
1988-2008. ԱՆՑԵԼ Է 20 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
- Գրող, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ, հետեւելով Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժմանը» (ինչը հանգեցրեց մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին), վերհիշում է 88-ի շարժումը։ Եւ կրկին համոզվում, որ 1988-ի եւ 2008-ի տեխնոլոգիաները նույնն են։

ԳՈՐԾՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԵԹՈԴՈՎ
1988թ. փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի շենքի ճեմասրահում մտավորականներից մեկը, ԿԳԲ-ի գնդապետի հետ մեկտեղ կազմեցին ցուցակը, բերեցին ներկայացնելու ժողովրդին։ Ծիծաղելի էր։ Բացի Վազգեն Մանուկյանից, մնացած անունները բոլորին անծանոթ էին։ Եւ այդ ցուցակը ներկայացրին ժողովրդին քննարկելու եւ «քվեարկելու» համար։ Մինչդեռ ժողովուրդն ընդամենը միտինգավարների կարիք ուներ, ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի։
Այդ ժամանակ արդեն հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց այդ անունները եւ ոչ այլ անուններ։ Բայց կազմեցին այդ ցուցակը, անուններն էլ հերթով կարդացին։ Ժողովուրդն էլ էյֆորիայի, նույն մագնետիզմի մեջ եւ պետք է «քվեարկեր»։ Հիշում եմ, այնտեղ կար նաեւ մի ճարտարապետ «Երեւաննախագծից», որը նույնպես իր անունը մտցրել էր ցուցակում։ Եւ երբ կարդացին նրա անունը, հիշում եմ, թե ինչպես կազմակերպված ձեւով այնպես արեցին, որ ժողովուրդը սուլեց։ Իբր թե մնացածին ճանաչում էին, էդ մարդուն էլ չէին ճանաչում։
11 մարդ, որոնք երկրին, ժողովրդին ծառայելու առումով որեւէ վաստակ չունեին, «ընտրվեցին» եւ դարձան կոմիտեական։ Այս շարքից առանձնացնենք միայն Իգոր Մուրադյանին, որը վաղուց էր զբաղվում Ղարաբաղի խնդրով։ Սակայն հետագայում, մայիսի վերջին էլ նրան ծեծեցին, եւ այդպիսով առաջին հեղաշրջումը կատարվեց կոմիտեում։ Ուրեմն կատարվեց ձեւական ընտրություն՝ ցուցակը ներկայացրին մոլորված ժողովրդին ու հաստատեցին կազմը։ Այսինքն՝ նման «ընտրությունների» արդյունքներով էլ հետագայում հաստատվեց ապագա պետության վերնաշենքը։
Հենց այն ժամանակ հարթակում կանգնածները բացահայտորեն վհուկների որս էին սկսել։ Գիտեք, այն ժամանակ շատ հազվադեպ կտեսնեիք տեսախցիկներով նկարահանողների։ Ասենք՝ հայտնվում էր մեկը եւ սկսում էր միտինգը նկարել տեսախցիկով։ Անմիջապես հարթակից ասում էին՝ սա լրտես է կամ թուրք է։ Հարձակվում էին վրան, տանում էին մոտակայքում գտնվող զուգարան՝ տեսնելու թլպատվա՞ծ է, թե՞ ոչ։ Մինչ այդ արդեն տեսախցիկը ջարդել էին։
Հետո կոմիտեականներից մեկը նույն միտինգին հայտարարում էր, թե ժողովուրդ, վատ բան է կատարվել, եկեք փող հավաքենք, էդ մարդու տեսախցիկի գումարը տանք։ Եւ ժողովուրդը մոտ 14 հազար ռուբլի հավաքեց։ Եւ այդ անձնավորությունը, որը կոչ էր անում փող հավաքել, այդ գումարը դրեց գրպանը։ Ավելի ճիշտ՝ դրանով գնեց իր առաջին ավտոմեքենան։ Հիմա անուններ չեմ ուզում տալ, թեպետ բոլորը գիտեն՝ ով ով է։ Եւ հիմա էլ ուզում եմ սրանով ասել, թե այդ մարդիկ ինչ «ազնիվ» էին, ինչ մեթոդներով էին աշխատում ժողովրդի հետ։
Այդ ամբողջ կոմիտեի հարմար «ֆասադ» էին Ռաֆայել Ղազարյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնք կյանքից կտրված մարդիկ էին։ Իսկ մնացածը կյանքը շատ լավ գիտեին, շատ լավ էին տիրապետում մարդկանց մոլորեցնելու տեխնոլոգիաներին։ Տարածում էին լուրեր, թե «Ղարաբաղ» կոմիտեն է միջոցներ գտնում, օգնություն ուղարկում Ղարաբաղ։ Ճիշտ չէ. դա անում էր ամբողջ ժողովուրդը՝ լարելով իր բոլոր ուժերը։
Օրինակ, գրողների միությունում երկու մարդ՝ Սամվել Շահմուրադյանն ու Շահեն Թաթիկյանն էին, որոնք նստած գրողների միության երկու սենյակներում՝ կազմակերպում էին այդ գործը։ Գալիս էին մարդիկ՝ մեկը մի տոննա մեխ, մյուսը՝ մեծ քանակությամբ ներկեր, երրորդը իր անձնական գրադարանն էր առաջարկում, որպեսզի որպես օգնություն տարվեր Արցախ։
Իսկ կոմիտեն հավաքում էր ժողովրդին ու բերում էր գրողների միության մոտ՝ թքելու շեմին, որտեղ հենց այդ պահին կոնկրետ գործ էր արվում ի շահ Արցախի։ Այսինքն՝ աշխատում էին բոլշեւիկյան մեթոդով՝ վարկաբեկելով ու նսեմացնելով մտավորականությանը։ Եւ հավաքեցին մտավորականամերժ, հեշտ կառավարելի մի զանգվածի։
«ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԱԿՆՀԱՅՏ ԷԻՆ ԴԵՌԵՎՍ 20 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Հենց սկզբից հատվածայնությունը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի հատուկ խնդիրը։ 1990թ. հունվարի 2-ին պետք է մեկնեի Ստեփանակերտ՝ մասնակցելու այնտեղ սպանված Արմեն Հակոբյանի հուղարկավորությանը։ Միամտություն եմ ունենում մինչ մեկնելս մտնել տեխնիկայի տուն, ուր «Ղարաբաղ» կոմիտեն էր գործում։ Եւ շատ հետաքրքիր տեսարան է աչքիս առաջ։ Տղերքը թափով տոնածառի խնջույքի են պատրաստվում, լիդերներից մեկն էլ շենքի մարմարե աստիճանների վրա թափով միս է ջարդում։
Ասում եմ՝ գնում եմ Ստեփանակերտ։ Ասում են՝ դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Կարաս արի օգնի միս ջարդենք։ Ես շշմեցի այդ ցինիզմից ու լկտիությունից։ Դե, ես էլ դուրս եմ գալիս ու գնում օդանավակայան, նստում եմ ուղղաթիռ։ Ուղղաթիռը օդ է բարձրանում 15 րոպե անց, առանց պատճառի հետ են կանչում։ Ուղղաթիռը հետ է դառնում։ Այսինքն՝ լպիրշությունն այնտեղ էր հասել, որ չէին ուզում, որ հանկարծ մեկը գնա Ղարաբաղ։ «Ոնց թե,- ասում էին,- մենք քեֆ ենք անում, դու պիտի գնաս Ղարաբա՞ղ»։ Այն դեպքում, երբ այնտեղ մարդ էր սպանվել, իսկ 12 օր անց սկսվեցին Բաքվի ջարդերը։
Ոչ ոք ուշադրություն չի դարձրել հետեւյալ հանգամանքի վրա։ Նախ՝ այդ շարժումը չէին ուզում հակասովետական լիներ։ Ղարաբաղցիները չէին կարող միաժամանակ ե՛ւ ազգային-ազատագրական պայքար մղել, ե՛ւ հակասովետական շարժում անել։ Եւ ամենամեծ խզումը, օտարացումը նկատվեց հենց այդ ժամանակ, երբ հայաստանյան թեւը սկսեց շատ արագ հակասովետական-«դիսիդենտական» ուղղվածությամբ տանել շարժումը։
Իսկ ղարաբաղյան թեւի համար կար մի կողմից՝ թուրքը, մյուս կողմից՝ ռուսը։ Դրա վառ ապացույցն այն էր, երբ այստեղ հանվեց Լենինի արձանը, դրանից օրեր անց Գետաշենում հանվեց մի զորամիավորում, որը Գետաշենի անվտանգությունն էր պահպանում, եւ բերեցին կարմիր դեսանտայինների։ Դա վրեժի դրսեւորում էր։
«Ղարաբաղ» կոմիտեն նպատակաուղղված գործողություններով հերթական պրովոկացիան իրագործեց՝ կազմակերպելով «Զվարթնոց» օդանավակայանի օպերացիան։ Այստեղ տեղի ունեցավ բախում ժողովրդի եւ զինվորների միջեւ։ Եւ ինձ համար շատ տարօրինակ էր, երբ տեսա, որ այդտեղից բերում էին պատգարակներով ծեծված-ջարդված ակնհայտորեն քրեական տարրերի եւ նրանց արյունոտ վիրակապերով դնում էին օպերայի թատրոնի ներսում՝ ի տես բոլորի։ Եւ տարօրինակ վարքի տեր կանայք ճչում ու վրեժի էին կոչում ժողովրդին։ Սա այն խավն էր, որին հետագայում տեսա տեխնիկայի տանը։
Այդ դեպքից հետո, հիշում եք, Մատենադարանի մերձակայքում սկսվեցին պարբերական միտինգները, 20 օր «Ղարաբաղ» կոմիտեի անդամները անընդհատ խոսում էին։ Ոչ մի ռացիոնալ հատիկ չկար նրանց խոսքում։ Միայն արդարանում էին՝ փորձելով ժողովրդին հավատացնել, որ իրենք չեն արել «Զվարթնոցի» պրովոկացիան։
Ասեմ, որ հակաղարաբաղյան տրամադրությունները կամաց-կամաց ծայր առան դեռեւս 88-ից։ Եւ դրանից հետո էլ բացահայտորեն կոմիտեն գործեց այնպես, որ ղարաբաղյան շարժման բովանդակությունն իսկապես անհետանա։
Հենց միայն այն, որ այդ շարժումը վերանվանվեց ոչինչ չասող բառակապակցությամբ՝ Հայոց համազգային շարժում, վկայում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն հենց ՀՀՇ ձեւակերպումով հրաժարվեց Ղարաբաղի ազատագրման գաղափարի առաջնահերթությունից։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Miamit HAY գրել է:
«Եթե Լյուդովիկոս 16-րդը շարունակեր թագավորել, ապա Դանտոնն ու Մորոն փաստաբաններ կլինեին, Պիշեգրյուն, Մասսենան եւ Օժերոն՝ ենթասպաներ, Բոնապարտն ու Կառնոն՝ փոխգնդապետներ կամ գնդապետներ, Լանն ու Մյուրատը՝ գլխարկ վաճառողներ կամ փոստի կառավարիչներ, Սիեյեսը կլիներ գլխավոր փոխերեց, իսկ Միրաբոն՝ ամենաշատը երկրորդ կարգի արկածախնդիր»։
Հայաստանում ով էլ «թագավորի» Գագիկ Մկրտչյանը և Կիմա Եղիազարյանը իրենց «մի կտոր հացի» համար պատրաստ կլինեն կրծել «թագավորին» ընդիմադիր ցանկացածի կոկորդը...
Հ.Գ. Իսկ դու Կիմա եղիազարյան Արմեն Հակոբյանին իզուր ես հիշել:Ի տարբերություն ձեր ամբողջ ոհմակի նա իսկական մտավորական էր,իսկ ձեր էությունը հրեշային է:Դուք ոչ մի սրբություն չունեք:Եթե Արմենը կենդանի լիներ,համոզված եմ,որ նա կթքեր և քո և Գ.Մկրտչյանի և ձեր թերթի զառացանքների վրա...Քանի որ ձեր «հոդվածներում» դուք միշտ հղումներ եք անում պատմության մեծերին,որոնք չեն կարող ձեզ պատասխանել,ես ինձ իրավունք եմ վերապահում վերջերս «պատահաբար գտնված մի նամակից» մեջբերում անել.Արիստոտելը,Պլատոնը,Մարքսը,Հեգելը,Նապոլեոնը և մնացած բոլոր մեծերը,որոնց մինչև հիմա մեջբերում եք,կամ պատրաստվում եք մեջ բերելº թՔԱծ ՈՒՆԵՆ ՁԵԶ ՎրԱ:
fred գրել է:- Miamit HAY
«Եթե Լյուդովիկոս 16-րդը շարունակեր թագավորել, ապա Դանտոնն ու Մորոն փաստաբաններ կլինեին, Պիշեգրյուն, Մասսենան եւ Օժերոն՝ ենթասպաներ, Բոնապարտն ու Կառնոն՝ փոխգնդապետներ կամ գնդապետներ, Լանն ու Մյուրատը՝ գլխարկ վաճառողներ կամ փոստի կառավարիչներ, Սիեյեսը կլիներ գլխավոր փոխերեց, իսկ Միրաբոն՝ ամենաշատը երկրորդ կարգի արկածախնդիր»։ Հայաստանում ով էլ «թագավորի» Գագիկ Մկրտչյանը և Կիմա Եղիազարյանը իրենց «մի կտոր հացի» համար պատրաստ կլինեն կրծել «թագավորին» ընդիմադիր ցանկացածի կոկորդը...
Հ.Գ. Իսկ դու Կիմա եղիազարյան Արմեն Հակոբյանին իզուր ես հիշել:Ի տարբերություն ձեր ամբողջ ոհմակի նա իսկական մտավորական էր,իսկ ձեր էությունը հրեշային է:Դուք ոչ մի սրբություն չունեք:Եթե Արմենը կենդանի լիներ,համոզված եմ,որ նա կթքեր և քո և Գ.Մկրտչյանի և ձեր թերթի զառացանքների վրա...Քանի որ ձեր «հոդվածներում» դուք միշտ հղումներ եք անում պատմության մեծերին,որոնք չեն կարող ձեզ պատասխանել,ես ինձ իրավունք եմ վերապահում վերջերս «պատահաբար գտնված մի նամակից» մեջբերում անել.Արիստոտելը,Պլատոնը,Մարքսը,Հեգելը,Նապոլեոնը և մնացած բոլոր մեծերը,որոնց մինչև հիմա մեջբերում եք,կամ պատրաստվում եք մեջ բերելº թՔԱծ ՈՒՆԵՆ ՁԵԶ ՎրԱ:
Աշոտիկ, էս համահհշական մռմռոցը քեզ ստիպեց դառնալ «Միամիտ հայ՞»: Քոզ պերսոնալ ոռիդ շափին համապատասխան կծու բիբար է նա-խա-տես-ված: Այո՜:- Miamit HAY
Juanshi գրել է:
Հարգելի Կիմա, մի փոքր ուղղում: Չնայած Ռաֆայել Ղազարյանը հանգուցյալ է, բայ նա գլխավորներից մեկն էր, որ ստեղծեց ՀՀշ-ն: դա ի գիտություն, քանի որ նա ունենալով ԿԳԲ-ում երդում տված գիտնական, հենց սովետական օրենքներով պիտի դատվեր հակասովետական ելույթների համար, բայց դա տեղի չունեցավ: Նա ռոսական սիոնի ներկայացուցիչն էր Հայաստանում: Նույնը, ավելի փոքր մասշտաբով Վազգեն Մանուկյանն էր: ԷԷԷԷԷ՜, ինչ լավ պատմություն ենք ունեցել...
Սարգիս գրել է:- fred
Աշոտիկ, էս համահհշական մռմռոցը քեզ ստիպեց դառնալ «Միամիտ հայ՞»: Քոզ պերսոնալ ոռիդ շափին համապատասխան կծու բիբար է նա-խա-տես-ված: Այո՜:
ԱՊՐԵՍ:- fred
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Եւ ովքեր էին կանգնած դրա հետեւում
Անցած տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի արժութային շուկան հայտնվեց խոր ցնցումների մեջ։ Հաշված ժամերի ընթացքում դոլարն արժեզրկվեց 40-45 նիշով. 315-ից դոլարի միջին փոխարժեքը ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Եւ մինչեւ ե՞րբ անպատիժ
Տեր-Պետրոսյանը եւ «Լեւոնի աղանդի» անդամներն ինչպես նախկինում, այնպես էլ այս օրերին չեն խորշում ստոր միջոցների ու հնարքների օգտագործումից։ Նրանց զինանոցում հիմնական միջոցներից ...ՀԱՑԱԴՈՒԼ
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, արմատական ընդդիմության հացադուլի մասնակիցների թիվը 36-ից հասել է 42-ի: Ընդդիմության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների ...ՍԱՌՑԵ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ
Այս տարվա հունվարի առաջին կեսից աննախադեպ ցրտերի պատճառով Սեւանա լիճը մինչ օրս գտնվում է սառցե կապանքներում. սառույցի շերտը ավելի քան 60 սանտիմետր է: Թեեւ օդի ջերմաստիճանը ցերեկները արդեն հասնում է ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուս-վրացական հարաբերությունների վերջին «սրացումները» վկայում են, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման գործընթացը արդեն իր անմիջական ազդեցությունն է գործում հետխորհրդային տարածքում առկա չճանաչված ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵՐԿԻՐ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փախստականության երեւույթին մենք առնչվել ենք ե՛ւ անցյալ դարի սկզբին, ե՛ւ դարավերջին։ Դարավերջին մեր աչքի առաջ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկական զտումների քաղաքականության պատճառով շուրջ 360 ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում փետրվարին գրանցվել է հրդեհի 121 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 4, տուժել՝ 2 մարդ: Հրդեհներից 50-ը գրանցվել է Երեւանում: Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային ...ԻՆՉՈՒ ԽԱԽՏՎԵՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պատճառը՝ երեւանյան իրադարձություններն էին
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում արձանագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ...«ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆԵՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 7
Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որպես հոգեբանական դիվերսիա բնորոշեց հեղափոխական ակտիվիստների գործադրած «հնարքները»։
Բնականաբար հոգեբանական այդ դիվերսիան ավելի մոլեգին էր դառնալու մարտի 1-2-ին, ...ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
25
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Ինչպես հայտնի է, վերջերս Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից մեր 4-րդ բռնցքամարտիկը։ Մարզաձեւի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՄԻԼԱՆ»
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Միլան»։ Լրագրողների տեղեկություններով, ուկրաինացի ռմբարկուի կինը՝ ...1988-2008. ԱՆՑԵԼ Է 20 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Գրող, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ, հետեւելով Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժմանը» (ինչը հանգեցրեց մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին), վերհիշում է 88-ի շարժումը։ Եւ կրկին համոզվում, ...ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից մեկը՝ ...ԳԱԼԻՍ Է ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ ԺԱՄԱՆԱ՞ԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Ինչպես հայտնի է, հեղափոխական պայքարի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կկարողանան մարտիկները տեսադաշտից հեռացնել երրորդ, չորրորդ եւ այլ անձանց, որոնց կարծիքը նույնպես արժանի է ուշադրության, ...ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 1
Շատերը, չգիտես ինչու, համարում են, թե Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կատարելապես տիրապետում են գունավոր հեղափոխությունների ժամանակակից տեխնոլոգիաներին, եւ իբրեւ ապացույց սովորաբար նշում ամբոխի վրա ազդելու ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է վերջին չորս ամիսների ընթացքում կառավարության կողմից ընդունված ...ՏԵՍԵՔ, Ո՜Վ Է ԳԱԼԻՍ
1Մարտի 12-15-ը Հայաստանում կգտնվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ...Ջ.ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է
6
«Եթե Լ.Տեր-Պետրոսյանի պայքարը իր համար իսկապես օտարի դեմ էր, ինչո՞ւ խուսափեց մինչեւ վերջ պայքարելուց, իր ապաստարանում թաքնվեց։ Երբ Կուլիկովոյի ճակատամարտում Մամայ խանը կանգնած էր ռուս զորքի առջեւ, Դմիտրի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ. «Ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց ե՛ւ մամուլի, ե՛ւ անուղղակի քաղաքական ճնշումների միջոցով օգնելու Լ.Տեր-Պետրոսյանին։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո շփման գծում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
2
ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների շնորհիվ երեկ Երեւանի Սարյան փողոցի 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը եւ Ալեքսանդր ...ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«1988թ. փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ
Սեփ.լրտվ. 4
«Ի՞նչ են ակնկալում մարդիկ։ Մարդիկ ակնկալում են լուրջ պայքար կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության դեմ, սոցիալական ծանր վիճակում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց կյանքի բարելավում։
Երբ ուշադիր ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՎԵԼ, ԱՅԼ ԽԱԲՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Հարցազրույց ՀԱԱԿ քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Անտինյան, նաեւ ձեր քաղաքական կանխատեսումների համաձայն, ԼՏՊ-ն շատ ավելի փոքրաթիվ կողմնակիցների աջակցություն կարող էր ակնկալել։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել՝ հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը բացառելու ...
ԴՈՒ ԵՍ, ԱՆՆՄԱՆ
ՃԱՄԲԱՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԹԻԹԵՌՆԵՐ ՓՈՐԻ ՄԵՋ ԵՎ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

