
ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
- Ընդհանուր սցենարի երկու զսպանակները

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական գործողությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը հեռուն տանող հետեւությունների տեղիք է տալիս։
Հայտնի է, որ ներքին «շարժումների» եւ արտաքին ագրեսիայի զուգորդման սցենարները լայնորեն կիրառվել են վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում, հիմնականում՝ արեւմտյան տերությունների կողմից։ Որպես կանոն՝ դրանք օգտագործվել են այն երկրների հանդեպ, որոնք ունեն կայացած ուժային համակարգ, ինչը թույլ չի տալիս կյանքի կոչել «գունավոր» կամ՝ «թավշյա» հեղափոխությունները։
Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին Երեւանի հենց կենտրոնում, ե՛ւ իր կազմակերպվածության աստիճանով, ե՛ւ կիրառված հնարքներով, ինչո՞ւ չէ նաեւ մասնակիցների կազմով, պարզապես բողոքի ցույց չէր, այլ ուժի ցուցադրում՝ խռովության հրահրման ճանապարհով։ Այս խռովությունը երկրի ներսում մինչեւ մարտի 1-ը խաղարկվող սցենարը կասեցրած Հայաստանի իշխանություններին անկյուն մղելու փորձ էր։
Փետրվարի 19-ից մինչեւ մարտի 1-ը Հայաստանում խաղարկվող սցենարում Թատերական հրապարակին հատկացվել էր ուկրաինական Մայդանի դերը։
Ուստի գրեթե ամեն օր Երեւան ժամանող «բարձրաստիճան հյուրերը» նախազգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ ուժ չկիրառել պետական ապարատը խաղաղ կերպով քանդելու փորձեր անող ընդդիմության հանդեպ։ Դրանով իշխանությունը դրվում էր դրսից ու ներսից սեղմվող աքցանի արանքում, որը «բաց էր թողնում» միայն շտապ կերպով համապատասխան արտաքին քաղաքական «հետեւություններ անելու» ուղին։
Կարծում ենք, ամենեւին էլ պատահական չէր, որ մարտի 1-ի «ներկայացման վայր» ընտրվեց Երեւանի քաղաքապետարանի եւ երեք երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի ու Ռուսաստանի դեսպանատների միջեւ ընկած տարածքը։ Ընդհարումներ հրահրելով՝ Հայաստանի իշխանությանը միջազգային ճնշումների թիրախ դարձնելու համար դա հիրավի «ամենաօպտիմալ կետերից» մեկն է ողջ Երեւանի տարածքում։ ԱՄՆ դեսպանատունը քաղաքի կենտրոնից դուրս է, իսկ մյուս երկրների դեսպանատները «ցրված են» Երեւանի տարբեր մասերում։
Ամենեւին էլ պատահականություն չէր նաեւ այն փաստը, որ երբ մարտի 1-ին իշխանությունները, զգալով երկրի վրա կախված վտանգը, փորձեցին բանակցել Լ.Տեր-Պետրոսյանի հետ, որպեսզի նա վերադառնա «ցուցարարների» մոտ ու կարգի հրավիրի նրանց, վերջինս պահանջեց իր համար ճանապարհ բացել դեպի Թատերական հրապարակ։ Այսինքն՝ հնարավորություն տալ շարունակելու նախապես գծված սցենարը։ Բնականաբար մերժում ստացավ։
Ի վերջո, գործընթացը, ուր ներքաշվել էին հազարավոր անմեղ եւ անտեղյակ քաղաքացիներ, ստացավ երկրորդ, այսինքն՝ արյունոտ շարունակություն։ Դա, այսպես ասած, պահեստային տարբերակն էր, որը գործադրվեց ցուցարարներին «Մայդանից» զրկած իշխանություններին «կարգի հրավիրելու» համար։ Ողջ աշխարհի տեսախցիկները ուղղվեցին Հայաստանի մայրաքաղաք, սկսվեց տեղի ունեցածի դատապարտման գործընթաց, ուր աստիճանաբար ներքաշվեց նաեւ Ադրբեջանը։ Իսկ դա արդեն ներկայացման «երրորդ մասն» է, որի մեջ ենք հայտնվել այսօր։
Ով անգամ թռուցիկ ուսումնասիրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական սայթերում տեղադրված նյութերը, առանց դույզն-ինչ կասկածելու կարող է եզրակացնել, որ այդ երկրում ի սկզբանե տեղյակ էին Հայաստանում նախապատրաստվող իրադարձությունների մասին, գիտակցում էին, որ մոտենում է նաեւ իրենց «խաղի մեջ մտնելու» ժամանակը։ Հայ հասարակության պառակտման փաստի մանրակրկիտ ուսումնասիրությունն Ադրբեջանում հիմնվում էր անմիջապես Երեւանից ստացվող տեղեկատվության եւ միջնորդավորված կերպով՝ Թբիլիսիում տեղի ունեցող «քաղաքագետների հանդիպումների» միջոցով։
Բանը հասել էր նրան, որ Երեւանի այս կամ այն փողոցում հայտնված զրահամեքենաների լուսապատկերները առաջինը տեղադրվում էին հենց ադրբեջանական կայքէջերում։ «Ղարաբաղյան կլանից» ազատվելու համար «երեւանցիների» կողմից մղվող «հերոսական պայքարի» առանձին դրվագների մանրակրկիտ քննության միջոցով ադրբեջանական քաղաքագետները որոշակի խորհուրդներ էին տալիս նաեւ սեփական երկրի իշխանություններին։
Հատկանշական է նաեւ, որ, ի տարբերություն Ռուսաստանի արտգործնախարարության, որը բավական կոշտ արձագանքեց Մարտակերտի շրջանում տեղի ունեցած վերջին զինաբախումների փաստին եւ պահանջեց վերականգնել ստատուս-քվոն, արեւմտյան երկրներն ու կառույցները այնպես ներկայացրին այդ դեպքերը, որ որեւէ մեկը չէր կարող հասկանալ, թե ո՞վ է նախահարձակ եղել, ի՞նչ նպատակներ է հետապնդել։
Եւ ահա, առաջին զինաբախումից հետո, երբ ԼՂՀ ղեկավարությունը պահանջեց մարտի 7-ին շփման գծում անցկացնել մոնիտորինգ ԵԱՀԿ-ի դիտորդների մասնակցությամբ, պարզվեց, որ Ադրբեջանը լռում է, իսկ ահա ԵԱՀԿ-ն, չգիտես ինչու, գոնե առայժմ, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Զուգահեռաբար մարտի 7-ին հրապարակվեցին տեղեկություններ ռազմաճակատի Մարտակերտի հատվածում ադրբեջանական ուժերի նոր կուտակումների մասին։
Նույն օրը ԼՂՀ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Այս կապակցությամբ մենք մեր վրայից հանում ենք պատասխանատվությունը՝ Բաքվի դեստրուկտիվ քայլերի պատճառով շփման գծում լարվածության հնարավոր էսկալացիայի համար, ինչը, ցավոք, անհրաժեշտ քաղաքական գնահատականի չարժանացավ միջնորդների կողմից»։
Սա պարզ ակնարկ է, որ Ղարաբաղում բախումների հրահրմամբ զբաղվող Ադրբեջանի վերջին քայլերին միջազգային կառույցները «մատների արանքով» են նայում։ Հայաստանի ներսում 1920թ. մայիսյան խռովությունները հիշեցնող սցենարի խաղարկումից եւ երկիրը ներքնապես պառակտելուց հետո գործի է դրվում արտաքին ճնշումների լծակը։ Զուգահեռաբար առաջ են քաշվում նաեւ Տեր-Պետրոսյանի գլխավորած «շարժման» հանդեպ իշխանությունների կիրառած զսպիչ քայլերը դադարեցնելու մասին Եվրամիության պահանջները։
Ստացվում է, որ այն, ինչ ձեռնարկում են Տեր-Պետրոսյանը Երեւանում եւ Ադրբեջանի իշխանությունները՝ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտակերտի հատվածում կոորդինացվում է միեւնույն կենտրոնի կողմից, որը նպատակ ունի աշխարհաքաղաքական մեծ խաղում զոհաբերվող զինվորի վերածվող մեր երկիրը ցանկացած գնով՝ ներքին բախումների հրահրման, իսկ հնարավոր է՝ նաեւ արտաքին ագրեսիայի միջոցով, քշել դեպի իր «փարախ»։
Ով մինչ օրս չի հասկացել այս ամենը, պարտավոր է ուշքի գալ, իսկ ո՛վ արդեն հասկացել է, պետք է համապատասխան հետեւություններ անի։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 87
Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը առաջին անգամ տպագրվել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի կայքէջում ս.թ. մարտի 6-ին (Մոսկվա)
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը ...ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային ...ՈՉ-ՈՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի նախավերջին տուրում Վիշվանաթան Անանդը, սեւերով ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ, գործնականում ապահովեց հաղթանակը մրցումներում։ Օրվա մյուս պարտիայում հանդիպեցին Լեւոն ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվեցին անսպասելի մի քանի արդյունքներ։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական դաշտում Դանիել Կուզենի եւ Սթիվեն Դեւիսի ջանքերով ...ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 14
Գտնում է ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով-հասկանալով՝ հանգել եմ որոշակի եզրակացությունների։ Ինչ կատարվեց` աստիճանական զարգացում ապրած երեւույթների պայթյունն ...ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը
Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Որպես հիմնական մարտավարություն
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր
«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երեւանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ՋԷԿ-ում մարտի 6-ին, ժամը 16։05-ին, տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում, ինչի հետեւանքով մահացել է 1940թ. ծնված Ալբերտ Մկրտումյանը:ԲՌՆՎԵՑԻՆ
Ռուբեն Վ.-ն ծառայություն կատարելու նպատակով, որդու՝ Էդգար Վ.-ին պատկանող ՎԱԶ- 21063 մակնիշի ավտոմեքենայով մարտի 1-ին մեկնել է Երեւան եւ ժամը 19։00-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է Մաշտոցի պողոտայում՝ ...ԴԱՆԱԿՆԵՐ
1Մարտի 6-ին, ժամը 16։05-ին, չարտոնված հանրահավաքներին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները թիվ 7 շուկայի մոտից բերման են ենթարկել Ռոբերտ Ջանջուղազյանին, ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մարտի 1-2-ի իրադարձությունների գլխավոր դասերից մեկն ամփոփված է նրանում, որ իշխանության նորացումն ու նրա արդյունավետության բարձրացումը հնարավոր են միայն հասարակության այն զանգվածի համախմբմանը զուգընթաց, ...ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ստերի քանակով Գինեսի ռեկորդակիր
2007-ի սեպտեմբերի 21-ից հայաստանյան քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանը այդ պահից սկսած մինչ օրս, թե ինչ քանակության սուտ ու կեղծիք է արտանետել մթնոլորտ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Մ.ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ
Հայաստանը շարունակում է իր դիվանագիտական ջանքները՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն: Այս հարցը Վարդան Օսկանյանը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ...ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է
Սեփ.լրտվ.Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումներին՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ հույս հայտնեց, որ սահմանային լուրջ միջադեպերն այլեւս անցյալում են, եւ հրադադարի ...ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները
...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԴՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Պատգամավորը իրավական գնահատականներ տվեց փետրվարի 19-ի ընտրություններից ...ՆՈՐԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ ...ՔԱՅԼԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՐԺԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եւ դա աշխարհի համար արդեն պարզ է
«Կարծում եմ՝ արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- հայտարարեց երեկ նախագահի ...ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանուր սցենարի երկու զսպանակները
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2
Ըստ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ. «Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ...ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
1Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Այս մասին հայտնեցին ...ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ»
Սեփ.լրտվ. 5Երեկ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նախկին նախագահին «տնային կալանքի» տակ պահելու վերաբերյալ շահարկումների, «Տեր-Պետրոսյանը հանգիստ ներկայացավ ՍԴ՝ այս օրերի համար ...
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ԵՎ ՆՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ-ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊԱՏԳԱՄԱԽՈՍ ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

