
ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
- Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը

Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ հինգ հարյուր տարի անց որեւէ գիտնական ակադեմիկոս, գենդերային հետազոտությունների ոլորտում մասնագետ, կորոշի պատասխանել այդ հարցին եւ ընդարձակ մենագրություն կգրի մեր ժամանակակից կանանց մասին։ Ըստ որում հիմք կընդունի մեր դարաշրջանի ամենակարեւոր վկայությունները՝ հեռուստագովազդն ու կանանց ամսագրերը։
ԳՈՎԱԶԴԸ
Տեսնենք, թե կնոջ ինչպիսի կերպար է ստեղծում գովազդը եւ ինչպես է այդ կերպարը հարաբերակցվում իրականության հետ։
Կինը գովազդում մշտապես մտահոգված է նրանով, թե ինչպես լվանա երեխաների շապիկների եւ գուլպաների բծերը, կարմիր գինու հետքերով սփռոցներն ու ամուսնու վերնաշապիկի կեղտոտ թեւքերը (ըստ որում, բացարձակապես անհնար է հասկանալ, թե ինչու նա խորհուրդ չի տալիս փնթի ամուսնուն չհագնել սպիտակ վերնաշապիկները սեւանալու աստիճան, այլ գոնե երբեմն փոխել դրանք)։
Եւ այստեղ նրան օգնության է հասնում սպիտակեղենի լվացման ու սպիտակեցման որեւէ նոր, գերակտիվ միջոց. եւ օ՜, հրաշք, սպիտակեղենն ասես նոր լինի։ Ամուսինը գոհ է, երեխաներն ուրախ քրքջում են, եւ ուրեմն երջանիկ է նաեւ ինքը՝ օջախի պահապան տիրուհին։
Բացի այդ նա երջանիկ է լինում, երբ հաջողվում է կերակրել ընտանիքին խորանարդիկներից պատրաստած արգանակով, փաթեթների ապուրով, այլեւայլ կասկածելի քիմիայով, որով լավ տնտեսուհին երբեւէ չի թունավորի սիրելի ընտանիքին։
Կուշտ ուտելուց հետո լվացարանը լեփ-լեցուն է կեղտոտ ամանեղենով։ Մտահոգության ստվերը դարձյալ մթագնում է երջանիկ դեմքը։ Բայց կարճատեւ։ Ընկերուհին խորհուրդ է տալիս ամանեղենի լվացման մի հրաշալի միջոց։ Եւ ահա մեր տանտիրուհու դեմքն արդեն փայլատակում է առաջվա պես։ Մնաց լվանալ զուգարանակոնքը, լվացարանը, գազօջախը, սրբել սալիկները, եւ մինչեւ ընտանիքի գալը բնակարանն արդեն փայլում է մաքրությունից, իսկ մայրն ու կինը՝ պարզապես շողշողում (նկատենք, որ ո՛չ ամուսինը, ո՛չ էլ երեխաները երբեք մասնակից չեն լինում նրա հոգսերին. նրանք վայելում են արդյունքը)։
Եթե գովազդային հոլովակների հերոսուհին այնուամենայնիվ աշխատում է, ապա աշխատավայրում, որպես կանոն, մտահոգված է միայն նրանով, թե ինչ տեսք ունի. հո մազերը ճարպոտ չե՞ն, քրտնահոտ չի՞ գալիս արդյոք վրայից եւ չե՞ն դավաճանել թեւիկավոր նոր միջադիրները։
Այդ ամենը նա ստուգում է՝ ճեմելով տղամարդ գործընկերների առջեւ, որոնք նրա հաղթական տեսքից («քանզի միջադիրները չե՜ն դավաճանել»), ամեն անգամ ստույգ իմանում են գործընկերուհու կրիտիկական օրերի սկսվելու մասին։
Իսկ երբ գովազդային կինը ինչ-որ բան է գնում իր համար, նա գրեթե միշտ, չգիտես ինչու, իսկական սեքսուալ գրգռվածություն է ապրում։ Գնելով սովորական շամպուն` նա ընդունակ է նետվել մոտակա թփուտներն ու, լվանալով մազերը պարտեզի ծորակի շթի տակ, մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին։
Մենք չգիտենք, գոյություն ունե՞ն գովազդի արդյունավետությունն ապացուցող հետազոտություններ, բայց հաստատ գիտենք, որ գովազդային հոլովակների մեծամասնության կեղծությունը, տխմարությունն ու կպչունությունը խրտնեցնում են բազմաթիվ մարդկանց ե՛ւ հենց հոլովակներից, ե՛ւ, որպես հետեւանք, այն ապրանքից, որի վաճառքի համար դրանք նկարահանվել են։
Եւ, բացի այդ, անկեղծ ասած, բոլոր այդ էրոտիկ հառաչանքների հետեւում հաճախ միանգամից չես էլ հասկանում, թե ինչ է գովազդվում. ցնցուղի տակ տնքացող այդ կրքոտ, գալարվող օրիո՞րդը, թե՞ շամպունի տեսակը, որն այդչափ, մեղմ ասած, անհամարժեք արձագանք է առաջացնում նրա մեջ։
ԱՄՍԱԳՐԵՐԸ
Կանանց փայլակազմ ամսագրերը ապագայի գիտնականին նոր սնունդ կտան մտորումների համար։ Դրանց մանրազնին ուսումնասիրությամբ կպարզվի, որ 21-րդ դարասկզբի կանայք տարված էին առեղծվածային գյուղատնտեսական զբաղմունքներով, որոնք նախադեպ չունեն պատմության մեջ։
«Նախ՝ նրանք մշտապես լիֆտինգ էին անում։ Մենք չգիտենք, թե ինչ բան է դա, բայց դատելով կողմնակի տվյալներից, կարող ենք ենթադրել, որ լիֆտինգը կապ ուներ կաշվի մշակման հետ, որը կանայք ստանում էին ընտանի կենդանիներից՝ իրենց անասնաբուծական ֆերմաներում։
Երկրորդ՝ կանայք անվերջանալի մարտեր էին մղում նարնջի կեղեւից բաղկացած սարսափելի ցելյուլիտների դեմ, որոնք գրոհում էին նրանց վայրի հրոսակախմբերով, ամենայն հավանականությամբ՝ անմշակ արոտավայրերից»,- կեզրակացնի ապագայի գիտնականը։
Սակայն 21-րդ դարասկզբի կնոջ ամենաոխերիմ թշնամին համարվում էր տղամարդը։ Վերջինս խորամանկ ու վտանգավոր հակառակորդ էր, թեեւ գտնվում էր զարգացման ամենաստորին փուլում։ Կանանց ամսագրերից ակնհայտ երեւում է, որ տղամարդու ինտելեկտը սաղմնային վիճակում էր։ Ենթարկվում էին նրանք ոչ թե բանականությանը, այլ սեռական բնազդին, իսկ հոդվածներում կանայք սովորեցնում էին մեկմեկու բորբոքել այդ բնազդն ու օգտագործել դա սեփական նպատակներով։
«Կիրառվում էր ամենաբազմազան մարտավարություն՝ ընդհուպ մինչեւ բաղկացուցիչ մասերի կնոջ տրոհվելու սիմուլյացիա։
Դա դժվար չէր, քանզի կնոջ մարմինը 21-րդ դարասկզբին օժտված էր արտակարգ շարժունակությամբ, իսկ մարմնի որոշ մասեր կարող էին նույնիսկ առանձնանալ իրանից ու կատարել ինքնուրույն շարժումներ։ Օրինակ՝ կանանց ամսագրերից մեկում կարելի է կարդալ հետեւյալ խորհուրդը. «Թուլացրած փորը նետում ենք դեպի վեր՝ կոնքերի հետ ու առաջ շարժման հաշվին։ Թույլ տալ, որ թուլացած փորն ազատ ընկնի ներքեւ»։
Համաձայնեք, հատուկենտ տղամարդիկ կպահպանեն ինքնատիրապետումը՝ «ազատ ներքեւ ընկնող փոր տեսնելով»,- ահա թե ինչպիսի եզրակացության կհանգի ապագայի գիտնականը։
Կատակը՝ կատակ, բայց կանանց համար այնուամենայնիվ վիրավորական է։ Մանավանդ որ գովազդում եւ փայլակազմ ամսագրերում ստեղծվող նրանց կերպարն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ։
- «Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 87
Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը առաջին անգամ տպագրվել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի կայքէջում ս.թ. մարտի 6-ին (Մոսկվա)
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը ...ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային ...ՈՉ-ՈՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի նախավերջին տուրում Վիշվանաթան Անանդը, սեւերով ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ, գործնականում ապահովեց հաղթանակը մրցումներում։ Օրվա մյուս պարտիայում հանդիպեցին Լեւոն ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվեցին անսպասելի մի քանի արդյունքներ։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական դաշտում Դանիել Կուզենի եւ Սթիվեն Դեւիսի ջանքերով ...ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 14
Գտնում է ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով-հասկանալով՝ հանգել եմ որոշակի եզրակացությունների։ Ինչ կատարվեց` աստիճանական զարգացում ապրած երեւույթների պայթյունն ...ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը
Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Որպես հիմնական մարտավարություն
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր
«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երեւանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ՋԷԿ-ում մարտի 6-ին, ժամը 16։05-ին, տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում, ինչի հետեւանքով մահացել է 1940թ. ծնված Ալբերտ Մկրտումյանը:ԲՌՆՎԵՑԻՆ
Ռուբեն Վ.-ն ծառայություն կատարելու նպատակով, որդու՝ Էդգար Վ.-ին պատկանող ՎԱԶ- 21063 մակնիշի ավտոմեքենայով մարտի 1-ին մեկնել է Երեւան եւ ժամը 19։00-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է Մաշտոցի պողոտայում՝ ...ԴԱՆԱԿՆԵՐ
1Մարտի 6-ին, ժամը 16։05-ին, չարտոնված հանրահավաքներին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները թիվ 7 շուկայի մոտից բերման են ենթարկել Ռոբերտ Ջանջուղազյանին, ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մարտի 1-2-ի իրադարձությունների գլխավոր դասերից մեկն ամփոփված է նրանում, որ իշխանության նորացումն ու նրա արդյունավետության բարձրացումը հնարավոր են միայն հասարակության այն զանգվածի համախմբմանը զուգընթաց, ...ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ստերի քանակով Գինեսի ռեկորդակիր
2007-ի սեպտեմբերի 21-ից հայաստանյան քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանը այդ պահից սկսած մինչ օրս, թե ինչ քանակության սուտ ու կեղծիք է արտանետել մթնոլորտ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Մ.ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ
Հայաստանը շարունակում է իր դիվանագիտական ջանքները՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն: Այս հարցը Վարդան Օսկանյանը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ...ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է
Սեփ.լրտվ.Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումներին՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ հույս հայտնեց, որ սահմանային լուրջ միջադեպերն այլեւս անցյալում են, եւ հրադադարի ...ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները
...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԴՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Պատգամավորը իրավական գնահատականներ տվեց փետրվարի 19-ի ընտրություններից ...ՆՈՐԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ ...ՔԱՅԼԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՐԺԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եւ դա աշխարհի համար արդեն պարզ է
«Կարծում եմ՝ արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- հայտարարեց երեկ նախագահի ...ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանուր սցենարի երկու զսպանակները
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2
Ըստ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ. «Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ...ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
1Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Այս մասին հայտնեցին ...ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ»
Սեփ.լրտվ. 5Երեկ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նախկին նախագահին «տնային կալանքի» տակ պահելու վերաբերյալ շահարկումների, «Տեր-Պետրոսյանը հանգիստ ներկայացավ ՍԴ՝ այս օրերի համար ...
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԲՖ-Ն ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ Է ԴՆՈՒՄ
ԿԻՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժինՈ՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

