
ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
- «Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է արդարի զենքը, ապա դեզինֆորմացիան անարդար նպատակի հասնելու համար է օգտագործվել։ Մենք գործ ենք ունեցել եւ այսօր էլ գործ ունենք լուրջ ապատեղեկատվության հետ, որն այսօր էլ շարունակվում է»,- երեկ գլխավոր դատախազությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմավիրի մարզի դատախազ ՀԱԿՈԲ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ, որը ղեկավարում է նախաքննության օրինականության նկատմամբ գլխավոր դատախազությունում ձեւավորված դատավարական ղեկավարումն ու հսկողությունը իրականացնող խումբը։

Ըստ ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Երեւանում, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ի սկզբանե պլանավորված, մշակված մեկ միասնական ծրագրի մասը կազմող գործողություններ են, որը կազմակերպել են Լ.Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհները։
Փաստորեն հենց սկզբից կազմակերպիչների առջեւ խնդիր է դրված եղել սադրանքների միջոցով երկրում ապակայուն իրավիճակ ստեղծել, ամբոխավարական տրամադրություններ սերմանել լայն զանգվածների մեջ եւ այդպիսով հրահրել զանգվածային անկարգություններ։ Պարզվել է, որ միասնական կենտրոնից տրված ցուցումով էլ կազմակերպված կերպով հավաքագրվել են անձինք, ովքեր կոչված են եղել անկարգություններ հրահրելուն եւ մարդկանցից դրանց մեջ ներգրավելուն։
«Այդ նպատակով նախապես պատրաստվել են հատուկ հարմարեցված գործիքներ՝ մահակներ, երկաթյա ձողեր, երկաթյա կոնստրուկցիաներ՝ ոզնի անունը կրող (դրանցից որոշները մեզ ցույց տվեցին)։ Նկատենք, որ հանրահավաքի մասնակիցներին հրահանգվել է նաեւ օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած իր՝ քար, սալահատակի կտոր, նստարանի փայտյա հատվածներ, մետաղական ձողեր եւ այլն»։
Համաձայն Վ.Հարությունյանի. «Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց տեւական ժամանակ Երեւանում եւ ՀՀ-ում նախապատրաստվել է զանգվածային անկարգությունների կազմակերպումը»։ Ընդ որում, այս ուղղությամբ ոչ միայն քննություն է կատարվել, այլեւ բավական լուրջ վերլուծական աշխատանք։
Արդեն իսկ ասվել է, որ մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում կատարված զանգվածային անկարգությունների գործով 90 հոգի կալանավորված է, կա 6 ձերբակալված (մարտի 11-ի դրությամբ)։
Տուժածների մեջ զգալի թիվ են կազմում ոստիկանության աշխատակիցները (շուրջ 2/3-ը), զինծառայողները, որոնք անմիջականորեն բախվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ
«Բոլորիս աչքի առաջ ժամանակի ընթացքում քաղաքական մոլուցքը վերածվել է հանցավորության։ Բազմաթիվ մարդիկ արդյունքում կատարեցին բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն, թալան, ավերեցին խանութներ, հրկիզեցին ավտոմեքենաներ, որոնք 80 տոկոսով ոստիկանական են։ Վերլուծությամբ հստակ հիմնավորվել է, որ գործ ունենք նախապես ծրագրված գործողությունների հետ, որոնք ղեկավարվել են կոնկրետ կենտրոնից եւ կոնկրետ մարդկանց կողմից»։
Ըստ Հ.Ղարախանյանի՝ այդ ամենը հստակ ֆիքսված է տեսաժապավենների վրա, կան ականատեսների, դեպքին մասնակից անձանց ցուցմունքներ եւ այդ ապացույցներով հիմնավորված է, թե ինչպես է պլանավորվում եւ իրականացվում զինված հարձակում ոչ միայն հրազենով, այլեւ այն գործիքներով, որոնք ցույց տրվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներիս։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ հավաքված մարդկանց վրա տեւական ժամանակ հոգեբանական ազդեցություններ են կիրառվել. «Նեյրոլեզվաբանական ծրագրավորում՝ նման ինստիտուտ կա, որի մեջ մտնում է ե՛ւ անհատի, ե՛ւ ամբոխի հոգեբանության վրա ազդելու լեզվաբանական եւ այլ մեթոդներ։ Նեյրոլեզվաբանական ազդեցության բաղկացուցիչ տարրեր են ինչպես հոգեմետ դեղերի գործածումը, որի վերաբերյալ քր.գործում արդեն բավականին ապացույցներ կան, այնպես էլ որոշակի բառերի եւ արտահայտությունների կիրառումը կոնկրետ տեղում եւ ժամանակին»։
Հետախուզական միջոցառումների, սոցհարցումների միջոցով պարզվել են նաեւ ամբոխի վրա առավել ազդեցիկ եւ տպավորիչ ներգործություն ունեցող բառերը, որոնցից ստեղծվում է որոշակի բառախումբ՝ կոդավորված բառեր։ Այդպիսիք են եղել՝ «ընտանիք», «հայրենիք», «հաղթել ենք», «դրանք թուրքեր են» եւ այլն, որոնք որոշակի իրավիճակում լուրջ ազդեցություն են ունենում։
Օրինակ` տվյալներ կան, որ ցուցարարների գրոհը ոստիկանների վրա ուղեկցվել է «դրանք թուրքեր են» արտահայտությամբ, իսկ այնուհետեւ որոշակի տոնայնությամբ գվվոց է բարձրացել՝ ստեղծելով հետեւից մի քանի միլիոն մարդու գալու պատրանք, ինչն ավելի մեծ ազդեցություն է ունեցել հարձակվողների վրա։
Ի վերջո, վերլուծությունը ցույց է տվել, որ գործ ունենք բազմաշերտ մասսայի հետ՝ բարձր ինտելեկտ ունեցողներից մինչեւ տարրական գիտելիք չունեցողները եւ անգամ հոգեկան հիվանդները, որոնց բոլորի նկատմամբ անհատական վերաբերմունք է դրսեւորվել, եւ պահանջներն էլ տարբեր են եղել։
Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների աշխատանքային վայրերում եւ բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «հաղթելու ենք» վերտառությամբ բռունցք պատկերող բացիկներ, որտեղ ձեռագրով հուզական պարզունակ խոսքեր են գրված։ Ընդ որում, վերացական խոսքեր, օրինակ՝ «ո՞նց ես, բալես, առողջությունդ ո՞նց է, էն դոլարը, որ ուղարկել էի, օգնե՞ց, էլի կա» եւ այլն։ Այսօրինակ բացիկները հանրահավաքի ընթացքում տարածվել են ժողովրդի մեջ, որոնց բոլորի վերջում, ի դեպ, համատեղ հանրահավաքի մասնակցության կոչ է եղել։ Նկատենք, որ լայն սպառման համար նախատեսված այս կարգի հարյուր հազարավոր բացիկներ են եղել, որոնց բովանդակությունը տարբեր է, բայց բոլորի վերջին խոսքը նույնն է։
Ասենք նաեւ, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նաեւ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ բազմաթիվ դիմում-բողոքների ձեւեր։ Մեզ ցույց տրված օրինակը դեռեւս չլրացված դիմում-բողոքի նմուշ էր, որի բովանդակությունը հետեւյալն էր՝ «կնիքի ծրարը բացելուց հետո պարզվել է, որ կնիքը թաց է»։ Կամ մեկ այլ բողոք-դիմումի ձեւ կար, որը վերաբերում էր հաշվառված ձայներին, բայց ձայների, տեղամասի եւ դիմողի անունը բաց էր թողնված։ Այս դիմում-բողոքները «թխվել են» դեռ ընտրություններից առաջ, անկախ ընտրությունների արդյունքներից։
Ի դեպ, երեկ եւս դատախազության աշխատակիցները հավաստեցին, որ ոստիկանները ցուցարարների ուղղությամբ մարտական հրազեն չեն կիրառել, իսկ տեսանյութերի մեջ հնչող կրակոցները, այսպես կոչված, փուչ փամփուշտներ են եղել, ինչը միանշանակ հաստատվել է վերլուծաբանների կողմից։ Եւ թեպետ հստակ ասվեց, որ ոստիկաններին հրահանգ չի տրվել մարտական հրազենից կրակել ցուցարարների վրա, այդուհանդերձ, գլխավոր դատախազը ցուցում է տվել յուրաքանչյուր ոստիկանի գործողությունը առանձին քննարկման առարկա դարձնել։ Բացի այդ, Ա.Հովսեփյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ խնդրելով նրանց աջակցել ինտերնետով տարածվող տեսանյութերի փորձաքննության գործում։
Այսպիսով, հենց միջազգային փորձագետները եզրակացություն կտան՝ մոնտաժվա՞ծ են դրանք, թե՞ ոչ։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Քննարկում
HAY գրել է:
Vaj zer mery............
lriv tertery, sajtery pakel eq informaciajic eq xosum pornikner
ԴԱՐՁՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի դրությամբ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը (385 միավոր), որը երկու աստիճանով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։
...ՍՊԱՆԱԽԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԻՆ
2
Մեկնաբանելով «Մորելիա-Լինարեսում» իր արդյունքը` Լեւոն Արոնյանը ավանդաբար խիստ ինքնաքննադատություն է դրսեւորել։ Այն աստիճան, որ հայտարարել է, թե վաստակել է ավելի շատ միավոր, քան արժանի էր։
«Մրցաշարի ...ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ` ԳՈՎԱԶԴԻՑ
Բունդեսլիգայի ակումբների ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գովազդի տեղադրումից եկամուտը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Անցյալ տարվա համեմատ ավելացել է 8,3 տոկոսով` կազմելով 137 մլն եվրո։ Եկամուտի աճը ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԽԱՂՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանը ֆուտբոլի «Արդար խաղի» ցուցակում 7,921 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս ցուցակը 8,117 միավորով գլխավորում է Անգլիան, 2-րդ տեղում է Նորվեգիան՝ 8,113 միավորով, 3-րդում Գերմանիան՝ 8,079 միավորով: ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Թաքցնելով վարկերի իրական գները
Գաղտնիք չէ, որ հաճախորդներ ներգրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների։ Իսկ հիմնականում փորձում են թաքցնել առաջարկվող վարկերի իրական արժեքը։ Այդ նպատակով ...ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
7Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կազմակերպած չարտոնված հանրահավաքի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված ...ՎԹԱՐ
Մարտի 11-ին Գագիկ Ս.-ի վարած ԲՄՎ-523 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորներ Լիլիթը ...ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի տեղեկացմամբ, այս տարի որոշվել է գյուղատնտեսական կենդանիների 6 հիվանդությունների նկատմամբ ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին գրանցված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղումների հետեւանքով հեղեղումներ են առաջացել Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում: Սպասվող վտանգն առավել մեծ է մարզի բարձրադիր գոտիներում: ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
Սկիզբը՝ նախորդիվ
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը ...ԱԶԱՏՎԵԼ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը
Մեզանում արձանագրված իշխանություններ-ընդդիմություն պայքարի երկբեւեռ բնույթը հետընտրական շրջանում ավելի ու ավելի անձնավորված տեսք է ձեռք բերում՝ վերածվելով առանձին առաջնորդների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Արտակարգ մորթապաշտություն
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից, ասես, մեր իրականությունից չքացավ մտավորականությունը։ Չէինք ցանկանա կոպիտ բառ օգտագործել, բայց փաստ է, որ այս խավն ուղղակի գետնի ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ՓՈՐՁ ԷՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Վերջին ամիսների քաղաքական գործընթացներին հետեւելով, հնարավո՞ր էր կանխատեսել մարտի 1-2-ի իրադարձությունները։
-Պատկերացրեք, որ այդ իրադարձությունները նույնիսկ ...ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։
Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում ...ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է ...ՍՈՒՏԱՍԱՆ ՍՏՅՈՊԸ
7
Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Ըստ գլխավոր ...ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Օրերս France Press գործակալությունը հաղորդել էր, թե, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ...ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները պարտավոր են մինչեւ մարտի 15-ը ներկայացնել իրենց եւ իրենց փոխկապակցված ...ԿՈՐԱԾՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
4
Երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության զորքերի ...ԱՆՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի օղլի Մուխթարովը միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական ...ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ Ե՛Վ ԵՐԿԻՐԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1«Գուցե կան մարդիկ, որ ուրախ կլինեն եւս մեկ բախում հրահրելու, նոր զոհեր ու վիրավորներ ունենալու պարագայում։ Սա գուցե նաեւ հնարավորություն տա այդ մարդկանց՝ արեւմտյան մեկ-երկու թերթերում Հայաստանը վարկաբեկելու ...ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի «ճակատագրին», նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Դա առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, որովհետեւ իրավական պատասխանատվությունից ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԿՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
3«Մասնագետների դիտարկմամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ առանձնացված են եղել կոնկրետ մարդիկ, ովքեր ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով կոնկրետ հրահանգով սկսել են քարկոծել եւ դրանք նետել ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին ...ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է կամայական հայտարարություններ ...
ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

