
ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
- Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները

Ըստ գլխավոր դատախազի, քննչական խումբը արդյունավետ է աշխատել. «Նախաքննություն իրականացնող մարմիններին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում կազմակերպել ողջ քննչական-օպերատիվ համակարգը եւ ձեռնամուխ լինել կատարված հանցագործությունների քննությանը։ Ստեղծվել է ոչ միայն ընդհանուր քննչական խումբ՝ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի ղեկավարությամբ, այլեւ առանձին ենթախմբեր, որոնք քննության են ենթարկում տեղի ունեցածի յուրաքանչյուր դրվագ ու հանգամանք։ Առանձնացված են նաեւ օպերատիվ-քննչական խմբեր»։
Կալանավորված է 53 մարդ, ձերբակալված է 16 հոգի։ Զննվում ու քրեական գործին է կցվում իրեղեն ապացույցների մեծ ծավալ։ Բացահայտված բազմաթիվ դրվագներ ու հանգամանքներ, ըստ Աղվան Հովսեփյանի, միանշանակ ապացուցում են, որ գործել է զանգվածային անկարգությունները կազմակերպող, դրդող մեկ կենտրոն, որի բոլոր գործողությունները ուղղորդված են եղել Հայաստանի սահմանադրական կարգի դեմ, եւ իշխանությունը բռնի կերպով յուրացնելու նպատակ են հետապնդել։
Նախաքննական փաստերի միջոցով ուրվագծվում են նաեւ օժանդակ գործողություններ կատարած հանցավոր կառույցները, որոնք նպաստել են զանգվածային անկարգությունների ծավալմանը։ Շուրջ 350 հարցաքննված վկաների ցուցմունքների հիման վրա պարզվել է, թե ովքե՞ր, ինչպես եւ որտեղ են պատրաստել մահակները, մետաղյա ձողերը, մարմնական վնասվածք պատճառելու համար հատուկ հարմարեցված գործիքները եւ ովքեր ու ինչպես են դրանք բաժանել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։
Գլխավոր դատախազը հավելեց. «Բացահայտված է, թե ովքեր, ինչ նպատակով ու ինչպես են բերել ոգելից խմիչքներ, որտեղ են դրանք բաժանվել։ Ուղղակիորեն ընդգծվել է, որ դա արվում է ցուցարարների մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Ձեւավորված են եղել նաեւ գրոհայինների հատուկ խմբեր Երեւանում ու մարզերում՝ իրենց հստակ առաջադրանքներով»։
Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ իր կայացրած որոշման համաձայն, այս բոլոր քրեական գործերի նախաքննությունը շատ արագ կավարտվի ու կուղարկվի դատական քննության. «Կարճ ժամանակ անց դուք բոլորդ ականատես կլինեք մեր բացահայտած ապացույցների ներկայացմանն ու քննարկմանը բաց դատական նիստերի ժամանակ»։
Գլխավոր դատախազը հարկ համարեց մեկ անգամ եւս ընդգծել, որ ցուցարարների մեջ պատահական անձինք չեն եղել, նաեւ հերքեց խորհրդարանական մի ողջ խմբակցության միտումնավոր պնդումները, թե անկարգություններ ու հանցանքներ գործած անձինք ցուցարարներ չեն եղել. «Ես հեռու եմ մտքից, թե բոլոր ցուցարարներն ու հանրահավաքի մասնակիցներն են մասնակցել թալանին, ջարդարարությանն ու ավերածություններին, կամ հարձակվել են անզեն ոստիկանների վրա։ Չեմ էլ կարող ասել, թե նրանց 30 կամ այլ տոկոսն է այս նպատակներով դուրս եկել հրապարակ։ Տոկոսը հաշվելը իմ գործը չէ։ Բայց բացահայտ է, որ բռնարարքներ կատարելու համար հատուկ խմբեր են ձեւավորվել։
Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ստի մեխանիզմները, ինչի միջոցով էլ ստեղծվել է զանգվածային հոգեխանգարման վիճակ։ Սա եւս քրեական գործով հիմնավորված է։ Հոգեբանական դիվերսիան այսօր էլ ժողովրդի որոշ խմբերի նկատմամբ շարունակվում է իրականացվել եւ, ցավոք, թափանցում է մտավորականության, նաեւ պատգամավորների միջավայր, ու նրանք էլ են դառնում հոգեբանական դիվերսիա իրականացնողներ։ Սրա տարրերից է SMS հաղորդագրությունների միջոցով, այլ ձեւերով կեղծ լուրերի ու սուտ տեղեկությունների տարածումը՝ իբր կան անհետ կորածներ, վրաերթի ենթարկվածներ ու 58 զոհ եւ այլ կարգի կեղծիքներ։ Հայաստանը շատ փոքր է՝ զոհեր թաքցնելու համար»։
Ըստ Ա.Հովսեփյանի, ինքը ամեն ինչ կանի, որ ժողովրդի նկատմամբ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ կանգնի դատարանի առջեւ. «Ոչ մի կազմակերպիչ ու դրդիչ արդարադատությունից չի խուսափի։ Մեկ կենտրոնից բոլոր անկարգությունները կազմակերպված լինելու հանգամանքը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան։ Նույնիսկ գրոհային խմբերի գործողություններն են դա հուշում, եթե ուսումնասիրեք՝ թե նրանք որ օբյեկտների վրա են հարձակվել ու որոնք են շրջանցել։ Մոսկվայի տունը գրոհել ու ավերել են, իսկ հարեւանությամբ գտնվող «Գլաձոր» համալսարանը ոչ մի վնաս չի կրել։
Հակաիրավական եմ համարում երկխոսության բոլոր նախապայմանները, որոնք պահանջում են հանցագործների ազատ արձակում։ Կալանվածներին, ձերբակալվածներին ազատել ցանկացող մարդիկ այդ կերպ քաղաքական ճնշում են ուզում գործադրել դատաիրավական համակարգի վրա։ Մենք դա թույլ չենք տա։ Ես չեմ պատրաստվում կալանքից ազատել ժողովրդի վրա նռնակ նետած հանցագործին, որի գործողությունների հետեւանքով սպա է զոհվել։
Նույն կերպ չի կարելի թույլ տալ՝ քաղաքական ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա։ Կատարելու համար անհնարին պայմաններ առաջարկող մարդը երկխոսության կարիք չունի, քանի որ չի ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսի երկխոսության առաջարկը։ Նա Աստծո կարիքն էլ չունի»։
Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ նախաքննությամբ հայտնաբերված բազմաթիվ հանգամանքներ ակնհայտորեն վկայում են, որ զանգվածային անկարգությունների կազմակերպիչները ղեկավարվել են նաեւ արտաքին կենտրոններից. «Այդ հանրահավաքներում բազմիցս հնչել են արյուն հեղելու ուղղակի կոչեր։ Ոչ մի կերպ այս ամենը ժողովրդական շարժում չի կարելի անվանել։ Նրանք հեղափոխություն էին նախապատրաստում։ Նախաքննական ցուցմունքներ կան, որ մարզերից մարդիկ են փոխադրել Երեւան, վճարել են հանրահավաքին մասնակցելու, որոշակի գործողություններ կատարելու համար։ Նրանց կանգնեցրել են խանութների առջեւ ու ասել, որ հեղափոխությունից հետո այդ խանութները նրանց անձնական սեփականությունն է դառնալու։
Միջնակարգ կրթությամբ մի աղջկա, որ Բայրոնի բանաստեղծություններից մեկն է կարողացել արտասանել, խոսք են տվել՝ դարձնել մշակույթի նախարար։ Մարդիկ հավատացել են, քանի որ նրանց իշխանության ժամանակ այդպես էր. միջակ նկարիչը ոստիկանության վարչության պետ էր»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Սուր գրել է:
Այս ֆաշիստական պրոպականդայի դիվերսիա է և վախի տենդ...
Ձեր արածnuը, ասածն ու գրածը դասական ծանոթ ֆաշիզմ է:
Մեծ եղեռնի 50-ամյակի ցույցի ժամանակ Ազատության հրապարակում
կոմոնիսները ջուր ցանեցին ժողովրդի վրա, բայց ռուս պարետը
զորք չբերեց և ժողովրդի վրա կրակելու հրաման չտվեց...Հավերժ փառք
այդ ազնիվ ռուս դեկապրիստին: Իսկ մարտի 1-ին ո՞ւմ հրամանով և ո՞վ
կատարեց եղեռնագործությունը: Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 87
Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը առաջին անգամ տպագրվել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի կայքէջում ս.թ. մարտի 6-ին (Մոսկվա)
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը ...ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային ...ՈՉ-ՈՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի նախավերջին տուրում Վիշվանաթան Անանդը, սեւերով ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ, գործնականում ապահովեց հաղթանակը մրցումներում։ Օրվա մյուս պարտիայում հանդիպեցին Լեւոն ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվեցին անսպասելի մի քանի արդյունքներ։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական դաշտում Դանիել Կուզենի եւ Սթիվեն Դեւիսի ջանքերով ...ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 14
Գտնում է ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով-հասկանալով՝ հանգել եմ որոշակի եզրակացությունների։ Ինչ կատարվեց` աստիճանական զարգացում ապրած երեւույթների պայթյունն ...ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը
Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Որպես հիմնական մարտավարություն
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր
«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երեւանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ՋԷԿ-ում մարտի 6-ին, ժամը 16։05-ին, տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում, ինչի հետեւանքով մահացել է 1940թ. ծնված Ալբերտ Մկրտումյանը:ԲՌՆՎԵՑԻՆ
Ռուբեն Վ.-ն ծառայություն կատարելու նպատակով, որդու՝ Էդգար Վ.-ին պատկանող ՎԱԶ- 21063 մակնիշի ավտոմեքենայով մարտի 1-ին մեկնել է Երեւան եւ ժամը 19։00-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է Մաշտոցի պողոտայում՝ ...ԴԱՆԱԿՆԵՐ
1Մարտի 6-ին, ժամը 16։05-ին, չարտոնված հանրահավաքներին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները թիվ 7 շուկայի մոտից բերման են ենթարկել Ռոբերտ Ջանջուղազյանին, ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մարտի 1-2-ի իրադարձությունների գլխավոր դասերից մեկն ամփոփված է նրանում, որ իշխանության նորացումն ու նրա արդյունավետության բարձրացումը հնարավոր են միայն հասարակության այն զանգվածի համախմբմանը զուգընթաց, ...ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ստերի քանակով Գինեսի ռեկորդակիր
2007-ի սեպտեմբերի 21-ից հայաստանյան քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանը այդ պահից սկսած մինչ օրս, թե ինչ քանակության սուտ ու կեղծիք է արտանետել մթնոլորտ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Մ.ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ
Հայաստանը շարունակում է իր դիվանագիտական ջանքները՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն: Այս հարցը Վարդան Օսկանյանը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ...ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է
Սեփ.լրտվ.Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումներին՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ հույս հայտնեց, որ սահմանային լուրջ միջադեպերն այլեւս անցյալում են, եւ հրադադարի ...ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները
...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԴՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Պատգամավորը իրավական գնահատականներ տվեց փետրվարի 19-ի ընտրություններից ...ՆՈՐԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ ...ՔԱՅԼԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՐԺԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եւ դա աշխարհի համար արդեն պարզ է
«Կարծում եմ՝ արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- հայտարարեց երեկ նախագահի ...ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանուր սցենարի երկու զսպանակները
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2
Ըստ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ. «Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ...ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
1Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Այս մասին հայտնեցին ...ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ»
Սեփ.լրտվ. 5Երեկ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նախկին նախագահին «տնային կալանքի» տակ պահելու վերաբերյալ շահարկումների, «Տեր-Պետրոսյանը հանգիստ ներկայացավ ՍԴ՝ այս օրերի համար ...
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

