
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
- Սահմանադրական դատարանը շաբաթ օրը (մարտի 8-ին) հրապարակեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։ Ինչպես հայտնի է, դատարանը հիշյալ գործը քննության էր առել նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա։

Սահմանադրական դատարանն իր դեռ 10.06.2007թ. ՍԴՈ-703 որոշման մեջ՝ ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բոլոր հարցերը, որոնք առնչվում են ընտրությունների ընթացքում թեկնածուների գրանցման շուրջ առաջացած վեճերին, եւ որոնց լուծման իրավասությունը վերապահված է այլ դատարանների, Սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա դառնալ չեն կարող, իսկ որպես ապացույց հիմք են ընդունվում այլ դատարանների վերջնական ակտերը։
-Սույն գործի քննությունը վկայեց, որ դիմող կողմը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի տարբեր իրավական դիրքորոշումներ, ընտրական ողջ գործընթացում եւ դիմումի ներկայացման ընթացքում այդ դիրքորոշմանը բավարար ուշադրություն չի դարձրել,- ընթերցելով որոշումը` ասաց ՍԴ-ի անդամ, գործով զեկուցող ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ։
Սահմանադրական դատարանը, կարեւորելով ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը, այսուհանդերձ, գտնում է, որ հանրապետության նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ այդ առաքելության նախնական զեկույցից ընտրանքային կարգով իրավախախտումների վերաբերյալ դիտարկումների ներկայացումը դատավարական գործընթացի համար բավարար ապացուցողական հիմք չէ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու համար։
-Մասնավորապես,- շարունակեց Հ.Նազարյանը,- դիմողներից առաջինն այդ դիտարկումներին իր կողմից ապացուցողական նշանակություն ունեցող որեւէ փաստարկ չի ավելացրել։ Նման պարագայում այդ զեկույցը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ, հաշվի առնելով, որ դրանով, ամբողջականացված ձեւով, արձանագրված է նաեւ, որ նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները մեծապես անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն։
Համաձայն ՍԴ-ի որոշման 15-րդ կետի, Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվել են քվեարկության գործընթացին առնչվող ավելի քան 500 տարաբնույթ ընտրական փաստաթղթեր, որոնցից պատշաճ ձեւակերպված եւ իրավաբանական նշանակություն կարող են ունենալ թվով 94-ը։ Ներկայացվել են նաեւ առանձին տեսանյութեր ընտրախախտումների վերաբերյալ։
ՍԴ-ի որոշման մեջ շարադրված են նաեւ վերահաշվարկի հետ կապված մանրամասներ։ Մասնավորապես նշված է, որ Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացված վերահաշվարկ կատարելու դիմումներից 62-ը, իսկ Տ.Կարապետյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված նույնաբնույթ դիմումներից 15-ը բավարարվել են։ Դիմումների մի մասի հիման վրա վերահաշվարկ չի կատարվել՝ օրենքով սահմանված ժամկետի սպառված լինելու պատճառով, իսկ մյուս մասը մերժվել է մեր երկրի օրենսդրությունից բխող տարբեր պատճառներով։
Նախագահի բոլոր թեկնածուների ներկայացուցիչներից ստացված եւ թվով 23 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումները մերժվել են չհիմնավորված լինելու պատճառով, սակայն դրանց վերաբերյալ որոշումները վարչական կամ դատական կարգով չեն բողոքարկվել։
Դիմող կողմը ներկայացրել է նաեւ թվով 25 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված եւ պատշաճ կերպով վավերացված քվեարկության արձանագրությունների քաղվածքներ, որոնցում արձանագրված տվյալները տարբերվում են ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղված տվյալներից, սակայն դրանցից թվով 3 ընտրատեղամասերում (27/15, 27/35, 27/36) կատարվել է վերահաշվարկ։
Թվով երեք ընտրատեղամասերի առնչությամբ (20/04, 24/18, 24/19) արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր՝ Քր.օր.-ի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Թվով 7 ընտրատեղամասերի (18/30, 20/17, 21/10, 25/07, 26/26, 35/13, 37/74) վերաբերյալ արձանագրությունների քաղվածքների տվյալները եւ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղված տվյալները տարբերվում են աննշան թվով՝ 1-4 միավոր։ Թվով 12 ընտրատեղամասերի (01/28, 08/27, 17/02 եւ այլն) վերաբերյալ արձանագրությունների քաղվածքների թվական տվյալները եւ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում զետեղվածները զգալիորեն տարբերվում են։
-Կոնկրետ ընտրատեղամասերում Սահմանադրական դատարանի կողմից ստուգումներ կատարելու պահանջից դիմողը հրաժարվեց, պատճառաբանելով, որ ընտրություններից օրեր անց դրա կազմակերպումն անիմաստ է,- ասաց Հ.Նազարյանը։
ՀՀ դատախազության կողմից 2008թ. մարտի 1-ին ՍԴ ներկայացված տեղեկանքի համաձայն, փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրության ընթացքում թիվ 9/18, 17/5, 20/4, 22/21, 22/22, 22/30, 24/18, 24/19 եւ 38/62) ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրություններից վստահված անձանց տրված քաղվածքների եւ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփման համար ներկայացված արձանագրությունների տվյալների՝ տարբեր պատճառներով չհամապատասխանելու կապակցությամբ արդեն իսկ հարուցված է քրեական գործ եւ իրականացվում է նախաքննություն։
-Թեեւ դիմողը սույն գործի շրջանակներում շեշտը դնում է ընտրությունների արդյունքների գնահատման ոչ թե քանակական բաղադրիչների, այլ խախտումների որակական բնույթի վրա՝ վկայակոչելով, իր կարծիքով, ընտրախախտումների զանգվածային եւ համակարգված բնույթը, այնուհանդերձ, ներկա իրավակարգավորման շրջանակներում, Սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշման (արտահայտված Սահմանադրական դատարանի 16.04.2003թ. թիվ ՍԴՈ-412 որոշմամբ.-Ա.Հ.) կիրառման պայմաններում էլ հանրապետության նախագահի թեկնածուներին տրված ձայների իրական հարաբերակցության որակական փոփոխություն տեղի չի ունենում,- ասաց զեկուցողը։
Ընտրական օրենսգրքի եւ Վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների դրույթների բովանդակային եւ իրավակիրառական նշանակության վերլուծությունից բխում է, որ մեր հանրապետության ընտրական զարգացումների արդյունքում ընտրական իրավունքի դատական պաշտպանության նշանակալի լիազորությամբ են օժտված նորաստեղծ վարչական դատարանները, իսկ Սահմանադրական դատարանին Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 կետի հիմքով վերապահված է միայն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճի քննության իրավասությունը։
Ընդ որում, Ընտրական օրենսգրքի եւ Վարչական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներից բխում է, որ ընտրական գործընթացում տեղի ունեցած իրավախախտումներն ապացուցողական նշանակություն են ունենում միայն այն դեպքում, երբ ձեռք են բերվում իրավասու դատարաններում հստակորեն սահմանված ժամկետներում փաստական հանգամանքների քննության արդյունքում։
-2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների իրական պատկերն այն է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ վարչական արդարադատության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվել նույնիսկ այն դեպքերում, երբ առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ իրենց որոշմամբ մերժել են վերահաշվարկի իրականացումը, այսինքն՝ այդ որոշումները դատական կարգով չեն բողոքարկվել,- ասաց Հ.Նազարյանը։ -Դիմողի այն պնդումը, թե դա պայմանավորված է վարչական դատարանի նկատմամբ ունեցած անվստահությամբ, միեւնույն է, նման փաստարկը իրավական հետագա գործընթացին անհրաժեշտ երաշխիքներ չի ապահովում։
Միաժամանակ որեւէ ընտրատեղամասում կամ ընտրատարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու կամ ընտրական գործընթացի օրինականությունն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար։
ՍԴ-ն իր որոշման մեջ միաժամանակ արձանագրել է, որ ընտրության ընթացքում ԿԸՀ-ի տեսադաշտից դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը։ Օրենքի պահանջների կատարմանը ձեւական մոտեցում է դրսեւորել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Դրանց հետեւանքով լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլեւ առանձին լուսաբանումների ընթացքում արձանագրվել են նաեւ իրավական ու բարոյական նորմերի խախտումներ։ Այսուհանդերձ, ըստ ՍԴ-ի, թեկնածուները նախընտրական քարոզչության տարբեր միջոցներով կարողացել են իրենց դիրքորոշումը հասցնել ընտրողներին։
-Միաժամանակ,- շարունակեց զեկուցողը,- միջազգային իրավական չափանիշներից ելնելով, այն սկզբունքը, ըստ որի, նախընտրական քարոզչությունը պետք է լինի ազնիվ եւ արդար, չի կարող մեկնաբանվել այնքան ընդարձակ, որ բացառվի խոսքի ազատության եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը կամ բացառի պաշտոնատար անձի հասցեին հնչեցված մեղադրանքների շուրջ պատասխան, կարծիք ներկայացնելու հնարավորությունը։
ՍԴ-ի որոշման մեջ անդրադարձ կա նաեւ ընտրական համակարգի օրենսդրական թերություններին, առկա հիմնախնդիրներին։ Այնուամենայնիվ, ինչպես ՍԴ-ի որոշման մեջ է նշված, ընտրությունների արդյունքում ընդունված որոշումն անվավեր ճանաչելու հիմք կարող են լինել միայն օրենքով սահմանված կարգով փաստարկված այն որոշակի խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Ըստ ՍԴ-ի որոշման, գործող իրավակարգավորման շրջանակներում, հիմք ունենալով ընտրությունների այն փաստական արդյունքները, որոնք ստացվել են Ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա եւ նույն օրենսգրքով նախատեսված իրավասության շրջանակներում դրանք ամփոփելու արդյունքում, ԿԸՀ-ն 2008թ. փետրվարի 19-ի հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով այլ որոշում կայացնել չէր կարող։
Ելնելով գործի քննության արդյունքներից, Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ-ի վիճարկվող (թիվ 24-Ա) որոշումը թողնել ուժի մեջ, իսկ համապատասխան նյութերը տրամադրել ՀՀ դատախազությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Garegin գրել է:
Այո, շատ ստույգ ու հստակ է, մեր Հայրենիքում ամեն ինչը պիտի լինի Հաըկական Մշակութի հետ համատեղ, եթէ ոչ այտ երկրը Հայաստան չէ:
Ես շատ հպառտեմ որ ՀՀ-ՍԴ դադառանը և ՀՀ-Դադաղազությունը դադում են ըստ Հայկական Կեցության ու Մշակույթի հիմներին զուկահեռ:
Սա առթեն պաստ է որ դադարաները դադում են ոնց որ մեր պապեկան Դիվանբաշիները (տոհմական դիվանը) և իհարեկ է որ սա արթեն կարելի է կոչել Վերածնունդ Հայոց:
Հպառտեմ որ Հայեմ Ծնվել:
Zambi գրել է:- Garegin
Այո, շատ ստույգ ու հստակ է, մեր Հայրենիքում ամեն ինչը պիտի լինի Հաըկական Մշակութի հետ համատեղ, եթէ ոչ այտ երկրը Հայաստան չէ:Ես շատ հպառտեմ որ ՀՀ-ՍԴ դադառանը և ՀՀ-Դադաղազությունը դադում են ըստ Հայկական Կեցության ու Մշակույթի հիմներին զուկահեռ:
Սա առթեն պաստ է որ դադարաները դադում են ոնց որ մեր պապեկան Դիվանբաշիները (տոհմական դիվանը) և իհարեկ է որ սա արթեն կարելի է կոչել Վերածնունդ Հայոց:
Հպառտեմ որ Հայեմ Ծնվել:
es doq erazwum eq te moloradzeq derr.
dzer verj@ shad vaxuc e exel....zarrtneq el hay chka, kan miayn Hryaneri yev Turkeri xarrnurt urish voch mi ban- Garegin
Sako գրել է:
կառթացի կառթացի հեչ բան չհասկացա, ես ինչ ստից դադավարությունեն վարում....առռռռռաա
ՍՍ և ՌՔ = ԹՓ և ԷՓ գրել է:
ԼՏՊ իր սխալ արարքների մեջ թույլ չտվեց իրեն ստորաբար և ինչպես երիտթուրք վերաբերվել իր սեփական ժողովրդի հետ ինչպես արեցին երկու թուրք եղբայրներ՝ ՍՍ և ՌՔ
Նայիր այս video և կհամոզվես:
www.youtube.com/watch?v=RHhKq-0zKXg
vrizaru գրել է:
aj dashnakner duq injpes naxord daraskzbin Hajastan@ caxeciq turqerin u erkri poxern araq traq, hima el uzum eq et erku gjoteri het caxeq, tul jenq ta, duq inj azgajin eq, duq apazgajin eq tqem jer namusin candonner
HAY TXA գրել է:
S.D.-N APACUCEC,VOR GOXAPETUTYAN MASA KAZMUM.
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 11
Սահմանադրական դատարանը շաբաթ օրը (մարտի 8-ին) հրապարակեց «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննության արդյունքում կայացրած որոշումը։ ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ. ԱԿՈՒՆՔՆԵՐ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսպես է վերնագրված պրոֆեսոր ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ եւ Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հեղինակած աշխատությունը, որտեղ հայր եւ որդի Սողոմոնյանները ներկայացնում են Արցախ ...ԵԹԵ ԱԶԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՉԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 5
Կունենա մեծ թվով բաշիբոզուկներ
Սկիզբը՝ նախորդիվ
Իր խոհերն է շարունակում ընթերցողներին ներկայացնել ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
ԸՆԿԵՐ Ի՛Մ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՎՈՆԸ ՉԷ
Մի ընկեր ունեմ՝ նվիրյալ ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԼՍԵՑԻՆՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԸ
ԱՐԱՄԱՅԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 5
Մշակույթի, արվեստի գործիչներից շատերն են ահազանգել մեր հոգեւոր նահանջի մասին: Բայց այն, ինչի ականատեսն էինք մարտի 1-ին Երեւանում, սոսկ հոգեւոր նահանջ չէր, այլ ամոթ, սարսափ, հոգեզրկություն:
Ասես հայ մարդուն ...«2007-X» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մարտի 10-17-ը անցկացնում է «2007-X» թատերական շաբաթ: Շաբաթվա ընթացքում թատերասերների ...ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է 69 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 5
Երեկ քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ մարտի 1-ին եւ 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին եւ գույքին, ընդհանուր օգտագործման ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵՑԻՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Բացի Հայաստանից
Մինչ Հայաստանը ուժերը կենտրոնացրել է Տեր-Պետրոսյանի կողմից երկրին պարտադրված «մեծ դիմակայության» հետեւանքները հաղթահարելու ճակատում, Ադրբեջանում գոհունակությամբ շփում են ձեռքերը՝ կանխատեսելով, ...ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Թեպետ Հայաստանի վարկային շուկան շարունակում է մնալ բավականաչափ թանկ, այնուհանդերձ վերջին տարիներին ֆինանսական միջոցների պահանջարկն այստեղ արագորեն ավելանում է։ Մի բան, որ հիմնականում պայմանավորված է ոչ ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում առաջին եւ երկրորդ դասարանցիների համար երեկվանից սկսվել է գարնանային արձակուրդը, որը կտեւի մինչեւ մարտի 23-ը ներառյալ: Իսկ ողջ աշակերտության համար այն կլինի մարտի ...ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուների ստացած քվեների ընդհանրական պատկերը որքանո՞վ է օրինաչափ կամ անակնկալ եւ որո՞նք են դրա ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 11-13-ը հանրապետության առանձին շրջաններում տեղումների փոքր հավանականություն կա: Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 7
Հայաստանը շրջում է իր պատմության էջը
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՆ Ո՜ՒՐ, ԵՍ Ո՜ՒՐ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 16
Նամակ ընդհատակից
Սիրելի մահապարտներ, դուք իմ կոչով եկաք հրապարակ ու կանգնեցիք իմ ու Լեւոնի կողքը։ Շատ ապրեք, որ լսեցիք ձեր հրամանատարի խոսքը, մնացիք ու պայքարեցիք մինչեւ վերջ։ Չկարողացաք կատարել հրահանգս, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
12008թ. մարտի 1-ին Երեւանի օպերայի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, ...ԳՐԵԹԵ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ հացադուլ հայտարարած ընդդիմությունը վրաններ է խփել: Այստեղ արդեն տեղակայվել են երկու վրան եւ մի քանի բիոզուգարան հացադուլի ակցիայի մասնակիցների համար: «Վրանների անհրաժեշտություն ...ՈՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Արոնյանը, 3-4-րդ տեղերը բաժանելով «Մորելիա-Լինարես» գերմրցաշարում, գործնականում կրկնեց անցյալ տարվա արդյունքը, թերեւս փոքր-ինչ բարելավելով այն։ Մրցաշարի վերջնամասը մեր գրոսմայստերը անցկացրեց, պատկերավոր ...ԱՐՏԱԿԱՐԳ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Արտակարգ պատահարի պատճառով ընդհատվել է «Ֆորմուլա-1»-ի «Ռենո» թիմի նոր մակնիշի մեքենայի փորձարկումը Վալենսիայում։
Մրցուղուն կից կառույցների ապակե եւ երկաթե կոնստրուկցիաները, չդիմանալով քամու պոռթկմանը, ...ՉԵՄՊԻՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ռեյկյավիկի ավանդական շախմատային մրցաշարին մասնակցելու համար Իսլանդիայի մայրաքաղաք է ժամանել Բորիս Սպասկին։ 23-րդ անգամ անցկացվող մրցաշարը այս տարի նվիրված է վերջերս վախճանված Ռոբերտ Ֆիշերի հիշատակին։ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Չինաստանի կառավարությունը մտադիր է փոխհատուցում վճարել այն տրանսպորտային միջոցների վարորդներին, որոնց տեղաշարժը մայրաքաղաքի կենտրոնում Պեկինի օլիմպիադայի օրերին սահմանափակված է լինելու։ Փոխհատուցման ...ՄԵՐ «ՌԱԿԵՏՆԵՐԸ» ՉԿՐԱԿԵՑԻՆ
Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց հավաքականը Չինաստանի Գուանչժոու քաղաքում ավարտված 2008թ. աշխարհի թիմային առաջնությունում, 104 թիմերի մեջ զբաղեցրել է 71-րդ տեղը՝ իր հաշվին գրանցելով ընդամենը 4 հաղթանակ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթողը: Հայաստանի մյուս մասնակից Ավետիք ...ՍՎԱԶԻԼԵՆԴԻ ԲԱՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՄՍՎԱՏԻ 3-ՐԴԸ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 6
Սկսենք ականջին հաճո համեմատական վերլուծությունից։
Լինում են այնպիսի զվարճալի երկրներ, որտեղ քաղաքական կյանքն աճում է ինքնաբերաբար։ Վարունգի կամ բամբուկի պես. կախված կլիմայից։ Կուսակցություններն այդ ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մարտի 1-ին, հայտնի իրադարձությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին հրավիրել է այցելել Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Այսօր տեղի է ունեցել Պուտինի եւ Սարգսյանի հեռախոսազրույցը: ...ԴՐՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ. 1
«Կարծում եմ, այսօր արդեն քչերն են կասկածում, որ պարբերկան հանրահավաքների այդ ալիքը առանց դրսի ֆինանսավորման եւ բարոյական աջակցության չի եղել։
Հայտարարություններ, «խաղաղ հանրահավաքներին չմիջամտելու» ...ԱՌԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
Հունվարի 1-ից մարտի 8-ը տարածաշրջանում (Հայաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Վրաստան) գրանցվել է 42 երկրաշարժ: Դրանցից մեկի ուժգնությունը զգացվել է Հայաստանի տարածքում (փետրվարի 13-ին, Վանաձորում՝ 2,6 ...ՈՎ ԱՎԵՐԵԼ Է, ՆԱ ԷԼ ԹՈՂ ՎՃԱՐԻ
Սեփ.լրտվ.
«Այդ խանութները, այդ ավտոբուսները, տրոլեյբուսները, որը՝ Ֆրանսիայից, որը՝ Ուկրաինայից, մեր ազգային արժեքներն էին։ Արդեն սկսել են նորոգել Մոսկվայի տունը, քաղաքապետարանի շենքը, իսկ ես ինքս ինձ ատում եմ։ ...ԼԻՍԱԲՈՆԻ ԴԱՍԵՐԸ
Ըստ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ. «Տեր-Պետրոսյանը նպաստեց, որ Հայաստանի ժողովրդին հնարավոր լինի ներկայացնել պառակտված տեսքով ու պնդել, թե կոշտ դիրքորոշումները ժողովրդի բոլոր հատվածների համար չէ, որ ընդունելի են։ ...ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԲՅՈՒՋԵՆ
Սեփ.լրտվ. 4
Ըստ երեկ հրապարակած տվյալների, մարտի 1-2 զանգվածային անկարգությունների վնասի ընդհանուր չափը կազմել է 68 մլն 959 հազար դրամ։
34 մլն 762 հազար դրամի է հասնում միայն մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներին ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
2007թ. նոյեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում եւ ԿԲ-ն հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից ...
ԸՆՏԱՆԻՔԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՅԴ ԹԻՄԸ
«ԽԱԽՏՄԱՆ ԵԶՐԱԳԾԻ» ՎՐԱ
ԵՎՍ ՄԵԿ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՍԴ-ՈՒՄ ՓՇՐՎԵՑԻՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

