
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
- Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր

«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության 2008-2010թթ. ներդրումային ծրագրի քննարկումից հետո, հայտնեց «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նա դժվարացավ ասել, թե երբ կավարտվի գազի սակագնի սուբսիդավորումը, որովհետեւ դա ոչ թե «ՀայՌուսգազարդի», այլ կառավարության որոշելիք խնդիրն է։ Նամանավանդ սուբսիդավորման համար, ըստ Կ.Կարապետյանի, կարող են լինել տարբեր աղբյուրներ, այդ թվում եւ պետական բյուջեն։
Առաջիկա երեք տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդը» նախատեսում է ներդնել ընդհանուր առմամբ ավելի քան 45,1 մլրդ դրամ, որը կհատկացվի հիմնականում երեք ուղղություններով՝ գազափոխադրման ցանցի թողունակության ավելացման, համակարգում ճնշման կարգավորման եւ անվտանգության բարձրացման։
Ինչպես հանձնաժողովի նիստում հայտնեց ընկերության ներկայացուցիչը, գազափոխադրման համակարգի թողունակության ավելացման եւ կառավարության կողմից նախաձեռնված գազաէներգետիկ նախագծերով նախատեսված պայմանների ապահովման նպատակով 2008-2009թթ. ծրագրվում է իրականացնել Քաջարան-Արարատ 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատարի կառուցումը։ Դրա համար այս տարի կհատկացվի ավելի քան 19,3 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակներում Քաջարան-Արարատ հատվածում 2008թ. ընթացքում ծրագրվում է պատրաստել 71 կմ երկարությամբ հարթակներ եւ խրամուղի։ Կմոնտաժվի 113 կմ երկարությամբ խողովակաշար։
Հեռանկարային զարգացման համատեքստում, ընկերությունը շարունակելու է ընդլայնել Աբովյանի գազապահեստարանի տարողունակությունը։ Կայանում աշխատանքները կկատարվեն երեք ուղղություններով՝ նոր աղաջրապահեստարանի համալիրի կառուցում, առկա հորի հետազոտում, վթարավերականգնման միջոցառումների իրականացում, նոր հորերի կառուցում՝ 1 մլրդ 155 մլն դրամ ներդրումով։ Այդպիսով.
-կավարտվեն Քաջարան-Արարատ գազատարի կառուցման հիմնական աշխատանքները, եւ կստեղծվի այլընտրանքային գազամատակարարման աղբյուր։ Կկառուցվի Աբովյանի ստորգետնյա աղաջրապահեստարանի նոր համալիրը, կհետազոտվի 4 եւ կվերականգնվի 7 նոր հոր։
Ընկերության այս ներդրումային ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով առաջին անգամ ակնկալվում է սկսել բաժանորդների բնակարանների անվտանգության ավտոմատ ազդանշանային եւ անջատիչ սարքավորումների տեղադրման գործընթացը, որը, Կ.Կարապետյանի կարծիքով, «հեղափոխական փոփոխություն է» գազամատակարարման ոլորտում.
-Չկա որեւէ երկիր, որ այսպես է վարվում։ Ավելին, մեր ռուս գործընկերները փորձելու են այս մոդելը կիրառել նաեւ իրենց մոտ։
Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է 2008թ. ծախսել 4,1 մլրդ դրամ։ Գազի անվտանգության ավտոմատ ազդանշանային սարքավորումների տեղադրումը «թույլ կտա ստեղծել անվտանգության մասսայական եւ ամբողջական ցանց՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով վթարները եւ դժբախտ պատահարների առաջացումը»։
Անվտանգության սարքավորումների տեղադրումն ընկերությունը նախատեսում է սկսել արդեն մայիսից։ Առաջին փուլում նախապատվությունը կտրվի բազմաբնակարան բնակելի շենքերի բաժանորդներին։ Այնուհետեւ դրանք կտեղադրվեն շենքերի շքամուտքերում։ Սեփական տներում անվտանգության ազդանշանային սարքավորումները կկախվեն եւ անջատիչները կմիացվեն գործընթացի վերջին փուլում.
-Քանի որ այս տարի նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ, կա որոշակի վտանգ, որ ազդանշանային սարքերի եւ անջատիչ փականների տեղադրումը կարող է համահունչ չլինել։ Բայց, կարծում եմ, դա մեծ խնդիր չէ։ Եթե նույնիսկ որոշակի շեղում լինի փականների տեղադրման հետ կապված եւ դրանք հետ ընկնեն, ապա ազդանշանային սարքերը կախելուց հետո հաջորդ փուլերում կտեղադրվեն նաեւ դրանք։ Այստեղ լուրջ խնդիրներ չկան։ Ծրագրել ենք մայիսից սկսել այդ սարքավորումների տեղադրումը եւ եթե կարողանանք այս տարի ավարտել բազմաբնակարան շենքերը, ապա բավական լուրջ աշխատանք կատարած կլինենք,- կարծում է «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Ա.Հովսեփյանը։
Գազասպառման անվտանգության բարձրացմանն ուղղված այս միջոցառումը «ՀայՌուսգազարդը» նախատեսում է իրականացնել բացառապես ընկերության միջոցների հաշվին։ Սարքավորումների տեղադրմանը բնակչությունը ֆինանսական որեւէ մասնակցություն չի ունենա։ Ներդրումն ընկերությունն ակնկալում է հետ ստանալ 12 տարվա ընթացքում։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 87
Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը առաջին անգամ տպագրվել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի կայքէջում ս.թ. մարտի 6-ին (Մոսկվա)
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը ...ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային ...ՈՉ-ՈՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի նախավերջին տուրում Վիշվանաթան Անանդը, սեւերով ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ, գործնականում ապահովեց հաղթանակը մրցումներում։ Օրվա մյուս պարտիայում հանդիպեցին Լեւոն ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվեցին անսպասելի մի քանի արդյունքներ։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական դաշտում Դանիել Կուզենի եւ Սթիվեն Դեւիսի ջանքերով ...ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 14
Գտնում է ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով-հասկանալով՝ հանգել եմ որոշակի եզրակացությունների։ Ինչ կատարվեց` աստիճանական զարգացում ապրած երեւույթների պայթյունն ...ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը
Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Որպես հիմնական մարտավարություն
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր
«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երեւանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ՋԷԿ-ում մարտի 6-ին, ժամը 16։05-ին, տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում, ինչի հետեւանքով մահացել է 1940թ. ծնված Ալբերտ Մկրտումյանը:ԲՌՆՎԵՑԻՆ
Ռուբեն Վ.-ն ծառայություն կատարելու նպատակով, որդու՝ Էդգար Վ.-ին պատկանող ՎԱԶ- 21063 մակնիշի ավտոմեքենայով մարտի 1-ին մեկնել է Երեւան եւ ժամը 19։00-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է Մաշտոցի պողոտայում՝ ...ԴԱՆԱԿՆԵՐ
1Մարտի 6-ին, ժամը 16։05-ին, չարտոնված հանրահավաքներին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները թիվ 7 շուկայի մոտից բերման են ենթարկել Ռոբերտ Ջանջուղազյանին, ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մարտի 1-2-ի իրադարձությունների գլխավոր դասերից մեկն ամփոփված է նրանում, որ իշխանության նորացումն ու նրա արդյունավետության բարձրացումը հնարավոր են միայն հասարակության այն զանգվածի համախմբմանը զուգընթաց, ...ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ստերի քանակով Գինեսի ռեկորդակիր
2007-ի սեպտեմբերի 21-ից հայաստանյան քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանը այդ պահից սկսած մինչ օրս, թե ինչ քանակության սուտ ու կեղծիք է արտանետել մթնոլորտ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Մ.ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ
Հայաստանը շարունակում է իր դիվանագիտական ջանքները՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն: Այս հարցը Վարդան Օսկանյանը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ...ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է
Սեփ.լրտվ.Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումներին՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ հույս հայտնեց, որ սահմանային լուրջ միջադեպերն այլեւս անցյալում են, եւ հրադադարի ...ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները
...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԴՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Պատգամավորը իրավական գնահատականներ տվեց փետրվարի 19-ի ընտրություններից ...ՆՈՐԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ ...ՔԱՅԼԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՐԺԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եւ դա աշխարհի համար արդեն պարզ է
«Կարծում եմ՝ արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- հայտարարեց երեկ նախագահի ...ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանուր սցենարի երկու զսպանակները
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2
Ըստ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ. «Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ...ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
1Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Այս մասին հայտնեցին ...ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ»
Սեփ.լրտվ. 5Երեկ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նախկին նախագահին «տնային կալանքի» տակ պահելու վերաբերյալ շահարկումների, «Տեր-Պետրոսյանը հանգիստ ներկայացավ ՍԴ՝ այս օրերի համար ...
ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
ԿՓՈԽՎԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՀՀՇ-Ի ԳԵՎՈՐԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
Սեփ. լրտվ.ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

