
ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
- Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային փուլ հանդիսացող 6 մրցաշարերում հայտավորված 21 գրոսմայստերների շարքում բացակայում են մոլորակի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը, նրա նախորդներ Վլադիմիր Կրամնիկը եւ Վեսելին Տոպալովը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեքսանդր Մորոզեւիչը։ Չնայած դրան, ՖԻԴԵ-ն նախագիծը համարում է հաջողված, մինչդեռ, շախմատային առաջատար մենեջերների կարծիքով, այն լուրջ լրամշակման կարիք ունի։

«Գրան պրին», որ ՖԻԴԵ-ն համատեղ կազմակերպելու է իր կոմերցիոն գործընկեր Global Chess ընկերության հետ, իրականում աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության ճյուղերից մեկն է։ Մյուսը նոկաուտ մրցակարգով աշխարհի գավաթն է։ Կոմերցիոն 6 մրցաշարերի հաղթողները, որոնք այս տարի որոշվելու են Բաքվում, Սոչիում եւ Դոհայում, իսկ 2009-ին՝ Մոնտրեում, Էլիստայում եւ Կարլովի Վարիում, 2010թ. մրցախաղ են անցկացնելու աշխարհի գավաթի լավագույն մասնակիցների հետ, որի արդյունքներով որոշվելու է համաշխարհային գահի հավակնորդը։ Նա էլ իրավունք է ստանալու հաղթողի կոչումը վիճարկել աշխարհի չեմպիոնի հետ։
Մինչ այդ, բուռն քննարկումներ է առաջացրել «Գրան պրի» մրցաշարի մասնակիցների կազմը, որը, շատերի կարծիքով, այնքան էլ չի համապատասխանում շարքի բարձր կարգավիճակին, թեպետ հեղինակությունից բացի, յուրաքանչյուր փուլում վիճարկվելու է նաեւ 162 հազար եվրո մրցանակային հիմնադրամը։ Անանդից, Կրամնիկից, Տոպալովից եւ Մորոզեւիչից բացի, չի մասնակցելու նաեւ նախնական ցանկում ընդգրկված Ալեքսեյ Շիրովը, որը 7-րդն է համաշխարհային սանդղակում։
ՖԻԴԵ-ի նախագահի խորհրդականի խոսքերով, իրական հրաժարվողներ կարելի է անվանել միայն Մորոզեւիչին եւ Շիրովին, իսկ ահա մյուս երեքի կողմից «Գրան պրին» անտեսելը միանգամայն կանխատեսելի էր։ «Կրամնիկը, Անանդը եւ Տոպալովը որոշել են կենտրոնանալ տիտղոսը պաշտպանելու կամ այն նվաճելու մրցամարտերի վրա։ Ցանկացած պարագայում, անգամ հաշվի առնելով, որ ֆեդերացիայի նախագահը եւ կազմակերպիչները մասնակցության իրավունք են ընձեռել 2700-ից ցածր գործակից ունեցող մի քանի գրոսմայստերների, մրցումների մասնակիցների միջին վարկանիշն է 2709։ Իսկ այդ թիվը համապատասխանում է ավանդական գերմրցաշարերի միջին վարկանիշին։ Ընդ որում, ներգրավել ենք բոլոր սերունդների վառ աստղերին. ավագ՝ Բորիս Գելֆանդ, միջին՝ Պյոտր Սվիդլեր, Պետեր Լեկո, Լեւոն Արոնյան, Գատա Կամսկի եւ երիտասարդներին՝ Մագնուս Կարլսեն, Սերգեյ Կարյակին, Թեյմուր Ռաջաբով, Շախտիյար Մամեդյարով, Իվան Չեպարինով։ Հետաքրքիր համադրություն է ստացվել»,- նշել է Բերիկ Բալգաբաեւը։
Այնուհանդերձ, շատ փորձագետներ հաջողված չեն համարում ՖԻԴԵ-ի նոր նախագիծը, իսկ մրցաշարերում առավել տիտղոսավոր շախմատիստների բացակայությունը լուրջ թերություն է։ Ահավասիկ, Կրամնիկի մենեջեր Կարստեն Հենզելը դա անվանել է «լավ գաղափար, որն առայժմ վերածվել է B կարգի մրցումների, որոնք դժվարությամբ են համադրվում աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության խորապատկերում»։
«Վլադիմիրն իրոք չէր կարող մասնակցել չեմպիոնական մրցաշարերին նախապատրաստվելու պատճառով։ Սակայն, ենթադրում եմ, որ եթե ապագայում «Գրան պրիի» կազմակերպումը նույն մակարդակին մնա, ՖԻԴԵ-ին կհաջողվի մրցումներին ներգրավել լավագույն խաղացողներից շատերին։ Համաձայնեք, նախ տարօրինակ է, երբ ձեզ դրդում են որոշակի պարտավորություններ ստանձնել` փոխարենը չներկայացնելով որեւէ, այդ թվում ֆինանսական երաշխիք, ընդ որում, մրցումներն անցկացնող կազմակերպության կողմից, ինչպես տեղի ունեցավ հիմա։ Երկրորդ՝ շարքն ունի այնպիսի կանոնակարգ, որը կարող է անընդունելի լինել շատ գրոսմայստերների համար։ Այնուհանդերձ, 17 օր տեւողությամբ 13 տուրից շրջանաձեւ մրցաշարը հոգնատանջ փորձություն է, որը զգալի ժամանակ է պահանջում նախապատրաստվելու, այնուհետ նաեւ ուժերը վերականգնելու համար։ Մինչդեռ մարզիկներն ունեն նաեւ ծրագրված այլ ելույթներ։ Երրորդ՝ «Գրան պրին» այսօր պարզապես չի համապատասխանում շախմատային շուկայի պահանջներին։ Օրինակ` Լինարեսի գերմրցաշարի պաշտոնական մրցանակային հիմնադրամն է շուրջ 400 հազար եվրո, ոչ պաշտոնականը, հաշվի առնելով ժամանելու համար աստղերին «սեղանի տակից» տրվող գումարները՝ շուրջ 500 հազար։ Ի՞նչ եք կարծում, շախմատիստները կզոհաբերե՞ն ֆինանսական առումով ավելի շահավետ մրցումները հանուն կրկնակի պակաս մրցանակային հիմնադրամ ունեցող «Գրան պրիի»։ Կարծում եմ, ՖԻԴԵ-ն շտապել է նախագիծը կյանքի կոչելու հարցում։ Անհրաժեշտ էր նախ ավելի խոշոր հովանավոր գտնել եւ ավելի մեծ հոնորարներ ապահովել»,- ասում է Հենզելը։
Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովի կարծիքով, գրոսմայստերներին ավելի ձեռնտու է մասնակցել «Գրան պրիին» հակակշիռ դարձած «Մեծ սաղավարտի» շարքին, որը ներառում է Վեյկ ան Զեեի, Լինարեսի, Սոֆիայի եւ Մեխիկոյի մրցաշարերը եւ սեպտեմբերին Բիլբաոյում անցկացվելիք «Մասթերզ» ամփոփիչ մրցմանը, որտեղ վիճարկվելու է 400 հազար եվրո։ Հատկապես 30-ն անց շախմատիստների համար շատ ծանր կլինի խաղալ երկու շարքերում էլ, ուստի ֆինանսական տեսանկյունից նախընտրելի է «Մեծ սաղավարտը»։
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն 87
Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածը առաջին անգամ տպագրվել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի կայքէջում ս.թ. մարտի 6-ին (Մոսկվա)
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների խոր վերլուծությունը ...ԿՐՔԵՐ «ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ» ՇՈՒՐՋ
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է իր նոր մտահղացման՝ «Գրան պրի» շարքի մրցաշարերի մասնակիցների կազմը, ուր ընդգրկված է նաեւ Լեւոն Արոնյանը։ Ձեւականորեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության առանցքային ...ՈՉ-ՈՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի նախավերջին տուրում Վիշվանաթան Անանդը, սեւերով ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ, գործնականում ապահովեց հաղթանակը մրցումներում։ Օրվա մյուս պարտիայում հանդիպեցին Լեւոն ...ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումներում գրանցվեցին անսպասելի մի քանի արդյունքներ։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» սեփական դաշտում Դանիել Կուզենի եւ Սթիվեն Դեւիսի ջանքերով ...ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 14
Գտնում է ՀՃՈՒԿ ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Վերջին շրջանի իրադարձությունները վերլուծելով-հասկանալով՝ հանգել եմ որոշակի եզրակացությունների։ Ինչ կատարվեց` աստիճանական զարգացում ապրած երեւույթների պայթյունն ...ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է
«Հայոց Աշխարհ»-ի կանանց ուսումնասիրության բաժին
Հազվադեպ, բայց նրանց մեջ էլ հանդիպում են ոչ այնքան վատերը
Այսօր՝ մարտի 8-ին, բնականաբար չէինք կարող չխոսել կանանց մասին։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ զարմանահրաշ էակները։
Կասկած չունենք, որ մոտ ...ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Որպես հիմնական մարտավարություն
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ՓՈԽՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բնակարաններում կտեղադրվեն անվտանգության սարքեր
«ՀայՌուսգազարդը» այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի։ Այս մասին երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ընկերության ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Երեւանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ՋԷԿ-ում մարտի 6-ին, ժամը 16։05-ին, տեղի է ունեցել բարձրավոլտ հոսանքի կարճ միացում, ինչի հետեւանքով մահացել է 1940թ. ծնված Ալբերտ Մկրտումյանը:ԲՌՆՎԵՑԻՆ
Ռուբեն Վ.-ն ծառայություն կատարելու նպատակով, որդու՝ Էդգար Վ.-ին պատկանող ՎԱԶ- 21063 մակնիշի ավտոմեքենայով մարտի 1-ին մեկնել է Երեւան եւ ժամը 19։00-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է Մաշտոցի պողոտայում՝ ...ԴԱՆԱԿՆԵՐ
1Մարտի 6-ին, ժամը 16։05-ին, չարտոնված հանրահավաքներին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները թիվ 7 շուկայի մոտից բերման են ենթարկել Ռոբերտ Ջանջուղազյանին, ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 2
Մարտի 1-2-ի իրադարձությունների գլխավոր դասերից մեկն ամփոփված է նրանում, որ իշխանության նորացումն ու նրա արդյունավետության բարձրացումը հնարավոր են միայն հասարակության այն զանգվածի համախմբմանը զուգընթաց, ...ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 5
Ստերի քանակով Գինեսի ռեկորդակիր
2007-ի սեպտեմբերի 21-ից հայաստանյան քաղաքական իրականություն ներխուժած Լ.Տեր-Պետրոսյանը այդ պահից սկսած մինչ օրս, թե ինչ քանակության սուտ ու կեղծիք է արտանետել մթնոլորտ, ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ Մ.ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ...ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆԱ
Հայաստանը շարունակում է իր դիվանագիտական ջանքները՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի ընդունումը չեզոքացնելուն: Այս հարցը Վարդան Օսկանյանը քննարկել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի ...ՆՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓՈՔՐ Է
Սեփ.լրտվ.Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված սրացումներին՝ նախագահի մամուլի քարտուղար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ երեկ հույս հայտնեց, որ սահմանային լուրջ միջադեպերն այլեւս անցյալում են, եւ հրադադարի ...ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ Է ԻՐԱԳՈՐԾՎԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 3
Հանրապետության գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ լրագրողներին ներկայացրեց մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի նախաքննության հինգ օրերի արդյունքները
...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐԴՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Պատգամավորը իրավական գնահատականներ տվեց փետրվարի 19-ի ընտրություններից ...ՆՈՐԻՑ ԿՈՒՏԱԿՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասվում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ...ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում տեղ գտած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ ...ՔԱՅԼԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՐԺԵՔ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եւ դա աշխարհի համար արդեն պարզ է
«Կարծում եմ՝ արդեն ոչ միայն երկրի ներսում, այլեւ աշխարհում կա հստակ պատկերացում, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ 2-ին Հայաստանում»,- հայտարարեց երեկ նախագահի ...ՄԱՐՏՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ընդհանուր սցենարի երկու զսպանակները
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի Մարտակերտի հատվածում մարտի 4-ի լայնածավալ ռազմական ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2
Ըստ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ. «Բողոքի ցույցերի բոլոր ինը օրերի ընթացքում իրականացվել է հոգեբանական դիվերսիա հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Օգտագործվել են գրեթե բոլոր տեսակի հոգեբանական հնարքները, ...ՆՈՐԻՑ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
1Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի հատվածում: Այս մասին հայտնեցին ...ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ»
Սեփ.լրտվ. 5Երեկ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նախկին նախագահին «տնային կալանքի» տակ պահելու վերաբերյալ շահարկումների, «Տեր-Պետրոսյանը հանգիստ ներկայացավ ՍԴ՝ այս օրերի համար ...
ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵՐԵՎԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՉԻՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ՝ 3000 ԲՆԱԿԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲՌՆՎԵՑԻՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՆՔՆ Է ԿԱՐԳԱԴՐՈՒՄ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
- 0 Կանանց, մայրության և գեղեցկության օր
- 1878 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ. Պոլսից մեկնեց Բեռլին՝ հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար:
- 1892 Մահացավ թատերագիր, դերուսույց, հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ Սրապիոն Հեքիմյանը: (Ծնվ. 1832 թ.):
- 1911 Ծնվեց առաջադեմ կոմպոզիտոր՝ Ալան Հովհաննեսը:
- 1911 Ծնվեց կոմպոզիտոր Ալան Վանես Չակմաքչյանը (Ալան Հովհաննես): (Վախճ. 2000 թ.-ին):
- 1919 Հրապարակվեց սուլթան Մահմեդ 6-րդ Վահիդետտինի կայսերական հրովարտակը՝ երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներին դատելու մասին:
- 1956 Մահացավ Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Ծնվ. 1884թ.):
- 1965 Գործարկվեց Վանաձորի (Կիրովական) ջերմաէլեկտրակայանը:
- 1965 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
- 1969 «Անուշ»-ի բեմադրությամբ բացվեց Երևանի դրամատիկական թատրոնը:
- 1975 ՄԱԿ-ը մարտի 8-ը պաշտոնապես հայտարարեց կանանց միջազգային օր: Համաշխարհային հանրությունն այդ տոնը նշում էր 1910 թվականից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

