
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
- Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական զենք է գործադրել ցուցարարների նկատմամբ:

Մասնավորապես տեսաերիզում օգտագործվել են ակնհայտորեն մոնտաժված (սա տեսանելի է անգամ անզեն աչքով) կադրեր՝ կասկածի տակ դնելով ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համարժեքությունը:
Սա եւս փաստում է, որ իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է ապատեղեկատվության տարածումը:
Ինտերնետում «Նշանառու կրակոցներ» խորագրով տեղադրված տեսանյութը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, կենթարկվի փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, հասարակական կարգը վերականգնելու եւ երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար ոստիկանության ուժերի կողմից օգտագործվել են հետեւյալ հատուկ միջոցները՝ արցունքաբեր գազ, լուսածիր գնդիկավոր փամփուշտներ (նախնական զննությամբ հենց այս փամփուշտների օգտագործումն է մոնտաժված կադրերում փորձ արվում ներկայացնել որպես մարտական հրազենի կիրառում), ջրցան մեքենաներ: Ցուցարարների նկատմամբ մարտական հրազեն օգտագործելու վերաբերյալ որեւէ հրահանգ չի եղել:
Եթե կան անձինք, ովքեր ունեն հակառակի մասին վկայող տվյալներ, ապացույցներ եւ ոչ թե խեղաթյուրված, մոնտաժված կադրեր, ապա կոչ ենք անում դրանք տրամադրել նախաքննական մարմնին կամ դատախազությանը:
Նախաքննության առջեւ դրված հիմնական խնդիրներից է պարզել 8 զոհերի մահվան հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ: Ավելին՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 11-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ապահովել միջազգային փորձագետների մասնակցությունը փորձաքննությունների իրականացմանը՝ նման ցանկության առկայության դեպքում:
Քննարկում
ss գրել է:
Heriq e,ay dursprtsukner,heriq e,aveli lav e dzaynnerd ktrek yev dzer noxkali terteri mijotsov chporzek mardkants himaratsnel.Axr chek haskanum,vor inchkan pordzum ek dzer kexter@ tsatskek, aynkan dzer yev hay joxovrdi mijev exats andundn ek xoratsnum. Tesnes,ays yev sra nman terteri xmbagirner@ gisher@ kneluts araj yerbevitse hishum en Mets Andraniki xosker@,te irenk hamarum en,vor ishxanavornerin satarelov,iravung unen aprelu...
Yerkrapah գրել է:- ss
Heriq e,ay dursprtsukner,heriq e,aveli lav e dzaynnerd ktrek yev dzer noxkali terteri mijotsov chporzek mardkants himaratsnel.Axr chek haskanum,vor inchkan pordzum ek dzer kexter@ tsatskek, aynkan dzer yev hay joxovrdi mijev exats andundn ek xoratsnum. Tesnes,ays yev sra nman terteri xmbagirner@ gisher@ kneluts araj yerbevitse hishum en Mets Andraniki xosker@,te irenk hamarum en,vor ishxanavornerin satarelov,iravung unen aprelu...
Ay cavt tanem sanc@ shahna, sranc dzer chi talis Andranik zoravari nman mardkanc hishelu , Andranik@ mi hat hay erexu hamar turqei araj cnki ekac qrderen yergela vor et erexu kyanq@ prki , bayc esorva mer generaner inch arecin mec u poqr kin u txamard chnayecin axr vonc chayhoyes ba duq srbutyun uneq ....- ss
farxad գրել է:
Levoni teverw ktrin darav antev xysh- Yerkrapah
Ay cavt tanem sanc@ shahna, sranc dzer chi talis Andranik zoravari nman mardkanc hishelu , Andranik@ mi hat hay erexu hamar turqei araj cnki ekac qrderen yergela vor et erexu kyanq@ prki , bayc esorva mer generaner inch arecin mec u poqr kin u txamard chnayecin axr vonc chayhoyes ba duq srbutyun uneq ....
- Yerkrapah
kambo գրել է:- Hay
Uremn dzer anheteutyan@ verj tveq.Ete hetaqnnutyun@ der chi parzel ,te montajvatz e videon te che, du inchpes es hamozvatz artahaytum ,vor montajvatz e.
Minchev grel@, mi qich mtatzeq.
Որովհետև լուսածիր գնդակներ են կադրում, իսկ կալաշնիկովի կրակոցը նկարել չի լինում:- Hay
hakob 49 գրել է:- kambo
Որովհետև լուսածիր գնդակներ են կադրում, իսկ կալաշնիկովի կրակոցը նկարել չի լինում:
kambo. էտ պատրոնները կօչվում էն трасируçвие пули
դա օգտագորցվում է թçնամուն xուչապի մեջ դնելու համար
որը ավելի հեռու է գնում և ավելի վտագավոր է դիպչելուց, ներսը
ներսը այրում է, կա նաև .со цмесчонним центром. կա
boevie. միակ թույլտրվող պուլը,իսկ ինչ մնում է կրակոցների
մօնտաԺին էս օրօվ չկա մի մարդ, որ չհասկանա վիդիօ նկարելուց
և կոմենտարիան թողնում եմ ձեր xղճին, ես հաստատ համոզվաց եմ
որ դա 100տոկոսով ճիçտ է , ամոթ սուտասաններին,- kambo
Euro-Hayer գրել է:
ov mtazuma vor et kadrer@ montajvaza.. uremn asem ira mor puz@ pti montaj anein vor chznver.
Euro-Hayer գրել է:
joxovurd jan iranz dzeriz arden gnazela ishxanutyun@. Hamberek mikich. Nrank ivijaki chen xekavarelu es mer heros joxovrdin Duk tesak te vonz 10 heto arten xosum er xarabax@ talu masin ( HAJASTAN@ PITI JANACHI ADRBEJANI TARAZKAYIN AMBOXJAKANUTYUN@ ) da nra xoskernen. Isk Levonin Asumein Te Na galise hayastan@ zaxelu.
Erkrapah գրել է:
Kambo text asa gam mort ko dem@ zznem.Du el kajni koxks jaj tu.
VRA գրել է:- Armine
Schat hetaqrqir e, ayd 8 hogin el zohvecin arcunqaber gazic kam lusacir gndikavor pampuschtneric..ANASTVACNERJoxovrdid koxmic zaynagrvac tesanuytern el beren hanznen "DATAXASUTYANY", vor dranq el veracneq. CAXVACNER, DAVACHANNER
Boyevoy zenq exela gisher@ u zohern el en exel gisher@.Tenam axpert kam harazat txet liner et zivorneri mej INCH KGREYR???
Mi anceq marazmi, marazm@ vat bana kam xndalu ete 32-uma.- Armine
htpp://septemberi21.blogspot.com գրել է:- Մահապարտ-ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ին
Երբ Լեվոնի պատրաստած խուժան մարդասպանը,ձեռքի նռնակը նետել էր հայ զինվորների մեջ ,Համլետ Թադեւոսյանը իր կյանքը զոհաբերելով,փրկեց իր զինվորների կյանքը :.................................
.
Էլ ոնց կլներ: Էս աչքից Հակոբ Ավետիքյանի բոռդելում «Հունան Ավետիսյան»-ն էր էլ պատրաստում:
Գյումրեցին կասեր` Թամ թաժա :
Հա, հենց գյումրեցին էլ հարցրել էր չէ՞
- «պարոն Հունանչան, ինչը՞ Ձեզ դրդեց այդպիսի անձնազոհ քայլի գնալ:»
- «դրդելը չգիտեմ, բայց որ հետեվիցս բռդողին բռնել եմ...»- Մահապարտ-ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ին
htpp://septemberi21.blogspot.com գրել է:
ՀՀ Գլխավոր դատախազության ՀՀ ողջ համակարգը զբազեցրած դատարկագլուխները, այսօր հայտարարել են, թե իբր ինտերնետում մոնտաժված կադրեր են ցուցադրվել: Էշություն է… Աղվանից ուրիշ բան չէր էլ սպասվում: Էշություն է!!!!
Մեջբերեմ մի հատված այդ էշությունից.
«ոստիկանության ուժերի կողմից օգտագործվել են հետեւյալ հատուկ միջոցները` արցունքաբեր գազ, լուսածիր գնդիկավոր փամփուշտներ (նախնական զննությամբ հենց այս փամփուշտների օգտագործումն է մոնտաժված կադրերում փորձ արվում ներկայացնել որպես մարտական հրազենի կիրառում)»
:
http://septemberi21.blogspot.com/2008/03/blog-post_3426.html
Արա՜, բա՞ դրանց զենքերի ու իրենց դիրքերը, Բ՞ա կրակոցների պահերին դրանց ձերռքեր շարժը, բա՞… մնացածը` հետո:
Մինչ հանդիպում Հահագայում,
vle գրել է:- Abaranci
Abres "Hopar", duz es asum!
- Abaranci
Paykar գրել է:
Պարոն դատախազը ստում է.
1)ՀՀ ոս.զորքերի շտաբի պետ Գնդապետ Գեղամ Պետրոսյան.
-Հռամայվեց սպայական անձնակազմին զինել հաշվեցուցակյին զենքով;
http://www.police.am/page.php?section=news&id=5208&lenguige=am&txt=
03-03-2008
2)ՀՀ Արողջապահության նախարարության հայտարարարությունը.
Ունենք ութ զոհվածներ,բոլորն ել հրազենային վնասվածքներով.
htpp://septemberi21.blogspot.com գրել է:
(Anonymous) on March 11th, 2008 04:28 pm (UTC)
Shat shutov…
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)…Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու
1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը
2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ
3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:
4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)
5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը “Մենք Վահանի հետ ենք” կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար)
Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:
SAMSON KODOSH գրել է:- Vahan
ՄԻ խելացի մարդ ասաց որ հրեանեը բոլոր ազգերին գցել են պարկի մեջ բերանը կապել իսկ հայերին գցել են պարկը բայց դեռ բերանը չեն կապել իսկ այժմ սիրելի հայեր ձեր ձեռքով կապում եք պարկի բերանը եթե տղա եք որևէ մեկին անպատվելւց հեռախոսի համարը թողեք իսկ ես կասեմ որ ֆրանսիայի հեղափոխության ժամանակ հինգ միլիոն ֆր-ի մռավ հրեանեը քաղաքացիություն ստացան առաջին համասխարհային պատերազմ մեկուկես միլիոն հայ մորթվեց բռնաբարվեց սովամահ եղավ անգլիացիները օկուպացրեցին պաղեստինը ին՞չ կար այնտեղ ոսկի ՞, նա՞վթ ոչինչ էլ չկար ուզզակի ռօլշիդրի հրամանն էին կատարում ,իմիջիայլոց աթա թուրքը եղել է պաղեստինի ճակատի հրամանատարը այն հաջողությամբ հանձնեց անգլիացիներին և անցավ թուրքիայի փրկության գործին ՝հայեի ոչնչացմանը հետո եկավ կարմիր հոկտեմբերը 260 հոգի գնացին նյու յորքից ռուսաստան հեղափոխուտյուն անելու գումարած տաս միլիոն դոլլար արդյւնքում հարյուր միլիոն մարդ մահացավ զարմանալի ետ ռուսները դրանց ոնց են համբերոմ երկրորդ համաշխարհայից հետո ծնվեց իզոն հիմա նորից հեղափոխություն Հայաստանում 8 հոգի զոհ Աստված ավելի վատից ազատի աշոտ մանուչարյանը գոռում էր թուրքը մեր բարեկամն է ռուսն է մեր թշնամին հիմա հարգարժան Լեվոն Տեր-Պետռյըանը նույնն եէ ասում այն հայը որ պետք է մոռանա այդ արյունը և դառնա բարեկամ թուրքի հետ ձեր բոլորի հայհոյանքներ անսամաննորեն ավելացռած այսինքն լիմենսը ձգտում է անսահմանության իրա մեռածի և կենդանու .....՞
-------------------------------------------
abris u shad abris em Hay axber mernim ko jigarin....
ov esgrvatsin deme tox vor verjic minch skizb@ karta, isk ovel vi haskna, kxntrenk mi kani angam karta...
avel bakasin aranci bariluysi...- Vahan
armen գրել է:
Ցավում էմ որ մեր ազգի մեչ այդքան դավաճան,ծախու արարածներ կան:Փողի դիմաց ազգը ծախում էն:Մահ լ.տ.պ.-ին ու նրա ոհմակին,ազգի դավաճաներին,ծախու քաղաքական պոռնիկներին և թուրքի մնացերդներին:Ազգեվի պետք է պայքարենք այդ չարիքի դեմ:Կեցե միահամուռ Հայաստան:__________-- Մշեցի
#«Ազգովի պետք է ոտքի կանգնենք»
Մարտ 12, 2008
Հովիկը 46 տարեկան է: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո նա մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, գիշերել Ազատության հրապարակում: Մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերվա իրադարձությունների մասին նրա պատմածները ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման:
Գիշերը ժամը 1-ից սկսած ժողովրդի մեջ խոսակցություններ պտտվեցին, թե իբր Արթուր Բաղդասարյանը, որպես անվտանգության քարտուղար, այդ գիշեր Օպերան «մաքրելու» հրամանագրի տակ ստորագրել է: Կային մարդիկ, որ հավատացին: Որոշները նույնիսկ գնացին տուն: Բայց ես լուրջ չընդունեցի, մտածեցի, որ հերթական պրովոկացիան է (ամեն օր էլ զորքի հարձակման մասին խոսում էին):
Ժամը 6-ին կարծես այդ լուրերը հաստատվեցին: Ասացին, որ հրապարակի ուղղությամբ զորք է գալիս: Անմիջապես տղամարդկանցով հրապարակի երկայնքով շարվեցինք` կանանց ու երեխաներին թողնելով մեր թիկունքում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին եւ ասաց. «Զգույշ եղեք, խնդրում եմ` հանկարծ որեւէ մեկդ ձեր նախաձեռնությամբ քայլ չանեք: Ոստիկաններն էլ են մեր ժողովուրդը: Կգան, իրենց պահանջները կներկայացնեն եւ ըստ այդմ էլ` կորոշենք մեր անելիքը»:
Երեւի 10 րոպե անց հայտնվեցին: Մեզնից 1-1,5 մ հեռավորության վրա դեմ դիմաց շարվեցին: Բոլորը սաղավարտով էին, վահաններով եւ դուբինկաներով: Առաջին շարքում կանգնածները ոստիկանական զգեստով էին, իսկ նրանց հետեւից արդեն մուգ հագուստներով էին` հատուկ ջոկատայիններ:
Եկվորներից մի խումբ մոտենում էր հարթակին` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ ընթացքում մենք մեր դիմացիններին խնդրում էինք. «Ախպերներ ջան, ձեր ցավը տանենք, եկեք սենց կանգնենք, մինչեւ լույսը կբացվի: Ինչի՞ համար եք գիշերվա կեսին եկել: Էստեղ ձեր քույրերն ու մայրերն են, եթե արյուն թափվի, մեզնից է լինելու, մեր մեջ թուրք չկա»:
Մոտ 3-4 րոպե դեմ դիմաց կանգնած մնացինք: Սրանք բառ չէին ասում: Հանկարծ դվիժոկի ձայնը կտրվեց, լույսերն անջատեցին ու հարձակումը սկսվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը բղավում էր. «Ժողովրդին հանգիստ թողեք, ես եմ ղեկավարը, ես եմ պատասխանատուն, ինձ ձերբակալեք»:
Մեզ մոտ փայտեր ունեինք: Շատերս վառելափայտից մահակներ էինք սարքել, որ կարողանանք պաշտպանվել: Իսկ այն, որ ասում են, թե իբր զինված ենք եղել, իսկ իրենք էլ եկել էին խուզարկության, անամոթ սուտ է: Նման պահանջ չեն ներկայացրել: Հետո` 10 օր Օպերայի բակում էինք, ոստիկաններն օրուգիշեր հետներս էին եւ ոչ մի անգամ խուզարկության մասին չեն ակնարկել: Ուղղակի ծիծաղելի էր մեր բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունը, թե իբր ստացված օպերատիվ տեղեկություններով ոստիկանները եկել էին զենք-զինամթերք փնտրելու: Էլ չեմ ասում, որ նույն այդ ոստիկաններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ եթե ինչ-որ մեկի մոտ, ասենք, նռնակ լիներ, նա մեկ վայրկյան չէր վարանի եւ կնետեր նրանց վրա:
Սկզբում, երբ հարձակվեցին, լուրջ դիմադրություն ցույց տվինք եւ սրանք նահանջեցին: Դու մի ասա` դա նկարահանման համար բեմադրված թատրոն էր, որ հեռուստատեսությամբ օրերով ցուցադրեին: Նահանջից հետո «սպեցնազը» վրա տվեց, մինի կոլցոներով մեզ սկսեցին ջարդել: Շրջվում էիր, հետեւից էլ էին իրենք եւ անխնա խփում էին:
Կանայք ու երեխաները վախից վրաններում կուչ էին եկել: Սրանք ոտքերով ու դուբինկաներով խփում էին վրանների ձողերին, շուռ տալիս, գիշերը թիթեղյա ամաններում մեր վառած կրակի մնացորդները լցնում դրանց վրա ու անաստվածի պես մեջի մարդկանց ծեծում: Թշնամին այդ կերպ չէր վարվի: Մի սարսափելի ճիչ էր լցվել ամբողջ հրապարակում: Կանայք ցավից ու վախից անտանելի բղավում էին:
Երեւի ազատամարտիկներ էին` «Երկրապահի» տղաներից, Հյուսիսային պողոտայի մոտից մի կերպ միջանցք բացեցին, որ ժողովուրդը կարողանա փախչել: Իրենք դրա հնարավորությունը չէին տվել. 4 կողմից փակել էին: Որ կողմ նայում էիր, 5-6 շարքով կանգնած էին: Եթե այդ միջանցքը չբացվեր կամ մի քիչ ուշանար, հրապարակից նորմալ մարդ դուրս չէր գա. բոլորը հաշմանդամ կդառնային:
Փախչելիս հետեւներիցս գալիս էին ու էլի խփում: Դրանց բուն նպատակը մեզ ցրելը չէր, այլ վախեցնելն ու ջարդելը, որ նորից հավաքվելու մտքից հրաժարվեինք:
Ես փախա բարեկամիս տուն: Քիչ թե շատ ինձ տեսքի բերեցի ու վերադարձա Օպերա: Արդեն ամեն ինչ վերջացած էր: Հրապարակը լցված էր զորքով, իսկ մուտքերը հսկում էին ոստիկանները:
Իմացա, որ ժողովուրդը հավաքվում է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, եւ նորից ուժայինները ծեծ ու ջարդ են սկսել: Մեկնեցի այնտեղ: Այդ պահին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր եկել: Ինչ-որ մեկին ոստիկաններն ուզում էին փախցնել, պաշտպանը թույլ չէր տալիս, եւ դուբինկայի մի 2 հարված էլ նրան հասավ:
Հետո հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին, կառուցեցինք բարիկադներ եւ պատրաստվեցինք ինքնապաշտպանության: Նորից, երբ արդեն գիշեր էր, շուրջբոլորը մութ, իշխանությունը սկսեց գործել: Ձկան խանութի մոտից զորքը մոտեցավ ժողովրդին:
Լուսարձակող փամփուշտներով կրակահերթ բացեցին, բայց օգուտ չտվեց: Հակառակը, ժողովուրդն աղմուկ-աղաղակ բարձրացրեց, ինչը զորքի մեջ խուճապ առաջացրեց: Բայց դրանք 18 տարեկան զինվորներ չէին:
Այնուհետեւ կրկին առաջ եկան, մի քանիսին ծեծեցին, եւ բախումը սկսվեց: Ժողովուրդը կռվում էր քարերով, փայտերով ու արմատուրաներով: Զորքը ստիպված հետ գնաց: Հետո լսվեցին կրակոցներ: Սկզբում մտածեցի, թե ռետինե փամփուշտներ են: Բայց գնդակները կպնում էին շենքերի պատերին ու ռեկաշետ լինում: Ձայնը պարզ լսվում էր: Դրանք մարտական փամփուշտներ էին: Եվ սուտ է, թե կրակոցները եղել են ժողովրդի մեջից: Հարյուր կողմից նկարել են: Եթե մեկի մոտ թեկուզ փոքրիկ պիստոլետ լիներ, էդ կադրը էկրաններից չէին իջեցնի: Այդ իրենք էին, որ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ եւ աղմուկ հանող ռումբեր օգտագործելուց բացի, խեղճ ժողովրդի վրա սկսեցին մարտական փամփուշտներով կրակել: Անձամբ եմ տեսել` նույնիսկ ԲՄՊ-ն նահանջելիս 5-10 գնդակ ԴՇԿ-ից կրակեց:
Ընկածներ կային, բայց չեմ կարող ասել` ինչի՞ց էին ընկել կամ կենդանի՞ էին, թե՞ ոչ: Այդ շոկային վիճակում ոչ այն էր` պաշտպանվեիր, ոչ էլ ինչ-որ մեկին օգնեիր:
Ժողովրդի նետած բենզինով լցված շշերի շնորհիվ զորքը նահանջեց մինչեւ Լեոյի փողոց: Եթե այդ շշերը չլինեին, զոհերի թիվն անկասկած շատ կլիներ: Իսկ դրանից կարելի էր խուսափել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին բաց թողեին:
Հիմա ամեն ինչ բարդում են այս կողմի վրա, իսկ ժողովրդին ներկայացնում որպես խուլիգան կամ, լավագույն դեպքում, հիպնոսի տակ գտնվող մոլորյալներ: Ու մեկը հարց չի բարձրացնում` բա, լավ, Վեհափառն ո՞ւր էր: Թող գար էդ «մոլորյալ» համարվող հոտին տեր կանգներ: Վստահ եմ, եթե նա կանգներ ժողովրդի եւ զորքի մեջտեղը, ամեն ինչ այլ կերպ կավարտվեր: Բայց մեր կաթողիկոսի համար ավելի կարեւոր բաներ կային: Չգիտեմ… Խորապես վիրավորված եւ հիասթափված եմ: Քանի այդ մարդը կա, ես Էջմիածնի եկեղեցի ոտք չեմ դնի:
Թալանի մասին չեմ էլ ուզում խոսել: Պայքարի ելած մարդիկ բախումից հետո քաշվեցին բարիկադներից այն կողմ` Մյասնիկյանի արձանի մոտ: Երբ իմացանք, թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, ես շենքերի արանքով գնացի այնտեղ: Թալանչիները տարածքի թափթփուկներ կամ ուղարկված մարդիկ էին: Նրանցից ոչ մեկին հանրահավաքների ժամանակ չէի տեսել:
Մարդ կար` խանութից ապրանքը հանում եւ հանգիստ դասավորում էր մեքենայի մեջ: Քիչ հեռվում ոստիկաններ էին կանգնած ու ոչ մի բան չէին անում: Ավելին` ամբողջ պրոցեսն օպերատորը նկարում էր, եւ մեկը չէր ասում` էս ի՞նչ ես անում, տղա ջան:
Ծանր վիճակում ենք հայտնվել: Ասենք, մեկին թաղում չեն սիրում, նույնիսկ շատերն ատում են: Նա ի՞նչ սրտով այդ թաղի մարդկանց համար լավ բան կանի: Ուզենա էլ, չի կարող: Անկախ իրենից` ինչ-որ ներքին բան թույլ չի տա: Հիմա մեր իշխանություններն իրենց դրել են այսպիսի վիճակում:
Ազգովի պետք է ոտքի կանգնենք, ուրիշ ելք չկա: Իրենց քայլերով մարդկանց ուղղակի դրդում են տեռորի: Ծեծվածների մեջ բազմաթիվ ազատամարտիկներ, հայրենիքի համար արյուն թափած տղերք կան: Նրանց մինչեւ հոգու խորքը վիրավորել ու նսեմացրել են: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Մի օր մեկն անկանխատեսելի հետեւանքներով ինքնագործունեության կդիմի: Դրա՞ն ենք սպասում:
Comment by Hayutyun!!! — March 12, 2008 @ 7:22 pm
- Մշեցի
haymard գրել է:
ov mtazuma vor et kadrer@ montajvaza.. uremn asem ira mor puz@ pti mont ..dranc pesneri saxi mor puc2 petqa monaj anein..vor dranq chtsnvein.
q.w. գրել է:- Abaranci
Abres "Hopar", duz es asum!
ետ կաշառակեռ աղվաննելա կռօնը պոխել.ետի աբառանցի չի,մւսւլմանա դառել.Աբարանցիք թասիբօվ կառքին մառթիք են.
Abres "Hopar", duz es asum!- Abaranci
Հակոբ գրել է:
Մուզկամանդ բարլուսներ: Մի հատ առաջարկ ունեմ կապված էֆեկտիվ պայքարի հետ:
Կարելիյա տարածել ամբողջ Հայաստանում, որ սրանից հետո, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել դեմոկրատական կառավարություն և քանի դեռ մարդիկ վստահություն չունեն իրենց ապորինի մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ապա բոլոր ցույցերը, հանրահավաքները, երթերը, միտինգները և նման կարգի այլ բողոքի դրսևորումները անցկացնել ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ:
Կարծում եմ որ այս քայլը կունենա դրական շատ կողմեր, պայքարը էֆեկտիվացնելու մեջ.
1.ԱԱԾ աշխատակիցները հետագայում չեն կարող մարդկանց տեղին անտեղին մեղադրել «չարտոնված ցույցերի մասնակցելու» մեջ:
2.Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ:
3.Շատ շատերը միգուցե կուզենաին մասնակցել նախորդ ցույցերին, բայց վախ են ունեցել աշխատանքից հեռացվելու վտանգի և ձերբակալումների հետ կապված:
4.Կարծում եմ որ մեր վերնախավը այդքան էլ փչացած չէ(Ի վերջո Հայ են), և նրանցից շատերը համոզված լինելով որ չեն ճանաչվի, նույնպես կմասնակցեն պայքարին:
5.Հաջողության դեպքում (որին չեմ կասկածում), կլինենք աշխարհում առաջին ազգը, որը իրականացրեց «Դիմակավորված հեղափոխություն», (ուրիշների մոտ գունավոր, մեր մոտ դիմակավորված):
6.Քանի որ փչացած կառավարությանը վերջնական հարված հասցնողը նույնպես կլինի դիմակավորված, ապա ամեն մեկս կարող է պարծենալ, որ դա ինքն է եղել (չէ որ մեր ազգը շատ է սիրում պարծենալ):)
.
Բայց ... բայց ... բայց ..., բայց էս բոլոր պլյուսների հետ մեկտեղ, կա երկու մինուս, .......
1.Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիմել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
2.Հիմա Նառկոշը երևի այս տողերը կարդալուց հետո մտածում է, թե՞ Ղարաբաղի իր բարեկամներից ու՞մ է տալու դիմակներ ներմուծելու մենաշնորհը:
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Եւ ովքեր էին կանգնած դրա հետեւում
Անցած տարվա նոյեմբերի վերջին Հայաստանի արժութային շուկան հայտնվեց խոր ցնցումների մեջ։ Հաշված ժամերի ընթացքում դոլարն արժեզրկվեց 40-45 նիշով. 315-ից դոլարի միջին փոխարժեքը ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 9
Եւ մինչեւ ե՞րբ անպատիժ
Տեր-Պետրոսյանը եւ «Լեւոնի աղանդի» անդամներն ինչպես նախկինում, այնպես էլ այս օրերին չեն խորշում ստոր միջոցների ու հնարքների օգտագործումից։ Նրանց զինանոցում հիմնական միջոցներից ...ՀԱՑԱԴՈՒԼ
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, արմատական ընդդիմության հացադուլի մասնակիցների թիվը 36-ից հասել է 42-ի: Ընդդիմության Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների ...ՍԱՌՑԵ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ
Այս տարվա հունվարի առաջին կեսից աննախադեպ ցրտերի պատճառով Սեւանա լիճը մինչ օրս գտնվում է սառցե կապանքներում. սառույցի շերտը ավելի քան 60 սանտիմետր է: Թեեւ օդի ջերմաստիճանը ցերեկները արդեն հասնում է ...ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ»
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուս-վրացական հարաբերությունների վերջին «սրացումները» վկայում են, որ Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման գործընթացը արդեն իր անմիջական ազդեցությունն է գործում հետխորհրդային տարածքում առկա չճանաչված ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵՐԿԻՐ
Շ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փախստականության երեւույթին մենք առնչվել ենք ե՛ւ անցյալ դարի սկզբին, ե՛ւ դարավերջին։ Դարավերջին մեր աչքի առաջ ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկական զտումների քաղաքականության պատճառով շուրջ 360 ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետությունում փետրվարին գրանցվել է հրդեհի 121 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 4, տուժել՝ 2 մարդ: Հրդեհներից 50-ը գրանցվել է Երեւանում: Հանրապետությունում նշված ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային ...ԻՆՉՈՒ ԽԱԽՏՎԵՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պատճառը՝ երեւանյան իրադարձություններն էին
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ
-Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում արձանագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ...«ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆԵՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 7
Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որպես հոգեբանական դիվերսիա բնորոշեց հեղափոխական ակտիվիստների գործադրած «հնարքները»։
Բնականաբար հոգեբանական այդ դիվերսիան ավելի մոլեգին էր դառնալու մարտի 1-2-ին, ...ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ
25
Ինչպես տեղակացնում է գլխավոր դատախազության կայքէջը, վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական ...ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Ինչպես հայտնի է, վերջերս Իտալիայում անցկացված վարկանիշային մրցաշարում Անդրանիկ Հակոբյանը դարձավ օլիմպիական խաղերի մասնակից մեր 4-րդ բռնցքամարտիկը։ Մարզաձեւի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, ...ՇԵՎՉԵՆԿՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՄԻԼԱՆ»
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Անդրեյ Շեւչենկոն ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Միլան»։ Լրագրողների տեղեկություններով, ուկրաինացի ռմբարկուի կինը՝ ...1988-2008. ԱՆՑԵԼ Է 20 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
Գրող, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ, հետեւելով Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժմանը» (ինչը հանգեցրեց մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին), վերհիշում է 88-ի շարժումը։ Եւ կրկին համոզվում, ...ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է 8 անձ, որոնցից մեկը՝ ...ԳԱԼԻՍ Է ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ ԺԱՄԱՆԱ՞ԿԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4
Ինչպես հայտնի է, հեղափոխական պայքարի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կկարողանան մարտիկները տեսադաշտից հեռացնել երրորդ, չորրորդ եւ այլ անձանց, որոնց կարծիքը նույնպես արժանի է ուշադրության, ...ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 1
Շատերը, չգիտես ինչու, համարում են, թե Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կատարելապես տիրապետում են գունավոր հեղափոխությունների ժամանակակից տեխնոլոգիաներին, եւ իբրեւ ապացույց սովորաբար նշում ամբոխի վրա ազդելու ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է վերջին չորս ամիսների ընթացքում կառավարության կողմից ընդունված ...ՏԵՍԵՔ, Ո՜Վ Է ԳԱԼԻՍ
1Մարտի 12-15-ը Հայաստանում կգտնվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ...Ջ.ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՊՈՆ ՔԱՀԱՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է
6
«Եթե Լ.Տեր-Պետրոսյանի պայքարը իր համար իսկապես օտարի դեմ էր, ինչո՞ւ խուսափեց մինչեւ վերջ պայքարելուց, իր ապաստարանում թաքնվեց։ Երբ Կուլիկովոյի ճակատամարտում Մամայ խանը կանգնած էր ռուս զորքի առջեւ, Դմիտրի ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ. «Ադրբեջանական կողմը ամեն ինչ արեց ե՛ւ մամուլի, ե՛ւ անուղղակի քաղաքական ճնշումների միջոցով օգնելու Լ.Տեր-Պետրոսյանին։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո շփման գծում ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ Ա.ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ Ա.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
2
ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների շնորհիվ երեկ Երեւանի Սարյան փողոցի 16 շենքի թիվ 3 վարձակալված բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը եւ Ալեքսանդր ...ԱՌԱՋԻՆ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«1988թ. փետրվարի 21-ին ես էլ էի գտնվում Թատերական հրապարակի հարթակում։ Եւ այդ օրը նույն հարթակում տեղի ունեցան առաջին կեղծված ընտրությունները։ Ընտրում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Օպերայի թատրոնի ...ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ
Սեփ.լրտվ. 4
«Ի՞նչ են ակնկալում մարդիկ։ Մարդիկ ակնկալում են լուրջ պայքար կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության դեմ, սոցիալական ծանր վիճակում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց կյանքի բարելավում։
Երբ ուշադիր ...ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏՎԵԼ, ԱՅԼ ԽԱԲՎԵԼ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Հարցազրույց ՀԱԱԿ քաղաքական խորհրդի քարտուղար ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԻ հետ
-Պարոն Անտինյան, նաեւ ձեր քաղաքական կանխատեսումների համաձայն, ԼՏՊ-ն շատ ավելի փոքրաթիվ կողմնակիցների աջակցություն կարող էր ակնկալել։ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Հասարակությունը կարծես թե կամաց-կամաց դուրս է գալիս մարտի 1-2-ի «ցնցակաթվածից», եւ իրավիճակը գոնե արտաքուստ հանգիստ է։ Այս իրավիճակում ի՞նչ անել՝ հետընտրական «զանգվածային պսիխոզի» կրկնությունը բացառելու ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՈՒ ՑՆՑՎԵՑ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

