
ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
- «Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։

Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։
Բանտապան. - Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։
Քաղաքագլուխ. - Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։
Եվգենի Շվարց «Վիշապը»
Շարունակվում են մարտի 1-2-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների ձերբակալությունները։ Ինչպես հայտնի է, նախօրեին Երեւանի Սարյան փողոցի 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը։
Վերջինիս հետ ես հանդիպել եմ մոտ 12 տարի առաջ, երբ դեռ գործող նախարար էր։ Այցելելով նրան՝ արդեն չեմ էլ հիշում, թե ինչ առիթով, ընդունարանի պատին տեսա մի դիմանկար։ «Հենց սա՞ է Ալիկ Ռոբերտի Արզումանյանը»,- հարցրեցի քարտուղարուհուն։ «Սա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյա՛նն է»,- խստաձայն պատասխանեց նա։
Ուրեմն՝ ահա՜ թե ինչպիսին է Տեր-Պետրոսյանը,- մտածեցի ես` մտնելով աշխատասենյակ։
Եթե հավատանք պատին կախած դիմանկարին, Ա.Արզումանյանը, ինչպես պարզվեց, նախագահին բացարձակապես նման չէր։ Բայց, Աստվա՜ծ իմ, նույն ոգեւորությունը դեմքին, բազմաչարչար հայրենիքի, նրա քաղաքների ու գյուղերի նկատմամբ նույն սերը, նույն անսասան ձգտումը իրական արդարության, անհանդուրժողականությունը հայրենի երիտասարդ ժողովրդավարության քնքուշ մարմնի վրա մակաբուծող տարրերի հանդեպ։
Պատմում են, որ այն տարիներին, ինչպես միշտ լինելով անսթափ վիճակում եւ վատ տրամադրությամբ, Ալիկ Արզումանյանը մի անգամ առաջարկել է ռմբակոծել գրողի ծոցը Չինաստանը։ Երկրի ղեկավարությունը, չսպասելով երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն, շտապեց մի կերպ փակել թեման. շառից-փորձանքից հեռու։ Անձամբ ես համարում եմ, որ իզուր։ Մի Չինաստանով ավելի, մի Չինաստանով պակաս, բայց յուրաքանչյուր քաղաքացի, թեկուզ անգամ արտգործնախարար, պետք է արտահայտվելու իրավունք ունենա։
Ինչեւէ, դա մեր առաջին ու վերջին առերես հանդիպումն էր, այդուհետ հեռվից էինք հետեւում մեկմեկու։ Չեմ ուզում թվարկել անցած 12 տարիների ընթացքում Արզումանյանի գործած բացասական արարքները։ Ոչ այն պատճառով, որ ամաչում եմ, այլ՝ որովհետեւ ընթերցողի մեջ կարող է կեղծ պատկերացում առաջանալ, թե Ալիկը ինչ-որ լավ բան էլ է արել։
Ասենք, նա մեղավոր չէ։ Պարզապես նրան ոչ ոք չի բացատրել, որ լինում է նաեւ այլ պահվածք։ Գրեթե՝ ինչպես հին անեկդոտում։
Մայրիկն ասում է Կարմիր Գլխարկին.
-Կարմիր Գլխարկ, այ Կարմիր Գլխարկ, տար այս կարկանդակները տատիկին։
-Մայրիկ, իսկ տատիկը կարկանդակ էլ չի՛ ուզում։ Վերջերս ինչ-որ սրիկա պատմել է նրան, որ լինում են նաեւ այլ ուտելիքներ։
Այնպես որ՝ բնավ նախկին արտգործնախարարի մասին չէինք ցանկանա այսօր խոսել, այլ ավելի կարեւոր բաների։
Ես, օրինակ, մարտի 1-2-ի իրադարձություններից հետո առաջին հերթին գտա վայրկենաչափով ժամացույցս ու ժամ պահեցի։ Դե, մտածում էի, հիմա՛։ Այ, հենց հիմա կձերբակալե՛ն Տեր-Պետրոսյանին։ Քանզի անհնար է, չէ, նորմալ երկրում, որ քո մեղքով զոհվի ութ մարդ, տասնյակներ վիրավորվեն, ավերվի քաղաքը, իսկ դու շարունակես կանգնել դաշնամուրի մոտ ճերմակ ֆրակով ու խոսես եղանակի մասին։
Բայց անցավ մեկ օր. լռություն, հաջորդն էլ անցավ. լռություն... Ձերբակալում են ինչ-որ ալիկների, փնտրում ինչ-որ նիկոլների։ Հե՜յ։ Պարոնա՛յք։ Դուք ի՞նչ է։ Գուցե լավ չե՞ք լսել։ Հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը ազատության մեջ է եւ սպառնում է ամեն ինչ նորից սկսել։ Դարձյալ չլսեցին։ Ինչ-որ լավ չէ ակուստիկան տարածքում։
Չնայած Հռոմի պապի ex cathedra անսխալականության մասին ուսմունքին, պապի յուրաքանչյուր արարքը պատմական ու դարակազմիկ անվանելու ավանդույթը հռոմեական կուրիայում այդպես էլ չարմատավորվեց։ Հայոց կուրիայում, դատելով ամենից, Վատիկանի սխալն ուղղված է. անսխալական է համարվում Քրեական օրենսգրքի հոդվածների 70-80 տոկոսը խախտած մարդը։
Դե ինչ, տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի։ Թեեւ հիմա էլ պարզ է, որ ոչ մի լավ բանով այս ամենը ավարտվել չի կարող։
Նորից վերադառնալով Շվարցին, հիշեցնենք, որ նրա «Մոխրոտիկ»-ում թագավորը դժգոհում է, թե բոլոր հեքիաթներն արդեն խաղացվել են։ Կոշկավոր կատուն հանել է կոշիկներն ու մրափել։ Մատնաչափիկը պահմտոցի է խաղում. փողով։ «Նրանց համար ամեն ինչ անցյալում է»,- հառաչում է թագավորը։ Բայց դա ընդամենը նշանակում է, որ անհրաժեշտ է նոր հեքիաթ։
Սպասենք Թատերական հրապարակում նոր հեքիաթների։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԱՐՁՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի դրությամբ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը (385 միավոր), որը երկու աստիճանով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։
...ՍՊԱՆԱԽԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԻՆ
2
Մեկնաբանելով «Մորելիա-Լինարեսում» իր արդյունքը` Լեւոն Արոնյանը ավանդաբար խիստ ինքնաքննադատություն է դրսեւորել։ Այն աստիճան, որ հայտարարել է, թե վաստակել է ավելի շատ միավոր, քան արժանի էր։
«Մրցաշարի ...ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ` ԳՈՎԱԶԴԻՑ
Բունդեսլիգայի ակումբների ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գովազդի տեղադրումից եկամուտը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Անցյալ տարվա համեմատ ավելացել է 8,3 տոկոսով` կազմելով 137 մլն եվրո։ Եկամուտի աճը ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԽԱՂՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանը ֆուտբոլի «Արդար խաղի» ցուցակում 7,921 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս ցուցակը 8,117 միավորով գլխավորում է Անգլիան, 2-րդ տեղում է Նորվեգիան՝ 8,113 միավորով, 3-րդում Գերմանիան՝ 8,079 միավորով: ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Թաքցնելով վարկերի իրական գները
Գաղտնիք չէ, որ հաճախորդներ ներգրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների։ Իսկ հիմնականում փորձում են թաքցնել առաջարկվող վարկերի իրական արժեքը։ Այդ նպատակով ...ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
7Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կազմակերպած չարտոնված հանրահավաքի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված ...ՎԹԱՐ
Մարտի 11-ին Գագիկ Ս.-ի վարած ԲՄՎ-523 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորներ Լիլիթը ...ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի տեղեկացմամբ, այս տարի որոշվել է գյուղատնտեսական կենդանիների 6 հիվանդությունների նկատմամբ ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին գրանցված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղումների հետեւանքով հեղեղումներ են առաջացել Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում: Սպասվող վտանգն առավել մեծ է մարզի բարձրադիր գոտիներում: ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
Սկիզբը՝ նախորդիվ
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը ...ԱԶԱՏՎԵԼ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը
Մեզանում արձանագրված իշխանություններ-ընդդիմություն պայքարի երկբեւեռ բնույթը հետընտրական շրջանում ավելի ու ավելի անձնավորված տեսք է ձեռք բերում՝ վերածվելով առանձին առաջնորդների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Արտակարգ մորթապաշտություն
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից, ասես, մեր իրականությունից չքացավ մտավորականությունը։ Չէինք ցանկանա կոպիտ բառ օգտագործել, բայց փաստ է, որ այս խավն ուղղակի գետնի ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ՓՈՐՁ ԷՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Վերջին ամիսների քաղաքական գործընթացներին հետեւելով, հնարավո՞ր էր կանխատեսել մարտի 1-2-ի իրադարձությունները։
-Պատկերացրեք, որ այդ իրադարձությունները նույնիսկ ...ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։
Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում ...ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է ...ՍՈՒՏԱՍԱՆ ՍՏՅՈՊԸ
7
Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Ըստ գլխավոր ...ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Օրերս France Press գործակալությունը հաղորդել էր, թե, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ...ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները պարտավոր են մինչեւ մարտի 15-ը ներկայացնել իրենց եւ իրենց փոխկապակցված ...ԿՈՐԱԾՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
4
Երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության զորքերի ...ԱՆՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի օղլի Մուխթարովը միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական ...ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ Ե՛Վ ԵՐԿԻՐԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1«Գուցե կան մարդիկ, որ ուրախ կլինեն եւս մեկ բախում հրահրելու, նոր զոհեր ու վիրավորներ ունենալու պարագայում։ Սա գուցե նաեւ հնարավորություն տա այդ մարդկանց՝ արեւմտյան մեկ-երկու թերթերում Հայաստանը վարկաբեկելու ...ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի «ճակատագրին», նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Դա առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, որովհետեւ իրավական պատասխանատվությունից ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԿՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
3«Մասնագետների դիտարկմամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ առանձնացված են եղել կոնկրետ մարդիկ, ովքեր ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով կոնկրետ հրահանգով սկսել են քարկոծել եւ դրանք նետել ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին ...ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է կամայական հայտարարություններ ...
ՄԵՐՈՆՔ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԼԵՎՈՆ 7-ՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՊԵԿԻՆԻՆ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

