
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
- Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել՝ հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը բացառելու համար։ Մեր հարցերին պատասխանում է «Ազգային միաբանության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

-Ստեղծված իրավիճակում պետք է փորձենք առանց ավելորդ կրքեր բորբոքելու հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ։ Ըստ էության, Հայաստանի ընտրողների մոտ 48 տոկոսը երկրում ակնկալում էր լուրջ փոփոխություններ եւ այդ փոփոխությունները պայմանավորում էր իշխանափոխությամբ։ Սա առաջին իրողությունն է, որ անհրաժեշտ է ձեւակերպենք։
Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Լ.Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 350 հազար քաղաքացիներին, այլեւ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են ՕԵԿ-ի, Դաշնակցության, մյուս թեկնածուների օգտին, որոնք քարոզարշավի ժամանակ հանդես էին գալիս իրավիճակն արմատապես փոխելու, նորացնելու կարգախոսներով։
Եւ հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած 53 տոկոսը նույնպես ակնկալում է երկրում իրականացնել փոփոխություններ, իհարկե, դա չկապելով իշխանափոխության հետ։ Փաստորեն մենք այս հարցում ունենք համազգային կոնսենսուս։ Դրան հասնելու ճանապարհները, մոտեցումներն են տարբեր։
Այս իրավիճակում, հաշվի առնելով, որ հասարակությունը լուրջ փոփոխությունների ակնկալիք ունի, պետք է փորձենք վերլուծել՝ որ ճանապարհն է ավելի արդյունավետ ազգային շահի, պետականության զարգացման եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ կարգավորման տեսանկյունից։ Եթե այս դիտանկյունից ես մոտենում հարցին, հանգում ես այն եզրակացության, որ, նկատի ունենալով ընտրությունների արդյունքները, թերեւս, իշխանական թեկնածուի առաջարկած ճանապարհը, այնուամենայնիվ, ամենապահանջվածն է։
Ցավոք, անգամ իսկ հետընտրական զարգացումների պայմաններում, հասարակության ճնշող մեծամասնության կողմից պահանջված փոփոխությունների գաղափարը Լ.Տեր-Պետրոսյանը փորձեց շահարկել ընդամենը մի նպատակի հասնելու համար՝ զավթել իշխանությունը, հետին պլան մղելով, ավելին՝ բացարձակապես արհամարհելով պետության շահը, ժողովրդի միասնականությունը, միաբանությանը հասնելու գերխնդիրը։
Եթե Լ.Տեր-Պետրոսյանի իրական նպատակը Հայաստանի զարգացումը լիներ, ինքն իրավունք չուներ ի սկզբանե բացառել համագործակցությունը ընտրություններին հաղթող ճանաչված թեկնածուի հետ, ավելին՝ դուռը փակել կաթողիկոսի առջեւ։ Ըստ որում, հատուկ նշեմ, որ խոնարհվում եմ կաթողիկոսի այդ իսկական հայրապետական դրսեւորման առաջ։ Նա դրանով իսկ վերստին ապացուցեց, որ արժանի է այն մեծագույն տիտղոսին, որ կրում է։
Այդ ամենը երբ համադրում ես, հասկանում ես՝ ով է իրականում առաջնորդվում ժողովրդի շահերով, եւ ով օտարի խնդիրներն է փորձում լուծել, ինչքան էլ ձգտի քողարկել իր քայլերը ամենալավ կարգախոսներով, խոստումներով, որոնց պակասը Տեր-Պետրոսյանի ելույթներում չէր զգացվում։ Բայց, ավաղ, խոսքի ու գործի միջեւ մեծագույն անջրպետ կար։
-Այնուամենայնիվ, երբեւէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ հայը կարող է հայ զինվորի վրա ձեռք բարձրացնել։ Ինչպե՞ս հասանք դրան։
-Այն, ինչ տեղի ունեցավ, ցավոք սրտի, հետեւանք է ավելի լուրջ խնդիրների։ Խեղվել է հայ մարդուն, հայ ընտանիքին բնորոշ արժեհամակարգը։ 88-ին յուրաքանչյուր մտավորական, անկախ նրանից՝ ԽՄԿԿ անդա՞մ էր, թե՞ ոչ, պաշտոնյա՞ էր, թե՞ ազատ ստեղծագործող, իր պարտքն էր համարում բարձրաձայնել իր կարծիքը, գնահատականներ տալ երկրում ծավալվող զարգացումներին, որովհետեւ մարդիկ հասկանում էին, որ լուծվում է մեր պետության համար բախտորոշ մի հարց։ 20 տարի անց դարձյալ Հայաստանի համար բախտորոշ հարցեր են լուծվում, բայց մեր տասնյակ ու տասնյակ ակադեմիկոսներ, գիտնականներ, ստեղծագործող մտավորականներ, չգիտես ինչու, դիտորդի կեցվածք են ընդունել. ասես բոլորը դարձել են «գերքաղաքակիրթ» եւ չեն ուզում որեւէ մեկի թանին թթու ասել։ Այն դեպքում, երբ խոսքը ինչ-որ մարդկանց խնայելու, նրանց զգացմունքները չվիրավորելու մասին չէ՝ Հայաստանի լինել-չլինելու մասին է։
Իհարկե, պարտադիր չէ, որ յուրաքանչյուրի տեսակետը համընկնի իշխանական կամ արմատական ընդդիմադիր տեսակետներին։ Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ազնիվ գտնվի եւ իր տեսակետների մասին հրապարակավ հայտարարի, որպեսզի ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի։ Թեպետ վերջին 17 տարիներին խոսքը այն աստիճան արժեզրկվել է, որ անգամ ճշմարիտ միտքը, եթե քննադատական լիցք ունի, հաճախ չի արժանանում պաշտոնական այրերի ուշադրությանը։ Այդ օտարացումը հասարակության ներսում կա, եւ այսօր մենք այդ օտարացման ամենադառը պտուղներն ենք ճաշակում։
Ավելին՝ երբ խոսում ես պետության, պետականության ամրապնդման մասին, իսկույն եւեթ քեզ փորձում են դասել այն մարդկանց շարքը, որոնք ցանկություն ունեն դուր գալ իշխանություններին, մոռանալով, որ իշխանությունները փոփոխական են, իսկ պետականությունը մնայուն, մշտնջենական արժեք է։ Այսօր մենք պետք է փորձենք հստակեցնել երկրի գոյատեւման, վաղը՝ զարգացման համար առանցքային խնդիրները՝ ընդունելով դրանք որպես մայրուղային ուղեցույցներ, եւ փորձենք հասկանալ՝ այդ խնդիրները ինչպես պետք է լուծվեն, այդ հարցերի լուծումը ինչ զոհողություններ է պահանջում յուրաքանչյուրիցս, ինչ սպասելիքներ պետք է պետությունը ունենա քաղաքացուց, եւ քաղաքացին պետության ղեկը ստանձնած մարդկանցից ինչ հանդիպակաց քայլեր պետք է ակնկալի։ Առավել եւս չպետք է մոռանանք 350 հազար, թերեւս հասարակության համար չկորսված, բայց մտքերում մոլորված մարդկանց մասին, որոնք երկրի ապագան, ավաղ, կապեցին Լ.Տեր-Պետրոսյանի հետ։
Շարունակելի
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Zartir lao գրել է:
Sireli hayrenakitsner!
Artakark iradrutyan paymannerum tuyl chen talis vorpesi tpagrvi voch ishkhanakan mamul@ ev partadrum en miayn pashtonakan tegekatvutuyn.
YSHADRUTUYN
Paron robert kacharyan ev serj sargisyan jogovrdin himari teg mi drek. Kardatsek dzer hatjakord "hayots ashkarrh" ev "azg" terter@. Artyok tpagrum en pashtonakan lurer, te dzer "pashtonakan lurer@ miayn Levon Ter Petrosyanin varkabekog hodvatsnern en. Amachum em dzer pokharn, ANHARMAR e u BAVAKAN. Dzer ays hivand hogebanutyamb inch ek uzum haskatsnel ev verjabes inch ek uzum ays JOGOVRTITS. Ete "hayots ashkarhi" ev "azgi" hodvatsner@ pashtonakan en, apa inchu ek vakhenum vorpeszi tpagrven myus terter@. Ays ev dzer katarats bolor kaylerov duk ek vor JOGOVRDIN heratsrel ek dzezanits ev aylevs chek verakangni vochinch, kani vor ayrel ek bolor kamurjner@. A M O T, A M O T, A M O T. Vijvatzkner!
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Եւ ովքեր էին կանգնած դրա հետեւում
Անցած տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի արժութային շուկան հայտնվեց խոր ցնցումների մեջ։ Հաշված ժամերի ընթացքում դոլարն արժեզրկվեց 40-45 նիշով. 315-ից դոլարի միջին փոխարժեքը ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Եւ մինչեւ ե՞րբ անպատիժ
Տեր-Պետրոսյանը եւ «Լեւոնի աղանդի» անդամներն ինչպես նախկինում, այնպես էլ այս օրերին չեն խորշում ստոր միջոցների ու հնարքների օգտագործումից։ Նրանց զինանոցում հիմնական միջոցներից ...ՀԱՑԱԴՈՒԼ
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, արմատական ընդդիմության հացադուլի մասնակիցների թիվը 36-ից հասել է 42-ի: Ընդդիմության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների ...ՍԱՌՑԵ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ
Այս տարվա հունվարի առաջին կեսից աննախադեպ ցրտերի պատճառով Սեւանա լիճը մինչ օրս գտնվում է սառցե կապանքներում. սառույցի շերտը ավելի քան 60 սանտիմետր է: Թեեւ օդի ջերմաստիճանը ցերեկները արդեն հասնում է ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուս-վրացական հարաբերությունների վերջին «սրացումները» վկայում են, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման գործընթացը արդեն իր անմիջական ազդեցությունն է գործում հետխորհրդային տարածքում առկա չճանաչված ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵՐԿԻՐ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փախստականության երեւույթին մենք առնչվել ենք ե՛ւ անցյալ դարի սկզբին, ե՛ւ դարավերջին։ Դարավերջին մեր աչքի առաջ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկական զտումների քաղաքականության պատճառով շուրջ 360 ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում փետրվարին գրանցվել է հրդեհի 121 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 4, տուժել՝ 2 մարդ: Հրդեհներից 50-ը գրանցվել է Երեւանում: Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային ...ԻՆՉՈՒ ԽԱԽՏՎԵՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պատճառը՝ երեւանյան իրադարձություններն էին
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում արձանագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ...«ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆԵՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 7
Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որպես հոգեբանական դիվերսիա բնորոշեց հեղափոխական ակտիվիստների գործադրած «հնարքները»։
Բնականաբար հոգեբանական այդ դիվերսիան ավելի մոլեգին էր դառնալու մարտի 1-2-ին, ...ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
25
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Ինչպես հայտնի է, վերջերս Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից մեր 4-րդ բռնցքամարտիկը։ Մարզաձեւի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՄԻԼԱՆ»
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Միլան»։ Լրագրողների տեղեկություններով, ուկրաինացի ռմբարկուի կինը՝ ...1988-2008. ԱՆՑԵԼ Է 20 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Գրող, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ, հետեւելով Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժմանը» (ինչը հանգեցրեց մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին), վերհիշում է 88-ի շարժումը։ Եւ կրկին համոզվում, ...ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից մեկը՝ ...ԳԱԼԻՍ Է ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ ԺԱՄԱՆԱ՞ԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Ինչպես հայտնի է, հեղափոխական պայքարի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կկարողանան մարտիկները տեսադաշտից հեռացնել երրորդ, չորրորդ եւ այլ անձանց, որոնց կարծիքը նույնպես արժանի է ուշադրության, ...ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 1
Շատերը, չգիտես ինչու, համարում են, թե Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կատարելապես տիրապետում են գունավոր հեղափոխությունների ժամանակակից տեխնոլոգիաներին, եւ իբրեւ ապացույց սովորաբար նշում ամբոխի վրա ազդելու ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է վերջին չորս ամիսների ընթացքում կառավարության կողմից ընդունված ...ՏԵՍԵՔ, Ո՜Վ Է ԳԱԼԻՍ
1Մարտի 12-15-ը Հայաստանում կգտնվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ...Ջ.ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է
6
«Եթե Լ.Տեր-Պետրոսյանի պայքարը իր համար իսկապես օտարի դեմ էր, ինչո՞ւ խուսափեց մինչեւ վերջ պայքարելուց, իր ապաստարանում թաքնվեց։ Երբ Կուլիկովոյի ճակատամարտում Մամայ խանը կանգնած էր ռուս զորքի առջեւ, Դմիտրի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ. «Ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց ե՛ւ մամուլի, ե՛ւ անուղղակի քաղաքական ճնշումների միջոցով օգնելու Լ.Տեր-Պետրոսյանին։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո շփման գծում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
2
ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների շնորհիվ երեկ Երեւանի Սարյան փողոցի 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը եւ Ալեքսանդր ...ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«1988թ. փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ
Սեփ.լրտվ. 4
«Ի՞նչ են ակնկալում մարդիկ։ Մարդիկ ակնկալում են լուրջ պայքար կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության դեմ, սոցիալական ծանր վիճակում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց կյանքի բարելավում։
Երբ ուշադիր ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՎԵԼ, ԱՅԼ ԽԱԲՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Հարցազրույց ՀԱԱԿ քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Անտինյան, նաեւ ձեր քաղաքական կանխատեսումների համաձայն, ԼՏՊ-ն շատ ավելի փոքրաթիվ կողմնակիցների աջակցություն կարող էր ակնկալել։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել՝ հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը բացառելու ...
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-Ը ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

