայնի, խոսքի, ընտրելու, շարժվելու, տեղեկանալու իրավունքից: Երկիր-դրախտավայրը վերածել եք կատարյալ դժոխքի: Մեր ժողովրդի երկնքում սեւ ու մութ ամպեր եք կուտակել, անտանելի եք ու ատելի, արհամարհանքի ու նողկանքի արժանի, քրիստոնեական ոչ մի նշույլ ձեր վարքագծում չկա, դուք պատերազմ եք հայտարարել ձեզ համար օտար մեր ժողովրդին: Դուք կատարյալ հիվանդ հոգիներ եք, որովհետեւ ապացուցեցիք, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը կարող է ձեզ դարձնել անգամ ազգասպան, ցեղասպան. չհամարձակվեք այլեւս 1915 թվի ցեղասպանության հարց բարձրացնել: Ի՞նչ արտակարգ իրավիճակ եք հայտարարում: Ձեր գոյությունն արդեն այս երկրում արտակարգ, արտառոց եւ պայթունավտանգ իրավիճակ է մեր ժողովրդի համար: Ժողովրդին ավելի ու ավելի մի բորբոքեք, բարեբախտաբար, ժողովրդի մեջ այլեւս պայքարի չմարող կրակն է բոցկլտում: Մեր պայքարող, նվիրյալ ժողովուրդը հասնելու է իր ազատությանը, նա արժանի է իր ընտրյալ նախագահին՝ Շարլ Դը Գոլի օրինակը կրկնած Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա ազատվելու է Սադամ Հուսեյնի նմանակներից:
Aram գրել է:
Gagik, xixjd chi tanjum?? Du chgites, es 10 tari "Jardararutyunn" um menashnorhn a mer erkrum, um en ogtagorcum vorpes jardox brigad ????
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 19
Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ
Լ.Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս եւ ինչո՞ւ կարողացավ ստանալ 350000 ձայն, որո՞նք են իշխանությունների թույլ տված սխալները։ Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ...Ո՞ՒՄ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երեկ լրագրողների հետ հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ։
Ըստ Վ.Օսկանյանի, անհրաժեշտ է միասնաբար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բնականոն իրավիճակը վերականգնելու համար. «Երկիրը չի կարող տեղապտույտի ...ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 24
«Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային «ընդհատակյա» թերթոնը, ընդհատակ անցած հեղափոխական փանջունիների գլխավորությամբ, բացահայտ հրահրիչ գործունեությամբ է գբաղված. «Լեւոնի վկաներին» հրամայում է ոչ մի ...ՈՒՂՂՈՒՄ
3«Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում տպագրված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ հարցազրույցի երկրորդ մասում՝ խմբագրության մեղքով, ցավոք, տեղ են գտել որոշ անճշտություններ։ Մասնավորապես՝ ...ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ՍԿՍՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Ինչպես հայտնի է, Երեւանում արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ մարտի 1-ի հրամանագրով նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի շարս ժամանակավոր այլ սահմանափակումների, որոշակիորեն «նեղացրել» էր լրատվամիջոցների գործունեության ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Ձախողված գիտափորձը արդարացնելու համար միշտ էլ կա պարզագույն միջոց. հայտարարել, թե իրականում ոչ մի գիտափորձ չի եղել, ուստիեւ արդյունքները ոչինչ չեն ապացուցում։
Ժամանակին կոմունիստները պնդում էին, թե ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ ՉՇԱՀԵՑ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները վերստին կրկնակի նոսրացրին պատվավոր մրցանակի հավակնորդների շարքերը։ Առավել շոշափելի կորուստ ունեցավ Անգլիան՝ զրկվելով իր երկու թիմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են երկու երկրների ազգային հավաքականների մակարդակով անցկացնել ընկերական հանդիպում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, խաղը տեղի է ունենալու ...ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ «ՌԵԱԼՆ» Է
Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների սանդղակը, որը կազմել է Deloitte հեղինակավոր աուդիտորական ընկերությունը։ Իսպանիայի անցյալ տարվա չեմպիոնի եկամուտը ավելացել է 20 ...«ՌԵԱԼԸ» ԿՊԱՅՔԱՐԻ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՄԱՐ
Մադրիդի առաջատար ակումբը, որոշ երկմտանքից հետո, այնուհանդերձ վճռել է վերադառնալ հաջորդ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մտահղացմանը։ Չնայած ավելի ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՈԻ ԲՈՒԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 2
Ա.ՊԱՌԱԿՏԱԽՏ
Ինչի մասին ասես չեն գրել մեր պատմաբանները խորհրդային տարիներին, ինչ թեզեր ասես չեն պաշտպանել
Կասեն՝ ժամանակն էր այդպիսին, պահանջվում էր, ասենք, գրել «Էլեկտրացանցի զարգացումը Սովետական ...ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԽԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 1
Գունավոր հեղափոխության իրականացման փորձի պայմաններում ո՞րն է սովորաբար իշխանության թուլությունը։ Ինչո՞ւ են իշխանության եւ հասարակության հակասությունները հաճախ ավելի խոր եւ սուր բնույթ ստանում, քան իշխանության ...ԿՈՍՈՎՈՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՆԱԽԱԴԵՊԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առայժմ շրջանցում են Լեռնային Ղարաբաղը
Դեռ չեն ավարտվել քննարկումներն ու բանավեճերը միջազգային պրակտիկայում «Կոսովոյի նախադեպի» կիրառման հավանականության մասին, երբ հետխորհրդային տարածքում նկատվում ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԴԱՍ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մարտի 1-2-ին եւ դրանից հետո Երեւանում գտնվող տարբեր պարբերականների թղթակիցներն ...ԿՈՍՈՎՈ ԵՎ ՂԱՐԱԲԱՂ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անգամ տարբերությունները մեր օգտին են
ՌԱՀՀ կենտրոնը երեկ քննարկում էր կազմակերպել «Կոսովոյի նախադեպը. կիրառելի՞ է այն Արցախի դեպքում» թեմայով։ Հիմնական բանախոսներն էին ԱԺԿ նախագահ
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ...ՄԵՂՄԱՑՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն հրամանագրի՝ նախագահի 2008 թվականի ...ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Նպաստելով ներքին արտադրության աշխուժացմանը
Համաշխարհային շուկայում հատկապես վերջին երկու տարիներին հացահատիկի կտրուկ թանկացումը ստիպում է շատ երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանին մտածել պարենային ապահովության ...ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլեմբերգը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը ճնշումներ են գործադրել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նկատմամբ՝ վարչախմբի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում երեկվա դրությամբ բուժօգնություն էր ստանում մարտի 1-ի անկարգություններից 15 տուժած, այդ թվում՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 11 քաղաքացի: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՌՅԱԿՈՒՄ
2007 թվականի արդյունքներով Հայաստանը բանկային համակարգով տրանսֆերտների տեսքով Ռուսաստանից ստացել է 1 մլրդ ԱՄՆ դոլար: ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն, անցյալ տարի Ուկրաինա է փոխանցվել 1,9 մլրդ դոլար, Ուզբեկստան՝ ...ՍԵՓԱԿԱՆ ԱԶԳԻ ՄԵՋ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՈՆՈՒՄԸ ԱՀԱՎՈՐ Է
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Դեռ ընտրություններից առաջ Հայ օգնության միությունը առաջինն էր, որ մյուս կանանց ՀԿ-ներին համախմբելով, համերաշխության, զսպվածության եւ հանդուրժողականության կոչ արեց ...ՆԵՌԸ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Որքան վատ՝ այնքան լավ
Մինչ շարունակվում է «Մարտի 1-2-ի» քրեական գործի նախաքննությունը, եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում թաքստոցներից հայտնաբերվում ու ձերբակալվում են Լ.Տեր-Պետրոսյանի կտրիճ տղերքը, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԻ ԳՈՐԾԻ
Եթե Հայաստանում ռուսաստանյան սցենարը (այսինքն՝ նախագահական ընտրություններից հետո նախկին նախագահը զբաղեցներ վարչապետի պաշտոնը) կիրառելու մտադրություն լիներ, այդ մասին կհայտարարվեր մինչեւ ընտրությունները, ...ՄԵՐՈՆՔ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլեմբերգը ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափի ավելացման: ...ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ
Սեփ.լրտվ.
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի:
Անդրադառնալով Լեւոն ...ՀՅԴ-Ն ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԻ
«ՀՅԴ-ն եւս մասնակցելու է կոալիցիոն կառավարությանը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, մոտակա 10 օրվա ընթացքում հանրության դատին կներկայացնենք մեր քաղաքական ծրագիրը»,- հայտարարեց երեկ Սերժ Սարգսյանը: ...ԱԶԱՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ
«Իրավապահ մարմիններն իրենց գործողություններով պետք է առաջնորդվեն օրենքի պահանջներով եւ ազատ լինեն ցանկացած ճնշումներից, այդ թվում՝ եւ արտաքին»,- երեկ ասել է նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Սերժ Սարգսյանը կարող է հանդիպել Իլհամ Ալիեւի հետ։ «Չենք բացառում, որ առաջիկա հնարավորությունը կարող է լինել Բուխարեստում ապրիլի 3-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ ...ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏԻԺԸ
5Ըստ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ. «Այս ծրագրավորված թշնամանքը սարսափելի բան է։ Սեփական ազգի մեջ թշնամու որոնումը ահավոր է։ Ես դրա համար կուզենայի, որ պատասխան տար Լ.Տեր-Պետրոսյանը։ Վերջերս իմ ընկերներից մեկին, ...ՄԻԱՄԻՏ ԵՎՐՈՊԱՑԻՆ
1Ըստ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, ներկայումս Հայաստանում անհարկի լայն տարածում ունեն զանազան անհիմն, իրականությանը չհամապատասխանող լուրերը, ինչը հնարավոր կլինի կանխել ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱ՛Հ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

