
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
- Սահմանադրական դատարանում ընթացող գործի («Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ) դատաքննության ընթացքում երեկ առարկություններով հանդես եկան նաեւ որպես հարակից պատասխանող ներգրավված ՀՀ դատախազության ներկայացուցիչներ, գլխավոր դատախազի տեղակալ ԱՐԱՄ ԹԱՄԱԶՅԱՆԸ եւ դատախազության ավագ դատախազ, աշխատանքային խմբի ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ՓԻԼՈՅԱՆԸ։ Հաշվի առնելով նրանց առարկությունների հիմնավորվածությունը, կարեւորությունը եւ ուշագրավ լինելը, դրանց վերաբերյալ մեր հրապարակումը ներկայացնում ենք դատավարությունը լուսաբանող հոդվածից առանձին։

-Ըստ էության, նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները զանգվածային ու տարածված բնույթ չեն կրել,- ասաց Ա.Թամազյանը։ -Դրա վկայությունն է նաեւ հարուցված քրեական գործերի բնույթը, դրանց աշխարհագրությունը, բազմաթիվ մարզերում (Սյունիք, Վայոց ձոր, Արմավիր, Տավուշ, Շիրակ, Կոտայք) ոչ միայն հանցագործության դեպքեր տեղի չունենալը, այլեւ նախընտրական քարոզչության ընթացքում իրավախախտումների վերաբերյալ ոչ թե զանգվածային, այլ եզակի դիմումներ ստանալը կամ ընդհանրապես որեւէ դիմում չստանալը (Սյունիք, Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն եւ այլն)։
Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման եւ դրան հաջորդող օրերին ստացված դիմումներին, ապա, գլխավոր դատախազի տեղակալի հավաստմամբ, այն հայտարարություններով, հաղորդումներով, որոնցում պարունակվել են Քր. օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ամենակարճ ժամկետներում հարուցվել են քրեական գործեր, մյուս դիմումներն ու հայտարարությունները ուղարկվել են համապատասխան մարմինների քննարկմանը եւ ընթացքը լուծելուն.
-Ընտրությունների օրը ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար հարուցվել են 11 քրեական գործեր, եւս 11 քրեական գործ է հարուցվել քվեարկության արդյունքները՝ արձանագրությունները կեղծելու համար, 2 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար, 1 քրեական գործ հարուցվել է սուտ մատնություն կատարելու համար։
Նրա հավաստմամբ, հիշյալ բնույթի գործերով քննության լրիվության, բազմակողմանիության, օբյեկտիվության հետ միաժամանակ ապահովվել է նաեւ օպերատիվությունը։ 11 քրեական գործեր արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ։ Կան մեղադրական դատավճիռներ, ազատազրկման դատապարտված եւ կալանքի տակ գտնվող անձինք։
Հարակից պատասխանողի ներկայացուցչի հավաստմամբ, բազմաթիվ հաղորդումներ, հրապարակումներ, հայտարարություններ եւ դիմումներ քննարկման ընթացքում չեն հիմնավորվել, նրանցով կայացվել են քր.գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, ոչ քիչ թվով հաղորդումներ եւ հրապարակումներ կրել են ընդհանրական բնույթ, դրանց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։
Ընդհանուր առմամբ, 01.03.2008թ. դրությամբ ստացվել է 232 հաղորդում, հայտարարություն, դիմում ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Դրանց քննարկման արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, մյուսներով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ընդ որում՝ գերակշիռ մեծամասնությունը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, տրվել պարզաբանումներ։
-Մեծ թիվ են կազմում նաեւ ակնհայտ ընդհանրական բնույթ կրող եւ կոնկրետությունից զուրկ գրագրությունները,- ասաց հարակից պատասխանողի ներկայացուցիչը։ -Ըստ էության, դրանք չեն մատնանշում որեւէ կոնկրետ հանցագործություն։ Այդպիսիք են, օրինակ, անորոշ պնդումները համատարած ընտրակաշառքների, կրկնակի քվեարկությունների, լցոնումների մասին եւ այլն։ Չբացառելով նման նեգատիվ երեւույթները ցանկանում եմ մեջբերել ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության այն հատվածը, ուր նշված է, որ «հնարավոր ընտրակաշառքների, քվեի գաղտնիության պակասության եւ այլ մարդկանց փոխարեն քվեարկելու մասին չհիմնավորված հայտարարությունները շարունակական բնույթ էին կրում քարոզարշավի ընթացքում եւ ազդում էին հանրային վստահության վրա»։
Ա.Թամազյանի հավաստմամբ, այս առումով բնութագրական է Շիրակի մարզի թիվ 33/63, 33/64, 33/65, 33/75, 33/76, 33/77, 33/78, 33/79 ընտրատեղամասերում Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից դատախազություն ներկայացված դիմում-բողոքներն այն մասին, որ իրենց ընտրատեղամասերում տեղի են ունեցել քաղաքացիների կամքի ազատ արտահայտման կոպիտ խախտման դեպքեր, մասնավորապես ընտրություններն անցել են համատարած ընտրակաշառքներով, ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելով, բաց քվեարկությամբ եւ լցոնումներով։ Դիմում-բողոքներում մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքում այդ ամենը չի հաստատվել, որոշ դեպքերում հերքվել հենց դիմումատուների կողմից։
Հարակից պատասխանողի ներկայացուցիչը մեկ առ մեկ անդրադառնալով ՍԴ-ին հասցեագրված Լ.Տեր-Պետրոսյանի դիմումում նշված եւ դատախազությանն առնչվող հարցադրումներին, համոզիչ փաստարկներով հերքեց դրանք։ Համապատասխան անդրադարձ եղավ նաեւ Տ.Կարապետյանի դիմումում նշված եւ դիտորդական առաքելության զեկույցից քաղված փաստարկներին։
Հանդես գալով իր հերթին` հարակից պատասխանողի մյուս ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանը մասնավորապես ասաց.
-Հաղորդումներից, որոնք ստացվում էին հանրապետության դատախազությունում եւ քննարկվում աշխատանքային խմբի կողմից, որոշակի տպավորություն արդեն իսկ ստացվում էր։ Այսօր ամփոփելով այդ արդյունքները՝ ես կարող եմ պնդել. ի սկզբանե դիմողները նպատակ ունեին զանգվածային ընտրախախտումների երեւութականություն ստեղծել, եւ դա արվում էր չհիմնավորված դիմումներ տարբեր կազմակերպությունների հղելով, մասնավորապես հանրապետության դատախազություն։
Ինչո՞ւ եմ այդ կարծիքին։ Բարձր դատարան, բոլորը գիտեն, գոնե պարտավոր են իմանալ, որ հանրապետության դատախազությունը վարչական իրավախախտումների բնագավառում գործառույթներ չի իրականացնում։ Եւ հարց է առաջանում՝ դիմող կողմը վերահաշվարկների վերաբերյալ ինչո՞ւ չէր օգտվում վարչական դատարան դիմելու իր իրավունքից, այլ մասսայականորեն այդ դիմումները հղում էր դատախազությանը, քաջ գիտակցելով, որ դատախազությունը որեւէ գործառույթ չունի, որեւէ իրավասություն չունի այդ կապակցությամբ։
Իր հիշյալ պնդումը հիմնավորելու համար աշխատանքային խմբի ղեկավարը մեկ այլ փաստի մասին էլ նշեց։ Ընտրությունների օրը տարբեր տեղամասերում տարբեր վստահված անձանց կողմից ներկայացվել են ձեւաթղթերի վրա բողոքներ։
-Ձեւաթղթեր,- շարունակեց Կ.Փիլոյանը,- որոնք բովանդակությամբ նույնն են. տեղի են ունեցել բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք էականորեն ազդել են քվեարկության արդյունքների վրա։ Շատ տարօրինակ է՝ այդ որտեղի՞ց գիտեին հարգելի պարոնները մինչեւ ընտրությունները, որ պետք է այդ տեղամասերում տեղի ունենան բազմաթիվ ընտրախախտումներ, եւ այդ ընտրախախտումներն անպայման պետք է ազդեն քվեարկության արդյունքների վրա, «բլանկներ» են կազմել եւ բաժանել են տեղամասերին։ Ընդամենը, նորից եմ կրկնում, այս ամբողջի նպատակը հանրապետությունում կատարված ընտրախախտումների զանգվածային բնույթի երեւութականություն ստեղծելն էր։
Աշխատանքային խմբի ղեկավարը նշեց նաեւ, որ դիմող կողմը, բացի ենթադրություններից, այդպես էլ որեւէ որոշակի փաստ չներկայացրեց, որ կհիմնավորեր ընտրախախտումների կազմակերպված բնույթը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ` ՀՆՉԵՂ ՍԿԱՆԴԱԼԻ ՇԵՄԻՆ
Իրավաբանական ականը մի քանի օրից կարող է հիմնովին ցնցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ սպառնալիքի տակ դնելով մոլորակի այդ խոշորագույն կազմակերպության կենսագործունեությունը։ Մարտի 11-ին Շվեյցարիայի Ցուգ ...Ո՞Վ ԷՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂԱԿԸ
Դժվար է ասել, թե ում բախտը ավելի շատ բերեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում։ Մասնագետների կարծիքով, հավասարապես հաջողակ գտնվեցին Կարլսենն ու Արոնյանը։ Հավանաբար կորցնելով իր ճամբարում ...ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգուհի Անի Առաքելյանը (Երեւան) 390 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը 70 մասնակիցների մեջ` Շվեյցարիայում ավարտված Եվրոպայի առաջնության հրազեն մրցաձեւում: Օդամղիչ ատրճանակով 10 մ մրցատարածքում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանում ընթացող գործի («Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ) դատաքննության ընթացքում երեկ առարկություններով հանդես եկան ...ԱԴՐԲԵՋԱՆ՝ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնդապետ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
Հարցազրույց ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
-Օրերս Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓԱՅՓԱՅԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դրանք հեշտությամբ չեն տրվել
Երեկ, այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, լրագրողների հետ հանդիպեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
...ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ ԿԲԶԿՏՎԻ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 15
Ի՞նչ դեղամիջոց են առաջարկում հոգեբանները մեզանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մասնագետի հայացքով այսօր հասարակության մի հատվածը խոսքի նկատմամբ բացարձակապես ընկալունակ չէ, իր կարծրատիպին հլու՝ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման ...ԻՇԽԱՆԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ս.ՄՈԿԱՑՅԱՆ 7
Սարսափելի հիվանդություն է իշխանատենչությունը, որը լիովին չի բուժվում: Այն անթեղվում է հիվանդ մարդու հոգու մեջ եւ հարմար առիթն ստեղծվելու դեպքում նորից բորբոքվում, բռնկվում, իր մահացու բոցերի մեջ առնում ...ՍԴ-ՈՒՄ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ»
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Եւս 20-ը ձերբալկալված է Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ...ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Երբ մարդը փաստեր ու ասելիք չունի
Սահմանադրական դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ այդ մարդիկ դեռեւս դուրս չեն եկել հետընտրական հանրահավաքների ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 10
Մեր երեկվա «Ոտքի՛, դատարանն է գալիս-1» հրապարակումից հետո խմբագրությունում հեռախոսազանգերի տարափ սկսվեց։
Ընթերցողները, մի կողմից՝ լիովին համամիտ էին, որ Տեր-Պետրոսյանին անպայման պետք է դատել, սակայն, ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Սեմնեբիի հետ հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը կրկին քննարկել է հետընտրական շրջանում ...ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից:ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այսօր տեղի ունենալիք նիստում պատժել «ԱրմենՏելին» այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ...ԳՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դեռեւս նախորդ տարվա կեսերից սպառողական շուկայում ձեւավորված գնաճային ճնշումները տարեսկզբին շարունակել են պահպանվել։ Վիճակագրության ծառայության դիտարկումներով, հունվար-փետրվարին Հայաստանում 3-4 տոկոսով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀ նախագահի օգնական ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, ինչի՞ց ելնելով է Եվրամիության նախագահությունը առաջարկում վերացնել Երեւանում արտակարգ դրությունը։
-Նախ՝ նշեմ, միջազգային կազմակերպություններից ...«ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ» ԲՈՒԺԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բարեփոխումների գործընթացը շարունակելն է
Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների արձագանքներին, մեր հարցերին ի պատասխան՝ ...ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2
Նույնիսկ եթե ատելությունից կուրացած են
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ...ԵՐԲ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երբ նորընտիր նախագահը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքական երկխոսության՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների արդյունքները չընդունող ու բողոքի ցույցեր կազմակերպող ուժի հետ կոալիցիա ձեւավորելը, ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ Է
1ԵԱՀԿ ներկայացուցիչը Կոսովոն նախադեպ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Չնայած Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների միջեւ եղած տարբերությանը, հակամարտության կարգավորման ...ՊԱՐԶ ՇԱՀԱՐԿՈՒՄ
«Ցավոք, մեզանում ժողովրդավարությունը հաճախ շփոթում են ամենաթողության հետ։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է։ Կան որոշակի բարոյական նորմեր, սահմաններ, որ չի կարելի անցնել։ Եթե դու այդ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
«Հրադադարի ռեժիմի խախտում, որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եմ ասում, համարյա ամեն օր է լինում։ Այսինքն՝ կրակոցներ լինում են տարբեր հատվածներում՝ սկսած Նոյեմբերյանից մինչեւ Վարդենիս։ Այս օրերին ե՛ւ Նոյեմբերյանում, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
2
Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում՝ ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում, մարտի 5-ին, ժամը 12։20-ին, Է.Սուքիասյանին պատկանող ԳԱԶ-31029 մակնիշի 13 ԼԼ 692 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ ...ԲՐԱՅԶԱՆ ԼՍԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի, նա ժամանել է Երեւան, որպեսզի տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմի առկա իրավիճակի մասին եւ ...
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Սեփ.լրտվ.ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԻ ԲԱՆԻ
ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆՉՊԵՍ ԲԱՐՈՅԱՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՏԻՆԳԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

