
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵՑԻՆ ԲՈԼՈՐԸ
- Բացի Հայաստանից

Մինչ Հայաստանը ուժերը կենտրոնացրել է Տեր-Պետրոսյանի կողմից երկրին պարտադրված «մեծ դիմակայության» հետեւանքները հաղթահարելու ճակատում, Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ կանխատեսելով, որ իրավիճակի վերջնական կայունացման մասին խոսելը դեռ վաղ է, եւ այս ամենի վերջը քաղաքացիական պատերազմն է։ Միաժամանակ ծնծղաներ են հնչեցնում առ այն, որ մեր հասարակությունը երկփեղկված է՝ հայաստանցիների «մեկ երրորդը պատրաստ է հանձնել Ղարաբաղը»։
Մեր հարցերին ի պատասխան՝ այս ամենին է անդրադառնում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ։
-Իսկապես, Ադրբեջանում ոգեւորված են մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ եւ անթաքույց ուրախությամբ են արձանագրում, որ, ահա, եկավ մի լիդեր, բարձրացրեց խնդիրներ՝ կապված Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի, ընդհանրապես, տարածաշրջանի ապագայի հետ, եւ հայաստանցիների մոտ մեկ երրորդը (իհարկե, իրականում խոսքը 21 տոկոսի մասին է) քվեարկել է բանակը կրճատելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերություններ» հաստատելու, Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու մոտեցումների օգտին։
Եւ սրանում, ցավոք, որոշակի ճշմարտություն կա։ Այսուհետ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Արեւմուտքը կարող են ասել, որ Տեր-Պետրոսյանին ձայն տված 350 հազար քաղաքացիները «հոգնել» են Ղարաբաղից, համարում են, որ հակամարտության չլուծված լինելը բացասաբար է ազդում իրենց սոցիալական վիճակի վրա, եւ պատրաստ են օր առաջ եւ ցանկացած գնով կարգավորել խնդիրը։ Իրականում այդպես չէ։
Այդ 350 հազարի մեջ կան դժգոհների տարբեր շերտեր։ Մի մասը դժգոհ է սոցիալական վիճակից, համարում է, որ իր անհաջողությունների համար իշխանություններն են մեղավոր եւ քվեարկել է իշխանությունների դեմ՝ նախապատվությունը տվել է այն թեկնածուին, որը մյուսներից ավելի կտրուկ էր արտահայտվում իշխանությունների հասցեին։
Կա դժգոհների երկրորդ խումբը. Տեր-Պետրոսյանը հենց սկզբից տոտալ հակաղարաբաղյան արշավ սկսեց, հայտարարելով, թե «ղարաբաղյան կլանը» գրավել է իշխանությունը, ստեղծել այս «մոնղոլ-թաթարական խանությունը», եւ իր կողմը թեքեց այն ընտրողներին, որոնք տարբեր պատճառներով դժգոհ են ղարաբաղցիներից։ Սա, նկատենք, միայն Հայաստանին բնորոշ երեւույթ չէ. նույն Ադրբեջանում, օրինակ, «նախիջեւանյան կլանը» հակադրվում է Բաքվի թեւին, Ուկրաինայում՝ արեւմուտքը արեւելքին եւ այլն։ Այդ հակասությունները եթե սրում ես, դրանք հոգեբանորեն սկսում են գործել։ Եւ Տեր-Պետրոսյանը կարողացավ օգտագործել այս գործոնը։
Երրորդ հանգամանքը, որի մասին ավելի քիչ է խոսվում, հոգեբանական ազդեցության գործոնն է։ Նախկին նախագահը տիրապետում էր հոգեբանական ազդեցության մեթոդներին։ Սեւ մոգության ձեռնարկներում, կարելի է հանդիպել, թե ինչպես բանաստեղծության միջոցով կարելի է համապատասխան հոգեբանական ֆոն ստեղծել եւ, մասսաների վրա ազդելով, բերել «զանգվածային պսիխոզի» վիճակի։ Երբ Տեր-Պետրոսյանը իր հանրահավաքներից մեկում Չարենց արտասանեց, շատերին դա տարօրինակ թվաց, նույնիսկ զարմացան՝ Չարենցի բանաստեղծությունը ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ, կամ Չարենցը ի՞նչ կապ ունի հասարակության այդ հատվածի հետ։
Կային այլ հռետորներ, որոնք, նմանապես օգտվելով հոգեբանական ներգործության մեթոդներից, կարողացան օրեր շարունակ մարդկանց պահել հրապարակում։ Կար նաեւ ալկոհոլի, թմրանյութերի ազդեցությունը։
Այս ամենը հանգեցրեց նրան, որ բողոքավորների մի ստվար հատված իր ձայնը տվեց Տեր-Պետրոսյանին, բայց այդ 350 հազարի ընդամենը մի մասն է, որ գաղափարական ընդհանրություններից ելնելով է քվեարկել նրա օգտին։
Ի վերջո, իրենց ծրագիրը հեղաշրջման ծրագիր էր՝ իրենք շատ լավ գիտեին, որ Լ.Տեր-Պետրոսյանը ընտրվելու որեւէ շանս չունի, ու էն գլխից այդ մարտավարությունն էին ընտրել՝ մասսաների զոմբիացում, սոցիալապես դժգոհների կուտակում իր շուրջ եւ հոգեբանական ազդեցության մեթոդների կիրառումը։
-Վերջին հաշվով՝ Տեր-Պետրոսյանը ի՞նչ խնդիր էր լուծում՝ փչացնելով ընտրությունները եւ վարկաբեկելով երկիրը։ Նպատակը ո՞րն էր։
-Պարզապես Արեւմուտքը Լ.Տեր-Պետրոսյանին օգտագործեց որպես գործիք՝ իր նպատակներն այս տարածաշրջանում իրականացնելու համար։ Ուշադրություն դարձրեք, որ այս իրադարձությունները համընկան Կոսովոյի անկախության հռչակման հետ։ Ի վերջո, մենք էլ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման խնդիր ունենք, եւ Արեւմուտքը, որ ջանք ու եռանդ չխնայեց Կոսովոյի անկախության ճանաչման համար, անընդմեջ հայտարարում էր, որ Կոսովոն Ղարաբաղի համար նախադեպ չէ։
Այդպիսով փորձում են ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի, մինչ Ռուսաստանում ակտիվորեն քննարկվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի անկախության ճանաչման հարցը, մենք չկարողանանք այդ խնդիրը բարձրացնել։ Ուրեմն այստեղ պետք էր մեկը, որը կարող էր ներքին լարվածություն ստեղծել, բեւեռացնել հասարակությունը եւ ստիպել Հայաստանի իշխանություններին՝ ավելի շատ կենտրոնանալու ներքին հարցերի վրա։ Այդ դերը ստանձնեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
HAY TXA գրել է:
HAYRENI HODVACAGIR,AXCHIK ES,CHEM UZUM QRFEM,VOROVHETEV HAY ES.EL HODVAC CHGRES. LAV?
Aram գրել է:
Lilit, orinak inch e nshanakum "Pchacrec @ntrutyunner@?"Inches tapak-tapak baner grum? Du qo tvac harcic inch es haskanum? Kam ed Zohrabyan@ ir "pilisopayutyunic" inch a haskacel?
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 11
Սահմանադրական դատարանը շաբաթ օրը (մարտի 8-ին) հրապարակեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։ ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ. ԱԿՈՒՆՔՆԵՐ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսպես է վերնագրված պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ եւ Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հեղինակած աշխատությունը, որտեղ հայր եւ որդի Սողոմոնյանները ներկայացնում են Արցախ ...ԵԹԵ ԱԶԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 5
Կունենա մեծ թվով բաշիբոզուկներ
Սկիզբը՝ նախորդիվ
Իր խոհերն է շարունակում ընթերցողներին ներկայացնել ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՆԿԵՐ Ի՛Մ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՎՈՆԸ ՉԷ
Մի ընկեր ունեմ՝ նվիրյալ ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԼՍԵՑԻՆՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԸ
ԱՐԱՄԱՅԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5
Մշակույթի, արվեստի գործիչներից շատերն են ահազանգել մեր հոգեւոր նահանջի մասին: Բայց այն, ինչի ականատեսն էինք մարտի 1-ին Երեւանում, սոսկ հոգեւոր նահանջ չէր, այլ ամոթ, սարսափ, հոգեզրկություն:
Ասես հայ մարդուն ...«2007-X» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 10-17-ը անցկացնում է «2007-X» թատերական շաբաթ: Շաբաթվա ընթացքում թատերասերների ...ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է 69 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
Երեկ քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ մարտի 1-ին եւ 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին եւ գույքին, ընդհանուր օգտագործման ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵՑԻՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Բացի Հայաստանից
Մինչ Հայաստանը ուժերը կենտրոնացրել է Տեր-Պետրոսյանի կողմից երկրին պարտադրված «մեծ դիմակայության» հետեւանքները հաղթահարելու ճակատում, Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ կանխատեսելով, ...ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեպետ Հայաստանի վարկային շուկան շարունակում է մնալ բավականաչափ թանկ, այնուհանդերձ վերջին տարիներին ֆինանսական միջոցների պահանջարկն այստեղ արագորեն ավելանում է։ Մի բան, որ հիմնականում պայմանավորված է ոչ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում առաջին եւ երկրորդ դասարանցիների համար երեկվանից սկսվել է գարնանային արձակուրդը, որը կտեւի մինչեւ մարտի 23-ը ներառյալ: Իսկ ողջ աշակերտության համար այն կլինի մարտի ...ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 11-13-ը հանրապետության առանձին շրջաններում տեղումների փոքր հավանականություն կա: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Հայաստանը շրջում է իր պատմության էջը
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆ Ո՜ՒՐ, ԵՍ Ո՜ՒՐ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 16
Նամակ ընդհատակից
Սիրելի մահապարտներ, դուք իմ կոչով եկաք հրապարակ ու կանգնեցիք իմ ու Լեւոնի կողքը։ Շատ ապրեք, որ լսեցիք ձեր հրամանատարի խոսքը, մնացիք ու պայքարեցիք մինչեւ վերջ։ Չկարողացաք կատարել հրահանգս, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
12008թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, ...ԳՐԵԹԵ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ հացադուլ հայտարարած ընդդիմությունը վրաններ է խփել: Այստեղ արդեն տեղակայվել են երկու վրան եւ մի քանի բիոզուգարան հացադուլի ակցիայի մասնակիցների համար: «Վրանների անհրաժեշտություն ...ՈՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Արոնյանը, 3-4-րդ տեղերը բաժանելով «Մորելիա-Լինարես» գերմրցաշարում, գործնականում կրկնեց անցյալ տարվա արդյունքը, թերեւս փոքր-ինչ բարելավելով այն։ Մրցաշարի վերջնամասը մեր գրոսմայստերը անցկացրեց, պատկերավոր ...ԱՐՏԱԿԱՐԳ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Արտակարգ պատահարի պատճառով ընդհատվել է «Ֆորմուլա-1»-ի «Ռենո» թիմի նոր մակնիշի մեքենայի փորձարկումը Վալենսիայում։
Մրցուղուն կից կառույցների ապակե եւ երկաթե կոնստրուկցիաները, չդիմանալով քամու պոռթկմանը, ...ՉԵՄՊԻՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռեյկյավիկի ավանդական շախմատային մրցաշարին մասնակցելու համար Իսլանդիայի մայրաքաղաք է ժամանել Բորիս Սպասկին։ 23-րդ անգամ անցկացվող մրցաշարը այս տարի նվիրված է վերջերս վախճանված Ռոբերտ Ֆիշերի հիշատակին։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է փոխհատուցում վճարել այն տրանսպորտային միջոցների վարորդներին, որոնց տեղաշարժը մայրաքաղաքի կենտրոնում Պեկինի օլիմպիադայի օրերին սահմանափակված է լինելու։ Փոխհատուցման ...ՄԵՐ «ՌԱԿԵՏՆԵՐԸ» ՉԿՐԱԿԵՑԻՆ
Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը Չինաստանի Գուանչժոու քաղաքում ավարտված 2008թ. աշխարհի թիմային առաջնությունում, 104 թիմերի մեջ զբաղեցրել է 71-րդ տեղը՝ իր հաշվին գրանցելով ընդամենը 4 հաղթանակ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողը: Հայաստանի մյուս մասնակից Ավետիք ...ՍՎԱԶԻԼԵՆԴԻ ԲԱՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՍՎԱՏԻ 3-ՐԴԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 6
Սկսենք ականջին հաճո համեմատական վերլուծությունից։
Լինում են այնպիսի զվարճալի երկրներ, որտեղ քաղաքական կյանքն աճում է ինքնաբերաբար։ Վարունգի կամ բամբուկի պես. կախված կլիմայից։ Կուսակցություններն այդ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 1-ին, հայտնի իրադարձությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այսօր տեղի է ունեցել Պուտինի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը: ...ԴՐՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ. 1
«Կարծում եմ, այսօր արդեն քչերն են կասկածում, որ պարբերկան հանրահավաքների այդ ալիքը առանց դրսի ֆինանսավորման եւ բարոյական աջակցության չի եղել։
Հայտարարություններ, «խաղաղ հանրահավաքներին չմիջամտելու» ...ԱՌԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Հունվարի 1-ից մարտի 8-ը տարածաշրջանում (Հայաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան) գրանցվել է 42 երկրաշարժ: Դրանցից մեկի ուժգնությունը զգացվել է Հայաստանի տարածքում (փետրվարի 13-ին, Վանաձորում՝ 2,6 ...ՈՎ ԱՎԵՐԵԼ Է, ՆԱ ԷԼ ԹՈՂ ՎՃԱՐԻ
Սեփ.լրտվ.
«Այդ խանութները, այդ ավտոբուսները, տրոլեյբուսները, որը՝ Ֆրանսիայից, որը՝ Ուկրաինայից, մեր ազգային արժեքներն էին։ Արդեն սկսել են նորոգել Մոսկվայի տունը, քաղաքապետարանի շենքը, իսկ ես ինքս ինձ ատում եմ։ ...ԼԻՍԱԲՈՆԻ ԴԱՍԵՐԸ
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Տեր-Պետրոսյանը նպաստեց, որ Հայաստանի ժողովրդին հնարավոր լինի ներկայացնել պառակտված տեսքով ու պնդել, թե կոշտ դիրքորոշումները ժողովրդի բոլոր հատվածների համար չէ, որ ընդունելի են։ ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԲՅՈՒՋԵՆ
Սեփ.լրտվ. 4
Ըստ երեկ հրապարակած տվյալների, մարտի 1-2 զանգվածային անկարգությունների վնասի ընդհանուր չափը կազմել է 68 մլն 959 հազար դրամ։
34 մլն 762 հազար դրամի է հասնում միայն մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներին ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
2007թ. նոյեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ԿԲ-ն հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից ...
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ՊԵՏՔ Է ԴԻՄԱՆԱԼ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ» ՀԵՏ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժինՊԵՏՔ Է ԵԼՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

