
ՍՎԱԶԻԼԵՆԴԻ ԲԱՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՍՎԱՏԻ 3-ՐԴԸ
- Սկսենք ականջին հաճո համեմատական վերլուծությունից։

Լինում են այնպիսի զվարճալի երկրներ, որտեղ քաղաքական կյանքն աճում է ինքնաբերաբար։ Վարունգի կամ բամբուկի պես. կախված կլիմայից։ Կուսակցություններն այդ երկրներում ի հայտ են գալիս որպես բնակչության ինչ-որ խավերի, ծիծաղելի է ասել, շահերի դրսեւորում։ Երբ մեծամասնությունը գիտակցում է այդ շահերը որպես իր անձնականը, կուսակցությունը գալիս է իշխանության, իսկ հետո նույնքան բնականոն հեռանում իշխանությունից։ Եւ այդ ամենը՝ ընտրությունների միջոցով։
Մի խոսքով՝ ինչ-որ անհեթեթություն։ Այլ բան է մեզանում, որտեղ մշտապես հանդիպում են զանգվածային այնպիսի՜ հրաշագործություններ, ինչպիսիք չէին ստացվում նույնիսկ սուրբ Պանտելեյմոնի մոտ։ Դե ինչ, հավաքելով արիությունը, ընկղմվենք կոյուղու մեջ. այսինքն՝ տեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը հայոց աշխարհում։ Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս թուլացնել ուղեղն ու ամուր ձգել նյարդային համակարգը։
Նախագահի նախկին թեկնածու ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը վերջին ժամանակներս սկսել է զարմանալիորեն հիշեցնել հյուրախաղերի ժամանած դերասանուհու, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է ընդունված նախ անցկացնել քվեարկությունը, այնուհետ հաշվել ձայներն ու միայն այդ ամենից հետո հայտարարել արդյունքները։ Նա առաջարկում է անել այսպես. նախ՝ ընտրությունների արդյունքների հայտարարում, այնուհետ՝ քվեարկություն (առանց դրա, բնականաբար, ոչ մի կերպ չի կարելի. չէ՞ որ մենք ժողովրդավարական պետություն ենք), իսկ ձայների հաշվարկներն ընդհանրապես պետք է վերացնել։ Ինչի՞ համար են դրանք։ Ժամանակի ավելորդ վատնում։
Դրա համար էլ դեռեւս ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարեց սեփական հաղթանակի մասին, իսկ քվեարկությունից հետո դուրս բերեց իր կողմնակիցներին փողոց։ Ինչպիսի՜ փայլուն մարտավարություն. իսկական Կուտուզով։ Թեպետ, ավարտվեց այդ ամենը արտակարգ դրությամբ, իսկ Կուտուզովը անցած շաբաթ հայտարարեց. «Ես առանց թիկնապահների դուրս չեմ գա, քանի որ սադրիչ չեմ։ Եթե ես դուրս գամ, իմ շուրջ մարդիկ կսկսեն հավաքվել, կստեղծվի տարերային բազմահազարանոց ցույց, եւ արտակարգ դրության պայմաններում կառույցները համապատասխան գործողություններ կձեռնարկեն»։
«Եթե ես դուրս գամ, իմ շուրջ մարդիկ կսկսեն հավաքվել, կստեղծվի տարերային բազմահազարանոց ցույց...»։ Լսեք, սա ինձ ինչ-որ բան հիշեցնում է։ «Օվսաննա՜ Դավթի Որդուն»,- սույն փառաբանությունը հնչում էր Հիսուսի ողջ ճանապարհին, երբ Նա արեւելյան դարպասներից մտավ Երուսաղեմ՝ արմավենու ճյուղերով ծածկված ճանապարհով։ Այդպիսի ոգեւորությամբ ողջունեցին Նրան համախոհները, որոնք հավաքվել էին մերձակայքից եւ այլ քաղաքներից, որպեսզի հանդիսավորապես դիմավորեին Նրան։ Մարդիկ խոնարհվում էին Երուսաղեմի ազատարարի առաջ, որը շուտով պիտի դառնար իրենց Թագավորը։
Նայում ես -5 միավոր ստացած Լ.Տեր-Պետրոսյանին ու սիրտդ բերկրանքով է լցվում։ Ցանկացած մեկ ուրիշը, որի խղճին ծանրացած է ութ մարդկային կյանք եւ հարյուրավոր խեղված ճակատագրեր, գետինը կմտներ, գլխին մոխիր կցաներ, կհեռանար անապատ՝ աղոթքներով մեղքերը քավելու, իսկ այս նեռը... Աստված ամեն ինչ տեսնում է։ Ճիշտ է, լավ չի լսում. դա այդպես է։
Այս ամենի կապակցությամբ կցանկանայինք միայն մի բան. հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ բազմաթիվ նորմալ քաղաքացիներ անչափ երախտապարտ կլինեն իշխանություններին, եթե նրանք չնվաստացնեն մեզ՝ ընտրություններին նեռի մասնակցությամբ։ Անգլիացիները այս առիթով մի լավ արտահայտություն ունեն. «Մի՛ անարգեք իմ բանականությունը»։
Նախկինում՝ մոտ տասը տարի առաջ, երկրապահները բավական ուժեղ էին եւ օգտվում էին դրանից։ Դուրս էր վազում, օրինակ, երկրապահը փողոց, լայն բացում վերարկուի փեշերը. առը հա՛։ Տղամարդիկ վախենում էին, կանայք չէին կարողանում աչք կտրել։ Ով չէր սիրում, նա հարգում էր։ Բայց անցան տարիներ։ Այն, ինչով վախեցնում էին, չորացավ, կրճատվեց չափերով, կռկվեց ու բազմաթիվ առումներով կորցրեց պիտանելությունը։ Կախվեց հարցը, մի խոսքով։
Իսկ սովորությունը մնաց։ Հենց որ ներքաղաքական իրավիճակը սրվում է, երկրապահը նետվում է փողոց ու լայն բացում վերարկուի փեշերը։ Իսկ այնտեղ մի այնպիսի բան է... Ոչ թե վախեցնել, նույնիսկ խղճահարություն չի կարող առաջացնել։ Դժվար թե խղճահարություն առաջացնի նաեւ վերարկուի փեշերի անհաջող բացումից հետո պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ ձերբակալված «Երկրապահի» փոխնախագահ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Եթե մենք մեր ժողովրդի հետ ենք, նրա կողքին ենք, նշանակում է բռնությո՞ւն ենք կատարում մեր պետության դեմ, մենք ուզեցել ենք մեր երկրի վարկը բարձր մնա, առանց վիրավորելու որեւէ մեկին»։
Ա՜խ, Աստված ձեր ձայնը լսի, թանկագին Մ.Մալխասյան։ Պարզապես ինչ-որ Մոնտեսքյո է, հաճելի է մեջբերելը, ազնիվ խոսք։ Ի՞նչ բռնություն, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը։ Խուզարկությամբ հայտնաբերված մետաղաձողը Մ.Մալխասյանը օգտագործում էր սեփական մեջքը քորելու համար։
Ինչպե՞ս կարող է բարձրացնել երկրի վարկը մետաղաձողը ձեռքին պատգամավորը։ Մի ծանոթ հոգեբույժ, իմ խնդրանքով, երկար փորձում էր խորամուխ լինել այդ առեղծվածային երեւույթի մեջ։ Պատասխանը ես այդպես էլ չստացա. համալսարանական երկու դիպլոմի տերը երկար ժամանակով անկողին ընկավ՝ նյարդային համակարգի խանգարումով եւ արգելեց տնեցիներին նույնիսկ շեմից ներս թողնել ինձ՝ մինչեւ իր լիակատար ապաքինումը։
Թեեւ ինչ-որ տեղ կարելի է այնուամենայնիվ հասկանալ -3 միավոր ստացած Մ.Մալխասյանին, որը համառորեն փնտրում է ինքնադրսեւորման նորանոր միջոցներ։ Եւ նա միայնակ չէ։ Ողջ աշխարհում տիրակալներն ամեն կերպ սահմանափակում են բողոքն արտահայտելու հպատակների հնարավորությունները։ Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը, օրինակ, վերջերս արգելեց քաղաքացիներին մերկ հետույք ցույց տալ թագավորին կամ կառավարության անդամներին, ինչը տարիներ շարունակ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ավանդական ձեւն էր։ Ճիշտ է, հետո Մսվատին փոքր-ինչ փափկեց, մասամբ չեղյալ հայտարարեց արգելքը, բայց միայն կանանց համար, որոնք կրկին կարող են ուրախացնել թագավորական պալատի բնակիչներին իրենց բարեմասնություններով։
Ինչեւէ, բողոքի նոր ձեւեր փնտրել, անշուշտ, պետք է։ Բայց երբ մտովի պատկերացնում ես ապագա հասարակությունը, որը կառուցում են մետաղաձողերով զինված պատգամավորները, ակամայից դրական շատ բան ես գտնում նաեւ մեր իրականության մեջ։
Ներքաղաքական կյանքը սկլերոզով հարստացնելը, ինչպես հայտնի է, դիվանագիտական նուրբ հնարք է, որը կարող է նույնիսկ վարակիչ լինել։ Սկլերոզը, լինելով սարսափելի հիվանդություն, պաշտոններ ու կոչումներ չի ճանաչում եւ դրան հակված կարող է լինել ցանկացած ոք։
Օրինակ՝ իշխանության լայն կրծքի վրա անհեռատեսորեն տաքացված Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իշխանությունները պետք է պատասխանեն որոշակի հարցերի։ Մասնավորապես, ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ, արդյո՞ք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ եւ արդյո՞ք քաղաքացիները հրաժարվել կամ դիմադրություն են ցուցաբերել, արդյո՞ք ուժի կիրառումը համարժեք է եղել ստեղծված իրավիճակին»։
Այո՜... Այ, համաքաղաքացիներիցս ոմանք «Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան» բառակապակցությունը լսելիս շփոթվում են, կարմրում ու փախցնում հայացքը։ Իսկ ամենից անպատկառները նույնիսկ քրքջում են՝ պզուկոտ դեռահասների պես։ Այնինչ առանձնակի անպարկեշտ բան այդ բառակապակցության մեջ չկա։ Պարզապես մարդը ձգտում է ապացուցել, որ հիմարության մեջ էլ կարելի է հասնել կատարելության։ Դե, իսկ եթե դրան գումարենք գարնան գալստյան հետեւանքով պաշտպանի օրգանիզմում հորմոնային ակտիվության աճը, ապա պատկերը կամբողջանա։
Իսկ ընդհանուր առմամբ -4 միավոր ստացած Ա.Հարությունյանի մտավոր ապիկարությունը, սկլերոզն ու դեմագոգիան, գումարվելով նրա վերոնշյալ հարցադրումներին, ստեղծում է առողջ դատողության թաղման տպավորություն, երբ դագաղը տանում են վեց կարմրաքիթ ծաղրածուներ՝ զոլավոր տաբատներով, իսկ հանգուցյալի վրա սգում է սեւ լողազգեստով այրին։
Պատկերացումն այն մասին, թե մարտի 1-2-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչների նկատմամբ ներողամտությունն ու մեծահոգությունը հայոց աշխարհի մթնոլորտը կլցնի մանուշակաբույրով եւ, ինչն անչափ կարեւոր է, բացի մանուշակներից ուրիշ ոչ մի հոտով, պարզապես միամտության դրսեւորում է։ Մեզանում կան բազմաթիվ կարկառուն անձնավորություններ, որոնք ոչինչ չեն մոռացել եւ ոչինչ չեն սովորել, ըստ որում՝ այն աստիճան, որ նրանց խորապատկերի վրա Կառլոս Արտուան՝ ապագա Կառլոս 10-րդ թագավորը, պատմական դասերի նկատմամբ բացառիկ ընկալունակության տիպար է դիտվում։
Այդ կապակցությամբ դժվար է չհամաձայնել նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Շատ մեծ անարդարություն կինի, եթե իրավապահ մարմինները, չպատժելով կազմակերպիչներին եւ հրահրողներին, զբաղվեն միայն այն մարդկանցով, ովքեր իրենք զոհ են դարձել այս հանրահավաքներին։ Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որին արժանի է իր գործունեությամբ։ Եւ, իհարկե, առաջին հերթին պետք է պատժվեն կազմակերպիչները»։
Եւ իսկապես, այդօրինակ պանդեմոնիումին ազատության մեջ կարող է թողնել միայն չափազանց միամիտ մարդը։ Այնպես որ՝ «caveant consules ne guid detrimenti respublica capiat» («թող զգոն լինեն կոնսուլները, որպեսզի հանրապետությանը վտանգ չսպառնա») սկզբունքը մեր պարագայում վերին աստիճանի գովելի ու տեղին է թվում։
Ինչպես ասում էր Արթուր Շոպենհաուերը, «պետությունը ոչ այլ ինչ է, քան դնչկալ՝ մարդ կոչեցյալ գիշատիչ կենդանուն սանձահարելու, նրան բուսակերի բնույթ հաղորդելու համար»։ Կամ, ինչպես նկատել է մեկ այլ դասական. «Հիշենք, որ ամենալավ ու ամենակայուն փոփոխություններն ըստ էության նրանք են, որոնք բխում են բարքերի բարելավումից, առանց որեւէ բռնի ցնցումների»։ Իսկ երկիրը բռնի ցնցումների տանողները պետք է անպայման պատժվեն։ Ժողովուրդը միապետին ներում է ամեն ինչ, բացի թուլությունից։
Ավելին, +4 միավոր վաստակած Ռ.Քոչարյանը կազմակերպիչների եւ հրահրողների պատժի առումով նույնիսկ ուշացել է։ Ուռուցքը յուրաժամանակ չհեռացրին։ Մետաստազները տարածվեցին մարմնով մեկ։
Ինչեւէ, ժողովրդավարական ընտրություններ եւ հետընտրական գործընթացներ կոչեցյալ այդ դոդոշին պետք է կուլ տալ՝ աչքերը պինդ փակելով, ու տեղնուտեղը մոռանալ՝ վերադառնալով առօրյա կյանքի հաճույքներին։
Թեեւ մեկ հարց այդպես էլ մնաց անպատասխան։ Նկատի ունենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը մեզանում իրականացվելիք բուրժուական հեղափոխության մասին։ Կարծում ենք, հասարակական հայեցակարգերի մասին գիտության տեսանկյունից ազատագրական շարժման գաղափարախոսները փոքր-ինչ խճճվեցին, բայց նրանց, ամենայն հավանականությամբ, ոգեւորում էր ոչ թե մարքս-լենինյան ուսմունքը, այլ 1789 թվականից հետո ձեւավորված ազատասիրական խոսելաոճը. «Ֆեոդա՛լ,- գոռաց նրա վրա հայրենասերը։ -Իմացիր, որ միայն ժողովրդի մեջ է փրկությունը»։
Հակաֆեոդալական ճարտասանությունն անչափ բնորոշ էր Թատերական հրապարակի միտինգներին, եւ բոլորն էլ հիշում են, թե ինչպես էին բարի հայրենասերներ Տեր-Պետրոսյանը, Սասուն Միքայելյանը եւ Նիկոլը հարթակի վրա «Կարմանյոլա» պարում՝ սարսափազդու երգելով. «Aristocrates a la lanterne!»։
Եթե պարողները որոշել էին անցնել երդվյալ հեղափոխականների շարքերը, դա իրենց սրբազան իրավունքն էր։ Այստեղ չպարզաբանված մնաց միայն մեկ մանր հարց. համարե՞լ արդյոք Խաչատուր Սուքիասյանին ֆեոդալ, իսկ եթե համարել, ապա պե՞տք է արդյոք նրան նույնպես la lanterne (կամ առնվազն կարելի՞ է արդյոք հակաֆեոդալական ավանդույթի շրջանակներում թալանել նրա կալվածքը)։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
Mard գրել է:
Ինչպես ասում էր Արթուր Շոպենհաուերը, «պետությունը ոչ այլ ինչ է, քան դնչկալ՝ մարդ կոչեցյալ գիշատիչ կենդանուն սանձահարելու, նրան բուսակերի բնույթ հաղորդելու համար»։
գագիկ, դու եռեվի նմանատիպ կենդանի ես ու արդեն սանձահարվել ես քո նախագահի կողմից: Բայց մենք ի տարբերություն քեզ մարդ ենք ու ինքներս ենք սանձահարում բոլոր կենդանիներին սկսած շներից վերջացրած ոչխարներով: Լեզվիդ տալու տաղանդտ պահիր, քեզ էլի պետք կգա, ուղղակի հետո էլ երևի գնահատող չլինի:
Հայաստանցի գրել է:- Mard
Ինչպես ասում էր Արթուր Շոպենհաուերը, «պետությունը ոչ այլ ինչ է, քան դնչկալ՝ մարդ կոչեցյալ գիշատիչ կենդանուն սանձահարելու, նրան բուսակերի բնույթ հաղորդելու համար»։գագիկ, դու եռեվի նմանատիպ կենդանի ես ու արդեն սանձահարվել ես քո նախագահի կողմից: Բայց մենք ի տարբերություն քեզ մարդ ենք ու ինքներս ենք սանձահարում բոլոր կենդանիներին սկսած շներից վերջացրած ոչխարներով: Լեզվիդ տալու տաղանդտ պահիր, քեզ էլի պետք կգա, ուղղակի հետո էլ երևի գնահատող չլինի:
խելոք մարդկանցից մեջբերումներ անելու փոխարեն վերադարձիր Հայաստան մշտական բնակության...- Mard
Artak գրել է:- Հայաստանցի
խելոք մարդկանցից մեջբերումներ անելու փոխարեն վերադարձիր Հայաստան մշտական բնակության...
Aisinkn du et gagikin xelok mard es hamarum?- Հայաստանցի
Hamlet գրել է:- Հայաստանցի
խելոք մարդկանցից մեջբերումներ անելու փոխարեն վերադարձիր Հայաստան մշտական բնակության...
Lsel es Haykakan xosk ka, asum e "es, aden u kden", Hima konn eDu, Gagikn u Serj@, erekt el nuyn xleki ek. Che, Gagik@ mechnerid amenaapushn e.- Հայաստանցի
Hamlet գրել է:
Gagik du ba ches amachum Nikolic, na el e lragrox du el. Du axr nra votin kpac cexn el charjes. Vonc es irikunner@ gnum erexekid achkin erevum, karcum em nrank el en keznic zzvum.
Aram գրել է:
Gagik, qo tertn u H1@ es 10 tarva @ntacqum amenamec vatutyunn en arel esorva ishxanutyunnerin, havata!!
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 11
Սահմանադրական դատարանը շաբաթ օրը (մարտի 8-ին) հրապարակեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։ ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ. ԱԿՈՒՆՔՆԵՐ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսպես է վերնագրված պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ եւ Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հեղինակած աշխատությունը, որտեղ հայր եւ որդի Սողոմոնյանները ներկայացնում են Արցախ ...ԵԹԵ ԱԶԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 5
Կունենա մեծ թվով բաշիբոզուկներ
Սկիզբը՝ նախորդիվ
Իր խոհերն է շարունակում ընթերցողներին ներկայացնել ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՆԿԵՐ Ի՛Մ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՎՈՆԸ ՉԷ
Մի ընկեր ունեմ՝ նվիրյալ ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԼՍԵՑԻՆՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԸ
ԱՐԱՄԱՅԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5
Մշակույթի, արվեստի գործիչներից շատերն են ահազանգել մեր հոգեւոր նահանջի մասին: Բայց այն, ինչի ականատեսն էինք մարտի 1-ին Երեւանում, սոսկ հոգեւոր նահանջ չէր, այլ ամոթ, սարսափ, հոգեզրկություն:
Ասես հայ մարդուն ...«2007-X» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 10-17-ը անցկացնում է «2007-X» թատերական շաբաթ: Շաբաթվա ընթացքում թատերասերների ...ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է 69 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
Երեկ քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ մարտի 1-ին եւ 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին եւ գույքին, ընդհանուր օգտագործման ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵՑԻՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Բացի Հայաստանից
Մինչ Հայաստանը ուժերը կենտրոնացրել է Տեր-Պետրոսյանի կողմից երկրին պարտադրված «մեծ դիմակայության» հետեւանքները հաղթահարելու ճակատում, Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ կանխատեսելով, ...ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեպետ Հայաստանի վարկային շուկան շարունակում է մնալ բավականաչափ թանկ, այնուհանդերձ վերջին տարիներին ֆինանսական միջոցների պահանջարկն այստեղ արագորեն ավելանում է։ Մի բան, որ հիմնականում պայմանավորված է ոչ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում առաջին եւ երկրորդ դասարանցիների համար երեկվանից սկսվել է գարնանային արձակուրդը, որը կտեւի մինչեւ մարտի 23-ը ներառյալ: Իսկ ողջ աշակերտության համար այն կլինի մարտի ...ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 11-13-ը հանրապետության առանձին շրջաններում տեղումների փոքր հավանականություն կա: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Հայաստանը շրջում է իր պատմության էջը
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆ Ո՜ՒՐ, ԵՍ Ո՜ՒՐ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 16
Նամակ ընդհատակից
Սիրելի մահապարտներ, դուք իմ կոչով եկաք հրապարակ ու կանգնեցիք իմ ու Լեւոնի կողքը։ Շատ ապրեք, որ լսեցիք ձեր հրամանատարի խոսքը, մնացիք ու պայքարեցիք մինչեւ վերջ։ Չկարողացաք կատարել հրահանգս, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
12008թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, ...ԳՐԵԹԵ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ հացադուլ հայտարարած ընդդիմությունը վրաններ է խփել: Այստեղ արդեն տեղակայվել են երկու վրան եւ մի քանի բիոզուգարան հացադուլի ակցիայի մասնակիցների համար: «Վրանների անհրաժեշտություն ...ՈՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Արոնյանը, 3-4-րդ տեղերը բաժանելով «Մորելիա-Լինարես» գերմրցաշարում, գործնականում կրկնեց անցյալ տարվա արդյունքը, թերեւս փոքր-ինչ բարելավելով այն։ Մրցաշարի վերջնամասը մեր գրոսմայստերը անցկացրեց, պատկերավոր ...ԱՐՏԱԿԱՐԳ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Արտակարգ պատահարի պատճառով ընդհատվել է «Ֆորմուլա-1»-ի «Ռենո» թիմի նոր մակնիշի մեքենայի փորձարկումը Վալենսիայում։
Մրցուղուն կից կառույցների ապակե եւ երկաթե կոնստրուկցիաները, չդիմանալով քամու պոռթկմանը, ...ՉԵՄՊԻՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռեյկյավիկի ավանդական շախմատային մրցաշարին մասնակցելու համար Իսլանդիայի մայրաքաղաք է ժամանել Բորիս Սպասկին։ 23-րդ անգամ անցկացվող մրցաշարը այս տարի նվիրված է վերջերս վախճանված Ռոբերտ Ֆիշերի հիշատակին։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է փոխհատուցում վճարել այն տրանսպորտային միջոցների վարորդներին, որոնց տեղաշարժը մայրաքաղաքի կենտրոնում Պեկինի օլիմպիադայի օրերին սահմանափակված է լինելու։ Փոխհատուցման ...ՄԵՐ «ՌԱԿԵՏՆԵՐԸ» ՉԿՐԱԿԵՑԻՆ
Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը Չինաստանի Գուանչժոու քաղաքում ավարտված 2008թ. աշխարհի թիմային առաջնությունում, 104 թիմերի մեջ զբաղեցրել է 71-րդ տեղը՝ իր հաշվին գրանցելով ընդամենը 4 հաղթանակ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողը: Հայաստանի մյուս մասնակից Ավետիք ...ՍՎԱԶԻԼԵՆԴԻ ԲԱՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՍՎԱՏԻ 3-ՐԴԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 6
Սկսենք ականջին հաճո համեմատական վերլուծությունից։
Լինում են այնպիսի զվարճալի երկրներ, որտեղ քաղաքական կյանքն աճում է ինքնաբերաբար։ Վարունգի կամ բամբուկի պես. կախված կլիմայից։ Կուսակցություններն այդ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 1-ին, հայտնի իրադարձությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այսօր տեղի է ունեցել Պուտինի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը: ...ԴՐՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ. 1
«Կարծում եմ, այսօր արդեն քչերն են կասկածում, որ պարբերկան հանրահավաքների այդ ալիքը առանց դրսի ֆինանսավորման եւ բարոյական աջակցության չի եղել։
Հայտարարություններ, «խաղաղ հանրահավաքներին չմիջամտելու» ...ԱՌԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Հունվարի 1-ից մարտի 8-ը տարածաշրջանում (Հայաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան) գրանցվել է 42 երկրաշարժ: Դրանցից մեկի ուժգնությունը զգացվել է Հայաստանի տարածքում (փետրվարի 13-ին, Վանաձորում՝ 2,6 ...ՈՎ ԱՎԵՐԵԼ Է, ՆԱ ԷԼ ԹՈՂ ՎՃԱՐԻ
Սեփ.լրտվ.
«Այդ խանութները, այդ ավտոբուսները, տրոլեյբուսները, որը՝ Ֆրանսիայից, որը՝ Ուկրաինայից, մեր ազգային արժեքներն էին։ Արդեն սկսել են նորոգել Մոսկվայի տունը, քաղաքապետարանի շենքը, իսկ ես ինքս ինձ ատում եմ։ ...ԼԻՍԱԲՈՆԻ ԴԱՍԵՐԸ
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Տեր-Պետրոսյանը նպաստեց, որ Հայաստանի ժողովրդին հնարավոր լինի ներկայացնել պառակտված տեսքով ու պնդել, թե կոշտ դիրքորոշումները ժողովրդի բոլոր հատվածների համար չէ, որ ընդունելի են։ ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԲՅՈՒՋԵՆ
Սեփ.լրտվ. 4
Ըստ երեկ հրապարակած տվյալների, մարտի 1-2 զանգվածային անկարգությունների վնասի ընդհանուր չափը կազմել է 68 մլն 959 հազար դրամ։
34 մլն 762 հազար դրամի է հասնում միայն մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներին ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
2007թ. նոյեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ԿԲ-ն հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

