
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
- Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին հրամցվող մի շարք հարցերի

Ուսանողներին, մասնավորապես, հետաքրքրում էր՝ մարտի 1-ի իրադարձությունները սոսկ տերպետրոսյանական ատելության քարոզչության հետեւա՞նք էին, ԼՏՊ-ն հանճա՞ր էր, որ 3-4 ամսում բողոքի զանգվածային ալիք ստեղծեց, թե՞ պարզապես կարողացավ օգտագործել տարիների ընթացքում հանրության շրջանում կուտակված դժգոհությունը։
«Չեմ կարծում, թե մենք երբեւէ գործ ենք ունեցել հանճարի հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, էապես տարբերվում էր այն գործընթացից, որ կոչվում է ընտրություն։ Մի բան է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացել է 350 հազար ձայն, եւ բոլորովին այլ բան է, որ փողոց է դուրս եկել մարդկանց մի խումբ եւ անօրինական գործողություններ կատարել։ Անշուշտ, մեր հասարակության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ խնդիրներ, եւ մեր ժողովրդի մի ստվար մասը դժգոհ է առկա իրավիճակից։
Իսկ ես երբեւէ ասե՞լ եմ, որ մեր հասարակության մեջ բոլոր խնդիրները լուծված են։ Նախընտրական փուլում, արդյոք, ասե՞լ եմ, որ մեր երկրում դժգոհներ չկան, աղքատներ չկան, եւ արդարությունը միշտ հաղթում է։ Ասե՞լ եմ, որ մեր երկրում զոռբայություն չկա, խմբապետներ չկան։ Բնականաբար այդ մարդկանց մի մասն իր դժգոհությունը արտահայտել է՝ քվեարկելով Տեր-Պետրոսյանի օգտին»,- ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանը։
Բայց ամբոխավարների մեջ քիչ չէին նաեւ այնպիսիք, ովքեր դժգոհ էին ոչ թե անարդարություններից, այլ որ վատ աշխատելու համար զրկվել են պաշտոններից կամ ուզում են ավելին, քան այսօր ունեն՝ «դժգոհ նախկին նախարարներ, դժգոհ նախկին փոխնախարարներ, բանակից եւ ոստիկանությունից հեռացված սպաներ։ Մարդիկ, որոնք դժգոհ են լինելու, անգամ եթե մեր կենսամակարդակը հասնի Շվեյցարիայի կենսամակարդակին»։
Ի վերջո՝ «վերցրեք եւ համեմատեք թեկնածուների նախընտրական ելույթները, տեսեք՝ ով է ասել համերաշխություն, ով է ասել՝ ով մեզ հետ չէ, տականք է։ Ով է ասել՝ հայրենասիրություն, ով է ասել՝ մենք պարտավոր ենք Ադրբեջանին կոնտրիբուցիա վճարել պատերազմ սկսելու համար։ Տեսեք՝ ով է իրեն զուսպ պահել, ով է մարդկանց դավաճան անվանել, ով է ասել՝ եկեք թափանցիկ ընտրություններ անցկացնենք, եւ ով է ասել՝ միեւնույն է, հարամելու ենք»,- հավելեց վարչապետը՝ առաջարկելով ասեկոսեներին ականջ կախելու փոխարեն համադրել փաստերը եւ միայն դրանից հետո հեռուն գնացող եզրահանգումներ անել։
Ի՞նչ անել մարտի 1-ի իրադարձություններից հետո հանրության շրջանում դեռեւս պահպանվող լարվածությունը չեզոքացնելու համար, եւ ինչպե՞ս բացառել չարության սույն «շքահանդեսի» կրկնությունը։ Այս հարցին ի պատասխան՝ Ս.Սարգսյանը փաստեց հետեւյալը. «Դրա համար բազմաթիվ խնդիրներ պետք է լուծել։ Բայց ամենից կարեւորն այն է, որ կարողանանք մեր իրավապահ մարմինների նկատմամբ վստահության մթնոլորտ ձեւավորել, որպեսզի իրավապահ մարմիններն իրենց մասնագիտական կարողություններով եւ իրենց նկատմամբ վերաբերմունքով գոնե հասնեն այն մակարդակին, որ այսօր ունի հայկական բանակը։ Մենք պարտավոր ենք ունենալ իրավապահ համակարգ, որն ի վիճակի է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։
Խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր անմիջականորեն ներգրավված էին փողոցային անկարգություններում, այլեւ, «գուցե առաջին հերթին, այն քաղաքացիներին, որոնք որեւէ առնչություն չունեն այդ ամենի հետ։ Մենք, որպես պետություն, պարտավոր ենք 100 տոկոսով երաշխավորել մարդկանց սեփականության իրավունքը։ Պարտավոր ենք 100 տոկոսով ապահովել մեր քաղաքացիների անվտանգ ապրելու իրավունքը»,- համոզված է Ս.Սարգսյանը։
Ի վերջո, ցանկացած երկրում լինում են բողոքի ցույցեր, բայց որպեսզի դրանք զանգվածային բռնարարքների չվերաճեն, անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները լինեն պրոֆեսիոնալ, տեխնիկապես հագեցած, վայելեն ժողովրդի եւ միջազգային հանրության վստահությունը։ Ցավոք, մարտի 1-ի իրադարձությունները չավելացրին այդ վստահությունը, ընդհանրապես՝ իշխանությունների, ընտրությունների նկատմամբ։
Այդ անվստահությունը մեղմելու մի ճանապարհ կա՝ «լավ աշխատել»,- կարծիք հայտնեց Ս.Սարգսյանը։ Եւ «հակընդդեմ» հարցադրում արեց. «Եթե ես ստանայի 54 տոկոսի կամ 56 տոկոսի ձայները, ի՞նչ եք կարծում՝ այդ իրադարձությունները չէ՞ին լինի»։ «Անպայմա՛ն կլինեին»,- արձագանքեց դահլիճը։ «Շնորհակալ եմ, որ այդպես եք մտածում»,- անկեղծացավ վարչապետը՝ արժանանալով դահլիճի հավանությանը։
Հասարակության հետընտրական տագնապը՝ երկփեղկվածությունը, որ բնորոշ է նույնիսկ զարգացած եւ բարեկեցիկ երկրներին, անշուշտ մտահոգիչ է։ Բայց վարչապետը շատ ավելի մտահոգված է հանրությանը շարունակաբար եւ հետեւողականորեն ներարկվող չարության լիցքերով. «Սա է, որ պետք է կարողանանք մեղմել։ Ես ասել եմ, եւ կրկնում եմ՝ լինելու եմ ոչ թե իմ ընտրողների, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը։ Ասել եմ, որ հարեւան հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են՝ ասել եմ անկեղծորեն, որովհետեւ մենք մի բուռ ժողովուրդ ենք եւ պիտի կարողանանք միասնական լինել»։
Նորընտիր նախագահն ինչպե՞ս է վերաբերվում աննախադեպ իրողությանը, որ Երեւանի սրտում հայը հայի արյուն թափեց։ «Շատ վատ, չափազանց վատ։ Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ նրան, որ օրը ցերեկով Երեւանում հայ մարդը դանակահարում է հայ պատգամավորին՝ միայն ու միայն այն պատճառով, որ պատգամավորը փորձում էր պաշտպանել հայ ոստիկանին, երբ հայ մարդը փորձում է սպանել հայ զինվորին, հայ ոստիկանին։ Գիտեք, որ ավելի քան 200 ոստիկաններ ստացել են վնասվածքներ, այդ թվում՝ 50 ծանր եւ ավելի քան 40 հրազենային վնասվածք։ Իմ ուղեղում չի տեղավորվում՝ ինչպես կարող է 50 մարդ հարձակվել մի ոստիկանի վրա։ Նույնիսկ եթե ոստիկանությունը սխալ էր գործել օպերայի մոտ, որեւէ մեկը իրավունք չուներ այդպես վարվելու»,- պատասխանեց վարչապետը։
Վերջին հաշվով, եթե կազմակերպիչները դույզն-ինչ մտահոգ էին ժողովրդի, պետության համար, կարող էին հանգստացնել իրենց կողմնակիցներին, հետո իրավական ճանապարհով վիճարկել իրավապահների գործողությունների օրինականությունը։ «Ես, որպես Հայաստանի նորընտիր նախագահ, առանց երկմտելու անկախ հետաքննություն կնշանակեի, անհրաժեշտության դեպքում դրսից մարդ կհրավիրեինք եւ քննություն կանցկացնեինք՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Բայց որոշ մարդկանց դա պետք չէր։ Նրանց մարտի 1-ն էր պետք»,- հավելեց բանախոսը՝ եւս մեկ անգամ փաստելով, որ տեղի ունեցածի համար նաեւ իշխանություններն են մեղավոր, քանզի, քաջ իմանալով՝ հանրահավաքային գեներալների մտքինն ինչ է, չկարողացան կանխել արյունահեղությունը։
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերը պատահաբա՞ր համընկան «Լեւոնի վկաների» կազմակերպած խժդժություններին, թե՞ պայմանավորված էին հայաստանյան ներքաղաքական վայրիվերումներով։
«Համոզված եմ, որ դա պատահականություն չէր։ Ինչպես էր կապված մեր ներքաղաքական իրավիճակի հետ՝ հիմա դժվարանում եմ ասել։ Բայց ինձ համար միանշանակ է, որ ադրբեջանցիների կողմից այդ գրոհը նախապատրաստված էր, եւ Ադրբեջանի ղեկավարները գիտեին այդ մասին». վարչապետն այս համոզմանը հանգել է նույն օրը՝ մարտի 5-ին, Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հեռախոսազրույցների եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ միջնորդավորված «շփումների» արդյունքում։ Վերջինս, մասնավորապես, հրաժարվել էր զորքերը հետ քաշել հայկական դիրքերից. «Կան նաեւ այլ ապացույցներ, որ դա նախապատրաստված գործողություն էր։ Ո՞ւմ հետ էր համաձայնեցված, ժամանակը դրա պատասխանը կտա։ Փառք ու պատիվ մեր զինվորներին ու սպաներին, որ կարողացան առանց կորուստների ապացուցել՝ ինչն ինչոց է»։
Ինչ վերաբերում է հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին, ապա, ըստ նորընտիր նախագահի. «Մենք մեծ հնարավորություն ունենք խաղաղ ճանապարհով լուծելու Ղարաբաղի խնդիրը։ Չեմ ուզում թաքցնել՝ մարտի 1-ի իրադարձությունները, անշուշտ, օգուտ չբերեցին այդ գործին։ Բնականաբար Հայաստանի, Հայաստանի նախագահի լեզուն շատ երկար չի լինի, որովհետեւ, անկախ նրանից՝ ովքեր էին մեղավորները, մեր երկրի միջազգային վարկին հարված է հասցվել։
Բայց, հավաստիացնում եմ, այդ հանգամանքը որեւէ ազդեցություն չի ունենա բանակցային գործընթացի վրա։ Ավելին՝ համոզված եմ, որ այդ ամենը նաեւ այդ պատճառով է տեղի ունեցել, ուստի շատ ավելի սկզբունքային ենք լինելու։ Եթե կլինի առաջարկ, որ բխում է մեր ժողովրդի շահերից, անպայման կգնանք դրան, եթե ոչ՝ միակողմանի որեւէ զիջում չի լինելու։ Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք՝ ԼՂ ժողովուրդը պետք է ունենա ինքնորոշման իրավունք։ Կընդունե՞ն ադրբեջանցիներն այս հանգամանքը՝ կընդունեն, չեն ընդունի՝ մեկ է, ի վերջո դրան են գալու»։
Համաշխարհային զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ, «այո, մարդիկ պետք է ապրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ժողովուրդները պետք է ապրեն այնտեղ, որտեղ ցանկանում են եւ ում հետ ցանկանում են»,- համոզմունք հայտնեց Ս.Սարգսյանը՝ խոստանալով մեկ-երկու ամիս անց, Ադրբեջանի նախագահի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը քննարկելուց հետո անդրադառնալ այդ հարցին եւ պատասխանել՝ «ցանկանո՞ւմ են ադրբեջանցիները խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, թե՞ ոչ»։
Եթե Հայաստանը ճանաչի Կոսովոյի անկախությունը, հայ-ռուսական հարաբերությունները դրանից կտուժե՞ն։ Այս հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները շատ երկար պատմություն ունեն, ունեն լավ ներկա եւ, խորապես համոզված եմ՝ փայլուն ապագա։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր շահերը զիջենք, միայն եւ միայն այն պատճառով, որ մեր բարեկամները կարող են սրտնեղել։ Այնուհանդերձ, եթե երբեւէ Կոսովոյի անկախությունը ճանաչենք, չեմ կարծում, թե դրանից հայ-ռուսական հարաբերությունները կարող են փչանալ։
Երկրորդ՝ քննարկելու հարց է, բայց ես իմ կարծիքը ասել եմ ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Ստրասբուրգում, ե՛ւ միջազգային մամուլում. մենք չպետք է Կոսովոն մեզ համար նախադեպ համարենք, որովհետեւ Ղարաբաղի խնդիրը էապես տարբերվում է մյուս հակամարտություններից»։ Ավելին. «Մենք տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը, բայց քանի որ կողմնակից ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ իրականացմանը, անշուշտ, Կոսովոյի անկախությունը մեր կողմից ողջունվում է»։
Իսկ ինչո՞ւ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները եւ իրականացնողները դեռ չեն պատժվել։ Ըստ վարչապետի՝ «այդ դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել, որպեսզի կազմակերպիչներն ու իրականացնողները օրենքի առջեւ պատասխան տան։ Գիտեք, որ քրեական գործ է հարուցված, կան կալանավորվածներ եւ ձերբակալվածներ, հետախուզման մեջ գտնվողներ։ Ես մնում եմ այն կարծիքին, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի առջեւ մեղավոր են, պետք է պատասխան տան։
Այլ բան է, որ հանգամանքները պարզելուց հետո, դատարանի իրավունքն է՝ կարող է մեղմ վերաբերվել։ Նաեւ հանրապետության նախագահն իրավունք ունի ներում շնորհել, բայց մեր հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կազմակերպիչները եւ ովքեր են իրականացնողները։ Սա չափազանց կարեւոր է, որպեսզի հետագայում այդպիսի դեպքեր չկրկնվեն։
Ձերբակալվածների մասով կարող եմ ասել, որ դատավարությունը լինելու է թափանցիկ, եւ բոլորը հնարավորություն կունենան տեսնելու յուրաքանչյուրի մեղքի աստիճանը։ Ես դատավոր չեմ, դատախազ չեմ եւ նպատակ էլ չունեմ միջամտելու նրանց գործունեությանը, հատկապես այսօր»։
Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Նորընտիր նախագահը դեռեւս չունի այս հարցի պատասխանը։ «Մի բան կարող եմ ասել՝ Հայաստանի նոր կառավարությունը լինելու է ընկալելի եւ ընդունելի մեր ժողովրդի համար։ Լինելու են այնպիսի փոփոխություններ, որ շատերը նույնիսկ չեն սպասում։ Չեմ ասում՝ բոլորին աշխատանքից ազատելու ենք, բայց սա լինելու է Հայաստանի նորընտիր նախագահի առաջին լուրջ քայլը, եւ ակնկալում եմ, որ այդ քայլը վստահություն կներշնչի մեր ժողովրդին, որ այն, ինչ խոստացել եմ, նախընտրական շրջանում ինչ պարտավորություններ ստանձնել եմ՝ անպայման իրականանալու են»,- ասաց նա, առաջարկելով մի քիչ էլ սպասել՝ ընդամենը մեկ ամիս, եւ բոլորի համար պարզ կդառնա, թե «ումով» են իրականացվելու բարեփոխումները, որ հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում է ՀՀ երրորդ նախագահից։
Վարչապետը չհամաձայնեց ուսանողներից մեկի կողմից հնչեցված հհշական թեզին, թե իշխանությունների վարած «անհեռանկար» արտաքին քաղաքականության հետեւանքով Հայաստանը մեկուսացել է բոլոր տարածաշրջանային ծրագրերից, մասնավորապես՝ «Բաքու-Ջեյհան» նավթատարի եւ «Կարս-Ախալքալաք» երկաթուղու շինարարության նախագծերից. «Չեմ կարծում, թե մեր արտաքին քաղաքականության բացթողումն է, որ «Բաքու-Ջեյհանը» Հայաստանով չի անցել։ Ժամանակին մեզ առաջարկվում էր նավթատարը անցկացնել Հայաստանի տարածքով, եթե համաձայնենք Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Հարցնում եմ՝ դուք ինչպե՞ս կվարվեիք. կհամաձայնեի՞ք Ղարաբաղը հանձնել՝ «Բաքու-Ջեյհանը» Հայաստանով անցկացնելու փոխարեն»։
Իհարկե՝ ոչ,- արձագանքեց դահլիճը։ «Իհարկե, ոչ։ Ուրեմն, մենք չենք սխալվել»,- ի պատասխան՝ արձանագրեց Ս.Սարգսյանը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Artur գրել է:
Մարդիկ, որոնք դժգոհ են լինելու, անգամ եթե մեր կենսամակարդակը հասնի Շվեյցարիայի կենսամակարդակին»։
խի ձեր կենսամակարդակը հլը չի հասե Շվեյցարիաի մակարդակին ???Խեղճ լինես դու--Սերժիկ...
ԴԱՐՁՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի դրությամբ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը (385 միավոր), որը երկու աստիճանով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։
...ՍՊԱՆԱԽԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԻՆ
2
Մեկնաբանելով «Մորելիա-Լինարեսում» իր արդյունքը` Լեւոն Արոնյանը ավանդաբար խիստ ինքնաքննադատություն է դրսեւորել։ Այն աստիճան, որ հայտարարել է, թե վաստակել է ավելի շատ միավոր, քան արժանի էր։
«Մրցաշարի ...ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ` ԳՈՎԱԶԴԻՑ
Բունդեսլիգայի ակումբների ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գովազդի տեղադրումից եկամուտը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Անցյալ տարվա համեմատ ավելացել է 8,3 տոկոսով` կազմելով 137 մլն եվրո։ Եկամուտի աճը ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԽԱՂՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանը ֆուտբոլի «Արդար խաղի» ցուցակում 7,921 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս ցուցակը 8,117 միավորով գլխավորում է Անգլիան, 2-րդ տեղում է Նորվեգիան՝ 8,113 միավորով, 3-րդում Գերմանիան՝ 8,079 միավորով: ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Թաքցնելով վարկերի իրական գները
Գաղտնիք չէ, որ հաճախորդներ ներգրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների։ Իսկ հիմնականում փորձում են թաքցնել առաջարկվող վարկերի իրական արժեքը։ Այդ նպատակով ...ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
7Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կազմակերպած չարտոնված հանրահավաքի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված ...ՎԹԱՐ
Մարտի 11-ին Գագիկ Ս.-ի վարած ԲՄՎ-523 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորներ Լիլիթը ...ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի տեղեկացմամբ, այս տարի որոշվել է գյուղատնտեսական կենդանիների 6 հիվանդությունների նկատմամբ ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին գրանցված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղումների հետեւանքով հեղեղումներ են առաջացել Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում: Սպասվող վտանգն առավել մեծ է մարզի բարձրադիր գոտիներում: ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
Սկիզբը՝ նախորդիվ
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը ...ԱԶԱՏՎԵԼ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը
Մեզանում արձանագրված իշխանություններ-ընդդիմություն պայքարի երկբեւեռ բնույթը հետընտրական շրջանում ավելի ու ավելի անձնավորված տեսք է ձեռք բերում՝ վերածվելով առանձին առաջնորդների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Արտակարգ մորթապաշտություն
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից, ասես, մեր իրականությունից չքացավ մտավորականությունը։ Չէինք ցանկանա կոպիտ բառ օգտագործել, բայց փաստ է, որ այս խավն ուղղակի գետնի ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ՓՈՐՁ ԷՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Վերջին ամիսների քաղաքական գործընթացներին հետեւելով, հնարավո՞ր էր կանխատեսել մարտի 1-2-ի իրադարձությունները։
-Պատկերացրեք, որ այդ իրադարձությունները նույնիսկ ...ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։
Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում ...ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է ...ՍՈՒՏԱՍԱՆ ՍՏՅՈՊԸ
7
Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Ըստ գլխավոր ...ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Օրերս France Press գործակալությունը հաղորդել էր, թե, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ...ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները պարտավոր են մինչեւ մարտի 15-ը ներկայացնել իրենց եւ իրենց փոխկապակցված ...ԿՈՐԱԾՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
4
Երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության զորքերի ...ԱՆՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի օղլի Մուխթարովը միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական ...ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ Ե՛Վ ԵՐԿԻՐԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1«Գուցե կան մարդիկ, որ ուրախ կլինեն եւս մեկ բախում հրահրելու, նոր զոհեր ու վիրավորներ ունենալու պարագայում։ Սա գուցե նաեւ հնարավորություն տա այդ մարդկանց՝ արեւմտյան մեկ-երկու թերթերում Հայաստանը վարկաբեկելու ...ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի «ճակատագրին», նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Դա առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, որովհետեւ իրավական պատասխանատվությունից ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԿՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
3«Մասնագետների դիտարկմամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ առանձնացված են եղել կոնկրետ մարդիկ, ովքեր ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով կոնկրետ հրահանգով սկսել են քարկոծել եւ դրանք նետել ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին ...ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է կամայական հայտարարություններ ...
ԶԱՆԳԵՐՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

