
ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից Հայաստանում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտի ու դրանից տուժած տնտեսություններին տրվելիք օժանդակության շուրջ էր։

Ինչպես հայտնի է, խոզերի աֆրիկյան ժանտախտը մեր երկրում արձանագրվեց նախ Լոռու եւ Տավուշի մարզերում, իսկ հետագայում հիվանդության առանձին դեպքեր արձանագրվեցին նաեւ Երեւանում, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում։ Գլխաքանակի հիմնական անկումը տեղի է ունեցել օգոստոսից մինչեւ նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում։ Գ.Բաղիյանի տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ շուրջ 20000 խոզ աֆրիկյան ժանտախտի հետեւանքով անկել է եւ հարկադիր սպանդի ենթարկվել։ Դա մեր երկրում առկա խոզերի ընդհանուր գլխաքանակի (ըստ ազգային վիճակագրական ծառայության 2007թ. տվյալների, շուրջ 152000) մոտ 13 տոկոսն է։
-Քանի որ այս հիվանդության դեմ չկա պայքարի միջոց՝ ո՛չ բուժմիջոցներ, ո՛չ էլ կանխարգելիչ միջոցներ, միակ պայքարը հիվանդ կենդանիներին հայտնաբերելը եւ հարկադիր սպանդի ենթարկելն է,- ասաց Գ.Բաղիյանը։ -Այսօրվա դրությամբ էպիզոդիկ իրավիճակը կայուն է, չունենք հիվանդության դեպքեր, հիվանդության վերջին դեպքը եղել է 2008թ. հունվարի 15-ին, Տավուշի մարզի Բերդ բնակավայրում։
Տեսչության պետը միաժամանակ նշեց, որ հիվանդության դեմ պայքարում դեռ վերջնական արդյունքի չեն հասել, վարակի տարածման վտանգը պահպանվում է։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ, եղանակի ջերմացմամբ պայմանավորված, խոզերը անասնագոմերից բաց են թողնվում անտառներ, արոտավայրեր, բաց տարածքներ, շփվում միմյանց հետ, ուտում նաեւ այնպիսի կեր, որը կարող է վիրուսակիր լինել։ Ինչպես հայտնի է, տվյալ վիրուսը տարբեր ջերմաստիճանային պայմաններում դիմացկուն է։ Մասնավորապես Լոռու եւ Տավուշի մարզերը դեռ գտնվում են ռիսկային բարձր գոտում, գարնանը նորից կարող են արձանագրվել հիվանդության դեպքեր։
Կառավարությունը, քննարկելով խնդիրը, որոշել է անասնատերերին օժանդակության համար տրամադրվելիք գումարի չափը՝ շուրջ 480 մլն դրամ։ Լիազոր մարմին է ճանաչվել գյուղատնտեսության նախարարությունը։ Նրան հանձնարարվել է ամբողջությամբ ճշտել շահառուների ցանկը, կորստի ենթարկված գլխաքանակը, այդ տվյալները ներկայացնել կառավարություն։
Տեսչության պետի տեղեկացմամբ, նախնական տվյալների համաձայն, տուժած եւ շահառու ճանաչված տնտեսությունները 1174-ն են, նրանց տրվելիք օժանդակության գումարը՝ 362 մլն դրամ, անկած եւ հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը՝ 18800։
Սահմանված կարգի համաձայն, օժանդակությունը տրվելու է մաքուր մսեղիքի (ոչ թե կենդանու, այլ ելումնային քաշի) 1 կիլոգրամի հաշվով՝ 1005 դրամ։ Դա խոզերի անկման եւ հարկադիր սպանդի ժամանակաշրջանում 1 կգ խոզի մսի շուկայական միջին գնի (1340 դրամ) 75 տոկոսն է։ Ինչպես արդեն նշեցինք, օժանդակությունը տրվելու է դրամական արտահայտությամբ։ Գ.Բաղիյանի տեղեկացմամբ, տուժած տնտեսություններին խոզերի համապատասխան գլխաքանակ չի տրամադրվելու այն պատճառով, որ նրանց տնտեսությունները դեռ ռիսկային գոտում են։
Գ.Բաղիյանը հայտնեց նաեւ, որ հիվանդության դեմ պայքարի գործում իրենց մասնագետները փորձնական նպատակով օգտագործել են նաեւ «Արմենիկում», սակայն այն, չնայած օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելուն, ցանկալի արդյունք չի տվել։
Գ.Բաղիյանը տեղեկացրեց նաեւ, որ աֆրիկյան ժանտախտի հետեւանքով Վրաստանում ոչնչացված խոզերի գլխաքանակն անցնում է 100000-ից, դեպքեր են արձանագրվել նաեւ Ադրբեջանի տարածքում։ Ի տարբերություն Հայաստանի՝ այդ երկրներում տուժած տնտեսություններին որեւէ օժանդակություն չի նախատեսվում։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԱՐՁՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի դրությամբ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը (385 միավոր), որը երկու աստիճանով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։
...ՍՊԱՆԱԽԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԻՆ
2
Մեկնաբանելով «Մորելիա-Լինարեսում» իր արդյունքը` Լեւոն Արոնյանը ավանդաբար խիստ ինքնաքննադատություն է դրսեւորել։ Այն աստիճան, որ հայտարարել է, թե վաստակել է ավելի շատ միավոր, քան արժանի էր։
«Մրցաշարի ...ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ` ԳՈՎԱԶԴԻՑ
Բունդեսլիգայի ակումբների ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գովազդի տեղադրումից եկամուտը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Անցյալ տարվա համեմատ ավելացել է 8,3 տոկոսով` կազմելով 137 մլն եվրո։ Եկամուտի աճը ավելի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԽԱՂՈՎ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանը ֆուտբոլի «Արդար խաղի» ցուցակում 7,921 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս ցուցակը 8,117 միավորով գլխավորում է Անգլիան, 2-րդ տեղում է Նորվեգիան՝ 8,113 միավորով, 3-րդում Գերմանիան՝ 8,079 միավորով: ...ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Թաքցնելով վարկերի իրական գները
Գաղտնիք չէ, որ հաճախորդներ ներգրավելու համար բանկերը մշտապես դիմում են տարբեր հնարքների։ Իսկ հիմնականում փորձում են թաքցնել առաջարկվող վարկերի իրական արժեքը։ Այդ նպատակով ...ՈՐՈՇՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ: Մամուլի ասուլիսը հիմնականում 2007թ. օգոստոսից ...ԵՎՍ ՄԵԿԻՆ
7Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կազմակերպած չարտոնված հանրահավաքի ժամանակ Գրիգոր Լուսավորչի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված ...ՎԹԱՐ
Մարտի 11-ին Գագիկ Ս.-ի վարած ԲՄՎ-523 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորներ Լիլիթը ...ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանի տեղեկացմամբ, այս տարի որոշվել է գյուղատնտեսական կենդանիների 6 հիվանդությունների նկատմամբ ...ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին գրանցված ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ տեղումների հետեւանքով հեղեղումներ են առաջացել Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքներում: Սպասվող վտանգն առավել մեծ է մարզի բարձրադիր գոտիներում: ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 8
Սկիզբը՝ նախորդիվ
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը ...ԱԶԱՏՎԵԼ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՈՒՑ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Եւ առողջացնել ընդդիմադիր դաշտը
Մեզանում արձանագրված իշխանություններ-ընդդիմություն պայքարի երկբեւեռ բնույթը հետընտրական շրջանում ավելի ու ավելի անձնավորված տեսք է ձեռք բերում՝ վերածվելով առանձին առաջնորդների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Արտակարգ մորթապաշտություն
Երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից, ասես, մեր իրականությունից չքացավ մտավորականությունը։ Չէինք ցանկանա կոպիտ բառ օգտագործել, բայց փաստ է, որ այս խավն ուղղակի գետնի ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՎԱԾ ՓՈՐՁ ԷՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ
-Վերջին ամիսների քաղաքական գործընթացներին հետեւելով, հնարավո՞ր էր կանխատեսել մարտի 1-2-ի իրադարձությունները։
-Պատկերացրեք, որ այդ իրադարձությունները նույնիսկ ...ԻՆՉՊԵՍ ՄԵՐՈՆՔ ՈՒՂՂԵՑԻՆ ՎԱՏԻԿԱՆԻ ՍԽԱԼԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Քաղաքագլուխ. - Ի՞նչ կա քաղաքում։
Բանտապան. - Խաղաղ է։ Սակայն գրում են։
Քաղաքագլուխ. - Ի՞նչ։
Բանտապան. - «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։
Քաղաքագլուխ. - Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում ...ԵԹԵ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ՉՊԱՏԺՎԵՆ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Երեւանի կառուցապատման աշխատանքները բուռն թափով շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ավելանում են նաեւ քաղաքի համայնքներն իրար կապող ժամանակակից արագընթաց մայրուղիները։ Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ...ԾՐԱԳԻՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԵԿ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1
«Ամենահզոր զենքը ինֆորմացիան է. ինչպես անցյալում, այսօր էլ ինֆորմացիոն պայքար է գնում մեզանում, բայց այդ պայքարում կարող է օգտագործվել ե՛ւ ինֆորմացիան, ե՛ւ դեզինֆորմացիան։ Եթե ինֆորմացիան միշտ եղել է ...ՍՈՒՏԱՍԱՆ ՍՏՅՈՊԸ
7
Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը մարտի 4-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան մարտի 1-ին վրաերթի ենթարկել երկու ցուցարարների: Ըստ գլխավոր ...ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Օրերս France Press գործակալությունը հաղորդել էր, թե, ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի. «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավապահ մարմիններն ունեն բավարար հիմքեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ...ԵԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները պարտավոր են մինչեւ մարտի 15-ը ներկայացնել իրենց եւ իրենց փոխկապակցված ...ԿՈՐԱԾՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով, 2007թ. տարեվերջի տվյալներով, անհայտ կորած է համարվում 4 հազար 414 անձ՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
4
Երեկ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության զորքերի ...ԱՆՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում մարտի 9-ին, ժամը 19։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի օղլի Մուխթարովը միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական ...ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ Ե՛Վ ԵՐԿԻՐԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Սեփ.լրտվ. 1«Գուցե կան մարդիկ, որ ուրախ կլինեն եւս մեկ բախում հրահրելու, նոր զոհեր ու վիրավորներ ունենալու պարագայում։ Սա գուցե նաեւ հնարավորություն տա այդ մարդկանց՝ արեւմտյան մեկ-երկու թերթերում Հայաստանը վարկաբեկելու ...ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի «ճակատագրին», նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Դա առաջին հերթին ժողովուրդը պետք է որոշի, որովհետեւ իրավական պատասխանատվությունից ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԿՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
3«Մասնագետների դիտարկմամբ՝ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ առանձնացված են եղել կոնկրետ մարդիկ, ովքեր ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով կոնկրետ հրահանգով սկսել են քարկոծել եւ դրանք նետել ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՐ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Երեկ նորընտիր նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանդիպեց ուսանողության հետ՝ այցելելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, եւ պատասխանեց հանրությանը հետաքրքրող, ինչպես նաեւ հհշական «խողովակներով» դյուրահավատներին ...ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է կամայական հայտարարություններ ...
ԲՌՆԵՑԻՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱԺԿ վարչություն 20 հուլիսի 2008թ.ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ ԿԼԻՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՏԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԻՄՈՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿԻՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ԽԱԲՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

