
ԵԹԵ ԱԶԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ
- Կունենա մեծ թվով բաշիբոզուկներ

Սկիզբը՝ նախորդիվ
Իր խոհերն է շարունակում ընթերցողներին ներկայացնել ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՆԿԵՐ Ի՛Մ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՎՈՆԸ ՉԷ
Մի ընկեր ունեմ՝ նվիրյալ մարդ։ Դժգոհ՝ այսօրվա իշխանություններից։ Մասնակցում էր վերջին հանրահավաքներին։ Յոթերորդ թե ութերորդ օրն էր, եկավ մոտս՝ ոգեւորված, խանդավառված... Այնտեղ օր օրի աշխատում էին հավաքված զանգվածի վրա, եւ մեկը, որ շատ խոհեմ ու խորաթափանց չէ՝ այդպես պիտի կուլ գնացած լիներ։ Թանկագին ընկերս եկավ ու թե էս ի՞նչ է, դու չես գալիս, գործով ես ընկել, իսկ էնտեղ ինչե՜ր են կատարվում։ Ջավախքի հարցում էս իշխանությունները բան չարեցին, ես հույսս իրենց հետ եմ կապում։
-Լսիր,- ասում եմ,- այ ընկերս, էդ մարդը, որի հետ դու հույս ես կապում, հենց հրապարակում, միտինգի ժամանակ հայտարարեց՝ «Սեւրը ուզեցինք, Կարսը կորցրինք»։ Բա դու ի վիճակի չե՞ս հետեւություն անել, ակնարկը սա չէ՞. «Արցախը ուզենք, Հայաստանը կկորցնենք»։ Մարդը պարզ ասում է։ Եթե նա չի ուզում Արցախը պահել, որը կա արդեն, կռիվ տալ պետք չէ, կռիվը տված է, արյունը՝ հեղված, Արցախը՝ ազատագրված։ Մեկը, որ եղածը պահելու ցանկություն չունի, չեղածը ազատագրելու իմաստով ինչպե՞ս կարող է հույս ներշնչել։ Ողբալի է, եթե ջավախքցին իր հույսը Լեւոնի վրա է դնում։
Դժգոհ, դժգոհությունից կուրացած միամիտ, նրա նման շատերը... Այս օրերին մեծ ցավ ապրեցի, երբ Լեւոնի հետ հույս կապողների մեջ տեսա ինձ համար թանկագին մի հայի՝ դերասան Աշոտ Ադամյանին։ Մարդը էն աստիճան հուսահատված լինի, գլուխը պատեպատ տա, դարձյալ չեմ պատկերացնում, թե Լեւոնի հետ հույս կապի։
Ինչո՞ւ մեր իշխանությունն այդքան անտարբեր եղավ այս եւ նման մարդկանց հանդեպ։ Աշոտ Ադամյանը 200 տարի՞ պիտի ապրի։ Տաղանդավոր հայ մարդ է։ Երկիր, հետաքրքրվա՞ծ ես, ինչպե՞ս է նա ապրում։ Մարդ, որ կարող է ազգային արժեքներ, ֆիլմեր ստեղծել։ Հ.Մալյանի դպրոցի կարկառուն սան է։ Ինչո՞ւ չես օգտագործում։ Ինչո՞ւ մի անգամ չես ասում՝ Աշոտ Ադամյան, հիմա ինչո՞վ ես զբաղված։
ՎԻՇԱՊԸ ԻՐ ԳԼՈՒԽՆԵՐՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ
1999-ին լույս տեսավ մեր հերթական հատորյակը՝ «Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջանները» վերտառությամբ։ Կազմակերպության հիմնադիր Արմեն Հախնազարյանը, դեռեւս Մատենադարանից ծանոթ լինելով Լ.Տեր-Պետրոսյանին, ցանկացավ գրքի մեկ օրինակը նրան նվիրել։
Երբ Հախնազարյանը վերադարձավ, հարցրի՝ ինչպե՞ս ընդունեց։ Նա թե՝ միայն ժպտաց։ Ինչպե՞ս եղավ, որ դու Կիլիկիայի պատմություն ես գրում եւ անարձագանք ես թողնում, երբ նման գիրք է սեղանիդ դրվում։
Ընդամենը ժպտում ես։ Պատկերացնում եմ՝ դա վիշապի ժպիտ է եղել։ «Այ քեզ բան, այս էլ արեցիք»՝ համաբանությամբ։
Տարիներ առաջ անընդհատ ասում էի՝ վիշապը քնած է, գլուխներն են գործում՝ Դավիթ Շահնազարյանին, Ալիկ Արզումանյանին, այլոց նկատի ունեի։ Հիմա՝ վիշապը իր գլուխներով է գործում։ Ղարաբաղցու ասած՝ 10 տարի տազ էր արել, հիմա արթնացել է եւ...
ՀՈՂԻ ՀԱՐԳԸ ՉԳԻՏԵՆՔ
Ախր, ինչպե՞ս կարող է այսպես ստացվել, չէ՞ որ այս հողը սիրում ենք, սիրում ենք մեր պատմական հայրենիքն ընդարձակած մարդկանց։ Վազգեն Մանուկյան. ինչ էլ անի-չանի, նա, նա է այն պաշտպանության նախարարը, որի ժամանակ նախագահից թաքուն, գողեգող հողեր էին ազատագրվում։ Բայց քանի որ մեր ազգը առհասարակ վարժ է անհող ապրելու, հողի հարգը, ըստ արժանվույն չի գիտակցում, երկրին հող ավելացրած մարդկանց հարգն էլ չի կարող ճիշտ գնահատել եւ ունենալ այդ գիտակցությունը։
Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ լսեցի մեր համաքաղաքացիներից, որոնք Լեւոնի տարբերությունն այսօրվա իշխանությունների հետ լույսի ու գազի բացակայությունն էին համարում. «Լեւոնի ժամանակ լույս չկար, հիմա կա, գազ չկար, հիմա կա»։ Ստամոքսային մտածողություն։ Մեկը չէր ասում՝ Լեւոնի ժամանակ ազգային այս հարցերը բարձիթողի էին, հիմա լուծում ունեն։ Եւ այլն, եւ այլն։ Բնականաբար, եթե ազգը ազգային արժեքներով չի դաստիարակված ու կրթված, կունենա մեծ թվով բաշիբոզուկներ, որոնց վրա կուզեն հենվել եւ հենվում են եւ իրենց նպատակների համար նրանց շահագործում այնպիսի ապազգային անհատներ, ինչպիսին է Լ.Տեր-Պետրոսյանը։ Նա բացահայտել է իրեն, բայց քանի որ ազգը ազգային չէ, չի գիտակցում։
Գագիկ Ծառուկյանի մասին հարյուր բան են ասում։ Ես միշտ չեմ զլանում մատնանշել՝ քանի-քանի մեծահարուստներ ունենք Մոսկվայում, ինչեր ասես չեն կառուցել, քանի Գագիկ Ծառուկյան ունենք, որը, ճիշտ է, մեծ ապարանք է կառուցել իր համար (չգիտեմ ինչի՞ է պետք, չէ՞ որ ինչքան համեստ ապրես, այնքան ժողովրդական կլինես, սեր կվայելես), պարիսպներով, առյուծներով եւ այլն։
Բայց տեսել եմ Գագիկ Ծառուկյանի անունով, իրենից հիշատակ՝ կարմիր տուֆից կերտած խաչքար Դեր Զորում։ Ուրիշ ոչ մեկը նման հիշատակ չունի այնտեղ։ Ինձ համար սա կարեւոր բան է նշանակում։ Մյուս կողմից՝ քանի հազար աշխատատեղ է ստեղծել մարդը։ Երանի ունենայինք մի շարք Գագիկ Ծառուկյաններ, նույնիսկ թեկուզ ոչ այդքան համեստ։ Հուսալով, որ այս իմաստով էլ իրենց ճիշտ կդրսեւորեն մի օր։
ՈՉ ԹԵ 8 ԶՈՀ, ԱՅԼ 7 ԶՈՀ, ՄԵԿ ՆԱՀԱՏԱԿ
Ասում են՝ 8 զոհ ենք ունեցել, եւ անուններ են թվարկում։ Այո, նրանց մեջ կային նաեւ զոհեր, պատահականորեն մահացած մարդ էր մեկը, մյուսը բաշիբոզուկ էր, իր նմանի հարվածից մահացավ։ Բայց չէ՞ որ այդ բոլորի մեջ ունեցել ենք մեկը՝ Համլետ Թադեւոսյան անուն-ազգանունով զինվորական, որը գիտակցված մահվան է գնացել։ Իր զինվորների կյանքը փրկելու համար նա մարմնով է նռնակը պահել։ Նա նահատակ է, ոչ թե զոհ։ Եւ ապա՝ նա ազգային հերոս է։ Ոչ թե հետմահու՝ կապիտան էր, դարձնում են մայոր, այլ ազգային հերոսի կոչում են շնորհում։
Նա այն տղաներից էր, որը 100 թուրքի դեմ էր կռվում, վերջին փամփուշտն էլ իրեն էր պահում։ Այդ հատկանիշներն ուներ նա։ Համլետ Թադեւոսյանը ազգային հերոս է, ի՞նչ հետմահու մայոր։ Սա էլ է դաստիարակություն։ Երբ ըստ արժանվույն գնահատեր նրան մեր երկիրը, դա կլիներ ազգային դաստիարակություն։
- Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Քննարկում
Hamlet գրել է:
Himar baner es barbachel Samvel Karapetyan, mec mard es (tarikov, urish ban chkarces) amot el ches anum.
ss գրել է:
ES vstah em, ete Hamlet Tadevosyan@(vorin chem chanachel,parsapes dzer asatsic em ezrakatsnum),apa kamacher dzer poxaren,amot dzes,hazar amot,yev vay hay azgin , vor ko nman zavakner e tsnel...
ss գրել է:- ss
ES vstah em, ete Hamlet Tadevosyan@(vorin chem chanachel,parsapes dzer asatsic em ezrakatsnum), kendani liner, apa kamacher dzer poxaren,amot dzes,hazar amot,yev vay hay azgin , vor ko nman zavakner e tsnel...
- ss
HAY TXA գրել է:
AZGIN STRKAMTUTYAN TUYN EN SRSKEL,BTACNUM EN,VOR TIREN.-CHI HAJOXVELU. ESOR BOLORN EN PATKERACNUM IRAVICHAK@.
q.w. գրել է:- HAY TXA
AZGIN STRKAMTUTYAN TUYN EN SRSKEL,BTACNUM EN,VOR TIREN.-CHI HAJOXVELU. ESOR BOLORN EN PATKERACNUM IRAVICHAK@.
Արդեն 10 տարի ՀՀ իշխանությունը զավթած վարչախումբը ծրագրեց եւ իրականացրեց իր արյունոտ սցենարը. ջարդել ընդդիմության թափը` անօրինական ձերբակալություններով, վախեցնել-լռեցնել ժողովրդին` բարբարոսական գործողություններով:
Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ երկու անգամ ինքնակոչված, ՀՀ Սահմանադրությունը խախտած եւ որպես երկրի նախագահ ոչ մի իրավունք չունեցող Ռ.Քոչարյանը հստակ ակնարկեց, թե ինչ է պատրաստվում անել հաղթած ընդդիմության եւ իր հաղթանակը հետապնդող ժողովրդի գլխին. «Ընդդիմությունը հուսախաբության հետեւանքով գրոհում է պետական մարմինների վրա եւ հայտնվում օրենքից դուրս վիճակում: Այդ ժամանակ իրավապահները կանցնեն հստակ գործողությունների` սահմանադրական կարգը պաշտպանելու համար»:
Արյունոտ սցենարի սկիզբը Մարտի 1-ի առավոտյան 6.20-ի սահմաններում էր, Ազատության հրապարակում, իսկ 11.30-ին արդեն այդ իշխանական վանդալիզմից մազապուրծ ժողովուրդը «Սերժիկ` մարդասպան» վանկարկումներով քայլում էր Մաշտոցի պողոտայով: Բայց նախ` սկզբից: Արարատ անունով (հասկանալի պատճառներով ազգանունը չենք նշում) միջին տարիքի տղամարդու պատմածներով 5.30-ի մոտակայքում եղավ հերթական ահազանգը, թե «զորքը պիտի հարձակվի, ուզում են ժողովրդին ծեծել-քշել, իսկ ընդդիմությանը ձերբակալել»: Բայց քանի որ նման ահազանգեր էլի էին եղել, այս մեկին էլ խաղաղ նստացույցավորները նշանակություն չէին տվել: Մեծ մասը քնած էր եւ...
«Կարապի լճի կողմից տղամարդիկ մտան հրապարակ ու շարվեցին, դրանց հետեւից եկան վահաններով ու մահակներով զինված ոստիկանության ջոկատները: Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսափողից դիմեց ժողովրդին, թե` ոստիկանների հետ կոնտակտի մեջ մի մտեք, նրանք մեր ոստիկաններն են: Մենք մի ժողովուրդ ենք: Տեսնենք հիմա, թե ինչ ունեն մեզ ասելու իրենք:
...Առաջինը հարձակվեցին Մաշտոցի պողոտայի կողմից, իսկ ժողովրդի միջից հանկարծ ինչ-որ մարդիկ հագան դիմակներն ու թիկունքից հարձակվեցին ժողովրդի վրա: Իրենց հայհոյանքներից հասկացվեց, որ կրիմինալի ներկայացուցիչներ են: Մարդիկ կային, որ դրանց մեջ ճանաչեցին Թոխմախի Մհերի տղերքին: Հարձակվեցին մյուս կողմից էլ ու ժողովուրդը մնաց կենտրոնում` անզեն, մի մասն էլ քնած էր: Մոտ 4000 մարդ կար, որից մոտ 500-ը իրենց մարդիկ էին, որովհետեւ մեր միջից հայտնվեցին դիմակավորները: Մեր ունեցածը մի քանի փայտի կտորներ էին, որոնք բերել էինք գիշերը` կրակ վառելու համար: Մարդիկ ինքնապաշտպանական միջոցներ էին փնտրում: Ես, օրինակ, ջարդեցի լուսանկարների ցուցատախտակը, որի վրա փակցված էին 88-ի Շարժման եւ այսօրվա Շարժման լուսանկարներից: Ինձ էլ խփեցին, ընկա գետնին, վրաս գազ փչեցին, գազը լցվեց աչքս ու բերանս: Լկտի, փողոցային հայհոյանքներով ասում էին` դուրս արի: Ուզում էի դուրս գալ` փետը ձեռքիցդ գցի: Ինձ ծեծելով դուրս հանեցին: Ու այդ ժամանակ «Կարապի լիճ» սրճարանի մոտից երկրորդ զինված ջոկատը եկավ: Ես, բարեբախտաբար, հասցրեցի դրանց կողքով փախչել: Այդտեղից Հյուսիսային պողոտայով մինչեւ ֆրանսիական դեսպանատուն բոլորիս ծեծելով քշել են: Հետո եղբորս տուն հասա, լվացվեցի, նորից դուրս եկա: 7.30-8.00-ի մոտերքում էր: Մաշտոց-Թումանյան անկյունում խումբ-խումբ մարդիկ էին կանգնած ու «Լեւոն» էին վանկարկում: Ոստիկանության «Նիվա» մեքենաները մոտեցան, դրանց միջից դուրս եկան ու սկսեցին դուբինկեքով ծեծել ժողովրդին: Մի երիտասարդ աղջիկ, տնից տեսել էր ու գրտնակով դուրս եկել: Մի ոստիկանի -խփեց ու էս աղջկան գցեցին գետնին ու դուբինկեքով ծեծեցին: Ես էլ փորձեցի պաշտպանել, ինձ էլ ծեծեցին»:
Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ՀՀ խաղաղ նստացույցավոր ժողովրդի նկատմամբ գործող իշխանության իրականացրած սպանդի մասին պատմեց նաեւ Արմեն անունով երիտասարդը. «Մաշտոցի պողոտայի կողմից մի «Ջիպ» մոտեցավ: Միջից դուրս եկան տղամարդիկ ու սկսեցին խոսել-շփվել: Մեկին թե` դու մեր էլեկտրիկը չե՞ս, մյուսին` մենք էլ ենք ձեզ հետ: Իբր` ընկերական զրուցում են ու մեկ էլ դրանց հետեւից մարդիկ մտան ու սկսեցին ժողովրդին ծեծել: Այլանդակ հայհոյանքներ էին անում, դուբինկեքով ծեծում, էլեկտրաշոկ անում քնած մարդկանց: Թուրքից բեթար: Ինչո՞վ էին տարբերվում էն ադրբեջանցի Սաֆարովից, որ Հունգարիայում կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին»:
Իսկ ահա թե ինչ պատմեց մեկ ուրիշը. «Երբ ժողովրդին դիմեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես այդ ժամանակ լսեցի էլեկտրաշոկի ձայնը ու հասկացա մեզ ինչ է սպասվում: Երբ հարձակվեցին ժողովրդի վրա, ես փորձում էի փախչել ու չգիտեի ինչ անեի: Այդ վազվզելու ժամանակ «Ատլանտիկ» սրճարանի մոտ տեսել եմ մարդ, որի շուրջը գազի մշուշ էր, այսինքն գազ էլ էին օգտագործում: Իսկ իմ տեսած ոստիկանության փոխգնդապետի ներկայության փաստը ապացուցում է, որ կրիմինալի ներկայացուցիչներ եւ ոստիկանության ջոկատներ էին այնտեղ»:
Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասաց.«Տեսել ենք 12-ամյա մի երեխայի, ում նկատմամբ դաժան բռնարարքներ են կիրառել: Որեւէ օրենք չի գործում երկրում, պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված անձանց: Ծանր վիրավորներ կան` մենք անձամբ ենք տեսել: Բազմաթիվ հիվանդանոցներում հարյուրավոր մարդիկ են գտնվում: Նույնիսկ ահազանգ ստացանք, որ «Լեչկոմիսիայի հիվանդանոցը շրջապատված է ոստիկաններով»:
Միանշանակ է: Սպանդ: Ուրիշ բառով չես կոչի: Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության շարունակությունն է, ապրիլի 12-13-ի վանդալիզմի շարունակությունն է, բոլոր քաղաքական սպանությունների, հետապնդումների, ձերբակալությունների, վերջին 10 տարիներին ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացրած բարոյական-հոգեբանական-ֆիզիկական ճնշումների շարունակությունն է:- HAY TXA
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 11
Սահմանադրական դատարանը շաբաթ օրը (մարտի 8-ին) հրապարակեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։ ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ. ԱԿՈՒՆՔՆԵՐ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսպես է վերնագրված պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ եւ Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հեղինակած աշխատությունը, որտեղ հայր եւ որդի Սողոմոնյանները ներկայացնում են Արցախ ...ԵԹԵ ԱԶԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 5
Կունենա մեծ թվով բաշիբոզուկներ
Սկիզբը՝ նախորդիվ
Իր խոհերն է շարունակում ընթերցողներին ներկայացնել ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՆԿԵՐ Ի՛Մ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՎՈՆԸ ՉԷ
Մի ընկեր ունեմ՝ նվիրյալ ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԼՍԵՑԻՆՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԸ
ԱՐԱՄԱՅԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5
Մշակույթի, արվեստի գործիչներից շատերն են ահազանգել մեր հոգեւոր նահանջի մասին: Բայց այն, ինչի ականատեսն էինք մարտի 1-ին Երեւանում, սոսկ հոգեւոր նահանջ չէր, այլ ամոթ, սարսափ, հոգեզրկություն:
Ասես հայ մարդուն ...«2007-X» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 10-17-ը անցկացնում է «2007-X» թատերական շաբաթ: Շաբաթվա ընթացքում թատերասերների ...ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է 69 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
Երեկ քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ մարտի 1-ին եւ 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին եւ գույքին, ընդհանուր օգտագործման ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵՑԻՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Բացի Հայաստանից
Մինչ Հայաստանը ուժերը կենտրոնացրել է Տեր-Պետրոսյանի կողմից երկրին պարտադրված «մեծ դիմակայության» հետեւանքները հաղթահարելու ճակատում, Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ կանխատեսելով, ...ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեպետ Հայաստանի վարկային շուկան շարունակում է մնալ բավականաչափ թանկ, այնուհանդերձ վերջին տարիներին ֆինանսական միջոցների պահանջարկն այստեղ արագորեն ավելանում է։ Մի բան, որ հիմնականում պայմանավորված է ոչ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում առաջին եւ երկրորդ դասարանցիների համար երեկվանից սկսվել է գարնանային արձակուրդը, որը կտեւի մինչեւ մարտի 23-ը ներառյալ: Իսկ ողջ աշակերտության համար այն կլինի մարտի ...ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 11-13-ը հանրապետության առանձին շրջաններում տեղումների փոքր հավանականություն կա: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Հայաստանը շրջում է իր պատմության էջը
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆ Ո՜ՒՐ, ԵՍ Ո՜ՒՐ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 16
Նամակ ընդհատակից
Սիրելի մահապարտներ, դուք իմ կոչով եկաք հրապարակ ու կանգնեցիք իմ ու Լեւոնի կողքը։ Շատ ապրեք, որ լսեցիք ձեր հրամանատարի խոսքը, մնացիք ու պայքարեցիք մինչեւ վերջ։ Չկարողացաք կատարել հրահանգս, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
12008թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, ...ԳՐԵԹԵ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ հացադուլ հայտարարած ընդդիմությունը վրաններ է խփել: Այստեղ արդեն տեղակայվել են երկու վրան եւ մի քանի բիոզուգարան հացադուլի ակցիայի մասնակիցների համար: «Վրանների անհրաժեշտություն ...ՈՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Արոնյանը, 3-4-րդ տեղերը բաժանելով «Մորելիա-Լինարես» գերմրցաշարում, գործնականում կրկնեց անցյալ տարվա արդյունքը, թերեւս փոքր-ինչ բարելավելով այն։ Մրցաշարի վերջնամասը մեր գրոսմայստերը անցկացրեց, պատկերավոր ...ԱՐՏԱԿԱՐԳ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Արտակարգ պատահարի պատճառով ընդհատվել է «Ֆորմուլա-1»-ի «Ռենո» թիմի նոր մակնիշի մեքենայի փորձարկումը Վալենսիայում։
Մրցուղուն կից կառույցների ապակե եւ երկաթե կոնստրուկցիաները, չդիմանալով քամու պոռթկմանը, ...ՉԵՄՊԻՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռեյկյավիկի ավանդական շախմատային մրցաշարին մասնակցելու համար Իսլանդիայի մայրաքաղաք է ժամանել Բորիս Սպասկին։ 23-րդ անգամ անցկացվող մրցաշարը այս տարի նվիրված է վերջերս վախճանված Ռոբերտ Ֆիշերի հիշատակին։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է փոխհատուցում վճարել այն տրանսպորտային միջոցների վարորդներին, որոնց տեղաշարժը մայրաքաղաքի կենտրոնում Պեկինի օլիմպիադայի օրերին սահմանափակված է լինելու։ Փոխհատուցման ...ՄԵՐ «ՌԱԿԵՏՆԵՐԸ» ՉԿՐԱԿԵՑԻՆ
Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը Չինաստանի Գուանչժոու քաղաքում ավարտված 2008թ. աշխարհի թիմային առաջնությունում, 104 թիմերի մեջ զբաղեցրել է 71-րդ տեղը՝ իր հաշվին գրանցելով ընդամենը 4 հաղթանակ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողը: Հայաստանի մյուս մասնակից Ավետիք ...ՍՎԱԶԻԼԵՆԴԻ ԲԱՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՍՎԱՏԻ 3-ՐԴԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 6
Սկսենք ականջին հաճո համեմատական վերլուծությունից։
Լինում են այնպիսի զվարճալի երկրներ, որտեղ քաղաքական կյանքն աճում է ինքնաբերաբար։ Վարունգի կամ բամբուկի պես. կախված կլիմայից։ Կուսակցություններն այդ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 1-ին, հայտնի իրադարձությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այսօր տեղի է ունեցել Պուտինի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը: ...ԴՐՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ. 1
«Կարծում եմ, այսօր արդեն քչերն են կասկածում, որ պարբերկան հանրահավաքների այդ ալիքը առանց դրսի ֆինանսավորման եւ բարոյական աջակցության չի եղել։
Հայտարարություններ, «խաղաղ հանրահավաքներին չմիջամտելու» ...ԱՌԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Հունվարի 1-ից մարտի 8-ը տարածաշրջանում (Հայաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան) գրանցվել է 42 երկրաշարժ: Դրանցից մեկի ուժգնությունը զգացվել է Հայաստանի տարածքում (փետրվարի 13-ին, Վանաձորում՝ 2,6 ...ՈՎ ԱՎԵՐԵԼ Է, ՆԱ ԷԼ ԹՈՂ ՎՃԱՐԻ
Սեփ.լրտվ.
«Այդ խանութները, այդ ավտոբուսները, տրոլեյբուսները, որը՝ Ֆրանսիայից, որը՝ Ուկրաինայից, մեր ազգային արժեքներն էին։ Արդեն սկսել են նորոգել Մոսկվայի տունը, քաղաքապետարանի շենքը, իսկ ես ինքս ինձ ատում եմ։ ...ԼԻՍԱԲՈՆԻ ԴԱՍԵՐԸ
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Տեր-Պետրոսյանը նպաստեց, որ Հայաստանի ժողովրդին հնարավոր լինի ներկայացնել պառակտված տեսքով ու պնդել, թե կոշտ դիրքորոշումները ժողովրդի բոլոր հատվածների համար չէ, որ ընդունելի են։ ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԲՅՈՒՋԵՆ
Սեփ.լրտվ. 4
Ըստ երեկ հրապարակած տվյալների, մարտի 1-2 զանգվածային անկարգությունների վնասի ընդհանուր չափը կազմել է 68 մլն 959 հազար դրամ։
34 մլն 762 հազար դրամի է հասնում միայն մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներին ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
2007թ. նոյեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ԿԲ-ն հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից ...
ԲՈԼՈՐԸ ՉԷ, ՈՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԽ ԱՆԴԱՄ
ԱՅԴ ՋՈՒՐՆ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՍԱՌՆՈՐԱԿ
Սեփ. լրտվ.ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

