
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
- Երբ մարդը փաստեր ու ասելիք չունի

Սահմանադրական դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ այդ մարդիկ դեռեւս դուրս չեն եկել հետընտրական հանրահավաքների եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական ազդեցությունից, ուստի ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավական գործընթացը շփոթում են քաղաքական գնահատականների եւ շահարկումների հետ։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը քննության է առնում ընտրությունների արդյունքները։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի մարտի 5-ի ելույթում ոչ միայն որեւէ փաստ, այլեւ անգամ դատարկ խոսք չկար դրանց կեղծված լինելու մասին։ Չբերվեց որեւէ վկայություն՝ արդյունքները կեղծելու նպատակով նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը կատարված որեւէ կոնկրետ գործողության մասին։
Եթե վիճարկող կողմը Սահմանադրական դատարանում իրեն ընձեռված ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործում է ոչ թե ընտրությունների բուն արդյունքը վիճարկելու, այլ նրանից հետո ստեղծված պայմաններն ու մթնոլորտը քննադատելու համար, ապա ինչպես ասում են՝ դե-ֆակտո ընդունում է փետրվարի 19-ին թեկնածուներից յուրաքանչյուրի դիմաց արձանագրված կոնկրետ թվերի օրինականությունը։
Տեր-Պետրոսյանի միակ «հիմնավորումը», որը այս կամ այն կերպ առնչվում է մինչ ընտրությունների օրն ընկած ողջ ժամանակահատվածին, նախընտրական քարոզարշավի շրջանում վարչապետ Ս.Սարգսյանի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու փաստն է, այսինքն՝ տվյալ թեկնածուի գրանցման օրինականության խնդիրը։
Հարց է առաջանում. ե՞րբ են վիճարկում որեւէ թեկնածուի գրանցման հարցը՝ ընտրություններում արձանագրված նրա անվիճելի հաղթանակի՞ց, թե՞ թեկնածության գրանցումից անմիջապես հետո։ Ավելին՝ այս հարցի հետ կապված՝ արդարադատության նախարարության կողմից ժամանակին արված բացատրությունները բավարարել են միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին, եւ նրանք ընդունել են, որ Հայաստանի օրենքը թույլ է տալիս գործող վարչապետին քարոզարշավի ընթացքում մնալ իր պաշտոնում։
Առավել եւս, որ «պետական ծառայություն» հասկացությունը իրավական առումով չի վերաբերում վարչապետի՝ քաղաքական պաշտոնին։ Դա հաստատվում է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» 2001թ. դեկտեմբերի 4-ի ՀՀ օրենքի հենց առաջին հոդվածի միջոցով, որի դրույթները գերակա են 1999թ. փետրվարի 5-ին ընդունված «Ընտրական օրենսգրքի» հանդեպ։ Իսկ ահա «Ընտրական օրենսգրքի» 78-րդ հոդվածը վերաբերում է սոսկ պաշտոնական լիազորությունները դադարեցնելու արգելքին, այսինքն՝ ոչ թե իմպերատիվ, այլ սոսկ դիսպոզիտիվ բնույթ ունի։
Քաղաքական շահարկման մեկ այլ արտառոց օրինակ է Տեր-Պետրոսյանի ներկայացրած երկրորդ «փաստարկը», այն է՝ ընտրությունների անցկացման եւ հետընտրական բողոքարկումների ողջ ժամանակամիջոցում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու անթույլատրելիության մասին սահմանադրական պահանջի վկայաբերումը։ Հարց է առաջանում. ինչո՞ւ է այդ դեպքում նախկին նախագահը Սահմանադրական դատարան դիմելուց մի քանի օր անց հունավորել մարտի 1-2-ի իրադարձությունները՝ «հակասություն» ստեղծելով սահմանադրության եւ Սահմանադրական դատարանին վերապահված՝ հետընտրական բողոքարկումները քննելու ժամկետների միջեւ։ Մի՞թե Տեր-Պետրոսյանին հայտնի չէր, որ իր դիմումը քննելու համար ՍԴ-ն իրեն հատկացված ժամկետներից դուրս գալու իրավունք չունի։ Ուրեմն ինչո՞ւ էր խառնում երկրի ներքաղաքական կացությունը, որը հանգեցրեց արտակարգ դրություն մտցնելուն։
Թերեւս նրա համար, որ այսօր պնդի ճիշտ հակառակը՝ լրատվամիջոցները ինչպես հարկն է չեն լուսաբանում դատավարության ընթացքը, իր կողմնակից-վկաները ձերբակալված են, հետեւաբար Սահմանադրական դատարանը մի ելք ունի՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Նման ծիծաղելի «փաստարկների» միջոցով փետրվարի 19-ի ընտրությունները վարկաբեկելու անհաջող փորձերից հետո մարտի 5-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանը եզրակացրել է. «Ես չեմ պատկերացնում, թե այս պայմաններում կայացած Սահմանադրական դատարանի որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ՝ դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից» եւ պահանջել է կատարել Եվրամիության նախագահության մարտի 4-ի հայտարարության մեջ ամրագրված Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի բարելավման մասին առաջարկները։
Ի՞նչ կապ ունեն տվյալ առաջարկները Սահմանադրական դատարանում քննվող իրավական խնդրի՝ փետրվարի 19-ի ընտրությունների օրինականության հարցի հետ։ Եւ մի՞թե Տեր-Պետրոսյանի համար պարզ չէ, որ իրավական խնդիրը քաղաքական շահարկումների հարթություն տեղափոխելու միջոցով ինքը 100 տոկոսով ապահովում է սեփական «փաստարկների» մերժումը Սահմանադրական դատարանի կողմից։
Կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանի համար դա պարզ է ոչ միայն 100, այլեւ անգամ 1000 տոկոսով. ուղղակի մարդը իրավական գետնի վրա որեւէ ասելիք չունի, ուստի քաղաքական հայտարարություններ անելու խնդիրը Թատերական հրապարակից տեղափոխում է Սահմանադրական դատարան։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
Aram գրել է:
Hodvatsid vernagir@ mi ban arji, miayn vernagir@ piti greir!!!!!!
Mephistopheles գրել է:
http://www.youtube.com/watch?v=KfDOAP20ASI&feature=related
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ` ՀՆՉԵՂ ՍԿԱՆԴԱԼԻ ՇԵՄԻՆ
Իրավաբանական ականը մի քանի օրից կարող է հիմնովին ցնցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ սպառնալիքի տակ դնելով մոլորակի այդ խոշորագույն կազմակերպության կենսագործունեությունը։ Մարտի 11-ին Շվեյցարիայի Ցուգ ...Ո՞Վ ԷՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂԱԿԸ
Դժվար է ասել, թե ում բախտը ավելի շատ բերեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում։ Մասնագետների կարծիքով, հավասարապես հաջողակ գտնվեցին Կարլսենն ու Արոնյանը։ Հավանաբար կորցնելով իր ճամբարում ...ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգուհի Անի Առաքելյանը (Երեւան) 390 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը 70 մասնակիցների մեջ` Շվեյցարիայում ավարտված Եվրոպայի առաջնության հրազեն մրցաձեւում: Օդամղիչ ատրճանակով 10 մ մրցատարածքում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանում ընթացող գործի («Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ) դատաքննության ընթացքում երեկ առարկություններով հանդես եկան ...ԱԴՐԲԵՋԱՆ՝ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնդապետ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
Հարցազրույց ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
-Օրերս Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓԱՅՓԱՅԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դրանք հեշտությամբ չեն տրվել
Երեկ, այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, լրագրողների հետ հանդիպեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
...ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ ԿԲԶԿՏՎԻ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 15
Ի՞նչ դեղամիջոց են առաջարկում հոգեբանները մեզանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մասնագետի հայացքով այսօր հասարակության մի հատվածը խոսքի նկատմամբ բացարձակապես ընկալունակ չէ, իր կարծրատիպին հլու՝ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման ...ԻՇԽԱՆԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ս.ՄՈԿԱՑՅԱՆ 7
Սարսափելի հիվանդություն է իշխանատենչությունը, որը լիովին չի բուժվում: Այն անթեղվում է հիվանդ մարդու հոգու մեջ եւ հարմար առիթն ստեղծվելու դեպքում նորից բորբոքվում, բռնկվում, իր մահացու բոցերի մեջ առնում ...ՍԴ-ՈՒՄ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ»
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Եւս 20-ը ձերբալկալված է Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ...ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Երբ մարդը փաստեր ու ասելիք չունի
Սահմանադրական դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ այդ մարդիկ դեռեւս դուրս չեն եկել հետընտրական հանրահավաքների ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 10
Մեր երեկվա «Ոտքի՛, դատարանն է գալիս-1» հրապարակումից հետո խմբագրությունում հեռախոսազանգերի տարափ սկսվեց։
Ընթերցողները, մի կողմից՝ լիովին համամիտ էին, որ Տեր-Պետրոսյանին անպայման պետք է դատել, սակայն, ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Սեմնեբիի հետ հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը կրկին քննարկել է հետընտրական շրջանում ...ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից:ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այսօր տեղի ունենալիք նիստում պատժել «ԱրմենՏելին» այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ...ԳՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դեռեւս նախորդ տարվա կեսերից սպառողական շուկայում ձեւավորված գնաճային ճնշումները տարեսկզբին շարունակել են պահպանվել։ Վիճակագրության ծառայության դիտարկումներով, հունվար-փետրվարին Հայաստանում 3-4 տոկոսով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀ նախագահի օգնական ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, ինչի՞ց ելնելով է Եվրամիության նախագահությունը առաջարկում վերացնել Երեւանում արտակարգ դրությունը։
-Նախ՝ նշեմ, միջազգային կազմակերպություններից ...«ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ» ԲՈՒԺԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բարեփոխումների գործընթացը շարունակելն է
Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների արձագանքներին, մեր հարցերին ի պատասխան՝ ...ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2
Նույնիսկ եթե ատելությունից կուրացած են
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ...ԵՐԲ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երբ նորընտիր նախագահը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքական երկխոսության՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների արդյունքները չընդունող ու բողոքի ցույցեր կազմակերպող ուժի հետ կոալիցիա ձեւավորելը, ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ Է
1ԵԱՀԿ ներկայացուցիչը Կոսովոն նախադեպ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Չնայած Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների միջեւ եղած տարբերությանը, հակամարտության կարգավորման ...ՊԱՐԶ ՇԱՀԱՐԿՈՒՄ
«Ցավոք, մեզանում ժողովրդավարությունը հաճախ շփոթում են ամենաթողության հետ։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է։ Կան որոշակի բարոյական նորմեր, սահմաններ, որ չի կարելի անցնել։ Եթե դու այդ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
«Հրադադարի ռեժիմի խախտում, որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եմ ասում, համարյա ամեն օր է լինում։ Այսինքն՝ կրակոցներ լինում են տարբեր հատվածներում՝ սկսած Նոյեմբերյանից մինչեւ Վարդենիս։ Այս օրերին ե՛ւ Նոյեմբերյանում, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
2
Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում՝ ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում, մարտի 5-ին, ժամը 12։20-ին, Է.Սուքիասյանին պատկանող ԳԱԶ-31029 մակնիշի 13 ԼԼ 692 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ ...ԲՐԱՅԶԱՆ ԼՍԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի, նա ժամանել է Երեւան, որպեսզի տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմի առկա իրավիճակի մասին եւ ...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

