
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
- Ինչպես հայտնի է, վերջերս Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից մեր 4-րդ բռնցքամարտիկը։ Մարզաձեւի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, որին հանդիպեցինք մրցավայրից վերադառնալուց հետո, ասաց, որ Հայաստանը կարող է կաշվե ձեռնոցի եւս մեկ վարպետ ունենալ Պեկինում։ Ճանաչված մարզական գործիչը պատմեց նաեւ Պեսկարայում ունեցած ուշագրավ հանդիպումների մասին։

-Ինչպե՞ս եք գնահատում մեր բռնցքամարտիկների իտալական մրցելույթները։
-Մրցաշարի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար թերեւս նախ պետք է հաշվի առնել նրա նշանակությունը։ Անշուշտ, օլիմպիական վարկանիշային մրցում լինելու հանգամանքն արդեն իսկ ինքնին խոսուն է։ Միաժամանակ սա եվրոպացի բռնցքամարտիկների անդրանիկ միջազգային մեկնարկն էր անցյալ տարվա աշխարհի առաջնությունից հետո։ 43 երկրների ավելի քան 200 մարզիկներ վիճարկեցին ընդամենը 26 ուղեգիր։ Մրցակցային մթնոլորտն այնքան լարված էր, որ կարծես նյութականացել էր օդում։ Բավական է նշել, որ համաշխարհային ստուգատեսում առանց ուղեգրի մնացած Բելառուսի հզոր թիմը, Պեսկարայում մի կերպ երեք վարկանիշ լրացրեց։ Մինչդեռ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն ունեցող իտալացիները հարազատ երկրում ուղեգիր նվաճել չկարողացան։ Վրաստանի արդյունքը 0 է, իսկ Ադրբեջանը անցյալ տարվա մեկ ուղեգրին ավելացրեց եւս մեկը։
Տեղյակ եք, որ Ռուսաստանին 10-րդ ուղեգիրը բերեց մեր հայրենակից Դավիթ Հայրապետյանը։ Ընդ որում՝ Եվրոպայի չեմպիոն Բալանովին չհաջողվեց ամբողջացնել իր երկրի ուղեգրերի հավաքածուն։
Ասեմ, որ աշխարհի առաջնությունից հետո փոխվել են որոշ հավաքականների գլխավոր մարզիչներ։ Այդ թվում, Ադրբեջանի ընտրանու ղեկը ստանձնել է... Երեւանի նախկին դինամոյականը, Հայաստանի չեմպիոնը, որը խորհրդային տարիներին եղել է մեր երիտասարդական հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի սանը։
Ինչ վերաբերում է մերոնց. պարտվածներից ոչ մեկը բացահայտ թույլ չէր մրցակցից։ Իհարկե, առավել ցավալի էր Ազատ Հովհաննիսյանի պարտությունը իռլանդացուց։ Մեր մարզիկը երկու ռաունդներում առավելություն ուներ, երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որը զարմանալիորեն ուժ գտավ բեկելու պայքարի ընթացքը։ Միգուցե Ազատը չկատարեց տակտիկան փոխելու մարզիչների հրահանգը. անընդհատ հարձակվելու փոխարեն պետք է ձգտեր տեխնիկական հնարքներով մոլորեցնել մրցակցին։ Չստացվեց, Հովհաննիսյանը ազարտի մեջ էր ընկել եւ երկկողմանի պայքարում հաղթեց իռլանդացին։ Այնուամենայնիվ, մեծ սպասելքներ ունենք տաղանդավոր այդ երիտասարդից, որը, հուսով ենք, իրեն կարդարացնի ապրիլի 7-14-ը Հունաստանում տեղի ունենալիք վարկանիշային վերջին մրցաշարում։
Իսկ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը 4 մենամարտից 3-ը շահեց, պարտվելով միայն շվեդ Տերբունիային, որին անցյալ տարի հաղթել էր Չիկագոյում։ Հնարավոր է, հիշյալ հաղթանակը բթացրել էր Անդրանիկի զգոնությունը, որի հետեւանքն էլ դարձավ պարտությունը։ Մինչդեռ շվեդի արգելքը հաղթահարելու դեպքում Հակոբյանը մրցաշարի հաղթող կդառնար, որովհետեւ եզրափակիչում մրցակցի չներկայանալու պատճառով Տերբունիան հաղթել էր առանց մարտի։ Ավելին՝ 3-րդ տեղի համար մենամարտում Հակոբյանի դեմ ելած հունգարացին, որի նկատմամբ մեր բռնցքամարտիկը գեղեցիկ հաղթանակ տարավ, իմ կարծիքով, Տերբունիայից թույլ էր։
-Նշեցիք, որ հայ բռնցքամարտիկներից ոչ մեկը բացահայտ չի զիջել հակառակորդին, բայց մերոնցից երկուսի մասնակցությամբ մենամարտերը մրցակցի բացահայտ առավելության պարագայում ժամանակից շուտ են ընդհատվել։
-Նույն Մյասնիկ Սարգսյանը իսկապես պարտվել է ավելի ուժեղ մրցակցի։ Բայց, գիտե՞ք, մրցավարական ձեւակերպումը ոչ միշտ է արտահայտում պայքարի իրական պատկերը։ Ինչպես հայտնի է, գործող կանոնների համաձայն, մարտն ընդհատվում է, եթե մինչեւ 3-րդ ռաունդի ավարտը կողմերից մեկի առավելությունը հասնում է 20 միավորի։ Բայց դա ոչ միշտ է բացահայտ առավելության դրսեւորում։ Պատահում է, որ հավասար պայքարում կողմերից մեկը պարզապես հասցնում է անհրաժեշտ միավորներ հավաքել։ Այդպես էր Մյասնիկի պարագայում։ Իսկ ծանրքաշային Օհանյանը ուղղակի դեռ չի հասունացել մեծ ռինգի համար։ Նա Հայաստանի չեմպիոնն է, եւ մարզիչները որոշել էին տեսնել, թե ինչպես իրեն կդրսեւորի միջազգային ասպարեզում։
-Կարելի է ենթադրել, որ օլիմպիական ուղեգիր նվաճած բռնցքամարտիկները շարունակելու են նախապատրաստվել առանձին ծրագրով։
-Այս օրերին Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Այնուհետեւ աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր նվաճած երեք բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ուղեկցությամբ մասնակցելու են Լեհաստանի միջազգային մրցաշարին։
-Արտամրցումային հանդիպումներ ունեցա՞ք Իտալիայում։
-Հռոմում մեզ դիմավորեց, հյուրանոցում տեղավորելու հարցում օգնեց, տեսարժան վայրերին ծանոթացրեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի շրջանավարտ, Հայաստանի նախկին չեմպիոն Արթուր Ասատրյանը։ Նա մեզ նույնիսկ Վատիկան ուղեկցեց, կազմակերպեց մեր ելույթը Վատիկանի ռադիոյով։ Վերջում էլ պարգեւատրեց տղաներին։ Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան այդպիսի ուշադրության համար։
-Իսկ միջազգային ֆեդերացիայի պաշտոնյաների հանդիպեցի՞ք։
-ԱԻԲԱ-ի նախագահի նախաձեռնությամբ հանդիպում ունեցա նրա հետ։ Շուրջ կես ժամ զրուցեցինք ժամանակակից բռնցքամարտի խնդիրների եւ բարեփոխումների մասին։ Ներկայացրի հայկական բռնցքամարտի պատմությունը, անդրադարձա նահանջի պատճառներին, նաեւ նշեցի, որ աստիճանաբար վերականգնում ենք ավանդույթները, ինչի ցայտուն վկայությունն են նվաճած 4 օլիմպիական ուղեգրերը։
Նա հանձնարարեց, որ ինձ ընդգրկեն միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովներում։ ՀԱՕԿ-ի, սպորտի նախարարության եւ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության անունից հրավիրեցի մայիս-հունիսին այցելել Հայաստան, ծանոթանալ Ծաղկաձորի մարզաբազային եւ ուսումնասիրել Հայաստանում բռնցքամարտի միջազգային կենտրոն ստեղծելու հնարավորությունը։ Իսկ նախնական տպավորություն ստանալու համար առաջարկեցի ծանոթանալ հայկական կոնյակի համին։ Փորձելով 20 տարվա վաղեմության «Նաիրի», նկատեց. «Ճիշտ եք, հմայիչ երկիր ունեք»։
-Վերջին երկու մրցաշարերի արդյունքները հիմք տալի՞ս են որոշակիորեն գնահատելու մեր բռնցքամարտիկների օլիմպիական հեռանկարները։
-Դա գնահատելու համար կարեւոր նշանակությունի ունի, թե ինչպես են նրանք նախապատրաստվելու եւ ինչ մարզավիճակում կլինեն օլիմպիադայի օրերին։ Բացի դրանից, շատ կարեւոր գործոն է վիճակահանությունը։ Իսկ հիմա նույնիսկ աշխարհի չեմպիոնը չի կարող վստահաբար որեւէ բան ասել...
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Եւ ովքեր էին կանգնած դրա հետեւում
Անցած տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի արժութային շուկան հայտնվեց խոր ցնցումների մեջ։ Հաշված ժամերի ընթացքում դոլարն արժեզրկվեց 40-45 նիշով. 315-ից դոլարի միջին փոխարժեքը ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Եւ մինչեւ ե՞րբ անպատիժ
Տեր-Պետրոսյանը եւ «Լեւոնի աղանդի» անդամներն ինչպես նախկինում, այնպես էլ այս օրերին չեն խորշում ստոր միջոցների ու հնարքների օգտագործումից։ Նրանց զինանոցում հիմնական միջոցներից ...ՀԱՑԱԴՈՒԼ
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, արմատական ընդդիմության հացադուլի մասնակիցների թիվը 36-ից հասել է 42-ի: Ընդդիմության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների ...ՍԱՌՑԵ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ
Այս տարվա հունվարի առաջին կեսից աննախադեպ ցրտերի պատճառով Սեւանա լիճը մինչ օրս գտնվում է սառցե կապանքներում. սառույցի շերտը ավելի քան 60 սանտիմետր է: Թեեւ օդի ջերմաստիճանը ցերեկները արդեն հասնում է ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուս-վրացական հարաբերությունների վերջին «սրացումները» վկայում են, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման գործընթացը արդեն իր անմիջական ազդեցությունն է գործում հետխորհրդային տարածքում առկա չճանաչված ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵՐԿԻՐ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փախստականության երեւույթին մենք առնչվել ենք ե՛ւ անցյալ դարի սկզբին, ե՛ւ դարավերջին։ Դարավերջին մեր աչքի առաջ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկական զտումների քաղաքականության պատճառով շուրջ 360 ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում փետրվարին գրանցվել է հրդեհի 121 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 4, տուժել՝ 2 մարդ: Հրդեհներից 50-ը գրանցվել է Երեւանում: Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային ...ԻՆՉՈՒ ԽԱԽՏՎԵՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պատճառը՝ երեւանյան իրադարձություններն էին
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում արձանագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ...«ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆԵՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 7
Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որպես հոգեբանական դիվերսիա բնորոշեց հեղափոխական ակտիվիստների գործադրած «հնարքները»։
Բնականաբար հոգեբանական այդ դիվերսիան ավելի մոլեգին էր դառնալու մարտի 1-2-ին, ...ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
25
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Ինչպես հայտնի է, վերջերս Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից մեր 4-րդ բռնցքամարտիկը։ Մարզաձեւի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՄԻԼԱՆ»
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Միլան»։ Լրագրողների տեղեկություններով, ուկրաինացի ռմբարկուի կինը՝ ...1988-2008. ԱՆՑԵԼ Է 20 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Գրող, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ, հետեւելով Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժմանը» (ինչը հանգեցրեց մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին), վերհիշում է 88-ի շարժումը։ Եւ կրկին համոզվում, ...ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից մեկը՝ ...ԳԱԼԻՍ Է ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ ԺԱՄԱՆԱ՞ԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Ինչպես հայտնի է, հեղափոխական պայքարի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կկարողանան մարտիկները տեսադաշտից հեռացնել երրորդ, չորրորդ եւ այլ անձանց, որոնց կարծիքը նույնպես արժանի է ուշադրության, ...ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 1
Շատերը, չգիտես ինչու, համարում են, թե Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կատարելապես տիրապետում են գունավոր հեղափոխությունների ժամանակակից տեխնոլոգիաներին, եւ իբրեւ ապացույց սովորաբար նշում ամբոխի վրա ազդելու ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է վերջին չորս ամիսների ընթացքում կառավարության կողմից ընդունված ...ՏԵՍԵՔ, Ո՜Վ Է ԳԱԼԻՍ
1Մարտի 12-15-ը Հայաստանում կգտնվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ...Ջ.ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է
6
«Եթե Լ.Տեր-Պետրոսյանի պայքարը իր համար իսկապես օտարի դեմ էր, ինչո՞ւ խուսափեց մինչեւ վերջ պայքարելուց, իր ապաստարանում թաքնվեց։ Երբ Կուլիկովոյի ճակատամարտում Մամայ խանը կանգնած էր ռուս զորքի առջեւ, Դմիտրի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ. «Ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց ե՛ւ մամուլի, ե՛ւ անուղղակի քաղաքական ճնշումների միջոցով օգնելու Լ.Տեր-Պետրոսյանին։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո շփման գծում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
2
ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների շնորհիվ երեկ Երեւանի Սարյան փողոցի 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը եւ Ալեքսանդր ...ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«1988թ. փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ
Սեփ.լրտվ. 4
«Ի՞նչ են ակնկալում մարդիկ։ Մարդիկ ակնկալում են լուրջ պայքար կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության դեմ, սոցիալական ծանր վիճակում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց կյանքի բարելավում։
Երբ ուշադիր ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՎԵԼ, ԱՅԼ ԽԱԲՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Հարցազրույց ՀԱԱԿ քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Անտինյան, նաեւ ձեր քաղաքական կանխատեսումների համաձայն, ԼՏՊ-ն շատ ավելի փոքրաթիվ կողմնակիցների աջակցություն կարող էր ակնկալել։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել՝ հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը բացառելու ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

