
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ` ՀՆՉԵՂ ՍԿԱՆԴԱԼԻ ՇԵՄԻՆ
- Իրավաբանական ականը մի քանի օրից կարող է հիմնովին ցնցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ սպառնալիքի տակ դնելով մոլորակի այդ խոշորագույն կազմակերպության կենսագործունեությունը։ Մարտի 11-ին Շվեյցարիայի Ցուգ նահանգում մեկնարկող դատավարությունը, որը լրագրողներն արդեն ՖԻՖԱ-գեյթ են անվանել, հնարավոր է վերջակետ դնի ՖԻՖԱ-ի բարձրաստիճան շատ պաշտոնյաների կարիերային։ Միջազգային ֆեդերացիայի գործընկեր ISMM ընկերության սնանկանալու պատմության հետաքննությամբ բացահայտվել են ֆուտբոլային պաշտոնյաներին կաշառելու դեպքեր։

1998 թվականից ՖԻՖԱ-ն գլխավորող շվեյցարացի Յոզեֆ Բլաթերը 208 ազգային ֆեդերացիաներ եւ 260 միլիոն ֆուտբոլիստի միավորող իր կազմակերպությունը նշանակալիության առումով հավասար դասում է ՄԱԿ-ին եւ զարմանում է, որ ՖԻՖԱ-ն մինչ օրս չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Իրականում, շատերի կարծիքով, ֆեդերացիան փողեր լվանալու կարգավորված մեքենա է, որտեղ տարեկան հարյուր միլիոնավոր շվեյցարական ֆրանկ է շրջանառվում։ Այսպես՝ միայն 2003-06թթ. ՖԻՖԱ-ն տարբեր աղբյուրներից վաստակել է 3 մլրդ ֆրանկ։ Գաղտնիք չէ, որ աստղաբաշխական գումարները անչափ պարարտ հող է կոռուպցիայի ծաղկման համար։ Պատահական չէ, որ վերջին տասը տարիներին Բլաթերը բազմիցս փորձել է արդարանալ անձամբ իր եւ ՖԻՖԱ-ի դեմ ուղղված կոռուպցիայի մեղադրանքներից։
Շվեյցարական Ցուգ նահանգի (վարչական կենտրոնն է ՖԻՖԱ-ի կենտրոնակայան Ցյուրիխը) իրավապահները փաստեր ունեն, որը մարզաշխարհի, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի բազում բարձրաստիճան ղեկավարներ, միլիոնների հասնող կաշառք են ստացել։ Ապացույցները դատարանին ներկայացվելու են 228 էջանոց գործում։ Մեղադրյալների աթոռին են հայտնվել ISMM հոլդինգային ընկերության 6 նախկին աշխատակիցներ, որոնք զբաղվել են խոշորագույն մարզական մրցումների հեռուստահեռարձակման եւ մարկետինգային իրավունքների վաճառքով։
Կասկածներ կան, թե ընկերությունն ունեցել է գաղտնի հիմնադրամ, որի գումարներով կաշառվել են ISMM-ի օգտին որոշումներ կայացրած մարզական եւ ֆուտբոլային պաշտոնյաները։ Քննիչները համարում են, որ ընկերությունը կաշառելու համար առնվազն 18 մլն շվեյցարական ֆրանկ է տրամադրել։ Գումարները փոխանցվել են հարկերի վճարումներից խուսափելու սխեմայով՝ Լիխտենշտայնի բանկերի միջոցով։ Քննչական խումբը գլխավորող Թոմաս Հիլդեբրանդը այս գործով զբաղվում է 2001-ի մայիսից, երբ սնանկացավ ISMM-ն։ Ի դեպ, այս կազմակերպության սնանկացումը իր նշանակալիությամբ երկրորդն է Շվեյցարիայի պատմության մեջ եւ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կազմակերպությունը խոստացել է տասը տարվա ընթացքում 1,2 մլրդ դոլար վճարել պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիային։ 2002թ. աշխարհի առաջնության նախօրեին ISMM-ի սնանկացումը շատ թանկ նստեց ՖԻՖԱ-ի վրա։ Բլաթերը ոչ միայն չստացավ 2002 եւ 2006թթ. աշխարհի առաջնությունների հեռարձակման եւ մարկետինգային իրավունքների համար խոստացված 2,2 մլրդ շվեյցարական ֆրանկը, այլեւ ստիպված է մասամբ փակել ISMM-ի պարտքերը։
Կաշառքի վճարումը կատարվել է տարբեր հիմնադրամների միջոցով։ Դրանցից մեկը դեռեւս 1998-ին գրանցվել է Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցում։ Մեկ այլ հիմնադրամ ավելի վաղ իրավաբանական հասցե էր ստացել հարկային դրախտ համարվող Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ 1999թ. փետրվարի 8-ին հիմնադրամներից մեկը դարձավ մյուսի սեփականատերը։ Ուշագրավ է, որ չնայած հիմնադրամների միջեւ որեւէ փաստացի կապի բացակայությանը, բուն ISMM-ում քչերը գիտեին, որ այդ հիմնադրամներն իրենց ստորաբաժանումներն են եւ ստեղծված են իրականացնելու ֆինանսական կասկածելի գործարքներ։ 1999թ. մայիսին Լիխտենշտայնի LGT բանկի հաշվին ISMM-ն փոխանցել է 36 մլն 130 հազար 220 շվեյցարական դոլար։ 2001 թվականի հունվարի 15-ին այդ գումարից մնացել էր միայն 2 մլն 134 հազար 90 ֆրանկ։ Քննիչների կարծիքով, առնվազն 18 մլն 198 հազար 310 ֆրանկ բարդ գործառույթների միջոցով փոխանցվել է ISMM-ի պայմանագրերին առնչվող ֆիզիկական անձանց հաշվեհամարներին։
Արդեն իսկ հայտնի են գործին առնչվող ՖԻՖԱ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաները։ 1999 թվականին 15 հազար 975 ֆրանկով կաշառվել է Տանզանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահը։ Ըստ հետաքննության նյութերի, 2000թ. հունվար-մայիսին 211625 ֆրանկ է փոխանցվել Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նիկոլաս Լեոզին։ Մյուս կասկածյալների անունները թեպետ չեն հրապարակվում, սակայն դրանք հայտնի են գոնե ISMM-ի տնօրենների խորհրդի նախկին փոխնախագահ, 65-ամյա Ժան Մարիա Վեբերին, որը հին գործընկերների հետ մեղադրվում է խոշոր չափերի զեղծարարություններին եւ վարկատուներին զգալի վնաս հասցնելու համար։ Մեղադրանքի հաստատման դեպքում բոլորին սպառնում է 3-4,5 տարվա ազատազրկում։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ` ՀՆՉԵՂ ՍԿԱՆԴԱԼԻ ՇԵՄԻՆ
Իրավաբանական ականը մի քանի օրից կարող է հիմնովին ցնցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ սպառնալիքի տակ դնելով մոլորակի այդ խոշորագույն կազմակերպության կենսագործունեությունը։ Մարտի 11-ին Շվեյցարիայի Ցուգ ...Ո՞Վ ԷՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂԱԿԸ
Դժվար է ասել, թե ում բախտը ավելի շատ բերեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում։ Մասնագետների կարծիքով, հավասարապես հաջողակ գտնվեցին Կարլսենն ու Արոնյանը։ Հավանաբար կորցնելով իր ճամբարում ...ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՉՈՐՐՈՐԴՆ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի հրաձգուհի Անի Առաքելյանը (Երեւան) 390 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը 70 մասնակիցների մեջ` Շվեյցարիայում ավարտված Եվրոպայի առաջնության հրազեն մրցաձեւում: Օդամղիչ ատրճանակով 10 մ մրցատարածքում ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանում ընթացող գործի («Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ) դատաքննության ընթացքում երեկ առարկություններով հանդես եկան ...ԱԴՐԲԵՋԱՆ՝ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնդապետ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
Հարցազրույց ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ
-Օրերս Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունները ...ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓԱՅՓԱՅԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դրանք հեշտությամբ չեն տրվել
Երեկ, այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, լրագրողների հետ հանդիպեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
...ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ ԿԲԶԿՏՎԻ
Պատրաստեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 15
Ի՞նչ դեղամիջոց են առաջարկում հոգեբանները մեզանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մասնագետի հայացքով այսօր հասարակության մի հատվածը խոսքի նկատմամբ բացարձակապես ընկալունակ չէ, իր կարծրատիպին հլու՝ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մարտի 1-ին Երեւան քաղաքում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ բերման ...ԻՇԽԱՆԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ս.ՄՈԿԱՑՅԱՆ 7
Սարսափելի հիվանդություն է իշխանատենչությունը, որը լիովին չի բուժվում: Այն անթեղվում է հիվանդ մարդու հոգու մեջ եւ հարմար առիթն ստեղծվելու դեպքում նորից բորբոքվում, բռնկվում, իր մահացու բոցերի մեջ առնում ...ՍԴ-ՈՒՄ ՀԵՐՔՎՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ «ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ»
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 46 ԱՆՁԻ
Եւս 20-ը ձերբալկալված է Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ...ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 2
Երբ մարդը փաստեր ու ասելիք չունի
Սահմանադրական դատարանի դահլիճում Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ այդ մարդիկ դեռեւս դուրս չեն եկել հետընտրական հանրահավաքների ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 10
Մեր երեկվա «Ոտքի՛, դատարանն է գալիս-1» հրապարակումից հետո խմբագրությունում հեռախոսազանգերի տարափ սկսվեց։
Ընթերցողները, մի կողմից՝ լիովին համամիտ էին, որ Տեր-Պետրոսյանին անպայման պետք է դատել, սակայն, ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտին: Նա մեր երկրում է հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Սեմնեբիի հետ հերթական հանդիպմանը Սերժ Սարգսյանը կրկին քննարկել է հետընտրական շրջանում ...ԱԶԱՏԵՑԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հրանուշ Խառատյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից:ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է այսօր տեղի ունենալիք նիստում պատժել «ԱրմենՏելին» այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ...ԳՆԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ ԵՎ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դեռեւս նախորդ տարվա կեսերից սպառողական շուկայում ձեւավորված գնաճային ճնշումները տարեսկզբին շարունակել են պահպանվել։ Վիճակագրության ծառայության դիտարկումներով, հունվար-փետրվարին Հայաստանում 3-4 տոկոսով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀ նախագահի օգնական ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, ինչի՞ց ելնելով է Եվրամիության նախագահությունը առաջարկում վերացնել Երեւանում արտակարգ դրությունը։
-Նախ՝ նշեմ, միջազգային կազմակերպություններից ...«ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ» ԲՈՒԺԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բարեփոխումների գործընթացը շարունակելն է
Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների արձագանքներին, մեր հարցերին ի պատասխան՝ ...ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
2
Նույնիսկ եթե ատելությունից կուրացած են
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ...ԵՐԲ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփ.լրտվ.
Ըստ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ. «Երբ նորընտիր նախագահը հայտարարեց, որ պատրաստ է քաղաքական երկխոսության՝ ընդհուպ մինչեւ ընտրությունների արդյունքները չընդունող ու բողոքի ցույցեր կազմակերպող ուժի հետ կոալիցիա ձեւավորելը, ...ԿՈՍՈՎՈՆ ՆԱԽԱԴԵՊ Է
1ԵԱՀԿ ներկայացուցիչը Կոսովոն նախադեպ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Չնայած Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների միջեւ եղած տարբերությանը, հակամարտության կարգավորման ...ՊԱՐԶ ՇԱՀԱՐԿՈՒՄ
«Ցավոք, մեզանում ժողովրդավարությունը հաճախ շփոթում են ամենաթողության հետ։ Ժողովրդավարություն չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է։ Կան որոշակի բարոյական նորմեր, սահմաններ, որ չի կարելի անցնել։ Եթե դու այդ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
«Հրադադարի ռեժիմի խախտում, որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եմ ասում, համարյա ամեն օր է լինում։ Այսինքն՝ կրակոցներ լինում են տարբեր հատվածներում՝ սկսած Նոյեմբերյանից մինչեւ Վարդենիս։ Այս օրերին ե՛ւ Նոյեմբերյանում, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
2
Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում՝ ԱԳԼՃԿ գազալցակայանի տարածքում, մարտի 5-ին, ժամը 12։20-ին, Է.Սուքիասյանին պատկանող ԳԱԶ-31029 մակնիշի 13 ԼԼ 692 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնների լիցքավորման ժամանակ ...ԲՐԱՅԶԱՆ ԼՍԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի, նա ժամանել է Երեւան, որպեսզի տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմի առկա իրավիճակի մասին եւ ...
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 2
Քրեական օրենսգիրքը թերթեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

