
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այսօր տեղի ունենալիք նիստում պատժել «ԱրմենՏելին» այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը խախտելու համար։ Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծով նախատեսվում է ընկերությանը տուգանել 4 մլն դրամի չափով։

Դեռեւս այս տարվա հունվարի 21-ին հանձնաժողովը «ԱրմենՏելի» նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ, որի նպատակն է եղել ուսումնասիրել օպերատորի կողմից ձայնային ծառայություններ մատուցող այլ լիցենզավորված անձանց դիմումների բավարարման պահանջների կատարման ընթացքը։
Հանձնաժողովի ընդունած կարգի համաձայն, նման դիմումների դեպքում «ԱրմենՏելը», որպես ձայնային ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող ընկերություն, պարտավոր է դիմումը ստանալու պահից 45 օրվա ընթացքում բավարարել ներկայացված պահանջը։ Բացի այն դեպքերից, երբ դիմումը չի համապատասխանում սահմանված պահանջներին կամ բավարարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ իրականացնելու որոշակի միջոցառումներ։
Ներկայացված որոշման նախագծի համաձայն, եթե դիմումը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա «ԱրմենՏելը» պարտավոր է տասնօրյա ժամկետում մերժել այն եւ գրավոր տեղեկացնել ձայնային ծառայություն մատուցելու համար դիմած ընկերությանը։ Իսկ լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության դեպքում պետք է 15-օրյա ժամկետում այդ մասին հիմնավորումներ ներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաեւ տեղեկացնի դիմումատուին։
Հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏելը» խախտել է նշված պահանջները եւ ձայնային ծառայություններ մատուցելու համար դիմած ընկերություններին ժամանակին չի արձագանքել։
«ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ սկսելուց հետո հանձնաժողովի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ 53 սուբյեկտի մասին։ Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն պահպանվել ձայնային ծառայության մատուցման վերաբերյալ կարգի մի շարք կետեր։ Ավելի քան 10 տնտեսավարողի դիմում թեեւ բավարարվել է, այնուհանդերձ խախտվել են սահմանված ժամկետները. նախատեսված 45 օրվա փոխարեն ձայնային ծառայության մատուցման հնարավորությունը տրվել է ավելի երկար ժամանակ հետո։
Ըստ հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծի, մի շարք դեպքերում մերժվել են ընկերությունների դիմումները, սակայն այդ մասին «ԱրմենՏելը» դիմումատուներին ժամանակին չի տեղեկացրել։ Այնինչ ընկերությունը պարտավոր է տասնօրյա ժամկետում հիմնավորել մերժման պատճառները։
Որքան էլ տարօրինակ է, «Արտավազդ եւ Բորիս» ընկերության դիմումը «ԱրմենՏելը» սկզբում մերժել, իսկ հետո բավարարել է։ Թե ո՞րն է եղել նման կտրուկ շրջադարձի պատճառը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, դրանով խախտվել են ինչպես դիմումի բավարարման, այնպես էլ մերժման դեպքում այդ մասին տեղյակ պահելու համար նախատեսված ժամկետները։
18 ընկերությունների եւ անհատ ձեռնարկատերերի դիմումները մերժվել են լրացուցիչ ժամկետների անհրաժեշտության վերաբերյալ պատճառաբանությամբ, սակայն այդ մասին նախատեսված ժամկետում հիմնավորումներ չեն ներկայացվել հանձնաժողովին եւ ծանուցում՝ դիմումատուներին։
Նկատի ունենալով այս փաստերը՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի խախտում թույլ տալու համար «ԱրմենՏել» ընկերությանը ենթարկել տույժի՝ 2 մլն դրամի չափով։ Եւս 2 միլիոն նախատեսվում է լրացուցիչ տույժի տեսքով։ Ընկերությունը պարտավոր է երկշաբաթյա ժամկետում նախատեսված գումարները փոխանցել պետական բյուջե։
Իհարկե, «ԱրմենՏելի» համար 4 մլն դրամն այնքան էլ մեծ գումար չէ։ Այնուհանդերձ հանձնաժողովի այս որոշումը կարող է նպաստել հետագայում զերծ մնալու նման խնդիրներից։ Մանավանդ որ ընկերությունը ոչ միշտ է առանձնանում իր պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամությամբ։
Ինչպես հայտնի է, նախկինում էլ բազմիցս խախտել է, ասենք, գյուղական բնակավայրերի հեռախոսակապի թվայնացման, ավտոմատ եղանակով միջազգային եւ միջքաղաքային զանգերի կատարման հետ կապված պարտավորությունների իրականացման համար նախատեսված ժամկետները։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ` ՀՆՉԵՂ ՍԿԱՆԴԱԼԻ ՇԵՄԻՆ
Իրավաբանական ականը մի քանի օրից կարող է հիմնովին ցնցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ սպառնալիքի տակ դնելով մոլորակի այդ խոշորագույն կազմակերպության կենսագործունեությունը։ Մարտի 11-ին Շվեյցարիայի Ցուգ ...Ո՞Վ ԷՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂԱԿԸ
Դժվար է ասել, թե ում բախտը ավելի շատ բերեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում։ Մասնագետների կարծիքով, հավասարապես հաջողակ գտնվեցին Կարլսենն ու Արոնյանը։ Հավանաբար կորցնելով իր ճամբարում ...ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգուհի Անի Առաքելյանը (Երեւան) 390 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը 70 մասնակիցների մեջ` Շվեյցարիայում ավարտված Եվրոպայի առաջնության հրազեն մրցաձեւում: Օդամղիչ ատրճանակով 10 մ մրցատարածքում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանում ընթացող գործի («Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ) դատաքննության ընթացքում երեկ առարկություններով հանդես եկան ...ԱԴՐԲԵՋԱՆ՝ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնդապետ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
Հարցազրույց ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
-Օրերս Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓԱՅՓԱՅԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դրանք հեշտությամբ չեն տրվել
Երեկ, այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, լրագրողների հետ հանդիպեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
...ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ ԿԲԶԿՏՎԻ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 15
Ի՞նչ դեղամիջոց են առաջարկում հոգեբանները մեզանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մասնագետի հայացքով այսօր հասարակության մի հատվածը խոսքի նկատմամբ բացարձակապես ընկալունակ չէ, իր կարծրատիպին հլու՝ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման ...ԻՇԽԱՆԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ս.ՄՈԿԱՑՅԱՆ 7
Սարսափելի հիվանդություն է իշխանատենչությունը, որը լիովին չի բուժվում: Այն անթեղվում է հիվանդ մարդու հոգու մեջ եւ հարմար առիթն ստեղծվելու դեպքում նորից բորբոքվում, բռնկվում, իր մահացու բոցերի մեջ առնում ...ՍԴ-ՈՒՄ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ»
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Եւս 20-ը ձերբալկալված է Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ...ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Երբ մարդը փաստեր ու ասելիք չունի
Սահմանադրական դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ այդ մարդիկ դեռեւս դուրս չեն եկել հետընտրական հանրահավաքների ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 10
Մեր երեկվա «Ոտքի՛, դատարանն է գալիս-1» հրապարակումից հետո խմբագրությունում հեռախոսազանգերի տարափ սկսվեց։
Ընթերցողները, մի կողմից՝ լիովին համամիտ էին, որ Տեր-Պետրոսյանին անպայման պետք է դատել, սակայն, ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Սեմնեբիի հետ հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը կրկին քննարկել է հետընտրական շրջանում ...ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից:ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այսօր տեղի ունենալիք նիստում պատժել «ԱրմենՏելին» այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ...ԳՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դեռեւս նախորդ տարվա կեսերից սպառողական շուկայում ձեւավորված գնաճային ճնշումները տարեսկզբին շարունակել են պահպանվել։ Վիճակագրության ծառայության դիտարկումներով, հունվար-փետրվարին Հայաստանում 3-4 տոկոսով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀ նախագահի օգնական ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, ինչի՞ց ելնելով է Եվրամիության նախագահությունը առաջարկում վերացնել Երեւանում արտակարգ դրությունը։
-Նախ՝ նշեմ, միջազգային կազմակերպություններից ...«ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ» ԲՈՒԺԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բարեփոխումների գործընթացը շարունակելն է
Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների արձագանքներին, մեր հարցերին ի պատասխան՝ ...ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2
Նույնիսկ եթե ատելությունից կուրացած են
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ...ԵՐԲ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երբ նորընտիր նախագահը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքական երկխոսության՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների արդյունքները չընդունող ու բողոքի ցույցեր կազմակերպող ուժի հետ կոալիցիա ձեւավորելը, ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ Է
1ԵԱՀԿ ներկայացուցիչը Կոսովոն նախադեպ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Չնայած Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների միջեւ եղած տարբերությանը, հակամարտության կարգավորման ...ՊԱՐԶ ՇԱՀԱՐԿՈՒՄ
«Ցավոք, մեզանում ժողովրդավարությունը հաճախ շփոթում են ամենաթողության հետ։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է։ Կան որոշակի բարոյական նորմեր, սահմաններ, որ չի կարելի անցնել։ Եթե դու այդ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
«Հրադադարի ռեժիմի խախտում, որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եմ ասում, համարյա ամեն օր է լինում։ Այսինքն՝ կրակոցներ լինում են տարբեր հատվածներում՝ սկսած Նոյեմբերյանից մինչեւ Վարդենիս։ Այս օրերին ե՛ւ Նոյեմբերյանում, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
2
Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում՝ ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում, մարտի 5-ին, ժամը 12։20-ին, Է.Սուքիասյանին պատկանող ԳԱԶ-31029 մակնիշի 13 ԼԼ 692 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ ...ԲՐԱՅԶԱՆ ԼՍԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի, նա ժամանել է Երեւան, որպեսզի տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմի առկա իրավիճակի մասին եւ ...
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ
ՄՈՆՏԻԵԼԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈ՞ՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՐՏԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

