
ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
- Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ այցելեց մայրաքաղաքի շինհրապարակները եւ հետաքրքրվեց ծավալված աշխատանքների ընթացքով։

Օգտվելով առիթից, լրագրողները նախագահին դիմեցին նաեւ ներքաղաքական խնդիրներին առնչվող մի քանի հարցերով։ Ռ.Քոչարյանը նախ գնահատեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո անցած 11 օրերին մայրաքաղաքում, նաեւ հանրապետությունում ստեղծված իրավիճակը. «Հանրահավաքներից հանգստանալու համար, կարծում եմ, ժամանակ է պետք։ Հասարակությունը բավականաչափ բեւեռացված է։ Ընդամենը 11 օր առաջ էր, որ հանրահավաքների հետեւանքով տեղի ունեցան լուրջ բախումներ, եղան մարդկային կյանքի կորուստներ։
Նոր հանրահավաքների մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է եւ սադրանք է իր մեջ պարունակում։ Եթե արտոնվի հանրահավաք ու նույն հրապարակում հավաքվեն նույն մարդիկ, ովքեր մասնակցում էին մարտի 1-ի հանրահավաքին, ապա այդ նոր հանրահավաքին պարտավոր են ներկա լինել նաեւ ոստիկանները, քանի որ պարտավոր են ապահովել այդ մարդկանց ու մյուսների անվտանգությունը։ Այս պայմաններում բոլորը դարձյալ կհիշեն, թե քանի զոհ ու վիրավոր է եղել։
Ի դեպ, վիրավորվել է 108 ոստիկան։ Նրանցից 43-ը ստացել է հրազենային ու բազմաբեկորային վնասվածքներ։ Դժվար է պատկերացնել, որ մեկ հարթակի վրա նույն ցուցարարների ու ոստիկանների շփումները լարում չեն առաջացնի։ Մարդ սադրիչ պետք է լինի, մտածելու համար, որ այս իրավիճակում դարձյալ կարելի է հանրահավաք հրավիրել։ Ոչ ոք չի կարող երաշխավորել նման հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»։
Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ հետընտրական զարգացումները իրենց անբարենպաստ անդրադարձն են ունեցել նաեւ Հայաստանի տնտեսական կյանքում. «Նման իրադարձությունները նախեւառաջ հարվածում են տուրիզմի բնագավառին։ Այս օրերին զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր էապես նվազել է։ Տուրիստական գործակալությունները ուղղակի ահազանգում են, որ առաջիկա ամիսների արդեն գնված ուղեգրերից պատվիրատուները հրաժարվում են։
Անցյալ տարի Հայաստանը հյուրընկալել էր 510 հազար զբոսաշրջիկի։ Իսկ տուրիզմի զարգացումից շահում են տնտեսության բոլոր բնագավառներում զբաղվածները։ Նաեւ այստեղ ստացվող եկամուտները առավել հավասարաչափ են բաշխվում երկրի ողջ տարածքում։
Տեղի ունեցածը ուղղակիորեն խփեց ժողովրդի գրպանին։ Անկարգություններ հրահրողները ստացվում է մտել են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։
Նորընտիր նախագահն ու ապրիլի 9-ից հետո ձեւավորվելիք նոր կառավարությունը պետք է շատ ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն՝ երկրի բարի համբավը վերականգնելու համար»։
Երկրի նախագահը տեղեկացրեց, որ հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված ժամանակավոր սահմանափակումներից եւս մեկը առաջիկայում կարող է վերանայվել. «Հիմա նախատեսվում է վերանայման տարբերակը։ Առաջիկա օրերին կստորագրեմ մի հրամանագիր, որով կփոխվի զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ մոտեցումը։
Հիմա արտակարգ դրության շրջանակներում սահմանված է, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինչպիսի հրապարակումներ կարող են լինել։ Նոր հրամանագիրը սահմանելու է, թե ինչ չի կարելի անել։ Եւ սահմանափակումները վերաբերելու են միայն սադրիչ գործողություններին, ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուն։ Զանգվածային լրատվամիջոցները շատ ավելի ազատ են լինելու սեփական կարծիքը, մոտեցումները արտահայտելու, նաեւ վերլուծականներ հրապարակելու ժամանակ։ Միայն հարկ կլինի առավել ուշադիր ու պատասխանատու լինել, ստուգել բոլոր լուրերը, որ լրատվամիջոցների գործունեությունը չվնասի երկրի կայունությանը։
Արտակարգ դրությունը երկարաձգելու որեւէ նպատակ չկա, իսկ սահմանափակումների մեղմացումը շարունակվելու է։ Մինչ այսօր արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու միջադեպեր չենք ունեցել։ Իրավիճակը հանգիստ է ու վերահսկվում է ամբողջությամբ։
Ապշեցնում է բամբասանքի ծավալն ու բովանդակությունը։ Գուցե դրա պատճառը նաեւ լրատվության որոշակի պակասն է, նոր հրամանագիրը հնարավորություն կտա այս պակասը լրացնել։
Հարկ է գիտակցել, որ նորընտիր նախագահի դիրքերը որքան թույլ լինեն, այնքան մեծ է լինելու գայթակղությունը՝ ճնշում գործադրել նրա վրա արտաքին միջավայրում։ Սա միջազգային քաղաքականության այբուբենն է։ Ուստի Հայաստանի դիրքերը միջազգային հարթության վրա թուլացնող բոլոր ձեռնարկները նոր խնդիրներ են ստեղծելու հաջորդ նախագահի համար։
Նաեւ չեմ կարծում, թե այսօրվա իրավիճակը անշրջելի է։ Կասկած չունեմ, որ մեկ-երկու ամսում այս ամենը շտկվելու է, եւ իրենց արարքների համար պետք է պատասխան տան, դատարանի առջեւ պետք է կանգնեն բոլոր նրանք, ովքեր հրահրել ու ստեղծել են այս իրավիճակը։ Եթե դա չանենք, սադրանքները շարունակվելու են։ Կան մարդիկ, որոնց քաղաքական շահերի համար Հայաստանի դիրքերի թուլությունը նպաստավոր է։ Սա վտանգավոր է, եւ այս վտանգը անհրաժեշտ է վերացնել»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Dnox գրել է:
Zoxovrti grpan@ pox ka ay anasun,sax tser mota.Isk duk dadaran chek hasnelu,zhoxovurt@ tsez piti kuni u kaxi ay manuk,chhxkvats,lakoti sharzhutsev unes,hambal,vijakit u rexit nayi.
HAY գրել է:
Անցյալ տարի Հայաստանը հյուրընկալել էր 510 հազար զբոսաշրջիկի։
Et ov ekel Hajastan spanes erkrord angam chi ga????
ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Chist e. Minchev qez chsatkacnen voch mi lav ban chi lini
Manvel գրել է:
joxovord jan mi ahd mdeq u esi nayeq
http://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
ԴԱՐՁՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի դրությամբ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը (385 միավոր), որը երկու աստիճանով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։
...ՍՊԱՆԱԽԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԻՆ
2
Մեկնաբանելով «Մորելիա-Լինարեսում» իր արդյունքը` Լեւոն Արոնյանը ավանդաբար խիստ ինքնաքննադատություն է դրսեւորել։ Այն աստիճան, որ հայտարարել է, թե վաստակել է ավելի շատ միավոր, քան արժանի էր։
«Մրցաշարի ...ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ` ԳՈՎԱԶԴԻՑ
Բունդեսլիգայի ակումբների ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գովազդի տեղադրումից եկամուտը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Անցյալ տարվա համեմատ ավելացել է 8,3 տոկոսով` կազմելով 137 մլն եվրո։ Եկամուտի աճը ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԽԱՂՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանը ֆուտբոլի «Արդար խաղի» ցուցակում 7,921 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս ցուցակը 8,117 միավորով գլխավորում է Անգլիան, 2-րդ տեղում է Նորվեգիան՝ 8,113 միավորով, 3-րդում Գերմանիան՝ 8,079 միավորով: ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Թաքցնելով վարկերի իրական գները
Գաղտնիք չէ, որ հաճախորդներ ներգրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների։ Իսկ հիմնականում փորձում են թաքցնել առաջարկվող վարկերի իրական արժեքը։ Այդ նպատակով ...ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
7Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կազմակերպած չարտոնված հանրահավաքի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված ...ՎԹԱՐ
Մարտի 11-ին Գագիկ Ս.-ի վարած ԲՄՎ-523 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորներ Լիլիթը ...ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի տեղեկացմամբ, այս տարի որոշվել է գյուղատնտեսական կենդանիների 6 հիվանդությունների նկատմամբ ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին գրանցված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղումների հետեւանքով հեղեղումներ են առաջացել Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում: Սպասվող վտանգն առավել մեծ է մարզի բարձրադիր գոտիներում: ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
Սկիզբը՝ նախորդիվ
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը ...ԱԶԱՏՎԵԼ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը
Մեզանում արձանագրված իշխանություններ-ընդդիմություն պայքարի երկբեւեռ բնույթը հետընտրական շրջանում ավելի ու ավելի անձնավորված տեսք է ձեռք բերում՝ վերածվելով առանձին առաջնորդների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Արտակարգ մորթապաշտություն
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից, ասես, մեր իրականությունից չքացավ մտավորականությունը։ Չէինք ցանկանա կոպիտ բառ օգտագործել, բայց փաստ է, որ այս խավն ուղղակի գետնի ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ՓՈՐՁ ԷՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Վերջին ամիսների քաղաքական գործընթացներին հետեւելով, հնարավո՞ր էր կանխատեսել մարտի 1-2-ի իրադարձությունները։
-Պատկերացրեք, որ այդ իրադարձությունները նույնիսկ ...ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։
Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում ...ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է ...ՍՈՒՏԱՍԱՆ ՍՏՅՈՊԸ
7
Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Ըստ գլխավոր ...ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Օրերս France Press գործակալությունը հաղորդել էր, թե, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ...ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները պարտավոր են մինչեւ մարտի 15-ը ներկայացնել իրենց եւ իրենց փոխկապակցված ...ԿՈՐԱԾՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
4
Երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության զորքերի ...ԱՆՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի օղլի Մուխթարովը միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական ...ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ Ե՛Վ ԵՐԿԻՐԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1«Գուցե կան մարդիկ, որ ուրախ կլինեն եւս մեկ բախում հրահրելու, նոր զոհեր ու վիրավորներ ունենալու պարագայում։ Սա գուցե նաեւ հնարավորություն տա այդ մարդկանց՝ արեւմտյան մեկ-երկու թերթերում Հայաստանը վարկաբեկելու ...ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի «ճակատագրին», նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Դա առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, որովհետեւ իրավական պատասխանատվությունից ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԿՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
3«Մասնագետների դիտարկմամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ առանձնացված են եղել կոնկրետ մարդիկ, ովքեր ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով կոնկրետ հրահանգով սկսել են քարկոծել եւ դրանք նետել ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին ...ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է կամայական հայտարարություններ ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

